20:42 17.09.2019
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հուշագրերի վաճառքը կսկսվի երեքշաբթի, գրում են եվրոպական ԶԼՄ-ները: Նա 2013 թ-ին կազմակերպել է ամերիկյան տվյալների արտահոսք: Գիրքը վաճառվելու է մոտ 20 երկրում և կոչվելու է Permanent Record: Գրքում Սնոուդենը պատմում է իր անցյալի և իր արարքի նպատակների մասին: Սնոուդենը հուշագրերի թողարկումից առաջ հարցազրույցներ է տվել […]
20:30 17.09.2019
Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխության երկօրյա արարողությունը: Այդ մասին հաղորդվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: Առաջադրվելով միանգամից 32 անվանակարգերում՝ «Գահերի խաղը»-ը հաղթել է միանգամից տասը անվանակարգերում: Այն Creative Arts անվանակարգում ճանաչվել է լավագույնը: Սերիալը պարգևատրվել է նաև լավագույն դերասանական կազմի, լավագույն տեսողական էֆեկտների, լավագույն զգեստների, լավագույն դիմահարդարման, լավագույն սաունդթրեքի, ձայնային աշխատանքի և այլնի համար: Բացի […]
20:18 17.09.2019
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենն, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը […]
20:07 17.09.2019
Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը քույր քաղաք հռչակելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ երկու քաղաքների միջև բարեկամության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն նրանց բնակիչների միջև բարեկամական կապերի ձևվորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ավստրալիայի միջև […]
19:44 17.09.2019
Իտալիայի առափնյա պահպանության երկու սպաներ, որոնք մեղադրվում էին 2013 թվականին նավաբեկությանն ուշ արձագանքելու համար, որի ժամանակ խեղդվել են 260 միգրանտներ, դատարանի առջև կկանգնեն չկանխամտածված սպանության համար: Դեկտեմբերի 3-ին Հռոմում կսկսվի Իտալիայի ծովային պահակախմբի աշխատանքային խմբի ղեկավար Լեոպոլդո Մաննայի և նավատորմի սպա Լյուկա Լիչարդիի դատավարությունը: Նշվում է, որ 2013 թվականի հոկտեմբերին նավը Լիբիայից մեկնել է շուրջ […]
19:30 17.09.2019
Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Օրյոլ քաղաքի սուպերմարկետներից մեկի հարևանությամբ: Նախկինում դատապարտված տեղացի մի բնակչի և երեք անցորդների միջև վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Տեղացին գրպանից հանել է մեծ մեխ և դրանով վնասվածքներ է հասցրել կռվի մասնակիցներին: Մեխը նա մտցրել է նրանցից մեկի պարանոցը: Տղամարդը մտել է սուպերմարկետ` օգնություն խնդրելու, բայց մի քանի […]
19:22 17.09.2019
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կքննարկի Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի ԴԵմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ, հայտնում է Ermenihaber-ը: 2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում […]
19:07 17.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ մեկնել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք՝ երկրի ղեկավարի հետ իր արդեն երրորդ հանդիպումն ունենալու։ Այս մասին հայտարարել է ինքը՝ նախագահը։ Թրամփի խոսքերով՝ երբևէ այդպիսի այցելություն կլինի, բայց հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար։ Նա պնդում է, որ Կիմ Չեն Ինն էլ մեծ հաճույքով կգա […]
19:04 17.09.2019
ՌԴ Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը կարգադրել է ծառայողական հետաքննություն սկսել իր խորհրդական Սվետլանա Օպենիշևայի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս լուսանկար է հրապարակել, որում «շոկոլադե» լոգանք է ընդունում: Պաշտոնյան սպառնացել է, որ աշխատանքից կազատի խորհրդականին: Իրականում Օպենիշևան այս լուսանկարն արել է Բաքվի առողջարաններից մեկում, և այն ոչ թե շոկոլադե, այլ հատուկ նավթամթերքով լոգանք է, որն […]
19:00 17.09.2019
Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա: Պատճառը եղել է այն, որ վերջինս զբոսաշրջիկին թույլ չի տվել լուսանկարվել նավակում: Այդ մասին հայտնում է The Local- ը: Քաղաքի կենտրոնում ՝ Բարտրերի կամրջի մոտակայքում, Հարավային Ամերիկայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ ցանկանել են սելֆի անել նավակում և առանց թույլտվության փորձել նստել այն, իսկ երբ գոնդոլավարը նրանց խնդրել է հեռանալ, […]
18:51 17.09.2019
Պարզվում է, որ հումորի զգացում կարող են ունենալ ոչ միայն մարդիկ, այլև մեր լավ բարեկամները՝ կենդանիները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս անցկացվել է «Զվարճալի վայրի կյանք-2019» (The Comedy Wildlife-2019) մրցանակաբաշխությունը: Մրցույթի շրջանակում լուսանկարիչներն աշխարհի տարբեր անկյուններում արված՝ կենդանիների զվարճալի, երբեմն էլ զավեշտալի լուսանկարներ են ներկայացրել: Ինչպես ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում, լուսանկարներն ընտրվել են […]
18:39 17.09.2019
Երեք երեխաների հայր Ռիկ Հոգգն ամեն տարի, ավանդույթի համաձայն, իր ընկերների հետ մոտոցիկլետով Տեխասից Կոլորադո է ուղևորվում: Նրա վերջին ճանապարհորդությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Ռիկը ցանկացել է մոտոցիկլետով անցնել նեղ արահետներով, նրա սաղավարտի վրա փակցված է եղել տեսախցիկ: Այն հետագայում նկարահանել է ավելին, քան նախատեսված էր: Մի պահ տղամարդը չի կարողացել պահել հավասարակշռությունը և […]
18:38 17.09.2019
Հազվադեպ հանդիպող և վտանգավոր երևույթ են նկարահանել Նովոսիբիրսկի մայրուղիներից մեկում: Կայծակը հարվածել է ընթացքի մեջ գտնվող մեքենային: Toyota RAV4-ին կայծակի հասցրած հարվածը պատահաբար տեսանկարահանել է հետևից ընթացող մեքենայում տեղադրված տեսախցիկը: Կայծակը հարվածել է մեքենայի հետևի ապակուն, վարորդը կանգնեցրել է մեքենան: Բարեբախտաբար, ուղևորները և վարորդը վնասվածքներ չեն ստացել, չհաշված վախը, իսկ ահա մեքենան վնասվել է:
18:22 17.09.2019
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ […]
18:01 17.09.2019
Ռուս պատգամավորները կքննարկեն ազգային վարորդական իրավունքներով ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային փոխադրումները թույլատրելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ այս դեպքում Ռուսաստանի գործող օրենսդրության մեջ փոփոխություններ պիտի անեն: «Հայերը այս հարցն են բարձրացնում: Նրանք այս հարցը միշտ են բարձրացրել, […]
17:33 17.09.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1988 թվականի՝ «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին: «1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի […]
17:29 17.09.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբբոտինը հնարավոր է համարում, որ Ռուսաստան-Բելառուս միութենական հանրապետության օրինակը տարածվի ԵԱՏՄ ամբողջ տարածքի վրա։ Այս մասին նա այսօր հայտարարել է Մոսկվայում։ Նախարարի խոսքերով՝ երկկողմ հարաբերություններում պայմանավորվածություններն ավելի հեշտ են ստացվում, բազմակողմում՝ կարգով ավելի բարդ են դրանք։ Այսպիսով՝ պաշտոնյայի տեսությունն այն է, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրացիայի տարբեր ուղղություններում կուտակված փորձը կարելի […]
17:20 17.09.2019
Թաիլանդի Չիանգմայ քաղաքի կենդանաբանական այգում սատկել է 19 տարեկան Չուան-Չուան անունով պանդան, գրում է Khao Sod-ը: Տեսանկարահանման սարքերի տեսանյութերից կարելի է հասկանալ, որ պանդան քայլելիս հանկարծակի սկսում է կաղալ և ընկնում է: Օգոստոսի 6-ին պանդան կդառնար 19 տարեկան: Չինաստանը Չուան-Չուանին 2003-ին նվիրել էր Թաիլանդին` ի նշան բարեկամության: Հսկայական պանդայի կյանքի միջին տևողությունը 15-20 տարի է […]
17:20 17.09.2019
Աֆղանստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Աշրաֆ Ղանիի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ միջոցառման վայրի մոտ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Հավաքի մասնակիցներից առնվազն 24 մարդ մահացել է, 31 մարդ վիրավորվել է։ Պայթյունը որոտացել է հենց նախագահի խոսքի սկսվելու պահին։ Ինքը՝ գործող նախագահը, չի տուժել ահաբեկչության ժամանակ։ Ղանին երկրի ղեկին է 2014 թվականից և կարող է […]
17:00 17.09.2019
Ռուսաստանի ներքին զորքերի՝ ազգային գվարդիայի զորավարժության ժամանակ զրահափոխադրիչի մասնակցությամբ մահացու պատահար է տեղի ունեցել։ Սմոլենսկի շրջանում զրահատեխնիկան վրաերթի է ենթարկել զինծառայողների։ Երկու զինծառայող պատահարի հետևանքով մահացել է։ Գործը քննում են իրավապահները մանրամասները բացահայտելու համար։
16:48 17.09.2019
19-ամյա նորվեգացի Օսկար Լունդալը ձկնորսության ժամանակ անսովոր ձուկ է որսացել, գրում է Ladbible-ը: Տղան որսացել է մի ձկան, որը նման է և՛ այլմոլորակայինի, և՛ դինոզավրի: Արտասովոր ձուկն ունի մեծ աչքեր: Նշվում է, որ Օսկարը ցնցված է եղել, քանի որ նախկինում երբեք նման բան չի տեսել, գրում է The Sun-ը: Նա «հրեշին» որսացել է 800 մետր […]
16:27 17.09.2019
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է«Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն քնել հենց Ռադայի նիստի ժամանակ: Ֆեյսբուքյան գրառումն ու տեսանյութը տեղադրել է նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն: «Պետյան հոգնել է, նա բավարար չափով չի քնում: Նա օր ու գիշեր մտածում է, թե ինչպես կանգնեցնել ագրեսորին»,- նախկին պատգամավորն այդպես է վերնագրել տեսանյութը: Գրառումը […]
16:20 17.09.2019
Քիշնևում ձերբակալել են Sputnik-Moldova գործակալության տնօրեն Վլադիմիր Նովոսադյուկին, գրում է Newsmaker-ը: Նշվում է, որ նա գտնվում է Կոռուպցիայի դեմ պայքարի պետական կենտրոնի շենքում: Նրան մեղադրանք է առաջադրվել խաբեության և փողերի լվացման համար: Նովոսադյուկը հարցաքննության ժամանակ նշել է, որ անմեղ է, այս պահին նա երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակվել:
16:09 17.09.2019
Լոնդոնից 19-ամյա Օլի Լոնդոնը 15 անգամ պլաստիկ վիրաբուժության է ենթարկվել: Դրանց վրա նա մի ամբողջ կարողություն է ծախսել: Այդ ամենը նա արել է, որպեսզի նմանվի սիրելի խմբի անդամներից մեկին: Օլին կորեական BTS փոփ խմբի երկրպագուն է: Նա այնքան է տարված այդ խմբով, որ որոշները դա անառողջ են համարում: Նա չի բավարարվել ձեռք բերված ալբոմներով և […]
15:45 17.09.2019
Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են Քրիստին Լագարդին նշանակել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Նշվում է, որ 649 պատգամավորից նրա օգտին քվեարկել է 394-ը: Դրանից առաջ նրան աջակցում էր ԵԽ էկոնոմիկայի և դրամավարկային հարցերի հանձնաժողովը: Լագարդի՝ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պետք է առաջիկա գագաթնաժողովին ԵՄ երկրների առաջնորդները հաստատեն թեկնածությունը։ […]
15:13 17.09.2019
«Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարին Լը Պենը հայտարարել է 2022-ին նախագահի ընտրությանը կրկին առաջադրվելու իր մտադրության մասին, հայտնում է Le Mond-ը: «Ինչու ոչ»,- պատասխանել է Լը Պենը նախագահի ընտրարշավին մասնակցելու վերաբերյալ հարցին:
14:59 17.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»-ը: Երկու առաջնորդների հանդիպումը կախված կլինի շփման խմբի նիստի արդյունքներից, որը տեղի կունենա Մինսկում սեպտեմբերի 17-ին: Հստակեցվում է, որ նիստին պլանավորվում է համաձայնեցնել Դոնբասում հակամարտող կողմերի ուժերի դուրսբերման ժամկետները, ինչպես նաև «Շտայնմայերի բանաձևի» հաստատումը և […]
14:38 17.09.2019
Երկուշաբթի օրը ՝ սեպտեմբերի 16-ին, Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին զինված ընդհարում է տեղի ունեցել, որի ընթացքում մեկ ղրղըզ սահմանապահ է զոհվել, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում են Տաջիկստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ղրղըզական Մակսատ գյուղի տարածքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այնտեղ սահմանն անցնում է ֆուտբոլային խաղադաշտով: […]
13:12 17.09.2019
Հոնկոնգում ուղևորատար գնացք է դուրս եկել ռելսերից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տուժել է 8 մարդ, ևս 500 ուղևոր տարհանվել է վթարված գնացքից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել ռելսերի միջով ոտքով հասնել կայարան: Միջադեպի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Հանգստյան օրերին գնացքից օգտվում է ավելի քան 6 միլիոն մարդ:
12:59 17.09.2019
Հզոր պայթյուն է որոտացել Իտալիայի նավթավերամշակման Eni գործարանում, որին հաջորդել է ուժեղ հրդեհը: Սանազարո դե Բուրգոնդի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է: Տուժածներ չկան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունները լսել են նաև հարևան շրջաններում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության, շտապօգնության և ոստիկանության մասնագետները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: ÚLTIMA HORA: Registrada una explosión […]