TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ

17:29 18.09.2019

Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն են հայտնել խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր […]

̰
Նյու Յորքում մեքենան մխրճվել է Trump Plaza-ի շքամուտքի մեջ

17:05 18.09.2019

Նյու Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաքում մարդատար ավտոմեքենան մխրճվել է Trump Plaza երկնաքերի շքամուտքի մեջ: Տուժել է մեկ մարդ: Ինչպես հաղորդել է CBS հեռուստաընկերությունը, տեղի ունեցածը պատահականություն է, ահաբեկչության վարկածը բացառվում է: Առաջինը դեպքի վայրից նկարահանումներ արել և կադրեր է հրապարակել CBS հեռուստաընկերության լրագրողներից մեկը: Trump Plaza-ն 40 հարկանի երկնաքեր է, որի բնակելի տները դասվում […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Լատվիայում այցելել է Հայ Առաքելական եկեղեցի

16:56 18.09.2019

Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ռիգայում Հայ Առաքելական եկեղեցի։ Այս մասին հայտնում են Լատվիայում Հայաստանի դեսպանությունից: Տեր Խոսրով Ստեփանյանի և Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ մտքեր են փոխանակվել թեմի աշխատանքների շուրջ, անդրադարձ է կատարվել հայ-լատվիական հարաբերություններին և ԱԳ նախարարի՝ Լատվիա այցի օրակարգին:  

̰
Արցախի ԱԳՆ արձագանքը ՏԻՄ ընտրությունների ֆոնին Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություններին

16:49 18.09.2019

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի […]

̰
Սաուդյան իշխանությունները վաճառքի են հանում Խաշըգջիի սպանության վայրը՝ հյուպատոսությունը

16:44 18.09.2019

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Թուրքիայում՝ Ստամբուլում, գտնվող և իրենց պատկանող գլխավոր հյուպատոսության շենքից։ Հենց այդ շենքում է տեղի ունեցել արաբ լրագրող Ջամալ Խաշըգջիի դաժան սպանությունը, որը կապվում էր սաուդյան գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի անվան հետ։ Ներկայում արաբական հյուպատոսությունն արդեն իսկ տեղափոխվել է Ստամբուլի այլ թաղամաս, որտեղ նրա դրկիցը լինելու է ԱՄՆ հյուպատոսարանը։

̰
Բալետի հարբած պարուհին Լոնդոնի օդանավակայանում կծել և ծեծել է բրիտանացի ոստիկաններին 

16:35 18.09.2019

Իսպանացի բալետի պարուհի Դայանա Անդրեաս Ռիվերան հարբել է Հիթրոու օդանավակայանի պանդոկում, որի հետևանքով նրան արգելվել է ինքնաթիռ նստել: Իրավապահները փորձել են նրան դուրս հանել շենքից և տեղավորել ոստիկանական մեքենայի մեջ, բայց աղջիկը դիմադրել է: Սկզբում նա կծել է ոստիկաններից մեկին, ապա` հարվածել նրան, այնուհետև վնասել մեկ այլ ոստիկանի: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Ռիվերայի մոտ […]

̰
Լենա Նազարյանն ամփոփել է Լատվիա կատարած այցի արդյունքները

16:17 18.09.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրերս Լատվիա կատարած պաշտոնական այցի մանրամասներին: Նա մասնավորապես խոսել է այդ երկրի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու խորհրդարանի փոխխոսնակի հետ ունեցած բարեհաջող հանդիպման մասին: «Անցած շաբաթ` սեպտեմբերի 10-ին, Լատվիայի Սաեյմայում հանդիպել եմ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգներին: Շնորհակալություն հայտնեցի Սաեյմայի գործընկերներին ՀՀ-ԵՄ […]

̰
ԱՄՆ-ն պատերազմել չի ուզում, բայց պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցների շահերը. Մայք Փենս

14:30 18.09.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «մարտական պատրաստության» են բերված իրենց դաշնակիցներին պաշտպանելու համար, միևնույն ժամանակ, չեն ցանկանում որևէ մեկի հետ պատերազմել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Փենսը նման հայտարարություն է արել սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող ընկերության վրա անօդաչու սարքերի հարձակումից հետո: «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցների շահերը: Չկասկածեք»,- ասել […]

̰
«Իսլամական պետության» խմբավորման ահաբեկիչները սպառնում են Թուրքիային

14:09 18.09.2019

«Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ ԻՊ-ի աջակիցները Twitter-ում հրապարակել են Թուրքիայի տարբեր նահանգներում արված լուսանկարներ, որոնցում DEAŞ-ի զինյալները ցուցադրում են իրենց զենքերն ու ինքնաշեն ռումբերը։ Իսկ լուսանկարները մակագրվել են՝ «Շատ շուտով» գրությամբ։ Հրապարակվել է նաև շուրջ […]

̰
ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է

13:34 18.09.2019

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը: Այն, ըստ կից ներկայացված աղյուսակի, 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։ Նշված է, որ տվյալներն ըստ «Եվրաստատի» են:

̰
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների վերահաշվարկներ է իրականացնում

13:13 18.09.2019

Իսրայելում անցկացվող խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բենջամին Նեթանյահուի աջակողմյան «Լիքուդ» կուսակցությունը և «Կախոլ Լավան» կուսակցության ձախակողմյանները 91 տոկոս ձայների ոչ պաշտոնական հաշվարկից հետո Քնեսեթում ստացել են նույն թվով տեղերը, սեպտեմբերի 18-ին հայտնել է Интерфакс-ը: Արդյունքների համաձայն ՝ «Լիքուդն» ու «Կախոլ Լավանը» ստացել են 32 տեղ: «Շաս»  ծայրահեղ կրոնական կուսակցությունը և Ավիգդոր Լիբերմանի ազգային-հայրենասիրական «Իսրայելը մեր տունն […]

̰
Հնդկաստանում եղջյուրով տղամարդը վիրահատության է ենթարկվել

12:00 18.09.2019

Հնդկաստանի Սագար քաղաքում տղամարդուն վիրահատել են՝ գլխից հեռացնելով 10 սմ երկարությամբ եղջերային կերատոման, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ գոյացությունը տղամարդու գլխին հայտնվել է 5 տարի առաջ՝ հարվածից հետո: Տղամարդը նշել է, որ գոյացությունն իրեն չէր խանգարում, և ինքը խնդրում էր վարսավիրին այն տաշել, սակայն ուռուցքն աճում էր, և տղամարդը ստիպված էր դիմել բժշկական օգնության: […]

̰
Հային «պաշտպանել» հայից. Մոսկվայում նախկին ՕՄՕՆ-ականին 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել

11:52 18.09.2019

Մոսկվայի Խորոշևյան դատարանը մեղավոր է ճանաչել նախկին ՕՄՕՆ-ական հրամանատար Միխայիլ Պիտալևին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով, պետական պաշտպանության ներքո գտնվող գործարարից 3 մլն ռուբլի կաշառք շորթելու համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Դատարանը նրան 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս նաև 4 մլն ռուբլի տուգանք կվճարի: Դատավճռի տեքստից պարզ է դառնում, որ գործով տուժող […]

̰
18 մետրանոց ջրային «հրեշը» վախեցրել է Չինաստանի բնակիչներին

11:26 18.09.2019

Չինաստանի արևելյան հատվածում բնակիչները հայտնաբերել են ջրային «հրեշ», որը լողում էր Յանցզի գետում, գրում է Mirror Online-ը: Նշվում է, որ այն նկատվել է չինական Հուբեյ նահանգի «Երեք կիրճ» հիդրոէլեկտրոկայանի մոտ: Ականատեսների պնդմամբ՝ սև «հրեշն» ունեցել է 18 մետր երկարություն: Մասնագետները կարծում են, որ դա կարող է ջրային օձ լինել, սակայն տեղացիները պնդում են, որ դա […]

̰
Ճամայկայում կայծակը հարվածել է ֆուտբոլիստներին հենց խաղի ժամանակ

09:10 18.09.2019

Ճամայկայում խաղի ժամանակ կայծակը հարվածել է դաշտին, հայտնում է Loop Jamaica պորտալը։ Դեպքը  տեղի է ունեցել տեղական թիմերի հանդիպման 82-րդ րոպեին։ Կայծակի հարվածից երկու ֆուտբոլիստներ ընկել են։ Մարզիկները հոսպիտալացվել են։ Տուժել են նաև այլ ֆուտբոլիստներ։

̰
Իռլանդիայում գործել են «Գահերի խաղի» մոտիվներով 90 մետրանոց գոբելեն

08:55 18.09.2019

Իռլանդացիները «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի մոտիվներով 90 մետրանոց գոբելեն են գործել։ Այն ցուցադրված է ֆրանսիական Բայո քաղաքում։ Այն գործել են Հյուսիսային Իռլանդիայի զբոսաշրջային գրասենյակի պատվերով։ Հենց Հյուսիսային Իռլանդիայում է կատարվել նկարահանումների մեծ մասը։ Գոբելենի վրա վերստեղծել են գլխավոր հերոսների կյանքի առանցքային դրվագները։ Գոբելենի վրա աշխատել են 1500 ժամ։ «Մեր աշխատանքի՝ այս թանգարանային նախագծի նպատակն այսօրվա […]

̰
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանը

08:45 18.09.2019

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանը։ Բացման ելույթով է հանդես եկել կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա շնորհավորել է գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնում նիգերիացի Թիջանի Մուհամմադ-Բանդեին։ Առաջիկայում քննարկումներ կծավալվեն միջազգային օրակարգի ավելի քան 170 հարցերի շուրջ՝ տնտեսական, բնապահպանական և մարդասիրական, ինչպես նաև անդրադարձ կկատարվի աշխարհի տարբեր անկյուններում ընթացող հակամարտություններին։ Նիստը կմեկնարկի Երևանի […]

̰
Մասկը մեկնաբանել է սուզորդ-«մանկապիղծի» մասին իր գրառումը

23:57 17.09.2019

Հանրահայտ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը բացատրել է սուզորդ-«մանկապիղծ»-ի մասին Twitter-ի իր գրառումը: Այս մասին հայտնում է Sky news-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սուզորդ Վերն Անսվորթին չի մեղադրել մանկապղծության մեջ, և իր գրառումը բացարձակ այլ իմաստ է ունեցել: Նա բացատրել է, որ Հարավային Աֆրիկայում, որտեղ ինքն անցկացրել է մանկությունը, «Pedo guy» (Պեդո տղա-խմբ.) արտահայտությունը ընդունված վիրավորանք […]

̰
Բիբի՞, թե՞ Բենի. իսրայելցի քաղաքագետի գնահատականները

23:49 17.09.2019

Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց: Բենյամին Նեթանյահո՞ւ, թե՞ Բենի […]

̰
Հնդկաստանում երկվորյակներ լույս աշխարհ բերած 74-ամյա կինն ու նրա 78-ամյա ամուսինը վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել

23:41 17.09.2019

Օրերս զույգ աղջիկներ ունեցած 74-ամյա հնդկուհի Էրամատին ու նրա 78-ամյա ամուսինը՝ Ռաջան, վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել: Այս մասին հայտնում է NY Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաների առողջական վիճակը ներկայում լավ է: Ծննդաբերությունից հետո, սակայն, 74-ամյա նորաթուխ մայրիկը առողջական վիճակի վատթարացման պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել: Երեխային ընդունած բժիշկն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, […]

̰
Կարո՞ղ է արհեստական բեղմնավորումը չարորակ նորագոյացության առաջացման պատճառ դառնալ

23:30 17.09.2019

Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից հետո ռուսական լրատվամիջոցներն սկսեցին զուգահեռներ տանել նրա ու ռուս մեկ այլ հայտնի աստղ, վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի միջև: Հիշեցնենք, որ Ֆրիսկեի մոտ նույնպես չարորակ նորագոյացություն էր հայտնաբերվել այն բանից հետո, երբ նա արհեստական բեղմնավորում էր կատարել: Life-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք արհեստական բեղմնավորումը որևէ կապ կարող […]

̰
Բաշկիրիայում 6-ամյա տղան 5 oր բնակարանում փակված է մնացել մահացած մոր հետ

23:20 17.09.2019

Բաշկիրիայի Յանաուլ քաղաքում վեց տարեկան տղան մոր դիակի հետ մոտ 5 օր է անցկացրել բնակարանում, հայտնում է РИА «Новости» -ն: Գործակալության տվյալներով ՝ երեխան խիստ հյուծված է: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Կնոջ մահվան պատճառները չեն հաղորդվում: Կատարվում է հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։  

̰
Բրեդ Փիթը սեքսուալ ֆոտոշարքով է հանդես եկել

23:08 17.09.2019

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը նոր ֆոտոշարքով է հանդես եկել GQ ամսագրի համար: Korrespondent-ի փոխանցմամբ՝ լուսանկարների ու հարցազրույցի մի մասն արդեն հայտնվել է ամսագրում: Դերասանի լուսանկարը տեղադրվել է ամսագրի շապիկին: Լուսանկարներից մեկում նա նստած է մեքենայում, մյուսում ծխում է, մեկ այլ լուսանկարում էլ լողավազանի մոտ պառկած է: Ամսագրի տված հարցազրույցում էլ նա անդրադարձել է կրոնի […]

̰
Զավորոտնյուկին գանգի տրեպանացիա են կատարել

22:45 17.09.2019

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ գերմանացի բժիշկները մի քանի ամիս առաջ ռուս դերասանուհուն՝ Անաստասիա Զավորոտնյուկին գանգի տրեպանացիա են կատարել, որպեսզի ելք ունենան դեպի ագրեսիվ զարգացող չարորակ ուռուցքը: Այնուհետև սկսվել են հետվիրահատական բարդությունները: Սերիալների աստղը բողոքել է հորմոնների ներարկումից հետո ճնշման բարձրացման հետևանքով առաջացած ուժեղ ցավից: Դրանք անհրաժեշտ են եղել, որ ուռուցքը չաճի: Դերասանուհուն վիճակը կարճ ժամանակով բարելավվել […]

̰
Ամերիկացիները հաստատել են երկնքում «այլմոլորակային» արտասովոր սարքերի հայտնվելու փաստը

22:38 17.09.2019

ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են փաստը, որ տիեզերքում երևացող անհայտ մարմիններին պատկերող տեսանյութերն իրական են: Այս  մասին հայտնում է Popular Mechanics-ը: Տեսանյութերը հայտնվել են 2004 և 2015 թվականներին: Այստեղ երևում է, թե ինչպես են թռչող երկու սարքերն այնպիսի հնարքներ կատարում, որ ներկայում երկրագնդի վրա գտնվող որևէ սարք չի կարող կատարել: Աղբյուրը երկնքում հայտնված մարմիններն անվանել […]

̰
Քեյթ Միդլթոնի աղջիկը պատմել է մոր հղիության մասին

22:30 17.09.2019

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ արքայադուստր Շարլոտան, պատմել է դպրոցական իր ընկերներին մայրիկի հղիության մասին: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Նշվում է, որ արքայադուստրը հայտնել է իր ընկերներին, որ նա քույրիկ է ունենալու: Աղջկա խոսակցությունը լսել է ուսուցչի օգնականը և տեղեկությունը փոխանցել է ԶԼՄ-ներին: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ճիշտ են նրա խոսքերը: Սակայն, ուսուցչի […]

̰
Burberry-ի գարուն-ամառ հավաքածուն աստղաբույլ է ներկայացրել

22:13 17.09.2019

Լոնդոնում կայացած Fashion Week- ի շրջանակներում ցուցադրվել է  Burberry նորաձևության ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուն: Հավաքածուն ներկայացրել են համաշխարհային մեծության աստղեր: Ցուցադրման նկարներն ու տեսանյութերը հայտնվել են նորաձևության ապրանքանիշերի Instagram-յան էջերում: Ռիկարդո Տիշիի հավաքածուն ցուցադրելու համար պոդիում են բարձրացել  Իրինա Շեյքը, Քենդալ Ջենները, Բելլա և Ջեներ Հադիդները, Ալես Կաֆելնիկովան, Ագենս Դեյնը և այլք: Ցուցադրությանը մասնակցել են նաև […]

̰
Մոսկվայում կինը երկու երեխաներին նետել է կամրջից

22:05 17.09.2019

Մոսկվայում մայրը երկու երեխաներին նետել է կամրջից: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Հետաքննության համաձայն՝ կինը երկու փոքրիկ երեխաներին կամրջից նետելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, սակայն անցորդները նրան հետ են պահել այդ քայլից: Երեխաները հոսպիտալացվել են և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ՝ […]

̰
Չինաստանում ձեռքի երակների միջոցով նույնականացման համակարգ է մշակվել

21:29 17.09.2019

Չինացի գիտնականները մարդու ձեռքի երակների գծերով անձի ճանաչման տարածական համակարգ են մշակել: Ռուսական ТАСС  գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չինական Zhongguo Xinwenwang լրատվամիջոցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղինակները տեսակետ են հայտնել, որ առաջիկայում այն կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը: AirWave անունը ստացած տեխնոլոգիան աշխատում է արհեստական բանականությամբ: Դրանով հնարավոր է տարբերակել խոշոր […]

̰
Բրիտանիայի թագուհին հարբեցող անձնակազմի պատճառով առանց բարի է մնացել

21:05 17.09.2019

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական բարը, որ գտնվում է Բուքինգեմյան պալատում, փակվել է աշխատողների հարբեցողության հետևանքով, գրում է The Daily Star–ը: Նշվում է, որ անձնակազմn իրավունք ունի օգտվելու պալատի մի քանի հարմարություններից: Թագուհու մամուլի ծառայության նախկին աշխատակից Դիկ Արբիտերը նշում է, որ նա լողացել է Եղիսաբեթ II-ի լողավազանում: Նա նաև նշել է, որ բարի աշխատակիցները […]

̰
BACK_TO_TOP