18:42 09.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար […]
18:30 09.09.2019
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տուժածներից 4 հազարի մոտ գիտնականները օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերել, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ մի խումբ ամերիկացի գիտնականներ վերջին 15 տարում հետազոտել են ահաբեկչության տուժած 6 հազար անձանց և ևս 10 հազար փրկարարի ու կամավորի, որոնք մասնակցել են փրկարարական աշխատանքներին: Այս ամառ ԱՄՆ իշխանությունները 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ քաղաքացիներին […]
17:59 09.09.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խաղաղապահ համագործակցություն։ «Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց […]
17:10 09.09.2019
Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահասի ներգրավելու համար: Արդեն 10 տարի ազատազրկում կրող Գրիգորյանի ապօրինի գործունեությունը բացահայտել են Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի աշխատակիցները: «Ա. Մ. Գրիգորյանի ապօրինի գործունեության հետագա հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական […]
16:27 09.09.2019
Սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել: Մասնակցել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, զբոսաշրջիկներ և ուխտավորներ Հայաստանից ու այլ երկրներից: Այս թեմայով SHANTNEWS.am-ը զրուցել է Պոլսի միաբանության անդամ Շիրվան քահանա Մյուրզյանի հետ: Նա ևս մասնակցել է պատարագին:
15:21 09.09.2019
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն Իրաքից ռազմական նշանակության մատակարարումներ է անում Սիրիայի զինյալ քրդերին: Վերջիններիս ահաբեկիչներ համարող թուրքական իշխանությունները բազմիցս մեղադրել են ամերիկյան իշխանություններին Սիրիայի քուրդ գրոհայիններին ռազմամթերք տրամադրելու համար: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նույն աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 8-ին Իրաք-Սիրիա սահմանի Սիմեքլա անցակետից 55 բեռնատար է անցել Սիրիա և տեղի […]
15:00 09.09.2019
Կամչատկայում 27-ամյա կինը ջրահեղձ է արել իր 1․5 տարեկան դստերը և 5-ամյա տղային, գրում է NTV-ն: Ականատեսները պնդում են, որ կինը երեխաներին կապել է իր վրա և մտել ջուրը: Աղջիկ երեխան տեղում մահացել է, իսկ տղան ավելի ուշ՝ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները փրկել են կնոջ կյանքը, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
14:51 09.09.2019
Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հանդիպման արդյունքում հայկական կողմի տարած հաղթանակի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կատարած աշխատանքին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց […]
13:50 09.09.2019
12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից: Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել: Ռուանը […]
13:40 09.09.2019
Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ «Մենակ չեմ» ֆիլմը դիտելուց հետո այսպես է իր ֆեյսբուքյան էջում նկարագրել զգացողությունները ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև հայուհիների մեծ ու վճռական […]
13:30 09.09.2019
Կրասնոդարում ավտոսրահի սեփականատեր Վահան Միքայելյանը հսկա անիվներ է ամրացրել իր «Լադա Պրիորա» ավտոմեքենային: Այս մասին հայտնում է «ԿՊ-Կուբան»-ը: Մեքենայի դռներն այդպիսի մեծության անիվների դեպքում չեն բացվում, դրա համար էլ վարորդը ստիպված է պատուհանով մտնել ու դուրս գալ: «Մեքենայով երթևեկել կարողացել եմ սուպերմարկետներից մեկի կայանատեղիում: Դեռ չեմ համարձակվում քաղաքում երթևեկել այդպիսի մեքենայով: Անիվները հավաքվել են 1.5 […]
13:09 09.09.2019
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք […]
13:00 09.09.2019
Ֆրանսիական Le Figaro պարբերականը Կիևը համարել է ՌԴ կազմում գտնվող քաղաք: Բովանդակային անճշտությունը հայտնվել է պարբերականի կայքում այն տեսանյութի տակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույց է ունեցել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ՌԴ-ի և Ուկրաինայի պատանդների փոխանակման հարցով: Զելենսկու զրույցի ժամանակ էկրանի ձախ վերին անկյունում գրված է եղել «Կիև Ռուսաստան», (Kiev, Russie): Ընդ որում` Զելենսկու անունը […]
11:06 09.09.2019
Առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Ֆրոյդենբերգ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է FOCUS Online-ը: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել սննդի փառատոնի ժամանակ: Ենթադրաբար, պայթյունը կարող էր լինել տաք թավայում անձրևաջրի հայտնվելու հետևանք։ 14 տուժածներից 6-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
09:02 09.09.2019
Սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:42-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 29.570 և արևելյան երկայնության 105.060 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան՝ Զիգոնգ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Ըստ The Wahington […]
08:49 09.09.2019
Ղրիմի սևծովյան ջրավազանում 6 բալանոց փոթորկի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու։ Հաղորդվում է 6 ջրահեղձվածի մասին։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ չնայած փոթորկի մասին նախազգուշացմանը՝ մարդիկ լողացել են ծովում։ Դեպքը տեղի է ունեցել 2՝ «Կռաբ» և «Սոլյարիս» լողափերում։
08:26 09.09.2019
Մոսկվայում ամփոփում են Դումայի երեկ՝ մեծամասնական համակարգով անցկացված ընտրությունների արդյունքները։ Պատգմավորական 45 մանդատի համար պայքար է մղել 225 թեկնածու։ Ընտրություների գլխավոր առանձնահատկությունը եղել է երկրի խոշորագույն՝ «Եդիանայա Ռոսիա» կուսակցությունից թեկնածուների բացակայությունը։ Կուսակցության անդամներն այս անգամ ինքնաառաջադրվել են։ Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը։ Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը եղել է էլեկտրոնային քվեարկության ներդրման փորձը։ Էլեկտրոնային եղանակով […]
23:59 08.09.2019
Լոս Անջելեսում բնակվող Ջենիֆեր Պամպլոնան ծախսել է ավելի քան 500 հազար դոլար, որպեսզի նմանվի Քիմ Քարդաշյանին, սակայն սարսափել է արդյունքից, գրում է ren.tv-ն: 27-ամյա աղջիկը տարել է ավելի քան 20 պլաստիկ վիրահատություն: Կինը հեռացրել է ութ կողոսկր, մեծացրել է կուրծքը և այտերը, մի քանի անգամ իրականացրել է ռենոպլաստիկա և լիպոկսացիա։ Շուրթերը լցնելուց հետո կինը սարսափահար […]
23:56 08.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ՌԴ-ում մեկնարկել են Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումները։ ВДНХ-ի գլխավոր տոնական բեմում Մոսկվայի օրվա առթիվ ելույթ են ունեցել ՌԴ-ում բնակվող ժողովուրդների ազգային մշակույթը ներկայացնող կոլեկտիվներ։ Մոսկվացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հնչել է Եղիշե Չարենցի բանաստեղծությունը։ Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի հնչյունների ներքո «Հայաստանի ծաղիկներ» պարային համույթը կատարել է հայկական «Բերդ» պարը։ Մոսկվայի օրվան նվիրված […]
23:47 08.09.2019
Անգլիական Դարտֆորդ քաղաքի բնակչուհին լրագրողներին խոստովանել է, որ ցանկանում է փոքրացնել կուրծքը, գրում է Kent live-ը: 26-ամյա Էլիս Ուիսկինը հայտարարել է, որ չի կարողանում նորմալ ապրել 13-րդ չափի կրծքի պատճառով: Կինն անընդհատ մեջքի ցավեր ունի, չի կարողանում երկար գրկել 2-ամյա երեխային, տնային գործեր անել: Կնոջ կուրծքը մեկ տարվա ընթացքում աճել է 5 չափսով, ինչը նրան […]
23:40 08.09.2019
Մոսկվայում 1.5-ամյա երեխան տաք ապուրով կաթսան շրջել է իր վրա և ստացած այրվածքներից մահացել։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մուրանովյան փողոցի տներից մեկում։ Ծնողները տանն են եղել։ Հայրը խոհանոցում նստած է եղել, երբ երեխան պատուհանագոգին սառչող ապուրով լի կաթսան շրջել է իր վրա։ Հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել։ […]
23:33 08.09.2019
ՌԴ Էմանուելի անվան Բիոքիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետներն ավարտել են 2005-ից անցկացվող գիտափորձը: Այդ ժամանակ 1531 մասնակցի բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի երեխաները ակտիվ օգտագործում էին սմարթֆոններ, իսկ մյուս խմբինը՝ ոչ: Ընթացքում գիտնականները համեմատել են երկու խմբերի երեխաների վարքը: Սմարթֆոն ակտիվ օգտագործողները սխալներ էին անում թելադրություններում, դանդաղել էր նրանց ռեակցիան: Նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում ճառագայթումը, […]
23:17 08.09.2019
Ռուսաստանցիներն առաջիկայում կկարողանան դեմքի պատկերով վարումներ կատարել: Ինչպես հայտնում է «Ведомости»-ն, սա հնարավոր կլինի իրականացնել հատուկ մշակված ծրագրի և որևէ բանկի միջոցով։ Հաղորդվում է, որ ծրագրում գրանցվում են քաղաքացու հաշվեհամարն ու անհրաժեշտ տեղեկությունները, որից հետո քաղաքացին կարող է մինչև 1000 ռուբլու չափով առևտուր անել՝ առանց որևէ գաղտնաբառի: Նշվում է, որ 1000 ռուբլուց ավելի գումարի դեպքում […]
22:46 08.09.2019
«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը: Instagram-ի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել։ Երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել երգչուհու կազմվածքն ընդգծող լուսանկարների տակ:
22:30 08.09.2019
Ըստ վիճակագրության ՝ այժմ Ռուսաստանում 1000 տղամարդու հաշվով բաժին է ընկնում 1,154 կին, այսինքն՝ 9-ից պակաս տղամարդ 10 կնոջ հաշվով: Մինչև 2036 թվականն այս հարաբերակցությունը կբարելավվի, բայց ոչ շատ ՝ տղամարդկանց թվաքանակը 1000-ից կդառնա 1128: Չուկոտկայում իրավիճակը հակառակն է: Այսօր 1000 տղամարդու հաշվով 956 կին կա, իսկ մինչև 2036 թվականը ընդհանուր առմամբ կկազմի 1000 տղամարդ […]