TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

ԱՇԽԱՐՀ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

14:35 08.09.2019

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել։ Մանրամասները՝ տեսանյութերում։

̰
Հրապարակվել է «Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը

14:20 08.09.2019

Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում կկայանա «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Վավերագրական կինոերիզում տեղ են գտել բազմաթիվ քաղաքական գործիչների հարցազրույցներ, մեկնաբանություններ: ՀՀ վարչապետ […]

̰
ՌԴ-ում լրագրողների տեղափոխող ավտոբուսի վրա են հարձակվել

13:50 08.09.2019

Տուվայի պատգամավոր Անդրիան Օրժակը պատմել է նախօրեին Կրասնոյարսկի շրջանի Տուվայի Հանրապետությունում լրագրողների և դիտորդների ավտոբուսի վրա կրակելու դեպքի մասին, գրում է Подъем-ը: Նշվում է, որ ավտոբուսի վրա հարձակվել է մոտ հինգ տասնյակ մարդ: Պատգամավորի խոսքերով՝ նրանք զգեստավորված են եղել որպես ճանապարհային աշխատակիցներ և ուժայիններ. «Ճանապարահային աշխատակիցների և ուժայինների հագուստներով զինյալները փորձել են ներխուժել ավտոբուսի սրահ, […]

̰
«Դորիան» փոթորիկը առանց լույս է թողել մոտ 300 հազար կանադացիների

13:32 08.09.2019

Կանադայի հարավ-արևելքում  «Դորիան» փոթորիկը առանց էլեկտրականության է թողել մոտ 300 հազար մարդու, գրում է  Global News–ը: Էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Նոր Շոտլանդիա և Նյու Բրունսվիկ թաղամասերում: Վերջին տվյալներով՝ մթնոլորտային երևույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցել է 44.7 մ/վ։        

̰
Արդյո՞ք աղը վտանգավոր է. գիտնականները վիճում են

13:02 08.09.2019

Աղի չափավոր օգտագործումը բացասական ազդեցություն չի ունենում մարդու սիրտ-անոթային համակարգի վրա։ Այս մասին ասված է Սրտաբանության եվրոպական ընկերության զեկույցում: «Մեր ուսումնասիրությունների արդյունքները լիովին համահունչ են գիտական ​​ուսումնասիրությունների մեծամասնությանը, որոնք ուսումնասիրել են աղի ընդունման և սիրտ-անոթային հիվանդությունների կամ մահացության միջև կապը, և դրանք նույնպես չեն պաշտպանում այն ​​տարածված բացասական տեսակետը, որ նույնիսկ աղի փոքր չափաբաժինը վնասակար […]

̰
Գուշակը խոստացել է հանել անեծքը թոշակառուի դստեր վրայից ու փող, թանկարժեք զարդեր գողացել

12:37 08.09.2019

Մերձմոսկովյան Լոբնայում «գուշակը» թոշակառուից գողացել է 300 հազար ռուբլի՝ վախեցնելով, թե դուստրը կմահանա: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Քննության տվյալներով՝ «գուշակը» փողոցում մոտեցել է 63-ամյա կնոջը և ներկայացել որպես բուլղարացի բուժակ: Նա կնոջն ասել է, թե նրա դուստրը կարող է մահանալ, եթե անեծքը նրա վրայից չհանվի: Ծիսակարգի իրականացման համար 63-ամյա կինը նրան է տվել […]

̰
Apple ընկերության նոր սմարթֆոնների մասին ինֆորմացիայի արտահոսք է եղել

12:22 08.09.2019

Համացանցում հայտնվել են հանրահայտ Apple ընկերության կողմից մշակված iPhone 11 սմարթֆոնների մասին ինֆորմացիա պարունակող փաստաթղթերը: Ինչպես հայտնում է Lenta-ն՝ այս փաստաթղթերը նախատեսված չեն եղել հանրայնացնելու համար: Դրանք նախատեսված են եղել միայն ընկերության ներկայացուցիչների ու գործընկերների համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթերը հրապարակել է Twitter-ի AppleBeta2019 օգտատերը: Այստեղ ներկայացված են նոր սարքավորման մասին գրեթե բոլոր մանրամասները: Աղբյուրը հայտնում […]

̰
Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթը մասնակցել է հարբեցողների հավաքների

11:38 08.09.2019

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը New York Times- ին տված հարցազրույցում խոստովանել է, որ այն բանից հետո, երբ Անջելինա Ջոլին դիմել է ամուսնալուծության համար, ինքը կես տարի շարունակ ստիպված է եղել անանուն հարբեցողների հավաքների ՝ կախվածությունը հաղթահարելու համար: «Իմ ուժերից վեր էր, ուստի ստիպված էի կապվել ալկոհոլի հետ: Բոլորը պարզապես նստած էին, շուրջբոլորը  և այնքան բաց […]

̰
Ավստրալացի մրցարշավորդը «Ֆորմուլա-3»-ի ժամանակ սարսափելի վթարի է ենթարկվել

09:47 08.09.2019

«Ֆորմուլա-3»-ի հայտնի մրցարշավորդ Ալեքս Պերոնին Իտալիայում անցկացված Գրան-պրիի ժամանակ սարսափելի վթարի է ենթարկվել: Ավստրալացու մեքենան պարզապես թռել է վերև՝ մինչև մի քանի մետր բարձրանալով: Մեքենան մի քանի պտույտ է կատարել, ապա ընկել արգելապատնեշի վրա՝ հակառակ կողմով: Պերոնին կարողացել է դուրս գալ մեքենայից, որից հետո նրան ուղարկել են բուժզննության: That is ridiculous #FIAF3 #ItalianGP pic.twitter.com/3JGKodAQCP — […]

̰
Մալայզիայի նախկին թագավորը փոշմանել է ռուս գեղեցկուհու հետ ամուսնանալու համար

23:59 07.09.2019

Մալայզիայի նախկին գերագույն ղեկավար, սուլթան Քելանթանա Մուհամմադ V-ը, ով ամուսնացած էր «Միսս Մոսկվա 2015» տիտղոսակիր Օքսանա Վոևոդինայի հետ, կարծում է, որ նա սխալներ է թույլ տվել իր անձնական կյանքում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Սուլթանը ափսոսանք է հայտնել, որ իր անձնական կյանքի վերաբերյալ կայացրած որոշումներն առաջացրել են վեճեր սոցիալական ցանցերում: Նա նաև դժգոհություն է […]

̰
Մոլդովայի առաջնորդը Պուտինի հետ համաձայնության է եկել գազի գնի հարցում

22:53 07.09.2019

Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գազի սակագնի իջեցման վերաբերյալ: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում: Ինչպես հայտնի է, այս հարցով բանակցություններն ընթացել են երկու երկրների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Դոդոնը հայտնել է, որ 2019 թ. հոկտեմբերի 1-ից Մոլդովային մատակարարվող ռուսական գազի սակագինը կնվազի: Մոլդովայի […]

̰
Թրամփն ու Մերկելը արձագանքել են ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակմանը

21:27 07.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակումը: Թրամփը երկու երկրներին շնորհավորել է այս իրադարձության կապացությամբ: Նա կարծում է, որ տեղի ունեցած փոխանակումը շատ լավ նորություն է: Այս գործընթացը նա համարում է «առաջին հսկայական քայլը դեպի խաղաղություն»: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ այս փոխանակումը «հույսեր առաջացնող նշան է»: […]

̰
Գերմանիայում ստորջրյա աստղադիտարանն անհետացել է

19:28 07.09.2019

Գերմանական ստորջրյա աստղադիտարանը, որն օգտագործվում էր գիտական տվյալների հավաքագրման նպատակով, անհետացել է Բալթիկ ծովի հատակից, գրում է GEOMAR-ը: Կայանը տեղադրվել է 2016-ին Գերմանիայի ափի մոտ` նավերի համար արգելված վայրում: Աստղադիտարանն արժեր մոտ 300 հազար դոլար: Կորուստը նկատել են օգոստոսի 21-ին, երբ աստղադիտարանի հետ կորել է կապը: Դեպքի վայր ժամանած սուզորդները աստղադիտարանի փոխարեն հայտնաբերել են կապի […]

̰
ՌԴ-ում կեսարյան հատման միջոցով փրկել են օձի կյանքը

19:15 07.09.2019

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում փրկել են Ալբինա անունով սպիտակ պիթոնի կյանքը՝ սողունին անելով կեսարյան հատում, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ օձը շուրջ 2 ամիս չէր կարողանում սերունդ տալ, և բժիշկները որոշել են կեսարյան հատում իրականացնել:  Վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ:

̰
Հայտնի նկարիչ Բենքսիի աշխատանքը գողացել են. տեսանյութը հայտնվել է համացանցում

19:00 07.09.2019

Փարիզում փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքի գողության տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Դիմակով առնետ պատկերող նկարն արվել էր ստորգետնյա կայանատեղի տանող ցուցանակի վրա: Այն գտնվում է Պոմպիդուի կենտրոնին մոտ հատվածում: Գողության պահին տեղի բնակիչներից մեկին արթնացրել է աղմուկը: Կինը պատուհանից նկարահանել է տեղի ունեցածը: Կադրում երևում է՝ ինչպես է դեղին ժիլետով տղամարդը […]

̰
Ռուսական եկեղեցուն ենթակա ընկերությունը ալկոհոլ կթողարկի

18:51 07.09.2019

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ գտնվող «Մեզիբ» ընկերությունը ստացել է ալկոհոլային արտադրանքի թողարկման և վաճառքի արտոնագիր։ Արտոնագիրը վերաբերում է սովորական և շամպայն գինիների թողարկմանը։ Ընկերության բաժնեմասերի 66 տոկոսը պատկանում է Մոսկվայի պատրիարքությանը։ Պատրիարքի մամուլի խոսնակը բացատրել է, որ չի կարող մանրամասներ հայտնել, թե ինչ արտադրանք է թողարկելու ընկերությունը, բայց այդ արտադրանքը ոչ բոլորի համար է […]

̰
Չինաստանում առգրավել են 386 կգ «օձի չիր»

18:45 07.09.2019

Չինաստանի Գուանչժոու քաղաքի մաքսային ծառայությունը առգրավել է 386 կիլոգրամ օձի չորացրած մարմիններ՝ ապօրինի ներմուծված երկրի տարածք։ Խնդիրը առաջացել է այն պատճառով, որ կոնկրետ այդ տեսակի օձերի ներմուծումը պետք է ուղեկցվի հատուկ կարգով։ Իսկ ապօրինի չորացրած օձերը ներկրվել են այլ չորացրած օձերի, չորացրած գեկկոնների (մողեսի տեսակ) և նման այլ  ապրանքների մոտ 10 տոննա խմբաքանակի մեջ։

̰
Ինչպես են անտառապահները փրկում ծուղակում հայտնված փղերին

18:38 07.09.2019

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Մալազիայի անտառապահները փրկել մի խումբ փղերի: Նշվում է, որ փղերը մոտ 3 օր չեն կարողացել դուրս գալ ջրով լի փոսից: https://www.facebook.com/1tvnews/videos/383966365614117/

̰
Հայտնի են ԵՄ-ում ամենաբարձր ու ամենացածր գնով ալկոհոլային խմիչքներ վաճառող երկրները

18:30 07.09.2019

Եվրոպական վարկանշային կազմակերպությունը կազմել է եվրոպական երկրներում վաճառվող ալկոհոլային խմիչքների գնային սանդղակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ ամենաթանկ ալկոհոլային խմիչքներ ունեցող երկրների ցուցակը գլխավորում է Ֆինլանդիան: Այս առումով «ամենաէժան» երկիրը Ռումինիան է: ԵՄ երկրների գնային ցուցանիշների համեմատության դեպքում 100 միավոր ցուցանիշի դեպքում Ֆինլանդիայում ալկոհոլային խմիչքների գինը հասնում է 182 միավորի, դրան […]

̰
Դեպրեսիան շուրջ 2 տասնյակ հիվանդությունների կարող է հանգեցնել. հետազոտություն

18:25 07.09.2019

Գիտնականներն ապացուցել են, որ դեպրեսիան կարող է մի շարք ֆիզիկական խնդիրների հանգեցնել: Այս մասին հայտնում է Российская газета-ն: Հաղորդվում է, որ մասնագետների կողմից 337 000 մարդու շրջանում ուսումնասիրություններ են անցկացվել 925 հիվանդության ու դեպրեսիայի միջև կապը պարզելու համար: Պարզվել է, որ հետազոտվող հիվանդությունների ցանկից 20-ն անմիջական կապ է ունեցել մարդու հոգեկան վիճակի ու դեպրեսիայի հետ: […]

̰
Ամազոնիայի պետությունները անտառը պաշտպանելու պայմանագիր են ստորագրել

18:19 07.09.2019

Ամազոնիայի անտառներում տարածքներ ունեցող 6 հարավամերիկյան պետություններ ստորագրել են պայմանագիր, որով կարգավորում են իրենց պարտավորությունները՝ անտառը պահպանելու հարցում։ Պետությունների ղեկավարները փաստաթուղթը ստորագրել են Կոլումբիայի Լետիսիա քաղաքում, որից էլ այն ստացել է իր անունը։ ««Լետիսիայի պակտը» նախատեսում է պետությունների համագործակցությունը Ամազոնիայում անտառների նվազմանը պատճառների դեմ հակազդելու գործում։ Այդ պատճառների մեջ են հանածոների ապօրինի արդյունահանումը, նարկոտրաֆիկը, գյուղատնտեսական […]

̰
«Մերն ավելի լավն է»․ ԱՄՆ-ն հրաժարվում է Ռուսաստանից գերձայնային զենք գնելու առաջարկից

18:06 07.09.2019

Միացյալ Նահանգների վարչակազմը չի պատրաստվում գերձայնային ռազմական հրթիռներ գնել Ռուսաստանից։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ամերիկյան վարչակազմի անանուն աղբյուրը։ Ըստ ամերիկյան կողմի՝ շատ չեն այն պատճառները, որոնք Վաշինգտոնին կմղեին ուսումնասիրելու Ռուսաստանի առաջարկը։ Իրենք, ասում են, «համեմատական առավելություն» ունեն գերձայնային հրթիռների մշակման ոլորտում։ Մինչ այս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ գործընկերոջը՝ […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն զվարճալի կերպարով է ներկայացել օծանելիքի գովազդային հոլովակում

18:00 07.09.2019

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվել է իր նոր՝ CR7 Play It Cool օծանելիքի զվարճալի տեսահոլովակում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տեսահոլովակում ֆուտբոլիստն անհաջող առավոտ է ունենում: Նախաձեռնած բոլոր գործերը ձախողվում են: Նա անգամ հասցնում է լողավազանն ընկնել ու փչացնել ընձառյուծի նախշերով հագուստն ու սանրվածքը: Այս ամբողջ ձախորդությունները վերանում են այն պահին, երբ նա մի քանի […]

̰
Վոլգոգրադում հայկական եկեղեցին իր վերջնական տեսքը կստանա 2021 թվականին

17:44 07.09.2019

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում: Այն հանրության առաջ իր դռները պաշտոնապես կբացի արդեն 2021 թվականին: Այս մասին հայտնում է Ria34.ru-ն: Հաղորդվում է, որ եկեղեցու կառուցումը նախաձեռնել են այդ քաղաքի բնակիչները` հայազգի եղբայրներ Արթուր և Ավետիք Մարտիրոսյանները: Աղբյուրի փոխանցմամբ՝ եկեղեցին կառուցվում է հատուկ Հայաստանից Ռուսաստան տեղափոխված քարով: Եկեղեցին կառուցելու համար Հայաստանից Ռուսաստան է մեկնել […]

̰
Ես և Պուտինը կատարեցինք մեր խոստումը. Զելենսկի

17:40 07.09.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 7-ին հայտարարել է, որ ինքը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կյանքի են կոչել բոլոր երկկողմ բոլոր պայմանավորվածությունները, գրում է Korrespondent-ը: Այս մասին Զելենսկին պատմել է «Բորիսպոլ» օդանավակայանում` փոխանակման արդյունքում հայրենիք վերադարձածներին դիմավորելիս: «Ես կարծում եմ, որ առաջին փուլը կատարվել է: Ես պետք է հաստատեմ, որ ես՝ որպես Ուկրաինայի նախագահ և […]

̰
Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 84 000-ով

17:30 07.09.2019

Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան 84 000 զբոսաշրջիկով՝ կազմելով 770 000 զբոսաշրջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը: «Իհարկե, ոլորտում բազում խնդիրներ կա, որի մասին, ես և իմ գործընկերներս, բարձրաձայնում և խոսում ենք բյուջետային քննարկումների ժամանակ, բայց կա մի անչափ կարևոր փոփոխություն։ Զբոսաշրջիկներն ավելի […]

̰
Սարդը մահացու ելքով վթարի պատճառ է դարձել

17:26 07.09.2019

Դատարանը 3 տարի ժամկետով զրկել է 31-ամյա բրիտանացի Էդվինաս Գիլիուսին վարորդական իրավունքի վկայականից այն բանից հետո, երբ մահացու ելքով վթարի պատճառ է դարձել` ուշադրությունը կենտրոնացնելով իրեն խանգարող սարդի վրա: Այդ մասին հայտնում է The Daily Mail– ը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Արևմտյան Յորքշիր նահանգի Բրեդֆորդ քաղաքում: Mercedes C220- ի վարորդի ուշադրությունը շեղել է […]

̰
Պուտինը սիրո խոստովանություն է արել

17:11 07.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շատ է սիրում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և հպարտանում է Մոսկվայի զարգացմամբ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքը վերափոխվել է՝ շնորհիվ ստեղծված հարմարավետ պայմանների: ՌԴ նախագահի խոսքով՝ բիզնես միջավայրի, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների ստեղծման համար մեծ ջանքեր են ներդրվել: Դրա հետ […]

̰
ՌԴ-ին բոլոր հարցերում մեղադրելու սովորությունը պետք է մնա անցյալում. Զախարովա

17:07 07.09.2019

Ուկրաինան և Ռուսաստանը «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով պատանդների փոխանակում են կատարել: Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան: «Հիմա վերջապես հասել է այն հուզիչ պահը, երբ վստահությամբ կարող ենք ասել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիների փոխանակումն իրողություն է»,- ասել է նա: Մոսկալկովան նաև նշել է, որ գործընթացը բարդ է եղել, […]

̰
Ի՞նչ աջակցություն է տրվում եվրոպական երկրներից արտաքսվող մեր քաղաքացիներին հայրենիքում

17:00 07.09.2019

2019թ. առաջին կիսամյակում ամենից շատ՝ 345 ռեադմիսիոն հայց է ստացվել Գերմանիայից, որին հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան: Եվրոպական երկրներից արտաքսվող հայերի թիվն աճում է: Սեպտեմբերի 5-ին Հայաստան ժամանեց Եվրոպայից արտաքսվածների հերթական խումբը: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ հայրենադարձված մեր քաղաքացիներին այստեղ ի՞նչ օժանդակություն կարող է տրվել, եթե դրա կարիքը լինի: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու […]

̰
BACK_TO_TOP