13:05 10.09.2019
Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով Ռուսաստանի քաղաքացիները իրենց վարորդական իրավունքներով չեն կարողանա Հայաստանում աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը չի հանել Հայաստանի վարորդական իրավունքներով աշխատելու արգելքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի պարզաբանումներից։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում այդ արգելքը […]
13:00 10.09.2019
ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանում մեքենա վարելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Պատգամավորներից մեկը հարցրեց՝ դա բոլո՞ր օտարերկրացիներին է վերաբերում։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը մանրամասնեց, որ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական […]
12:44 10.09.2019
WCIT-2019-ի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաստատել են, որ ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող: WCIT 2019 այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը: Հայտնի է, որ WCIT-2019-ի ընթացքում Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվեն, թե որքանով են […]
11:59 10.09.2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ կա՞ արդյոք որևէ հնարավորություն՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը բացառելու համար: «Երկկողմանի կամ բազմակողմանի որևէ դրույթ չկա, որը դա արգելում է անել: Մեզ շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերություն: Մյուս կողմից՝ չէ՞ որ մենք անհամեմատ ավելի մատչելի գնով ենք զենք ստանում, […]
11:51 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]
11:46 10.09.2019
Հարավային Կորեայի զինված ուժերը պնդում են, որ Հյուսիսային Կորեան հերթական անգամ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք անցել են մոտ 330կմ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Առայժ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր հրթիռներ: Վերջին կես […]
11:06 10.09.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու համար: «ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում, ցավոք, չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է անդամ պետություններին: Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսակետից որևէ բան չեն խախտում, բայց մենք ելնում […]
09:49 10.09.2019
«Թալիբան» արտամական շարժման ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ի բանակցությունները «մեռած են»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Որքանով հասկանում եմ՝ դրանք մեռած են»,-ասել է նա։ Նա կրկնել է, որ օրերս Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության 12 զոհերի թվում եղել է ամերիկացի զինծառայող։ «Ինձ հետ այդպես չի կարելի»,-ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը չեղարկել […]
08:59 10.09.2019
Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հերթական նորությունը Խաչատուրյան քույրերի գործով․ Մենք շարունակում ենք ծանոթանալ գործի նյութերին։ Ստորև Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը և ապակոդավորված ձայնային հաղորդագրությունները, որոնք նա ուղարկել էր իր դստերը՝ Անգելինային․․․ Թողնում եմ առանց մեկնաբանության։ Եզրակացություններն արեք ինքներդ»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2645012018876775&id=100001040089356
08:41 10.09.2019
Դանիայի ոստիկանությունը մոտ 4 մլն կրոն (մոտ 600 հազար դոլար) է կորցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախապատրաստման վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այցը պետք է կայանար սեպտեմբերի 2-3-ը։ Գումարը ծախսվել է ծրագրված այցի ժամանակ ոստիկանության սպաների արձակուրների չեղարկման, ինչպես նաև աշխատակիցների համար փոխհատուցում տրամադրելու վրա։ Հիշեցնենք, որ Թրամփը հետաձգել էր այցը թագավորություն՝ […]
08:28 10.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ գովել է իր սանրվածքը՝ հայտարարելով, որ իր մազերն ավելի լավն են, քան ընկերների մեծ մասինը։ Այս մասին նա ասել է Հյուսիսային Կարոլինայում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ Նախագահը նշել է, որ չի վախենում հանրահավաքը բացօթյա անցկացնելուց և սանրվածքը թրջելուց։ Նա նշել է, որ իր մազերն իրական են, և եթե նույնիսկ […]
08:16 10.09.2019
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ է մերժել վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Կառավարության ղեկավարի նախաձեռնությանն աջակցել է ընդամենը 293 օրենսդիր, ինչը զգալի քիչ է անհրաժեշտ քանակից։ Դեմ է հանդես եկել 46 պատգամավոր։ Սա դարձել է արդեն 6-րդ անընդմեջ պարտությունը Ջոնսոնի համար, ով հուլիսի […]
23:58 09.09.2019
Հայտնի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին մերկ լուսանկարներ է հրապարակել, գրում է Korrespondent-ը: Լուսանկարները երգչուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում: Մոդելը լուսանկարվել է առանց կրծքալի՝ կուրծքը ձեռքով փակելով: Ռատակովսկին ուսերը առաջ է տարել, իսկ գլուխը թեքել է դեպի տեսախցիկը: Աստղը նկարահանվել է երեկոյան դիմահարդարմամբ: Մոդելի սև աչքերը վախեցրել են որոշ օգտատերերի, նրանցից մի քանիսը գրել […]
23:24 09.09.2019
Հայտնի մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն նկարահանվել է առանց կրծքալի: Լուսանկարը գեղեցկուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում: Լուսանկարում Ալեսսանդրան մեկ ձեռքով ծածկում է կուրծքը, իսկ մյուս ձեռքով բռնում է սմարթֆոնը: Լուսանկարում մոդելի դեմքը կիսափակ է, նա մազերը պոչ է հավաքել: Մեկնաբանություններում Ամբրոսիոն գրել է, որ համարյա պատրաստ է կարմիր գորգի դուրս գալ: https://www.instagram.com/p/B2H1teIlbEf/?utm_source=ig_web_copy_link
23:17 09.09.2019
Նոր Զելանդիայում ասեղնաբույժը ասեղով պատահաբար ծակել է հիվանդի թոքը, հաղորդում է New Zealand Herald-ը: Նշվում է, որ բժիշկը բուժում էր հիվանդի ձեռքը: Սեանսի ընթացքում շատ խորն է խրել ասեղը, ինչի հետևանքով հիվանդի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Դրանից հետո ասեղնաբույժը շարունակել է սեանսը: Երբ հիվանդը տուն է գնացել, նկատել է, որ աջ կուրծքն անզգայացել է։ […]
22:55 09.09.2019
Սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիին Ստամբուլում Սաուդիան Արաբիայի հյուպատոսություն ժամանելուց հետո խոստացել են Ինտերպոլի հրամանագրով ուղարկել Սաուդյան Արաբիա, ինչից հետո նրան խեղդել և անդամահատել են, գրում է Sabah-ը, որը գտել է լրագրողին սպանողի ձայնագրությունը, որը տրամադրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները: «Անցեք, նստեք, մենք պետք է ձեզ վերադարձնենք Էր-Ռիադ, դա Ինտերպոլի հրամանն է: Ինտերպոլը խնդրել է Ձեզ […]
22:25 09.09.2019
Կետլին Սիրագուզան, ով հայտնի է որպես Amouranth, շատ անկեղծ հագուստով է ներկայացել Dexerto ներկայացմանը և այդ պատճառով արգելափակվել է նրա սոցցանցի էջը: Հեռարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Amouranth-ը խաղում էր իր շան հետ և պատասխանում հեռուստադիտողների մեկնաբանություններին: Այդ ընթացքում մի քանի րոպեով բացվել է նրա շրջազգեստը, ինչը հակասել է Twitch ցանցի օրենքներին: Աշխատակիցները եթերից […]
22:10 09.09.2019
Ռուսական մոտոակումբի բայքերներ «Գիշերային գայլերը» և մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիայի անդամները սեպտեմբերի 8-16-ը Հայաստանում կանցկացնեն «Հայաստան» մոտոցիկլետային և ավտոմոբիլային վազքը, որը ունի «1718. Արյունը ջուր չէ» կարգախոսը, գրում է Rusarminfo-ն: Մոտովազքը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամությանը: Այն կլինի Երևան-Վսնաձոր-Ալավերդի- Նոյեմբերյան-Դիլիջան- Սևան-Վաղարշապատ-Երևան երթուղով: Մասնակիցները մտադիր են այցելել Խոր Վիրապ, Սաղմոսավանք, Սանահին, Մակարավանք, Գոշավանք, Գառնի և […]
21:56 09.09.2019
Համացանցում հայտնվել է ներբեռման համար հասանելի TON բլոկչեյն ցանցը, որը մշակում է Telegram-ը, գրում է lenta-ն: Test.ton.org կայքում հայտնվել է ցանցի կոդը և Telegram-ի ստեղծող Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի ստորագրությունը: Փաստաթղթերում ներկայացվել է, թե ինչպես է աշխատում համակարգը. կոդի և ցուցումների միջոցով ցանկացած մշակող կարող է տեղադրել բլոկչեյնի թեստային տարբերակը: 2018-ին նշվել է, որ […]
21:13 09.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Կամչատկայում 27-ամյա կինը ջրահեղձ է արել իր 1․5 տարեկան դստերը և 5-ամյա տղային, գրում է NTV-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ 5-ամյա տղան կնոջ առաջին ամուսնությունից է, իսկ 15.-ամյա աղջիկը՝ երկրորդ։ Ականատեսները պնդում են, որ կինը երեխաներին կապել է իր վրա և մտել ջուրը: Աղջիկ երեխան տեղում մահացել է, իսկ տղան ավելի ուշ՝ վերակենդանացման […]
21:00 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու […]
20:22 09.09.2019
Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գար մարտի 29-ին, սակայն բրիտանացի քաղաքական գործիչները համաձայնության չեկան Բրյուսելի հետ կնքված գործարքի շուրջ:
19:43 09.09.2019
Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը խոսեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուսասատան: Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք […]
19:00 09.09.2019
Նիժնի Նովգորոդի այրվածքաբանության կենտրոնում մահացել է 6-ամյա տղա: Նա փորձել էր իր պապիկին հանել այրվող շոգեբաղնիքից: Այս մասին հայտնում է «Губерния Daily»-ն: Տղան պապի հետ ցանկացել է տաքացնել շոգեբաղնիքը: Հանկարծ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է վառարանի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այրվող հագուստներով երեխան դուրս է եկել փողոց և սկսել օգնություն կանչել: […]
18:58 09.09.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայից «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ տեղի ունեցած միջադեպի համար: Խաղից առաջ հանդիպման կազմակերպիչները Ալբանիայի փոխարեն միացրել էին Անդորրայի հիմնը, ինչից հետո մարզադաշտի հաղորդավարը ներողություն էր խնդրել Հայաստանից: «Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել մեր օրհներգի հետ կապված սկանդալային վրիպակի համար: Հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների […]
18:42 09.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար […]
18:30 09.09.2019
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տուժածներից 4 հազարի մոտ գիտնականները օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերել, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ մի խումբ ամերիկացի գիտնականներ վերջին 15 տարում հետազոտել են ահաբեկչության տուժած 6 հազար անձանց և ևս 10 հազար փրկարարի ու կամավորի, որոնք մասնակցել են փրկարարական աշխատանքներին: Այս ամառ ԱՄՆ իշխանությունները 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ քաղաքացիներին […]
17:59 09.09.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խաղաղապահ համագործակցություն։ «Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց […]
17:10 09.09.2019
Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահասի ներգրավելու համար: Արդեն 10 տարի ազատազրկում կրող Գրիգորյանի ապօրինի գործունեությունը բացահայտել են Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի աշխատակիցները: «Ա. Մ. Գրիգորյանի ապօրինի գործունեության հետագա հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական […]