TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վրացական շուկայում վաճառվող 35 անուն օծանելիքի մեջ հայտնաբերվել են առողջության համար վնասակար նյութեր

09:57 11.09.2019

Վրացական Consumer.com կայքի հաղորդմամբ՝ վրացական շուկայում վաճառվող օծանելիքի մեջ հայտնաբերվել է քիմիական այնպիսի տարր/պարաբենի տեսակ/, որի վաճառքը ԵՄ շուկայում վաճառվող օծանելիքի և կոսմետիկայի արտադրանքներում արգելված է: Ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել պարաբենի բացասական ռիսկերը մարդու էնդոկրին, նյարդային և իմունային համակարգերի վրա: Վրաստանի ՀԿ անդամները Թբիլիսիի տարբեր խանութներից ձեռք էին բերել 35 անուն օծանելիք և կոսմետիկ […]

̰
Փոթորիկը Մեքսիկայում մոտ 400 դպրոցի շենք է վնասել

09:20 11.09.2019

«Ֆերնանդ» արևադարձային փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքում վնաս է հասցրել մոտ 400 դպրոցների շենքերի: Նուեվո-Լեոն նահանգում առնվազն 3 ուսումնական հաստատությունների շենքեր լիովին ավերվել են: Նման տվյալներ է հայտնում Televisa  հեռուստաալիքը: Տեղի իշխանությունները տարերային աղետի հասցրած վնասը գնահատում են 380 մլն դոլար: Փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքին հարվածել էր սեպտեմբերի 4-ին: Ներկայում հայտնի է բնության տարերքի հետևանքով 2 զոհվածի մասին: […]

̰
Բոլթոնի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու. CNN

09:09 11.09.2019

Սպիտակ տունն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնում դիտարկում է 10 թեկնածություն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Սպիտակ տան երեք աղբյուր հեռուստաալիքին հայտնել են, որ որպես Ջոն Բոլթոնի հնարավոր իրավահաջորդ դիտարկվում է Իրանի հարցով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Հավակնորդների թվում անվանում են Բոլթոնի նախկին առաջին տեղակալ, պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիկի Ուեդելին, ինչպես նաև […]

̰
Apple-ը ներկայացրեց նոր iPhone-ները

08:41 11.09.2019

Apple ամերիկյան կորպորացիան Կուպերտինոյում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր նորույթները՝ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max: iPhone 11-ը ստացել է ևս մեկ տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց, լայնանկյուն: Այն կունենա Night Mode ռեժիմ, որը թույլ կտա որակյալ նկարահանում իրականացնել նույնիսկ մութ տարածքներում: Նոր տեսախցիկը կարող է 4К խտությամբ տեսանյութ նկարահանել՝ վայրկյանում 60 […]

̰
Ինքնաթիռում բռնկված վեճի պատճառով օդաչուն թռիչքն ընդհատել է

00:00 11.09.2019

Սիդնեյից Կանբերա ուղևորվող ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռն օդանավակայան վերադարձնել: Ինչպես հայտնում է Independent-ը, Ավստրալական Qantas ավիաընկերության ինքնաթիռներից մեկի թռիչքի ժամանակ երկու ուղևորների միջև հեռախոսի պատճառով վեճ է ծագել: Ուղևորներից մեկը պահանջել է մյուսից անջատել հեռախոսը, ինչին ի պատասխան՝ մերժում է ստացել: Այդ պահին պահանջողը խլել է հեռախոսը նրանից, ինչից հետո վեճ է սկսվել: […]

̰
Բրիտանուհին իմացել է, որ իրականում ոչ թե հղի է, այլ ուռուցք ունի

23:34 10.09.2019

Բրիտանուհին իմացել է, որ իր ենթադրյալ հղիությունը իրականում ուռուցք է, գրում է Daily Mail-ը: Երբ 23-ամյա Գրեյս Բեյքեր Պադդենը կասկածել է, որ հղի է, նա հղիության 3 թեստ է արել, որոնք դրական արդյունք են ցույց տվել, թեև կինն ընդունում էր հակաբեղմնավորիչներ: Գինեկոլոգը ևս հաստատել է կնոջ հղիությունը: Առաջին եռամսյակից հետո, երբ կնոջ սրտխառնոցը չի անցել, […]

̰
Իտալիայում դելֆինը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին իր ձագին փրկելու համար

23:20 10.09.2019

Իտալիայում դելֆինը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին, որոնք փրկել են իր ձագին, գրում է Daily Mail–ը: Դեպքը տեղի է ունեցել Նեապոլից ոչ հեռու` Պրոչիդի ափերի մոտ: Ձկնորսները ցանցերի մեջ փոքր դելֆին են գտել և ազատագրել նրան: Ազատված դելֆինը և նրա մայրը մի քանի անգամ թռել են ջրի միջից՝ շնորհակալություն հայտնելով ձկնորսներին: https://www.youtube.com/watch?v=igABv-PUvRQ  

̰
Հայտնի է՝ ինչու են Շումախերին հոսպիտալացրել

23:00 10.09.2019

Մանրամասներ են հայտնի դարձել հանրահայտ գերմանացի մրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի հոսպիտալացման մասին: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, սպորտսմենը տեղափոխվել է Փարիզի հոսպիտալներից մեկը, որտեղ նա սրտի վիրահատության կենթարկվի: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է սրտի հյուսվածքի մեջ ցողունային բջիջների ներդրման վիրահատություն իրականացնել: Միջամտության ամբողջ ընթացքը ղեկավարելու է վիրաբույժ, պրոֆեսոր Ֆիլիպ Մանաշեն: Ավելի վաղ […]

̰
Փիրս Բրոսնանը հորդորել է 007 գործակալի դերը տալ կնոջ

22:35 10.09.2019

4 ֆիլմերում Ջեյմս Բոնդի դերակատար դերասան Փիրս Բրոսնանը հաստատել է նոր ֆիլմի հեղինակների որոշումը 007 գործակալի դերը կնոջ փոխանցելու վերաբերյալ. հայտնում է The Hollywood Reporter-ը: Բրոսնանը վստահ է, որ սուպերգործակալի վերաբերյալ 25-րդ ֆիլմը, որտեղ գործակալի դերը կխաղա սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը, բավականին հետաքրքիր կստացվի: «Այո, արդեն 40 տարի է՝ հետևում ենք, թե ինչպես են դա […]

̰
Ինչ է հայտնաբերել Ռուսաստանում կնոջն արջի հետ մենակ թողած տղամարդը՝ փրկարարների բերելուց հետո

22:22 10.09.2019

Ռուսաստանի Նյագան շրջանի անտառում երկու մարդ պատահաբար արջի է հանդիպել: Այս մասին հայտնում է Центроспас-Югория-ն: Տղամարդը զուգընկերուհուն միայնակ է թողել ու փախել: Հետո փրկարաների է կանչել: Փրկարարական ուժերը ժամանել են այդ վայր ու կնոջը հայտնաբերել ողջ և առողջ, ուրախ դեմքով, բժիշկների օգնության կարիք չի ունեցել: Իսկ արջի ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:

̰
«Միկի, կայֆ ա, չէ՞». Բալոտելլին հայերենով դիմել է Մխիթարյանին

22:15 10.09.2019

Իտալական «Բրեշիա» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլին, որ հանդես է եկել «Ինտերում», «Մանչեսթր Սիթիում», «Միլանում», հայերենով դիմել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Միկի, Իտալիայում կայֆ ա, չէ՞»,- ասել է Բալոտելլին Instagram-ում հրապարակված տեսանյութում: Արդի ժամանակաշրջանի ամենաէպատաժային ֆուտբոլիստներից մեկն ընկերական հարաբերությունների մեջ է հայկական ծագումով իտալացի քիք-բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանի հետ: Balotelli appealed to Mkhitaryan […]

̰
33 տարի անց Էդդի Մերֆին հանդիպել է «ոսկե երեխա»-ի հետ

21:03 10.09.2019

Հոլիվուդյան դերասան Էդդի Մերֆին հանդիպել է «Ոսկե երեխան» ֆիլմի փոքրիկ դերակատարուհու հետ՝ 33 տարի անց: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը: 1986 թվականին մեծ էկրան բարձրացած «Ոսկե երեխան» ֆիլմում փոքրիկը խաղացել է Բուդդայի դերը: Նրան փրկել է Էդդի Մերֆիի դերակատարը: «Նա այնքան բարի էր, որ իմ մեջ նա դրական է տպավորվել: Չնայած այդ ժամանակ ընդամենը […]

̰
Թրամփը աշխատանքից հեռացրել է Բոլթոնին

20:23 10.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Անցած գիշեր Ջոն Բոլթոնին տեղեկացրի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ինչպես նաև վարչակազմի մյուս անդամները, այսպիսով՝ խնդրեցի նրան ներկայացնել իր […]

̰
Շվեդ գիտնականն առաջարկել է մարդու միս ուտել

19:30 10.09.2019

Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Մագնուս Սոդերլունդը խոսել է ճաշացանկում մարդու միս ներառելու մասին, գրում է New York Post-ը: Նրա կարծիքով` դիակների միսը կարող է ապագայում օգնել փրկել մարդկությանը: Սոդերլունդի` կանիբալիզմի վերաբերյալ փաստարկը առանցքայինն էր «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ուտել մարդկային միս» քննարկման ժամանակ: Կանիբալիզմի դեմ «պահպանողական» տաբուն, նրա խոսքերով, ժամանակի ընթացքում կարող […]

̰
2030թ. 20,1 մլն աշխատող պահանջված չի լինի. նրանց կփոխարինեն ռոբոտները. փորձագետներ

19:19 10.09.2019

Ռուսաստանում հետազոտություն է անցկացվել, պարզվել է, թե տեխնոլոգիական զարգացման արդյունքում քանի միլիոն մարդ կդառնա գործազուրկ: Մեջբերելով տվյալները՝ Известия-ն հայտնում է, որ 2030-ին Ռուսաստանում աշխատողների 45,5 %-ն այլևս պահանջված չի լինի: Նշվում է, որ այդ աշխատողները կա´մ ստիպված կլինեն դուրս գալ աշխատաշուկայից, կա´մ նոր մասնագիտացում ստանալ: Ըստ մասնագետների՝ «ավտոմատացման և թվայնացման ռիսկին» կենթարկվի 20,1 միլիոն մարդ: […]

̰
Էլեկտրոնային ծխախոտում առկա E վիտամինը վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել. գիտնականներ

19:15 10.09.2019

Գիտնականները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների՝ մարդկանց առողջության համար վտանգավորության պատճառը: Այս մասին փոխանցում է Korrespondent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Նյու Յորք նահանգի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կատարված հրապարակումը: Հաղորդվում է, որ դեռևս օգոստոսի սկզբին 94 մարդկանց մոտ հայտնաբերված թոքերի հիվանդությունը նման սիգարետների օգտագործման հետևանք է: Ըստ մասնագետների՝ ամենամեծ վտանգը ներկայացնում է նման սիգարետներում առկա հեղուկ կամ յուղային […]

̰
Հայաստանը` ռուսաստանցիների նախընտրած ցանկալի երկրների տասնյակում

19:00 10.09.2019

Առցանց ամրագրումների ռուսական Tutu.ru ծառայության մասնագետները ավելի քան 3000 օգտատերերի շրջանում հարցում են անցկացրել՝ պարզելով, թե 2019 թվականի աշնանը ճանապարհորդության ինչ ուղղություններ են նրանք նախընտրում: Հայաստանը հայտնվել է ամենացանկալի երկրների տասնյակում, դեպի ուր այս աշնանն ուղևորվելու համար տոմսերն արդեն  սպառված են: Հարցման մասնակիցների 3 տոկոսը նշել է, որ տարվա այս ժամանակաշրջանում լավ է մեկնել Հայաստան […]

̰
Էստոնիայի խորհրդարանը հավանություն չի տվել էստոներենով միասնական կրթական համակարգի անցնելու առաջարկին

18:50 10.09.2019

Էստոնիայի խորհրդարանն չի աջակցել էստոներենով միասնական կրթական համակարգի անցնելու առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Օրենսդրական նախաձեռնությանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 32 պատգամավոր, 44-ն էլ դեմ է քվեարկել: Օրենքի նախագիծն առաջ է քաշվել Ռեֆորմիստական կուսակցության կողմից: Առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հենց նախակրթարաններից սկսել էստոներենով ուսուցումը: Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ ռուսախոս երեխաներին դա […]

̰
Ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանության մեկ դեպք է գրանցվում. ԱՀԿ

18:30 10.09.2019

Ամեն տարի աշխարհում կյանքն ինքնասպանությամբ է ավարտում 800 հազար մարդ: Իսկ ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանության 1 դեպք է տեղի ունենում: Ամենից շատ ինքնասպանություն են գործում Գայանայում, Ռուսաստանում, նաև Լիտվայում, Լեսոտոյում, Ուգանդայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Վիճակագրությունը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զեկույցում նաև նշված է, որ 2010-2016 թվականներին ինքնասպանությունների թիվն […]

̰
Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը

18:11 10.09.2019

Հայտնի է դարձել աշխարհի ամենախիստ գրաքննադատությունն ունեցող երկրների առաջին տասնյակը: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկույցը հրապարակվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից: Ցուցակում ընդգրկված երկրներն են. Էրիթրեան Հյուսիսային Կորեան Թուրքմենստանը Սաուդյան Արաբիան Չինաստանը Վիետնամը Իրանը Հասարակածային Գվինեան Բելառուսը Կուբան Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով այս երկրներում առկա մի քանի կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ ազատազրկման […]

̰
Դեռահասը օգնել է բացահայտել 27 տարի առաջ անհետացած կնոջ գործը

17:47 10.09.2019

Կանադական Ռեվելստոկ քաղաքում դեռահասը հայտնաբերել է ավտոմեքենա, որը պատկանել է այն կնոջը, որը անհետացել է 1992-ին, գրում է CBS News-ը: Օգոստոսին 13-ամյա Մաքսը մոր հետ գնացել էր լիճ: Նրանք վարձել էին նավակ և զբոսանքի ժամանակ ջրի տակ նկատել են ավտոմեքենա: Հեռախոսազանգով լիճ ժամանած ոստիկանները չեն կարողացել ուժեղ արևի հետևանքով նշմարել մեքենան: Այդ ժամանակ դեռահասը GoPro տեսախցիկով […]

̰
Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը զրոյական է. Մեդվեդև

17:20 10.09.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը զրոյական է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իհարկե, մենք կարող ենք ապրել առանց այդ հարաբերությունների, հիմնվելով երկկողմ նախագծերի վրա, զարգացնելով հարաբերությունները բացառապես Սլովենիայի մեր ընկերների հետ, մեծ թվով այլ եվրոպական երկրների հետ, բայց սա նորմալ չէ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը: […]

̰
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարբերվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից. Մխիթարյան

16:41 10.09.2019

Օրերս իտալական «Ռոմա» տեղափոխված հայազգի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել Հռոմում: Մի շարք հարցերի թվում հայ ֆուտբոլիստը պատասխանել է նաև Թուրքիային վերաբերող հարցին: Մասնավորապես հարց է հնչել այն մասին, թե Ադրբեջանի օրինակով արդյո՞ք ինքը խնդրի առաջ չի կանգնի նաև այն դեպքում, եթե առաջիկա Եվրոպական խաղերում «Ռոմա»-ն Թուրքիայում խաղա «Իստամբուլ […]

̰
Ռուսաստանի նախագահը պարգևատրել է Արթուր Չիլինգարովին «Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար»

16:29 10.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հայտնի ռուս գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը «Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Պարգևատրե՛լ Չիլինգարով Արթուր Նիկոլաևիչին՝ Ռուսաստանի պետականության ամրապնդման, խորհրդարանի զարգացման և բազմամյա բարեխիղճ աշխատանքային մեծ ներդրման համար»,- ասվում է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել […]

̰
Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդ է

15:55 10.09.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր էպիզոդում Քիմը պատմել է իր խնդիրների մասին: Աստղը երկար ժամանակ բողոքում էր քրոնիկ հոգնածությունից, ձեռքերի թմրությունից և հոդերի այտուցվածությունից: Աստղի խոսքերով՝ մի անգամ առավոտյան նրա ձեռքերն այնքան էին թմրել, […]

̰
Շումախերին գաղտնի հոսպիտալացրել են

15:01 10.09.2019

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը Շվեյցարիայից տեղափոխվել է փարիզյան կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնում է Parisien-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ` Շումախերին տեղափոխել են սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք: Նշվում է, որ տեղափոխման ժամանակ մարզիկի դեմքը և մարմինը ծածկված են եղել: Մրցարշավորդին ուղեկցել է վիրաբույժ-կարդիոլոգ, սրտային անբավարարության մասնագետ Ֆիլիպ Մենաշեն: Նշենք, որ 2018 թվականին Շումախերի վիճակը նշանակալիորեն բարելավվել է: […]

̰
Վերջին 24 ժամում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին պատկանող 2 ԱԹՍ է խոցվել. իրանագետ

14:38 10.09.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում միջուկային գաղտնի հաստատության շուրջ տեղի ունեցող գործընթացներին: «Իրանում միջուկային գաղտնի հաստատության առկայության շուրջ Իսրայելի և Իրանի ղեկավարների միջև ընթացող հեռակա բանավեճին զուգահեռ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ռազմական ոլորտում: Վերջին 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին պատկանող 2 ԱԹՍ է խոցվել: Այդ փաստն առանձնահատուկ […]

̰
Alibaba-ի հիմնադիրը հեռանում է ընկերությունից

13:40 10.09.2019

Չինական խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկի՝ Alibaba-ի հիմնադիր և ղեկավար Ջեք Ման պաշտոնապես հեռացել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալների համաձայն` Ջեք Մային այդ պաշտոնում փոխարինել է գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության և նրա կողմից հարցված փորձագետների, Alibaba-ի հիմնադիրը շարունակելու է նշանակալի դեր ունենալ ընկերության կարևոր որոշումների […]

̰
Ռուսաստանի բուհերի հայ ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել Զարեհ Սինանյանին

13:29 10.09.2019

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայկական թանգարանում հանդիպեց մի շարք հայ ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը, այն վարում էր Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:  Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ամփոփեց […]

̰
Երբ ՌԴ-ն ՀՀ վարորդական վկայականով աշխատելու թույլտվություն տա հայերին, փոխադարձ իրավունք կստանան ՌԴ քաղաքացիները

13:05 10.09.2019

Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով Ռուսաստանի քաղաքացիները իրենց վարորդական իրավունքներով չեն կարողանա Հայաստանում աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը չի հանել Հայաստանի վարորդական իրավունքներով աշխատելու արգելքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի պարզաբանումներից։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում այդ արգելքը […]

̰
BACK_TO_TOP