12:35 19.11.2024
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել:
Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից` նրան հատուկ ցուցակից հեռացրել են։
Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:
«Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով։Ես շարունակելու եմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- ԱՄՆ Սենատի անդամ Էդ Մարքիի հետ համատեղ ասուլիսում ասել է Փալոնը։
Փալոնը խնդրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլ են տվել հանդիպել Ալիեւի հետ, բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:«Ես հպարտ էի, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում նոր հակամարտություններ տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ միջոցներով»,- ասել է Փալոնը։
Սենատոր Էդ Մարքին իր հերթին խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը, որն ունի հանածո վառելիքի արտադրությունից չափազանց մեծ կախվածություն և մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակ, ընտրվել է որպես COP-29 համաժողովը հյուրընկալող երկիր։
«COP-29-ին մասնակցելուց հետո ես կրկին հայտարարում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտկի մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց վրա հարձակումները, ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները, խոշտանգումները, ինչպես նաև խոսքի ազատության, հավաքների ազատության խիստ սահմանափակումները:
Ես շարունակելու եմ կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ քաղաքացիական անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, որը կպաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»,- ասել է Էդ Մարքին։
Նշվում է, որ Փալոնը մնում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և այլ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վառ ջատագովը: «Ալիևի հետ հանդիպմանը Փալոնի մասնակցությունն արգելելը, նրա դեմ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորված բողոքի ակցիաներն ընդգծում են Ադրբեջանի աճող ագրեսիվ ջանքերը՝ վերահսկելու պատմությունը և խուսափելու միջազգային վերահսկողությունից:
Փալոնը և Մարքին հույս ունեին, որ COP-29-ը կարող էր լինել կառուցողական երկխոսության հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Սակայն Ալիևի քաղաքականությունը կրկին խոչընդոտել է այդ ջանքերին՝ ընդգծելով Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումը միջազգային համագործակցության նկատմամբ։Ֆրենկ Փալոնն ԱՄն կոնգրեսական պատվիրակության կազմում Բաքու էր այցելել՝ մասնակցելու COP-29 համաժողովին։ Նա կոնգրեսական պատվիրակության կազմում պետք է հանդիպում ունենար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն նրան թույլ չէին տվել մասնակցել հանդիպմանը, իսկ նրա հյուրանոցի դիմաց Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները կոնգրեսականի դեմ ցույց էին անցկացրել, ինչի պատճառով Փալոնը ընդհատել էր իր այցը և վերադարձել Միացյալ Նահանգներ։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...