Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի 19-ամյա բնակիչը կորցրել է տեսողությունն ու լսողությունը՝ 10 տարի շարունակ միայն չիփսերով, կիսաֆաբրիկատներով ու արագ սննդով սնվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է Independent-ը:

Անգլիացին տառապում է սելեկտիվ սնման խանգարումից (AFRID): Այս խանգարումն ունեցող մարդիկ հաճախ սահմանափակվում են սնունդ ընտրելու հարցում, խուսափում են որոշակի հյուսվածքի, գույնի, հոտի սնունդ ուտելուց:

Երիտասարդը 11 տարեկանից չի կերել ոչինչ, բացի չիփսերից ու երշիկեղենից: 14 տարեկանից դեռահասը սկսել է կորցնել լսողությունը, այնուհետև տեսողությունը՝ վիտամինների և սննդանյութերի պակասի պատճառով:

Դոկտոր Դենիս Աթանը, որն աշխատում է տղայի հետ, ասել է, որ այս պահին տղան շարունակում է ուտել նույն սնունդը, չնայած նրա սննդակարգը բարելավվել է շնորհիվ վիտամինային հավելումների: