TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

ԱՇԽԱՐՀ

Սվերդլովսկում նորաբաց կամուրջը փլուզվել է

22:06 02.09.2019

Ֆիլկինոյի Սվերդլովսկ գյուղում, բացումից մեկ օր անց, կամուրջը փլուզվել է: Կամուրջը բացվել էր օգոստոսի 31-ին: Բնակիչները 2017 թվականից սպասում են Կակվայի կամրջին: Սկզբում նրանց խոստացել էին, որ կկառուցեն հետիոտնային կամուրջ 5 մետր բարձրության վրա՝  1․5 մետր լայնությամբ, բայց հետո այդ որոշումը փոխվել էր: Որոշվել էր կառուցել մեկ մետր լայնությամբ կամուրջ: Արդեն բացումից հետո դատական կարգադրիչը […]

̰
Կալիֆոռնիայի ափին նավում հրդեհ է բռնկվել. կա 34 զոհ

20:50 02.09.2019

Փրկարարական գործողություններին խոչընդոտել է կրակը, որը կրկին ու կրկին բռնկվել է:

̰
Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները հոր հետ

20:00 02.09.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում շփվել իր հայրիկի ՝ Թոմաս Մարքլի հետ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Նա իր որոշումը բացատրել է հոր՝ «մշտական ​​դավաճանությամբ»: Հրապարակման աղբյուրները նշում են, որ Մեգան Մարքլը և իր ամուսին արքայազն Հարրին չեն պատրաստվում երբևէ իրենց որդուն ՝ Արչի Հարիսոնին ցույց տալ Թոմասին. «Սա […]

̰
ԱՄՆ-ում սպիտակ շնաձուկը ձկնորսի աչքի առաջ խժռել է սատկած կետին

19:30 02.09.2019

ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգում ձկնորս Մեթ Ռայլին ականատես է եղել սպիտակ շնաձկի ճաշկերույթին: Ձկնորսը իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է շնաձուկը խժռում սատկած կետի մարմինը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ շնաձուկը մոտենում նավակին և հարվածում այն: Ձկնորսի խոսքերով՝ դա ամենաանսովոր բանն էր, որ ինքը տեսել է: Նրա խոսքերով՝ […]

̰
Հնարամիտ մեղվապահը արջերին ներգրավել է մեղրի համտեսին

19:15 02.09.2019

Այն, որ արջերը սիրում են մեղր, բոլորին է հայտնի: Բայց քչերը գիտեն, թե ինչ հնարքների դիմելու կարիք են ունենում մեղվապահներն իրենց տնտեսությունը պահպանելու համար: Սակայն Իբրահիմ Սեդեֆը որոշեց մոտենալ խնդրին ոչ այնքան սովորական կողմից: Bored Panda-ն գրում է, որ Տրապիզոնից մի թուրք գյուղացի արդեն հուսահատվել էր` փորձելով փրկել իր փեթակները արջերից, որոնք ցանկանում էին մեղր […]

̰
Ոտքեր չունեցող 9-ամյա աղջիկը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին

19:00 02.09.2019

Նյու Յորքի նորաձևության շաբաթին բեմ դուրս կգա 9-ամյա աղջիկ, ում ոտքերը մանուկ հասակում հեռացրել են, գրում է BBC-ն: Բիրմինգհեմի բնակչուհի Դեյզի-Մեյ Դեմետրեին ընտրել են Lulu et Gigi Couture ցուցադրության համար այն բանից հետո, երբ բրենդի հիմնադիրը տեսել է աղջկա դեֆիլեն Լոնդոնում: Դեյզին կլինի առաջին երեխան, որը, չունենալով 2 ոտք, պաշտոնապես կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին: […]

̰
Ծանոթությունների կայքում տղամարդը կանանցից հազարավոր դոլարներ է պահանջել ու հայտնվել բանտում

18:50 02.09.2019

Մեծ Բրիտանիայի բնակիչ Այվան Նկազին 3 տարվա ազատազրկման է ենթարկվել «Tinder» ծանոթությունների կայքում բռնության սպառնալիքների համար: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն: 31-ամյա բրիտանացին ներկայացել է անգլիական «Լիվերպուլ»-ի խաղացող Սադիո Մանեի եղբայր: Ինքը՝ Նկազին, խաղացել է շոտլանդական ֆուտբոլային ակումբներից մեկում: Սկզբնական շրջանում նա խնդրել է տարբեր կանանց վճարել իրեն ճամփորդությունների, սննդի և այլ ծախսերի համար: […]

̰
Յակուտիայում կինը վազել է արջի հետևից՝ մտածելով, թե գող է

18:30 02.09.2019

Յակուտիայի գյուղերից մեկում գյուղատնտեսական ձեռնարկության 28-ամյա կին պահնորդը տուժել է արջի հարձակումից: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կինն ինքն է վազել արջի հետևից՝ մտածելով, թե գող է: Գիշերային հերթապահության ժամանակ Ալինան ինչ-որ շրշյուն է լսել, գնացել է ստուգելու՝ արդյո՞ք գող չի մտել տարածք: Նա սկսել է գոռալ՝ ո՞վ կա այստեղ, և որոշ ժամանակ անց տեսել […]

̰
Պետդեպարտամենտը զգուշացնում է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին

18:18 02.09.2019

Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ այսպես կոչված Հարավային Օսիայի և Վրաստանի  վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Ներկայիս իրադարձությունների ֆոնին մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հարավային Օսիայի և Վրաստանի վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին կարգելվի մեկնել […]

̰
Գիտնականները հայտնաբերել են աննախադեպ տիեզերական աղետ

18:14 02.09.2019

LIGO հետազոտական խումբը հայտարարել է գրավիտացիոն ալիքների առաջին աղբյուրի` GCN25324-ի հնարավոր հայտնաբերման մասին, որը սև խոռոչի և նեյտրոնային աստղի համակարգ է: Այս մասին գրում է Science Alert- ը: Ըստ գիտնականների` սև խոռոչը պատռել է նեյտրոնային աստղը, այնուհետ կլանել դրա նյութը: Բախումը, ըստ մասնագետների, տեղի է ունեցել Երկրից մոտ 900 միլիոն լուսատարի հեռավորության վրա:  

̰
Հայտնի են դարձել Մոսկվա գետում հայ երիտասարդի մահվան հանգամանքները

18:10 02.09.2019

Ռուսաստանի մայրաքաղաքի հարևանությամբ հոսող Մոսկվա գետում 25-ամյա Տարոն Բժոյանի մահվան հանգամանքներն են հայտնի դարձել։ РУСАРМИНФО-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան երիտասարդն ընկերների հետ զվարճացել է գետում։ Նրանք, մասնավորապես, լողացել են մոտորանավակներից ճոպաններով կապված տախտակների վրա։ Սակայն ինչ-որ պահի Բժոյանը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջուրը։ Մինչ մոտոնավավակը կպտտվեր նրան ջրից հանելու համար, մեկ […]

̰
Աշնանն աշխարհում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել սահմանված նորման

18:00 02.09.2019

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհի տարբեր շրջաններում սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել սահմանված նորմայի մակարդակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով WMO-ի տվյալները: Օդերևութաբանները կարծում են, որ դա պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, քանի որ ջերմոցային գազերը կուտակվում են Համաշխարհային օվկիանոսում՝ տաքացնելով այն: Ըստ կազմակերպության փորձագետների՝ ջերմաստիճանի նորմայից մի […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին կատակել է իրեն չճանաչած զբոսաշրջիկների հետ

17:56 02.09.2019

Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ Երկրորդը, կատակել է ամերիկացի զբոսաշրջիկների հետ, որոնք չեն ճանաչել թագուհուն և հարցրել են նրա մասին։ Դեպքը եղել է այն ժամանակ, երբ թագուհին իր թիկնապահի հետ զբոսնել է Բալմորալ ամրոցի մոտակայքում։ Շոտլանդիայում գտնվող այդ ամառանոցում թագուհին սովորաբար ավելի ժուժկալ պահվածք է դրսևորում, հագնվում է շատ հասարակ, կապում է գլխաշոր։ Նման հագուստով նրան […]

̰
Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ. ՀՖՖ

17:52 02.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում է: Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը «Ռոմայում»: Սպասվում է, որ Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ:

̰
Հոնկոնգում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել

17:47 02.09.2019

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Ինչպես նշվում է, ցույցի մասնակիցները հավաքվել են «Թամար» կոչվող պարկում՝ կառավարությունից պահանջելով բավարարել իրենց 5 պահանջները: Նրանք պահանջում են նաև չեղարկել «Արտահանձնման մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը: Ելույթ է նախապատրաստել Հոնկոնգի արհմիության կոնֆեդերացիան, որի անդամները կարծում են, որ բնակչությունը գործադուլների և հավաքների […]

̰
ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել

17:24 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում 1054 չվերթ է հետաձգվել «Դորիան» փոթորկի պատճառով, հաղորդում է FlightAware կայքը: Կայքի տվյալներով՝ չվերթների մեծ մասը հետաձգվել է Ֆլորիդա նահանգում: Թռիչքների ու վայրէջքների մեծամասնությունը չեղարկվել է «Ֆորտ-Լոդերդեյլ», «Օռլանդո» և «Փալմ-Բիչ» օդանավակայաններում: Ինչպես հաղորդում է AFP-ն, փոթորկի պատճառով ընդհանուր առմամբ 13 հազար շենք է վնասվել կամ ավերվել Բահամյան կղզիներում: «Մենք դեռևս չունենք կրած վնասի […]

̰
Մխիթարյանը, հավանաբար, վաղը կգա Հայաստան. Armtimes.com

17:11 02.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն «Ռոմայի» ֆուտբոլիստի կարգավիճակում Երևան կժամանի վաղը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հավաքականը Մխիթարյանին վաղն է սպասում: Մխիթարյանն այսօր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվում է իտալական «Ռոմա»: Նա արդեն բուժզննում է անցել Հռոմում: «Գայլերի» կազմը համալրել է վարձավճարով մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը, որից հետո իտալական ակումբը կարող է 15 մլն […]

̰
Սիրիայի հարևան երկրները տուժե՞լ են սիրիական ճգնաժամի հետևանքով, թե՞ շահել

17:05 02.09.2019

«2018թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում տեղահանված անձանց թիվը հասել է 70.2 միլիոնի, որոնցից 20 մլն-ը փախստականներ են, գիտենք, որ մինչպատերազմական ժամանակ Սիրիայի բնակչությունը շուրջ 22 մլն էր, որոնցից տեղահանվել են կամ ներքին տեղաշարժերի ենթարկվել 6 մլն-ը հատել են պետական սահմանը և որևէ երկրում ապաստան ունեցել: Պետք է նշել, որ մեծագույն դերը […]

̰
Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր ընդունել սիրիահայ փախստականներին. Արաքս Փաշայան

16:47 02.09.2019

«Անսպասելի էր ՀՀ համար, որովհետև Հայաստանը պատրաստը չէր ընդունել փախստականներին, տեղահանվածներին: Ժամանակն էր, որ Հայաստանը` որպես անկախ պետություն, կարողանար օգնել, միևնույն ժամանակ, ՀՀ-ն չուներ ռազմավարություն, այսօր չկա հայրենադարձության ու փախստականների հետ կապված ռազմավարություն, մեր համար դժվար ֆինանսական խնդիրներ էին, ՀՀ-ն չի կարողանա գուցե մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որովհետև տեղահանվածները փախստականներ չեն, մեր հայրենակիցներն են, որ […]

̰
«Վովա՛, զգո՛ւյշ եղիր, բոլորը գրում են». Վլադիմիր Զելենսկիի հարցազրույցի կարևոր դրվագները

16:30 02.09.2019

Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ չի սիրում փողկապ կապել, իսկ երբ կապում է, նախագահի արարողակարգի ղեկավարն անմիջապես բարձր տրամադրություն է ունենում:

̰
Լեհաստանը Հիտլերին ծափահարողների թվում էր․ Ժիրինովսկին Լեհաստանին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի համար

15:59 02.09.2019

Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Լեհաստանին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի հարցում իր մեղքի բաժինն ունենալու մեջ։ Telegram-ի իր ալիքում Ժիրինովսկին գրել է, որ Երկրորդ աշխարհամարտը չէր սկսվի, եթե չլիներ Լեհաստանի լուռ համաձայնությունը Նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի միացման և Չեխոսլովակիայի Սուդետի մարզի անեքսիայի հարցում։ Ըստ կուսակցության ղեկավարի՝ առանց այդ գործողությունների Գերմանիայի և ԽՍՀՄ միջև […]

̰
Հուսով ենք՝ Իրանի հարցում Ֆրանսիայի նախաձեռնողականությունը դրական ելք կունենա․ Լավրով

15:55 02.09.2019

Ռուսաստանն աջակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը Իրանի և գերտերությունների միջուկային գործարքի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Ռուսական կողմը հույս ունի, որ այդ նախաձեռնությունը դրական արդյունք կտա։ Այս մասին ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը տեղեկացրել է, որ իր նախաձեռնության մասին Մակրոնը հայտնել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ […]

̰
Ղազախստանում մտադիր են աշխատանքից ազատել ամեն 4-րդ պետական աշխատողին

15:40 02.09.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է «թեթևացնել» պետական ապարատը՝ կրճատելով պետական աշխատողների 25 տոկոսին։ Այս արդյունքին երկրի ղեկավարը մտադիր է հասնել 5 տարում՝ մինչև 2024 թվականը։ «2020 թվականից սկսած մենք կսկսենք պետական ծառայողների քանակի աստիճանական նվազեցման, իսկ ազատված ֆինանսները կուղղենք ավելի արդյունավետ աշխատողներին ֆինանսապես խթանելուն»,- հայտարարել է Տոկաևը։

̰
Մխիթարյանը «Ռոմա»  տեղափոխվելու համար անցել է բուժզննում

14:58 02.09.2019

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում ուղևորվել է «Վիլա Ստուարտ» բուժզննում անցնելու համար: Թվիթերյան տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները դիմավորում նրան, լուսանկարվում իր հետ: Բուժզննման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ: VIDEO – Lo sbarco di #Mkhitaryan nell'aeroporto di Fiumicino https://t.co/q2AAc9Q6g2 — Il Romanista (@ilRomanistaweb) September 2, 2019 🛬#Mkhitaryan […]

̰
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկից երեխա է մահացել

14:36 02.09.2019

Բահամյան կղզիների հասած «Դորիան» փոթորկից երեխա է զոհվել, գրում է  The Bahamas Press–ը: Զոհված երեխան 7 տարեկան էր, նա մահացել է, երբ վերջինիս ընտանիքը փորձել է փրկվել փոթորկից: Երեխայի քույրը համարվում է անհետ կորած: Նշվում է, որ նա Աբակո կղզիները պատուհասած «Դորիան» փոթորկի առաջին զոհն է:    

̰
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի որոշ մասերում պարտադիր տարհանում կիրականացվի

14:11 02.09.2019

«Դորիան» փոթորկի հետ կապված արտակարգ իրավիճակի պայմաններում Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի 9 շրջաններում տարհանում է իրականացվելու։ 9 շրջաններից 2-ում տարհանումն իրականացվելու է առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ պարտադիր։ Տարհանման մասին որոշումների մի մասն արդեն ուղարկվել է, մյուսն ուղարկվելու է վաղը։ Նահանգի ղեկավարությունը որոշել է թույլ տալ, որ տարհանման ընթացքում մեքենաներն անվճար երթևեկեն վճարովի ավտոմայրուղիներով՝ անհարկի […]

̰
Մերձմոսկվայում մոտորանավակը սպանել է ջրասուզորդ հային

13:40 02.09.2019

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում նավը հարվածել և սպանել է ջրասուզորդ հային, գրում է Rusarminfo-ն: Դեպքի հետևանքով մահացել է 25-ամյա Տարոն Բաժայանը: Նշվում է, որ հարվածից հետո նա ուժեղ վնասվածքներ էր ստացել, իսկ շտապօգնությունը չի հասցրել փրկել տղամարդու կյանքը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23:05-ին: Մոտորանավակը պատկանել է «Սոհո Քանթրի» ակումբին:

̰
Թրամփը նախընտրել է գոլֆ խաղալ Երկրորդ աշխարհամարտի օրը Լեհաստանում նշելու փոխարեն

13:32 02.09.2019

ԱՄՆ նախագահը չի մեկնել Լեհաստան, որտեղ անցկացվում են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի տարելիցի օրվա միջոցառումները։ Դոնալդ Թրամփի աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱՄՆ առաջնորդը հետևում է «Դորիան» փոթորիկի ընթացքին, իսկ իրականում Թրամփը պարզապես գնացել է գոլֆ խաղալու։ Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ նրան ամեն ժամ զեկուցում են փոթորիկի ընթացքի մասին։ «Դորիանը» ներկայում «արշավում է» ամերիկյան հարավարևելյան նահանգներով։ […]

̰
Կոմիտասի 150-ամյակը կնշեն Մոսկվայում

13:25 02.09.2019

Մոսկվայի Չայկովսկու անվան  կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին: Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը (սոպրանո), […]

̰
Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը

13:22 02.09.2019

Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Նշված որոշումը Հունաստանի իշխանությունները կայացրել են, երբ օգոստոսի 29-ին անօրինական կերպով Լեսբոս կղզի էր տեղափոխվել 547 գաղթական: 2016 թվականից հետո սա մեկ օրվա ընթացքում մեծ քանակով գաղթականներ ընդունելու 2-րդ դեպքն էր: Հունաստանի իշխանությունները որոշել են խստացնել ծովային վերահսկողությունը, ինչի հետևանքով գաղթականների համար երկրի սահմանը հատելն ավելի […]

̰
BACK_TO_TOP