17:05 02.09.2019
«2018թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում տեղահանված անձանց թիվը հասել է 70.2 միլիոնի, որոնցից 20 մլն-ը փախստականներ են, գիտենք, որ մինչպատերազմական ժամանակ Սիրիայի բնակչությունը շուրջ 22 մլն էր, որոնցից տեղահանվել են կամ ներքին տեղաշարժերի ենթարկվել 6 մլն-ը հատել են պետական սահմանը և որևէ երկրում ապաստան ունեցել: Պետք է նշել, որ մեծագույն դերը փախստականների, տանում են հարևան երկրները»,- այս մասին այսօր տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը հարց բարձրացրեց.
«Թուրքիան զավթած տարածքներից ավելի շատ օգուտ է ստանում ձիթապտղի նարնջի արտահանումից, միգուցե մենք էլ մեր վերաբերմունքը փոխեինք, նույն պահանջները ներկայացնեինք Եվրամիությանը, չէ՞ որ փախստականներ մենք էլ ունենք: Ես համաձայն չեմ, որ հարևանները տուժում են»:
Ի պատասխան՝ Արմեն Ղազարյանը նախ` ճշտեց, որ ոչ թե տուժել են հարևանները, այլ քանակական առումով ամենամեծ բեռն են կրել փախստականներին ու տեղահանվածներին պատսպարելու:
«Ինչ վերաբերում է օժանդակությանը, ես համաձայն եմ, որ արդյոք մենք կարող ենք օգտագործել փախստականներ ունենալու և նրանց ինձ ինտեգրել փորձելու ու մեր ջանքերն ավելի մեծ օժանդակություն ստանալու համար եվրոպական կամ աշխարհի այլ երկրներից, այո´, թերացումներից մեկն այն է եղել, որ բոլորին զանգվածաբար տվել ենք ՀՀ քաղաքացիություն, դա խնդրահարույց կետերից մեկն է եղել»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...