15:59 02.09.2019
Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Լեհաստանին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի հարցում իր մեղքի բաժինն ունենալու մեջ։ Telegram-ի իր ալիքում Ժիրինովսկին գրել է, որ Երկրորդ աշխարհամարտը չէր սկսվի, եթե չլիներ Լեհաստանի լուռ համաձայնությունը Նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի միացման և Չեխոսլովակիայի Սուդետի մարզի անեքսիայի հարցում։ Ըստ կուսակցության ղեկավարի՝ առանց այդ գործողությունների Գերմանիայի և ԽՍՀՄ միջև […]
15:55 02.09.2019
Ռուսաստանն աջակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը Իրանի և գերտերությունների միջուկային գործարքի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Ռուսական կողմը հույս ունի, որ այդ նախաձեռնությունը դրական արդյունք կտա։ Այս մասին ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը տեղեկացրել է, որ իր նախաձեռնության մասին Մակրոնը հայտնել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ […]
15:40 02.09.2019
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է «թեթևացնել» պետական ապարատը՝ կրճատելով պետական աշխատողների 25 տոկոսին։ Այս արդյունքին երկրի ղեկավարը մտադիր է հասնել 5 տարում՝ մինչև 2024 թվականը։ «2020 թվականից սկսած մենք կսկսենք պետական ծառայողների քանակի աստիճանական նվազեցման, իսկ ազատված ֆինանսները կուղղենք ավելի արդյունավետ աշխատողներին ֆինանսապես խթանելուն»,- հայտարարել է Տոկաևը։
14:58 02.09.2019
Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում ուղևորվել է «Վիլա Ստուարտ» բուժզննում անցնելու համար: Թվիթերյան տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները դիմավորում նրան, լուսանկարվում իր հետ: Բուժզննման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ: VIDEO – Lo sbarco di #Mkhitaryan nell'aeroporto di Fiumicino https://t.co/q2AAc9Q6g2 — Il Romanista (@ilRomanistaweb) September 2, 2019 🛬#Mkhitaryan […]
14:36 02.09.2019
Բահամյան կղզիների հասած «Դորիան» փոթորկից երեխա է զոհվել, գրում է The Bahamas Press–ը: Զոհված երեխան 7 տարեկան էր, նա մահացել է, երբ վերջինիս ընտանիքը փորձել է փրկվել փոթորկից: Երեխայի քույրը համարվում է անհետ կորած: Նշվում է, որ նա Աբակո կղզիները պատուհասած «Դորիան» փոթորկի առաջին զոհն է:
14:11 02.09.2019
«Դորիան» փոթորկի հետ կապված արտակարգ իրավիճակի պայմաններում Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի 9 շրջաններում տարհանում է իրականացվելու։ 9 շրջաններից 2-ում տարհանումն իրականացվելու է առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ պարտադիր։ Տարհանման մասին որոշումների մի մասն արդեն ուղարկվել է, մյուսն ուղարկվելու է վաղը։ Նահանգի ղեկավարությունը որոշել է թույլ տալ, որ տարհանման ընթացքում մեքենաներն անվճար երթևեկեն վճարովի ավտոմայրուղիներով՝ անհարկի […]
13:40 02.09.2019
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում նավը հարվածել և սպանել է ջրասուզորդ հային, գրում է Rusarminfo-ն: Դեպքի հետևանքով մահացել է 25-ամյա Տարոն Բաժայանը: Նշվում է, որ հարվածից հետո նա ուժեղ վնասվածքներ էր ստացել, իսկ շտապօգնությունը չի հասցրել փրկել տղամարդու կյանքը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23:05-ին: Մոտորանավակը պատկանել է «Սոհո Քանթրի» ակումբին:
13:32 02.09.2019
ԱՄՆ նախագահը չի մեկնել Լեհաստան, որտեղ անցկացվում են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի տարելիցի օրվա միջոցառումները։ Դոնալդ Թրամփի աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱՄՆ առաջնորդը հետևում է «Դորիան» փոթորիկի ընթացքին, իսկ իրականում Թրամփը պարզապես գնացել է գոլֆ խաղալու։ Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ նրան ամեն ժամ զեկուցում են փոթորիկի ընթացքի մասին։ «Դորիանը» ներկայում «արշավում է» ամերիկյան հարավարևելյան նահանգներով։ […]
13:25 02.09.2019
Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին: Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը (սոպրանո), […]
13:22 02.09.2019
Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Նշված որոշումը Հունաստանի իշխանությունները կայացրել են, երբ օգոստոսի 29-ին անօրինական կերպով Լեսբոս կղզի էր տեղափոխվել 547 գաղթական: 2016 թվականից հետո սա մեկ օրվա ընթացքում մեծ քանակով գաղթականներ ընդունելու 2-րդ դեպքն էր: Հունաստանի իշխանությունները որոշել են խստացնել ծովային վերահսկողությունը, ինչի հետևանքով գաղթականների համար երկրի սահմանը հատելն ավելի […]
13:20 02.09.2019
Ամերիկացի քառասունամյա դերասան Քևին Հարթը, որը հայտնի է «Ֆորսաժ. Հոբս և Շոու» «Շատ վախենալու կինո-3», «Մտածի´ր, ինչպես տղամարդը» և այլ ֆիլմերից, սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վթարի է ենթարկվել Մուլհոլանդի մայրուղու ճանապարհին: Նա ծանր վիճակում է: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները: Kevin Hart’s car went off the road in a terrible accident and is […]
13:10 02.09.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եվրալիգաներում հայկական ակումբների խաղին. «Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրալիգաներում, ու ըստ էության տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել: Նախ՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյօֆ փուլ ու ընդամենը […]
13:00 02.09.2019
Եմենում կոալիցիան, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, իրականացրել է մի շարք օդային հարվածներ հութիների կենտրոնի ուղղությամբ: Ռմբակոծության հետևանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ: Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ գրոհների ուղղությունը եղել է ձերբակալվածների պահման վայրը Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Դամար քաղաքում, որը գտնվում է ապստամբների կողմից գրավված Սանայի մայրաքաղաքի հարավում: Ըստ Կարմիր Խաչի տվյալների` ավելի քան 40 […]
12:12 02.09.2019
Ղազախստանի խորհրդարանի անդամները երկրի նախագահի առաջարկով և իրենց քվեարկությամբ հաստատել են Դարիգա Նազարբաևի նշանակումը խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նա երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Դարիգա Նազարբաևան մինչ այս նույնպես ղեկավարում էր Ղազախստանի խորհրդարանը, սակայն նախագահի փոփոխությաննը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորները պարտավոր էին ապահովել այդ ձևական մասը։ Նազարբաևան այդ պաշտոնին նշանակվել էր այս […]
11:35 02.09.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրների ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել և հակազդել կլիմայի փոփոխությանը, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ այդ վճռական քայլերից է հանածո վառելիքից հրաժարվելը: Հռոմի Պապը նաև հայտարարել է քրիստոնյաների համար մի քանի շաբաթ տևողությամբ աղոթքների մեկնարկի ազդարարման մասին: Աղոթքները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների օգտագործման […]
10:04 02.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2397571533896561?__xts__[0]=68.ARCuavSXXGn9hS1aUrltZd2qaDsQYjc5zFsihcbOOJxqEtC7kTMjRY75qaXrCmfpBWvz8EPZF8bhCwOR-N3LM7zsK1Qljqo9aE4QaYJXwBCjUUoIgpGYTwIdDZfphy2MSo23dYIhuU7cfRn-p8rzmL2LZbLonhqCHj-4FF6Y7JZb5nS8K6YhlHRQy3-FVFv3YHHznGXylh3hbiGyNSUCj5P3mjzN_Dt47iAGbcDhYTkaSG-uM8YnjspNhb_07Ulf0eBZJn0RszUhJYpaWq5sOkDNxG7b1Kgc0aMF_9U46nGj9M4b9RsAOjH67PPWjePQJaOLbsnf0ED_Gb6CG35ibo0o&__tn__=-R
08:49 02.09.2019
Bahamas Press-ն իր թվիթերյան էջում տեսանյութեր է հրապարակել Բահամյան կղզիներին հարվածած «Դորիան» փոթորկից, որի ուժգնությունը հասել է ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի։ Սպասվում է, որ Բահամյան կղզիներից հետո այն կհասնի ԱՄՆ-ի հարավարևելյան ափ։ ԱՄՆ-ի բնակիչները պատրաստվում են տարերային աղետի հարվածին։ Ամերիկյան Ֆլորիդա, Հարավային Կարոլինա և Ջորջիա նահանգներում արդեն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հարավային Կարոլինայի իշխանությունները պատրաստվում […]
08:28 02.09.2019
Ամերիկյան Տեխաս նահանգի Օդեսսա քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 22 մարդ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանապետ Մայքլ Գերկեին։ Տուժածներից 3-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են։ Նշվում է, որ զոհերը 15-57 տարեկան են։ Նրա խոսքով՝ հրաձգություն իրականացրած տղամարդը միայնակ է գործել, կապ չի ունեցել ահաբեկիչների հետ։ Ողբերգության հանգամանքների հետաքննությունը բարդացել […]
08:05 02.09.2019
Իսրայելա-լիբանանյան սահմանին հակամարտությունը սրվել է։ Լիբանանը հրթիռներ է արձակել, իսկ Իսրայելը պատասխանել է հրետակոծմամբ։ Սեպտեմբերի 1-ին ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Կառավարվող մի քանի զենիթային հրթիռներ ուղղվել են Ավիվիմ բնակավայրի ռազմաբազայի և տրանսպորտային միջոցների ուղղությամբ, մի քանիսը դիպել են թիրախին։ Դրացից մեկը […]
23:59 01.09.2019
Մելբուռնում բնակվող 65-ամյա Լեսլի Մաքսվելլը իրական ֆիթնես-գուրու է: Այս մասին պատմում է Life.ru-ն: Ֆիթնեսը նրա աշխատանքն է դարձել: Քրտնաջան պարապմունքների, այն է՝ օրական հինգ անգամ մարզվելու շնորհիվ 65-ամյա այս կինն իդեալական կազմվածք է ձեռք բերել: Լեսլին բոդիբիլդերի կարիերան սկսել է 48 տարեկանում: Նա պատահաբար հեռուստացույցով բիկինիներ գովազդող տեսանյութ է դիտել: Իհարկե, ներքնազգեստի գովազդի հոլովակում նկարահանվել […]
23:45 01.09.2019
«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինան անդրադարձել է իր և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ի ամուսնալուծությանը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ Նրա խոսքերով՝ չի կարող ասել, թե ինչու է ամուսնալուծվել, քանի որ չի ուզում ոչ մեկին վնասել։ «Հնարավոր է, երբ ճշմարտությունը պատմեմ, ինձ լավ կզգամ։ Բայց չեմ ուզում ոչ մեկին վնասել»,- գրել […]
23:16 01.09.2019
Ուկրաինայի նորընտիր վարչապետ Ալեքսեյ Գոնչարչուկը էլեկտրական ինքնագլդորով շրջել է կառավարության շենքով։ Վարչապետը համապատասխան տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքերով՝ կառավարության շենքը բազմահարկ է և երկար միջանցքներով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ինքնագլդոր՝ այդ հեռավորություններն արագ հաղթահարելու համար։
22:46 01.09.2019
«Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ի փոթորիկների հսկողության ազգային կենտրոնից, «Դորիանը» հասել է Իլբոու Քեյ, որը գտնվում է Աբակո կղզիներում։ Ներկայումս փոթորկի առավելագույն արագությունը 298 կմ/ժ է: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից […]
22:00 01.09.2019
Ֆլորիդայի Սենթ Լուիս կոմսությունում շունը փրկել է տերերին հրդեհից և կրակի զոհ դարձել: Այդ մասին հայտնում է TCPalm-ը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին: 68-ամյա Ֆրեդ Դոնգիան պատմել է, որ իր Դենիս անունով շունը սկսել է հաչալ գիշերվա կեսին, մինչդեռ ամբողջ ընտանիքը քնած էր: Տղամարդն արթնացել է և տեսել, որ խոհանոցը կրակի մեջ է: Նա […]
21:44 01.09.2019
Բրիտանացի 50-ամյա կինն իր 78-ամյա հորը սպանել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակով: Ընտանեկան վեճի ժամանակ կինը հոր ուղղությամբ է նետել վահանակը: Բայց 50-ամյա Նիկոլա Տաունսենդը չի բավարարվել: Նա հորը հրել ու վայր է գցել նստած տեղից: Արդեն վախեցած՝ կինը լքել է հորն ու նրան թողել անպաշտպան: Ահազանգից հետո տեղ հասած շտապօգնության անձնակազմը 78-ամյա տղամարդուն հայտնաբերել է […]
21:30 01.09.2019
Բեյլորի բժշկական քոլեջում մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ փոքր տարիքում չափից ավել ուտելը գենոմային փոփոխության է հանգեցնում, ինչից հետո սկսվում է ծերացման գործընթացի արագացում։ Գիտափորձի արդյունքները կիրառելի են նաև մարդկանց դեպքում։ Փորձի ժամանակ մկերի մի խմբին տվել են բավարար չափի սնունդ, մյուսներին՝ բավարարից շատ ավելի շատ։ Առաջին խմբի մոտ անոմալիաներ չեն եղել, […]
21:14 01.09.2019
Շուն պահելը մարդկանց դրդում է ավելի ակտիվ կյանք վարել, ինչն էլ իր հերթին հետ է պահում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումից, իսկ եթե դրանք արդեն առկա են՝ վաղաժամ մահվանից։ Այսպիսի գլխավոր եզրակացության են եկել Չեխիայի գիտնականները։ «Kardiozive Brno 2030» ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ ընդհանրապես կենդանի պահելն օգտակար է վերը նշված տեսակետից, բայց հատկապես օգտակար է հենց […]
21:00 01.09.2019
Երգչուհի Լանա Դել Ռեյը ներկայացրել է նոր տեսահոլովակ Doin ‘Time երգի համար, իր վերջին՝ Norman F **king Rockwell- ի ալբոմից: Ալբոմը լույս է տեսել օգոստոսի 30-ին: Տեսահոլովակն արդեն հայտնվել է երգչի YouTube-յան ալիքում: Տեսահոլովակի ռեժիսորը Ռիչ Լին էր, ով նախկինում նկարահանել էր F ** k It I Love You / The Greatest, Lust For Life, […]
20:45 01.09.2019
Անգլիացի 27-ամյա մոդել Սերենա Դերոսը մեղադրել է իր կատվին, որ նա «Ֆեյսբուքում» անծանոթ մարդու է ուղարկել իր հեռախոսից մի քանի լուսանկար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Մոդելը նամակագրության մեջ էր մեքենաների վաճառք իրականացնող տղամարդու հետ, իր համար մեքենա էր փնտրում: Աղջիկը մի քանի րոպե հեռացել է, հեռախոսը թողել անկողնու վրա՝ մոռանալով արգելափակել: Երբ վերադարձել է, […]