13:10 02.09.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եվրալիգաներում հայկական ակումբների խաղին.
«Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրալիգաներում, ու ըստ էության տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել:
Նախ՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյօֆ փուլ ու ընդամենը 11 մետրանոց հարվածաշարով դուրս մնաց խմբային փուլ մտնելուց: «Արարատ Արմենիա»-ն ստիպեց հարյուր հազարավոր հայերի գամվել հեռուստաէկրաններին, շուրջ 1000 հայերի՝ Եվրոպայի տարբեր հատվածներից գալ Լյուքսեմբուրգ, իսկ Երևանում և մարզերում ուղղակի անշլագներ էին բացօթյա սրճարաններում ու ֆան զոնաներում: Դա ուղղակի վայելել էր պետք:
Այս թիմը իսկապես մեծ բան արեց ոչ միայն իրենց համար, այլ ավելի շատ երեխաների մղեց դեպի ֆուտբոլային երազանք, միաժամանակ բարձրացնելով հայկական ֆուտբոլի միջազգային վարկանիշը:
Մյուսը՝ «Փյունիկ»-ն էր, որը պայքարից դուրս թողեց Չեխիայի նման ուժեղ առաջնությունը ներկայացնող «Յաբլոնեց»-ին, ինչին շատ քչերն էին հավատում: Ցավոք, հաջորդ փուլում հանդիպեց այդ շրջանի ամենաուժեղ ակումբին՝ Անգլիայի պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոն»-ին, որից պարտություններ են կրել անգլիական գրեթե բոլոր գրանտ ակումբները:
Շատ ուրախալի էր հայկական մյուս ակումբի՝ «Ալաշկերտի» խաղը, որը կարողացավ մրցակցի հարկի տակ պարտության մատնել ռումինական լեգենդար ու շատ հզոր «Ստյաուա»-ին:
Սրանք ազդակներ են, որ հայկական թե՛ ակումբային, թե՛ տարբեր տարիքային հավաքականները, թե՛ կանանց ֆուտբոլն աճում է: Առջևում լուրջ հաղթանակներ են լինելու, մարզերից համալրումներ կլինեն, ու շատ տաղանդավոր երեխեք կբացահայտվեն: Կարևորը՝ պայմանները ստեղծվում են ու դա չի կարող լավ արդյունքի չհանգեցնել»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...