TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հրդեհ Դոնի Ռոստովում

15:30 28.08.2019

Lenta.ru-ն հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում բռնկված հրդեհից: Նշվում է, որ այրվում են եղեգներ: Դատելով տեսանյութից՝ հրդեհը մեծ մակերես է զբաղեցրել:  

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով

14:44 28.08.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին: Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից […]

̰
ԱՄՆ-ում զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. կա 2 զոհ

14:03 28.08.2019

Ամերիկյան Ուեսթ Հելեն քաղաքում զինված տղամարդը փակվել է տանը և կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Fox News -ը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին: Ոստիկանները փորձում են համոզել տղամարդուն, որ նա հանձնվի: Տան մոտ, որտեղ փակվել է զինված տղամարդը, 2 դիակ կա: Ոստիկանների ենթադրություններով՝ տանը միայն զինված տղամարդը չէ, նաև պատանդառված մարդ կա: […]

̰
Նովոսիբիրսկում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել

13:40 28.08.2019

Նովոսիբիրսկում շենքի պատերի ու ծածկերի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ կան զոհեր, սակայն վերջիններիս թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել: Պարզ է միայն, որ առնվազն երկու մարդ մահացել է: Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել: Փլուզման մակերեսը կազմել է 350 քմ: Փլատակների տակ […]

̰
Չինաստանն արգելել է ԱՄՆ ռազմանավի մուտքը չինական նավահանգիստ

13:00 28.08.2019

Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի ռազմական նավի մուտքը չինական Ցինդաո նավահանգիստ: Այդ մասին հայտնել է «Ռոյթերը»՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին: Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավը պետք է նավահանգիստ մուտք գործեր, սակայն մինչ այդ արդեն Չինաստանը մերժել էր: Մինչ այս ամերիկյան ռազմանավերը մեկ անգամ չէ, որ մուտք են գործել Չինաստանի նավահանգիստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն […]

̰
Լուկաշենկոն Ժերար Դեպարդիեին հողատարածք է հատկացրել

12:43 28.08.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հողակտոր է հատկացրել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին: Հողատարածքը գտնվում է Մինսկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Լապորովիչ գյուղում, գրում է belsat.eu-ն: 0,15 հա տարածքը դերասանին տրամադրվել է բնակելի շենքի կառուցման նպատակոց և 99 տարի վարձակալական ժամկետով։ Վարձակալության տարեկան արժեքը Դեպարդիեի համար կազմելու է 132,9 բելառուսական ռուբլի։ Դեպարդիեն Լապորովիչ է այցելում արդեն […]

̰
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերին կքննարկեն տնտեսական գործակցության հարցերը

12:35 28.08.2019

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում Է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել […]

̰
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ

10:52 28.08.2019

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ: Այդ մասին ակումբը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- գրված է էջում: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Վարդան Մինասյանի սաներից գոլի հեղինակ […]

̰
Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

09:27 28.08.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամները կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի գնման համար։ Կոնգրեսականներն ընդգծել են, որ Անկարայի շահերից առավելապես բխում է գործընկերությունը Սպիտակ տան, քան Կրեմլի հետ։ С-400-ների առաջին մատակարարումները Թուրքիա սկսվել են հուլիսի 12-ին, առաջին փուլն ավարտվել է հուլիսի 25-ին։ Այդ ընթացքում Թուրքիա […]

̰
Ժամանակն է, որ Եվրոպան վերանայի հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Մակրոն

09:18 28.08.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելը՝ նոր սառը պատերազմի թավուտում հայտնվելուց խուսափելու համար։ Այս մասին Մակրոնն ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական հարցերին նվիրված ելույթի ժամանակ, փոխանցում է The New York Times-ը։ Նա չի հստակեցրել՝ ցանկանո՞ւմ է է արդյոք չեղարկել ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՌԴ-ի դեմ Ղրիմի բռնակցման պատճառով, սակայն […]

̰
Գերմանիայում ռնգեղջյուրը հարձակվել է զբոսաշրջիկի մեքենայի վրա

09:09 28.08.2019

Ներքին Սաքսոնիայի Սերենգետի ազգային պարկում ռնգեղջյուրը հարձակվել է կին զբոսաշրջիկի մեքենայի վրա և շրջել այն։ Մեքենան հարվածից 3 պտույտ է կատարել։ Կինը ստացել է ուղեղի ցնցում, վնասվածքներ։ Այս մասին գրում է Bild պարբերականը։ Ռնգեղջյուր Կուզինին 30 տարեկան է, այգում ապրում է արդեն 1․5 տարի, սակայն դեռևս չի կարողանում հարմարվել տեղանքին։ Այն կարող է տեղափոխվել կենդանաբանական […]

̰
Պուտինն Էրդողանին պաղպաղակ է հյուրասիրել

21:29 27.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]

̰
Ամազոնի անտառներում տիրող վիճակը՝ տիեզերքից

20:00 27.08.2019

Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի մասշտաբային հրդեհը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են տիեզերքից: Պարմիտանոն դրանք հրապարակել է Twitter-ի իր էջում: «Ծուխ, որը երևում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, տասնյակ վառվող օջախներ կան Ամազոնի անտառներում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոշոր հրդեհ է բռնկվել Ամազոնի անտառներում, որոնք […]

̰
Կարծում եմ` հիմա չեմ կարողանա երեխաներ ունենալ. Քիթ Հարինգթոնը կատակել է

19:14 27.08.2019

«Գահերի խաղից» հայտնի դերասան Քիթ Հարինգթոնը պատմել է վիշապի վրա իր թռիչքի մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նկարահանման հրապարակում սարքած վիշապի վրա, դերասանի խոսքերով, ինքը շատ ժամանակ է անցկացրել, քան «Բաստարդների ճակատամարտը» սերիայի ընթացքում: Այդ փորձառությունը դերասանն անվանել է «անիմաստ» և դերասանական մասնագիտության ու որակների ետ կապ չունեցող գործընթաց: Դերասանը նաև պատմել […]

̰
ԵՄ-ն հրաժարվել է ռուսական տիեզերանավերից

18:43 27.08.2019

Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է Միջազգային տիեզերական կայաններ իր տիեզերագնացների թռիչքները ռուսական տիեզերանավերով: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է ՌԴ-ում Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցչության ղեկավար Ռենե Պիշելը: Նա հայտնել է, որ ռուսական տիեզերանավերին կփոխարինեն ամերիկականները: Պիշելը հայտնել է, իտալացի Լուկա Պարմիտանոյի թռիքչը, որ կայացել է 2019 թ. հուլիսին, ռուսական «Սոյուզով» վերջին թռիչքն էր: […]

̰
Հունաստանում ներգաղթյալների տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ կան զոհեր

18:04 27.08.2019

Հունաստանի հյուսիսում ներգաղթյալների տեղափոխող ամենագնացը կողաշրջվել է: Զոհվել է 6 ներգաղթյալ, ևս 10-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Ekathimerini-ն: «6 ներգաղթյալ զոհվել է, իսկ 10-ը վնասվածքներ ստացել Հունաստանի հյուսիսում ամենագնացի կողաշրջվելու հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ամենագնացում եղել է 16 մարդ, նրանցից 14-ը Պակիստանի և Եգիպտոսի քաղաքացիներ են: Ոստիկանության […]

̰
Ազովի ծովում փրկել են ներքնակի վրա գտնվող կնոջը

17:40 27.08.2019

Օգոստոսի 26-ին Ազովի ծովում ոստիկանության աշխատակիցները փրկել են երիտասարդ կնոջ, որին ծովի ալիքները ափից 1 կմ հեռու էին քշել: Դեպքը տեղի է ունեցել Գենիչեսկի շրջանում: Ծովում պարեկություն իրականացնող ոստիկանները նկատել են փչովի ներքնակը: Շարժվելով դրա ուղղությամբ՝ նրանք օգնության կանչեր են լսել:  Պարզվել է, որ ներքնակի վրա մի կին է եղել՝ ուժասպառ վիճակում: Խերսոնի նավահանգստի ոստիկանության […]

̰
Կայացել է MTV VMA 2019 մրցանակաբաշխությունը

17:21 27.08.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում կայացել է հեղինակավոր MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունն անցկացվել է 36-րդ անգամ: Հաղթողների ցուցակը հրապարակվել է պաշտոնական կայքում: Այս անգամ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր «You need to Calm Down» տեսահոլովակի համար: Դերասանուհին տեսահոլովակի աշխատանքների համահեղինակ է: Մյուս մրցանակակիրներ են. «Տարվա լավագույն դերասանուհի»- Արիանա Գրանդե […]

̰
Հորդառատ անձրևները ջրածածկ են արել Մադրիդը

17:00 27.08.2019

Euronews-ը հայտնում է, որ հորդառատ անձրևները հեղեղել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները: Երթևեկությունը խաթարված է մի քանի մայրուղում, ջրի հոսքը մեքենաներ է քշել: Մետրոն և օդանավակայանն աշխատում են ընդհատումներով: Նշվում է, որ Օդերևութաբանության պետական գործակալությունը հայտարարել է տագնապի «նարնջագույն» մակարդակ: Հորդառատ անձրևներից տուժել է Իսպանիայի 17 շրջաններից 14-ը: Հիդրոօթերևութաբանները նախազգուշացնում են, որ հորդառատ անձրևները կարող […]

̰
Հունաստանում հրդեհների պատճառով զբոսաշրջիկներին տարհանել են

15:52 27.08.2019

Հունաստանում անտառային լայնածավալ հրդեհի պատճառով, որը բռնկվել է հանգստյան օրերին, տարհանվում են մի քանի հարյուր զբոսաշրջիկներ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ Սամոս կղզում հսկայական անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագ տարածվել է ուժեղ քամու և տաք, չոր պայմանների պատճառով: Նշվում է, որ անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է մոտ 700 հրշեջ: Այնուամենայնիվ, […]

̰
Արկտիկայում ռազմական հիդրոգրաֆները հայտնաբերել են 5 նոր կղզի

15:51 27.08.2019

Հյուսիսային նավատորմի հիդրոգրաֆիկ խումբը, որը գործում է որպես Հյուսիսային նավատորմի Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագի համապարփակ արշավախմբի մաս, հաստատել է հինգ կղզիների հայտնաբերման փաստը, որոնք ավելի վաղ նկատվել էին այնտեղ տիեզերքից: Կղզիների տարածքը տատանվում է 900-54.5 հազար քմ-ի սահմաններում: Նոր կղզիներում անցկացվել է տեղագրական հետազոտություն, դրանք մանրամասն նկարագրվել և լուսանկարվել են: Հայտնաբերված կղզիները տեղակայված են Վիզե […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

15:47 27.08.2019

ՊԵԿ-ից հաղորդում են, որ Դուշանբեում ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին ներկայացված է եղել նաև Հայաստանը: Քննարկման թեմա են դարձել նաև տնտեսության ոլորտում կոռուպցիայի, հարկերից խուսափման և կեղծ գործարարության դեմ պայքարում գործակցության ուղղությունները: «Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի գխավորությամբ Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների […]

̰
Էրդողանը գնահատել է ռուսական նորագույն «Սու-57» կործանիչը

15:40 27.08.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այցելելով  MAKS-2019 ցուցահանդես, զննել է ռուսական վերջին արտադրության «Սու-57» կործանիչը: Էրդողանը դա արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ղեկավարները հատուկ սանդուղքի միջոցով բարձրացել են կործանիչի սրահ և զննել այն: Նրանց են միացել նաև երկու երկրների պաշտպանության նախարարները:

̰
Ջոն Բոլթոնը Մինսկում կհանդիպի Լուկաշենկոյի հետ

15:32 27.08.2019

Reuters-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մինսկում հանդիպելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լրատվամիջոցը վկայակոչում է Բելառուսի նախագահի աշխատակազմի հաղորդագրությանը: Նշվում է, որ առայժմ հանդիպման ամսաթիվը և ձևաչափը որոշված չեն:

̰
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Ժուկովսկիում ընթացող ավիատիեզերական ցուցահանդեսին

15:22 27.08.2019

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) անցկացվող «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու, ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

̰
17 տարեկան աղջիկը կասկածվում է մոր և քրոջ սպանության մեջ

15:07 27.08.2019

Չեչնիայում մոր և քրոջ սպանության կասկածանքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 17-ամյա աղջկա դեմ: Գործը հարուցվել է Շելկովսկի շրջանի Գրեբենսկայա գյուղի բնակչի դեմ: Հետաքննության համաձայն` օգոստոսի 23-ի գիշերը, վիճաբանության ժամանակ, կասկածյալը դանակի մի քանի հարված է հասցրել քրոջը, ինչպես նաև մորը, որը փորձում էր բարեխոսել ավագ դստեր համար: Աղջկա 27-ամյա քույրը և 53-ամյա մայրը […]

̰
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը

14:24 27.08.2019

ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:

̰
Ի՞նչ է արել Քիմը հերթական կիպ զգեստը կրելու համար. նա «Vogue»-ի շապիկին է

14:15 27.08.2019

Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Vogue» ամսագրի արաբական տարբերակի շապիկին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Քարդաշյանի հագին ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի սև զգեստն է: Հետաքրքիրն այն է, որ զգեստը կրելու համար Քարդաշյանը մի քանի ամիս շնչառական վարժություններ է արել: Քիմն այստեղ ներկայացել է վառ արտահայտված դիմահարդարմամբ ու յուրահատուկ սանրվածքով: Ամսագրում հրապարակվել է նաև հայտնի հեռուստաաստղի […]

̰
ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մասին

14:05 27.08.2019

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների ու հյուպատոսների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ու միաժամանակ գերտերությունների, այլ պետությունների հետ համագործակցության մակարդակին: «Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ […]

̰
Ամերիկուհին մանկասայլակ է գողացել, իսկ երեխային՝ թողել հանցանքի վայրում

13:41 27.08.2019

Ամերիկուհին խանութում մանկասայլակ է փնտրել, հետո որոշել է գողանալ այն: Ըստ երևույթին, նա այնպես է շփոթվել, որ մոռացել է՝ ում համար է գողանում այն: Կինն իր երեխային թողել է հանցանքի վայրում: Տեսանյութն արագ տարածվել է համացանցում:

̰
BACK_TO_TOP