TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կայացել է MTV VMA 2019 մրցանակաբաշխությունը

17:21 27.08.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում կայացել է հեղինակավոր MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունն անցկացվել է 36-րդ անգամ: Հաղթողների ցուցակը հրապարակվել է պաշտոնական կայքում: Այս անգամ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր «You need to Calm Down» տեսահոլովակի համար: Դերասանուհին տեսահոլովակի աշխատանքների համահեղինակ է: Մյուս մրցանակակիրներ են. «Տարվա լավագույն դերասանուհի»- Արիանա Գրանդե […]

̰
Հորդառատ անձրևները ջրածածկ են արել Մադրիդը

17:00 27.08.2019

Euronews-ը հայտնում է, որ հորդառատ անձրևները հեղեղել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները: Երթևեկությունը խաթարված է մի քանի մայրուղում, ջրի հոսքը մեքենաներ է քշել: Մետրոն և օդանավակայանն աշխատում են ընդհատումներով: Նշվում է, որ Օդերևութաբանության պետական գործակալությունը հայտարարել է տագնապի «նարնջագույն» մակարդակ: Հորդառատ անձրևներից տուժել է Իսպանիայի 17 շրջաններից 14-ը: Հիդրոօթերևութաբանները նախազգուշացնում են, որ հորդառատ անձրևները կարող […]

̰
Հունաստանում հրդեհների պատճառով զբոսաշրջիկներին տարհանել են

15:52 27.08.2019

Հունաստանում անտառային լայնածավալ հրդեհի պատճառով, որը բռնկվել է հանգստյան օրերին, տարհանվում են մի քանի հարյուր զբոսաշրջիկներ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ Սամոս կղզում հսկայական անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագ տարածվել է ուժեղ քամու և տաք, չոր պայմանների պատճառով: Նշվում է, որ անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է մոտ 700 հրշեջ: Այնուամենայնիվ, […]

̰
Արկտիկայում ռազմական հիդրոգրաֆները հայտնաբերել են 5 նոր կղզի

15:51 27.08.2019

Հյուսիսային նավատորմի հիդրոգրաֆիկ խումբը, որը գործում է որպես Հյուսիսային նավատորմի Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագի համապարփակ արշավախմբի մաս, հաստատել է հինգ կղզիների հայտնաբերման փաստը, որոնք ավելի վաղ նկատվել էին այնտեղ տիեզերքից: Կղզիների տարածքը տատանվում է 900-54.5 հազար քմ-ի սահմաններում: Նոր կղզիներում անցկացվել է տեղագրական հետազոտություն, դրանք մանրամասն նկարագրվել և լուսանկարվել են: Հայտնաբերված կղզիները տեղակայված են Վիզե […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

15:47 27.08.2019

ՊԵԿ-ից հաղորդում են, որ Դուշանբեում ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին ներկայացված է եղել նաև Հայաստանը: Քննարկման թեմա են դարձել նաև տնտեսության ոլորտում կոռուպցիայի, հարկերից խուսափման և կեղծ գործարարության դեմ պայքարում գործակցության ուղղությունները: «Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի գխավորությամբ Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների […]

̰
Էրդողանը գնահատել է ռուսական նորագույն «Սու-57» կործանիչը

15:40 27.08.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այցելելով  MAKS-2019 ցուցահանդես, զննել է ռուսական վերջին արտադրության «Սու-57» կործանիչը: Էրդողանը դա արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ղեկավարները հատուկ սանդուղքի միջոցով բարձրացել են կործանիչի սրահ և զննել այն: Նրանց են միացել նաև երկու երկրների պաշտպանության նախարարները:

̰
Ջոն Բոլթոնը Մինսկում կհանդիպի Լուկաշենկոյի հետ

15:32 27.08.2019

Reuters-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մինսկում հանդիպելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լրատվամիջոցը վկայակոչում է Բելառուսի նախագահի աշխատակազմի հաղորդագրությանը: Նշվում է, որ առայժմ հանդիպման ամսաթիվը և ձևաչափը որոշված չեն:

̰
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Ժուկովսկիում ընթացող ավիատիեզերական ցուցահանդեսին

15:22 27.08.2019

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) անցկացվող «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու, ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

̰
17 տարեկան աղջիկը կասկածվում է մոր և քրոջ սպանության մեջ

15:07 27.08.2019

Չեչնիայում մոր և քրոջ սպանության կասկածանքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 17-ամյա աղջկա դեմ: Գործը հարուցվել է Շելկովսկի շրջանի Գրեբենսկայա գյուղի բնակչի դեմ: Հետաքննության համաձայն` օգոստոսի 23-ի գիշերը, վիճաբանության ժամանակ, կասկածյալը դանակի մի քանի հարված է հասցրել քրոջը, ինչպես նաև մորը, որը փորձում էր բարեխոսել ավագ դստեր համար: Աղջկա 27-ամյա քույրը և 53-ամյա մայրը […]

̰
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը

14:24 27.08.2019

ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:

̰
Ի՞նչ է արել Քիմը հերթական կիպ զգեստը կրելու համար. նա «Vogue»-ի շապիկին է

14:15 27.08.2019

Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Vogue» ամսագրի արաբական տարբերակի շապիկին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Քարդաշյանի հագին ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի սև զգեստն է: Հետաքրքիրն այն է, որ զգեստը կրելու համար Քարդաշյանը մի քանի ամիս շնչառական վարժություններ է արել: Քիմն այստեղ ներկայացել է վառ արտահայտված դիմահարդարմամբ ու յուրահատուկ սանրվածքով: Ամսագրում հրապարակվել է նաև հայտնի հեռուստաաստղի […]

̰
ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մասին

14:05 27.08.2019

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների ու հյուպատոսների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ու միաժամանակ գերտերությունների, այլ պետությունների հետ համագործակցության մակարդակին: «Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ […]

̰
Ամերիկուհին մանկասայլակ է գողացել, իսկ երեխային՝ թողել հանցանքի վայրում

13:41 27.08.2019

Ամերիկուհին խանութում մանկասայլակ է փնտրել, հետո որոշել է գողանալ այն: Ըստ երևույթին, նա այնպես է շփոթվել, որ մոռացել է՝ ում համար է գողանում այն: Կինն իր երեխային թողել է հանցանքի վայրում: Տեսանյութն արագ տարածվել է համացանցում:

̰
Հայաստանը կխորացնի դիվանագիտական գործակցությունը աֆրիկյան երկրների հետ. ԱԳ նախարար

13:35 27.08.2019

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է դեսպանությունների թիվն ավելացնելու հարցին՝ նշելով այն տարածաշրջանները, որոնց հետ համագործակցությունը պետք է ավելի ակտիվացնել: «Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձնահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավվածությունը՝ ելնելով մեր […]

̰
Զախարովան էլի քննադատել է G7-ը

13:11 27.08.2019

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցադրում է արել՝ ինչո՞ւ են G7-ի անդամ-երկրներն իրենց համարում «լիբերալ դեմոկրատների ակումբ», իսկ գործնականում զերծ են մնում նման արժեքներից: Զախարովան նշել է, որ «պետք չէ առաջ տանել լիբերալիզմը և միաժամանակ անհամբերություն ցուցաբերել խաղաղ այլակարծության նկատմամբ»: «Եթե խոսք է գնում G7-ում տնտեսության լիբերալ  առաջնահերթությունների մասին, ապա դրանք մի […]

̰
Իսպանական լողափին ինքնաթիռի վթարի կադրերը հայտնվել են համացանցում

12:50 27.08.2019

Իսպանիայի հարավարևելյան ափին մոտ ռազմական ինքնաթիռ է վթարվել: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Աղետը տեղի է ունեցել Լա Մանգա քաղաքի մերձակայքում, տեղական ժամանակով 09:40-ին: Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ C-101 ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք է իրականացրել: Ինքնաթիռի հրահանգիչ Ֆրանցիսկո Մանուել Նունյեզը չի հասցրել դուրս թռչել ինքնաթիռից և մահացել է: Հրապարակվել է աղետի տեսագրությունը: Օդաչուի […]

̰
Հայազգի թենիսիտուհին հաղթել է US Open-ի առաջին փուլում

12:41 27.08.2019

Նյու Յորքում մեկնարկել է US Open-ը։ Կանանց մրցաշարում այստեղ ՌԴ հավաքականի կազմում հանդես է գալիս հայազգի թենիսիտուհի Մարգարիտա Գասպարյանը։ Առաջին փուլում նա մրցել է Ավստրալիայի ներկայացուցիչ Պրիսչիլա Հոննի հետ: Մարգարիտան հաղթել է: Գրանցվել է 7-6, 6-4 հաշիվը: Հաջորդ փուլում Մարգարիտայի մրցակիցը կլինի Յոհանա Կոնտան։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը առաջին շրջանում երեք սեթում հաղթել է Դարիա Կասատկինային։

̰
Բրազիլիան հրաժարվում է G7-ի 22 միլիոն դոլար օգնությունից

12:19 27.08.2019

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]

̰
Այծի հետ սելֆի անելու փորձը ձախողվեց

12:12 27.08.2019

Համացանցում տարածվել է մի տեսանյութ՝ այծի հետ սելֆիի անհաջող փորձի մասին: Տեսանյութում երևում է՝ աղջիկը փորձում է սելֆի անել այծի հետ, վերջինս, սակայն, հարվածում է աղջկան:

̰
Թուրքիայում կամուրջ է փլուզվել․ կան տուժածներ

12:03 27.08.2019

Թուրքիայի հյուսիսային Թերմե քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Տեղի ունեցածի հետևանքով 2 անձինք ընկել է կամրջի տակով անցնող գետն ու ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փլուզման հետևանքով ավտոմեքենաներից մեկը նույնպես հայտնվել է գետում:

̰
Այսօր տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը

11:00 27.08.2019

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]

̰
Աղջիկն ընկել է բեռնատարի տակ և հրաշքով ողջ մնացել

10:37 27.08.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 20-ամյա չինուհին ինքնաշարժով հայտնվում բեռնատարի հարվածի տակ։ Նա հրաշքով է ողջ մնացել։ Օգտատերերն ապշահար քննարկում են տեղի ունեցածը։ Կադրերը ֆիքսել են ՃՈ տեսախցիկները։ Աղջիկը քերծվածքներ է ստացել․ իսկ նրա փոխադրամիջոցը դուրս է եկել շարքից։

̰
Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

10:19 27.08.2019

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Ռուսաստանում և Եվրոպայի երկրներում խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Downdetector ծառայության էջի տվյալները։ Սոցիալական ցանցի աշխատանքում անսարքություններն սկսել են նկատվել օգոստոսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:40-ից հետո: Մյուսներից ավելի հաճախ գանգատվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի և Կանադայի օգտատերերը: Downdetector-ի տվյալներով՝ […]

̰
Ո՞րն է Պուտինի «հավերժ երիտասարդության» գաղտնիքը

09:58 27.08.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասես չի ծերանում։ Այդ հանգամանքի վրա ուշադրություն է դարձել իսպանական El Mundo-ն, որը նշում է, որ 66-ամյա «ամենասպորտային նախագահ» Պուտինն այժմ ավելի լավ տեսք ունի, քան 10 տարի առաջ։ Իսկ ո՞րն է գաղտնիքը։ Պարբերականը նշում է, որ նորմալ քունը, կանոնակարգված սնունը, ոգելից խմիչքներ չօգտագործելն ու սպորտով զբաղվելն ապահովում են ֆիզիկական ակտիվություն։ Պուտինը […]

̰
ՌԴ-ում հիվանդանոցից դուրս գրված կինը մահացել է կլինիկայի մոտ գտնվող նստարանի վրա

09:25 27.08.2019

Սևաստոպոլի №4 հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող նստարանի վրա տարեց կին է մահացել։ Դրանից կարճ ժամանակ առաջ նրան դուրս էին գրել վերոնշյալ հիվանդանոցից։ Այս մասին «ВКонтакте»-ի էջում հայտնում է «Սևաստոպոլի սիրտ» կամավորական շարժումը։ Կլինիկայի ընդունարան մտած կինն օգնություն է խնդրել իրեն վատ զգացող տատիկի համար։ Նա արժանացել է մերժման և բուժանձնակազմի վրդովված արձագանքներին, որոնք հոգնել են […]

̰
Զախարովան քննադատել է G7-ին՝ լիբերալ արժեքներից հրաժարվելու համար

08:46 27.08.2019

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ են G7-ի անդամ-երկրներն իրենց համարում «լիբերալ ժողովրդավարությունների ակումբ», եթե իրականում չեն հարում այդ արժեքներին։ Զախարովան նշել է, որ չի կարելի պաշտպանել լիբերալիզմը (ազատականություն) և միաժամանակ անհանդուրժողականություն դրսևորել համաշխարհային այլակարծության նկատմամբ։ Դիվանագետն ընդգծել է, որ լիբերալ տնտեսությունը ոչ մի ընդհանուր բան չունի առևտրային պատերազմի հետ։

̰
G7-ի առաջնորդներն ընդունել են ամփոփիչ հայտարարություն

08:33 27.08.2019

G7-ի առաջնորդները հաստատել են գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ Առաջնորդներն ընդգծել են իրենց միասնականությունն ու քննարկումների դրական մթնոլորտը։ Ֆրանսիական Բիարից քաղաքում ավարտվեց G7-ի գագաթնաժողովը։ Յոթնյակի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։ Հանդիպումներին մասնակցել են նաև ԵՄ առաջնորդները։ Ելիսեյան պալատը հրապարակել է ամփոփիչ հայտարարությունը։ Մասնակիցների միջև հաջողությամբ համաձայնություն է ձեռք բերվել […]

̰
ԱՄՆ-ի դատարանը մերժել է հայերի հայցն ընդդեմ Թուրքիայի

22:47 26.08.2019

Կալիֆոռնիա նահանգի վճռաբեկ դատարանն ԱՄՆ քաղաքացի մի խումբ հայերի հայցի վերաբերյալ վճիռ է կայացրել: Հայցը, որ ներկայացվել է դեռ 2010 թվականին, Թուրքիայի դեմ էր, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի և Ziraat Bankası բանկի: Այս հայցով Կարպիս Դավոյանը, Հրայր Թուրաբյանը, Ալեքս Բակալյանը, Անահիտ Հարությունյանը, Ռիտա Մահտեսյանը փոխհատուցում էին պահանջում Թուրքիայից՝ ցեղասպանության տարիներին իրենց ընտանիքներին հասցված նյութական […]

̰
Հոնկոնգում ցուցարարներն աղյուսներ են նետել ոստիկանների վրա․ ձերբակալվել է 86 մարդ

21:54 26.08.2019

Ցուցարարները աղյուսներ են նետել ոստիկանների վրա:

̰
«Իրանը պետք է օգտագործի ցանկացած գործիք». Ռոհանին անդրադարձել է Զարիֆի՝ G7 այցին

21:42 26.08.2019

Զարիֆի ժամանումը ֆրանսիական Բիարից քաղաք, որտեղ ընթանում էր G7-ի գագաթնաժողովը, մեծ անակնկալի էր բերել հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

̰
BACK_TO_TOP