«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+17.09 oC

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ

10:52 28.08.2019

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ: Այդ մասին ակումբը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- գրված է էջում:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Վարդան Մինասյանի սաներից գոլի հեղինակ դարձան Մաիլսոն Լիման և Իլյա Անտոնովը: Օգոստոսի 29-ին տեղի կունենա պատասխան հանդիպումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

14:17 08.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […] ...

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

13:55 08.05.2024

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքում կայունության համար։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Ռազմական գործողությունը Ռաֆահում անընդունելի ռիսկերի է ենթարկում 1,4 միլիոն պաղեստինցի քաղաքացիներին և լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի կայունության համար», – գրել է դիվանագետ X-ում։ Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, […] ...

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

13:45 08.05.2024

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։ «Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետի […] ...

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

12:18 08.05.2024

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Պեկինը շնորհավորում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանը շնորհավորում է նախագահ Պուտինին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Պուտինին, որում շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ», – ասել է նա՝ ի […] ...

Իսրայելի կողմից Ռաֆահի վրա հարձակումը կազդի ամբողջ աշխարհի վրա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

11:53 08.05.2024

Իսրայելի կողմից Ռաֆահի վրա հարձակումը կազդի ամբողջ աշխարհի վրա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին սոցհարթակում կատարած գրառմամբ անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին: Նա նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի Ռաֆահ քաղաքի ուղղությամբ ռազմագործողությունը ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի վրա է ազդելու: «Պայման է, որ Իսրայելն անհապաղ դուրս գա օկուպացված Ռաֆահի սահմանային անցակետի Գազայի հատվածից: Ռաֆահում և անցակետում […] ...

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

11:12 08.05.2024

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

Boeing 767 բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Պատճառը եղել է վայրէջքի սարքի չբացվելը, որը կարևոր բաղկացուցիչ է ինքնաթիռների թռիչքի համար: Դրա վրա հենվում է օդանավը չվերթի ժամանակ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ ...

BACK_TO_TOP