22:00 25.08.2019
Սուպերհերոս Սարդ-մարդը հնարավոր է՝ այլևս չլինի Marvel սուպերհերոսների աշխարհում: Այս մասին հայտնում է AP-ն: Հաղորդվում է, որ այս ամենը կապված է ֆինանսական խնդիրների, նաև Sony ու Disney ընկերությունների հակասությունների հետ: Հայտնի է, որ Marvel ստուդիայի նախագահ Քևին Ֆայգին այլևս չի զբաղվելու սուպերհերոսների ֆիլմերի պրոդյուսերությամբ: Ներկա պահին նախատեսվում է Սարդ-մարդու մասնակցությամբ ևս երկու ֆիլմի պրեմիերա:
21:20 25.08.2019
Lonely Planet պորտալի մասնագետները կազմել են երեկույթների համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում սերբական Բելգրադն է: Մասնագետները նշում են՝ Բելգրադն այնքան բազմաժանր է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ինչ-որ հետաքրքիր երեկույթ կգտնի այնտեղ: Այստեղ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում բոլոր ակումբներում, բարերում և բոլոր հնարավոր վայրերում: Քաղաքն առանձնանում է նաև բավական «ժողովրդավար» գներով. 1 լ գարեջուրն արժե […]
20:45 25.08.2019
The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ օրական 5 րոպե չափավոր ակտիվությունը նվազեցնում է մահացության ռիսկը առաջիկա 6 տարիների ընթացքում: Դրական ազդեցություն կունենա ձեր օրգանիզմի վրա, օրինակ` մեկ ժամվա ընթացքում ափսեներ լվանալը կամ ճաշ պատրաստելը: Նորվեգական դպրոցի սպորտային գիտությունների գիտնականները շեշտում են, որ կարևոր է տարբեր ինտենսիվության ակտիվ աշխատանքը: Նրանք ուսումնասիրել են 8 աշխատություն այդ […]
20:21 25.08.2019
Ֆրանսիայում՝ Փարիզի արվարձաններում, ռեփեր Booba-ի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ այն ժամանակ, երբ արտիստն արդեն հեռացել էր դեպքի վայրից, և մնացել էին միայն նկարահանման խմբի աշխատակիցները: Այս մասին հայտնում է Europe1-ը: Նկարահանման հրապարակի մոտակայքում եղել է մոտ 20 հոգի, որոնք ցանկացել են ռեփերի հետ նկարահանվել: Վերջում, սակայն, աժիոտաժ է […]
20:05 25.08.2019
Աստղագետները լսել են տիեզերքից կրկնվող ազդանշաններ, որոնք անվանել են «արագ ռադիոառկայծումներ»: Այս տեղեկությունը հայտնվել է arXiv-ի էլեկտրոնային հրապարակումներում: 8 ռադիոառկայծում է ֆիքսվել գիտնականների կողմից: Դրանք «ֆիքսել է» ջրածնի տեղակայումը քարտեզագրող կանադական աստղադիտակը: Գիտնականները ենթադրում են, որ ռադիոառկայծումների աղբյուրը կարող է լինել 2 նեյտրոնային աստղերի միաձուլումը կամ ինչ-որ աստղեր՝ Ծիր Կաթին գալակտիկայում: Գիտնականների մի խումբ էլ […]
19:50 25.08.2019
Պարզվում է, որ պանիրը որոշ մարդկանց կարող է հակացուցված լինել: Հայտնի է, որ պանիրը կալցիումի, սպիտակուցների ու ճարպի, վիտամին A-ի, B12-ի, K2-ի, ցինկի, ֆոսֆորի ու Օմեգա 3-ի աղբյուր է: «Аргументы и факты»-ն հայտնում է, որ կան մարդիկ, որոնք ալերգիա ունեն կաթնաշաքարից, նրանք լավ կանեն՝ սննդացանկից բացառեն պանիրը: Աղբյուրը փոխանցում է բժիշկ- դիետոլոգ Յուլիա Պանովայի խոսքերը. […]
19:33 25.08.2019
Դերասան Լիամ Հեմսվորթը դատարան է ներկայացրել Մայլի Սայրուսից ամուսնալուծվելու փաստաթղթերը: Այս մասին հայտնում է TMZ-ն: Իբրև ամուսնալուծության պատճառ՝ Լիամը նշել է ամուսինների միջև տարաձայնությունները: Լրատվականները նշում են, որ ամուսնալուծության գործընթացը երկար չի տևի, քանի որ նրանք երեխաներ, ինչպես նաև համատեղ ձեռք բերված գույք չունեն: Ավելի վաղ դերասանը նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել կնոջ հետ […]
16:42 25.08.2019
Ավիաուղևորների կեսից ավելին կարծում է, որ տեղի ընտրության համար վճարն անիմաստ ծախս է: Այս մասին գրում է Туту.ру-ն: Զբոսաշրջիկների շրջանում հարցումներ են անցկացվել, թե արդյոք պատրաստ են թռչել մեծ հարմարավետությամբ, բայց լրացուցիչ ծախսերով: Հետազոտությանը մասնակցել է 3300 մարդ: Հարցվածներից 2000-ը, այսինքն՝ 58 տոկոսը, նման ծառայությունն անվանել են «գումարի անարդյունավետ վատնում»: Մոտ 18 տոկոսը, հակառակը, հաճախ […]
10:00 25.08.2019
Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Zvezda հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում: «Սերբ եղբայրներիս հետ ուխտագնացություն եմ կատարել և հաղթահարել եմ Արարատի գագաթը (բարձրությունը` 5137 մետր)»,- գրել է նա: Նա հիշեցրել է, որ ջրհեղեղից հետո Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատի գագաթին:
23:20 24.08.2019
Ֆրանսիայի Բայոննա քաղաքում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի դեմ ցույցը վերածվել է ոստիկանների հետ ընդհարման։ Հարյուրավոր ցուցարարների դեմ գործի են դրվել ջրցան մեքենաներ։ Նշենք, որ Բայոննան գտնվում է Բիարից քաղաքից ոչ հեռու, որտեղ էլ անցկացվում է գագաթնաժողովը։
22:50 24.08.2019
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի կարող համաձայնել Ռուսաստանի՝ կրկին G7-ին միանալու առաջարկի հետ: Տուսկը խորհուրդ է տվել հաջորդ գագաթնաժողովին հրավիրել Ուկրաինային: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեկ տարի առաջ Կանադայում նախագահ Թրամփն առաջարկեց Ռուսաստանին կրկին հրավիրել «Յոթնյակ»՝ բացահայտ հայտարարելով, որ Ղրիմի բռնակցումը մասամբ արդարացված է, և որ մենք […]
22:40 24.08.2019
Երեք տաքսիստներ ծեծկռտուք են սարքել «Շերեմետևո» օդանավակայանի ավտոկայանատեղիում: Այս մասին հայտնել է РЕН ТВ-ն: Տեղի ունեցածը նկարահանել և համացանցում տարածել են ականատեսները: Հրապարակված կադրերում երևում է, որ վարորդներից մեկը փորձում է դիմակայել երկու տղամարդու: Հարմարության համար նա նույնիսկ հանում է իր կոշիկները: Տեսանյութից դատելով՝ կռվի մասնակիցներից մեկի քիթը կոտրել են: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:
21:35 24.08.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ քանի դեռ ինքը ողջ է, «ոչ ոքի թույլ չի տա իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել»: Այս մասին հայտնել է Fars News-ը: Զարիֆը նշել է, որ Իրանը պատերազմ և պատժամիջոցներ վերապրած երկիր է, որին վերջին 40 տարվա ընթացքում չի աջակցել ոչ […]
20:06 24.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են ջանքեր գործադրել ահաբեկչության վերացման ուղղությամբ:
19:26 24.08.2019
Նախքան «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Հանդիպմանը թարգմանիչներ ներկա չեն եղել: Երկու երկրների առաջնորդները շփվել են անգլերենով: Մինչ հանդիպման մեկնարկը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել իրանական ճգնաժամը, Սիրիայում, Լիբիայում, […]
18:58 24.08.2019
Եթե կինը հղիության ընթացքում պարբերաբար նռան հյութ է խմում, դա դրականորեն կանդրադառնա երեխայի ուղեղի զարգացման վրա: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել են տարբեր փորձարկումների արդյունքում: Հայտնի է, որ նռան հյութը հարուստ է պոլիֆենոլներով: Այս միացությունները, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, պաշտպանում են ուղեղը դեգեներատիվ հիվանդություններից: Հենց այս փաստն էր, որ գիտնականներին ստիպեց փորձարկել նռան հյութի […]
18:51 24.08.2019
Ամերիկացի դերասան Յուեն Մաքգրեգորը պատմել է, որ պատրաստվում է մարմնավորել Օբի-Վան Քենոբիին՝ Disney-ի նոր նախագծում: Նշվում է, որ սերիալի սցենարն արդեն պատրաստ է: Նախագծի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարի: Հայտնի է, որ նոր նախագիծը նկարահանվելու է «Աստղային պատերազմների» մոտիվներով: Հիշեցնենք, որ Մաքգրեգորն այդ կերպարում արդեն երեք անգամ հանդես է եկել:
18:45 24.08.2019
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆֆլեքի եղբայրը՝ Քեյսի Աֆլեքը, նկարահանել է ֆիլմ այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց կանանց: Այս մասին հայտնում է Movie Maker-ը: Ըստ ֆիլմի սյուժեի՝ աշխարհում կանանց զգալի մեծամասնությունը մահացել է ինչ-որ անհայտ հիվանդության պատճառով: Կանանցից քչերն էլ ողջ են մնացել իրենց ուժեղ իմունիտետի շնորհիվ, բայց թաքնվում են փախստականների նման: Նրանք փակի տակ […]
18:43 24.08.2019
Վանդերբիլտի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել մինչև 40%-ով, եթե նույնիսկ մարդը ծխել է 20 տարի: Սա նշանակում է, որ ծխելուց հրաժարվել կարելի է ցանկացած տարիքում: Այս յուրատեսակ հետազոտությունը կատարվել է 60 տարում`1954-2014թթ. և վերաբերել է շուրջ 9000 մարդու: 20 տարի ծխելուց հետո` հինգ տարում, մարդու մոտ սիրտ-անոթային հիվանդություննդերի […]
18:40 24.08.2019
Հայտնի սուպերմոդելներ Իրինա Շեյքը և Ջիջի Հադիդը նկարահանվել են Burberry- ի արտասովոր գովազդներում: Շեյքն այն տեղադրել է իր Ինստագրամի էջում: Կադրերում Շեյքը հայտնվում է բեժ վերարկուով՝ ծակոտկեն ուսերով: Գովազդն ավարտվում է կադրերով, որոնցում Շեյքն ամբողջովին ջրի մեջ է: Գովազդում հայտնվում է նաև Ջիջի Հադիդը: Աղջիկը, ինչպես և մի քանի այլ մոդելներ, կանգնած նայում են՝ գլխի […]
18:38 24.08.2019
79 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեյվիդ Կոխը: Այդ մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով գործարարի եղբորը: «Ես ծանր սրտով հայտարարում եմ իմ եղբոր` Դեյվիդի մահվան մասին»,- ասված է Չարլզ Կոխի գրության մեջ: Դևիդ Կոխը Koch Industries կորպորացիայի առաջատարներից էր, որը զբաղվում է արտադրությամբ, վաճառքով, ներդրումներով, նավթի, քիմիական, արհեստական մանրաթելերի ու […]
18:31 24.08.2019
Փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահվանից ամիսներ առաջ գաղտնի կտակ է թողել, որը հետագայում անհետացել է: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին հայտնել է երգչի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը: 2006թ. գրված այս փաստաթուղթը պետք է փոխարիներ 2002թ. կտակին, որն ուժի մեջ էր մտել Ջեքսոնի մահվանից հետո: Բեյնի խոսքով՝ փաստաթուղթը նոտարի կողմից հաստատված էր, սակայն այժմ հայտնի […]
18:24 24.08.2019
Գիտնականները հայտնաբերել են նորագույն աստղերի մի տեսակ, որոնք անհետանում են՝ առանց նեյտրոնային հետք կամ սև անցք թողնելու: Այս մասին գրում է Space Ref-ը: Նշված դիտարկումը նրանք արել են SN2016iet նորագույն աստղն ուսումնասիրելով: Պայթյունից հետո 800 օրվա ընթացքում գիտնակաները հայտնաբերել են թույլ ջրածնային առկայծում: Նոր գոյացած աստղը, նրանց գնահատականներով, հայտնաբերվել է Մայր աստղից 54.000 լուսնային տարի […]
18:11 24.08.2019
ԱՄՆ-ում սահմանափակ քանակով թողարկվել է այնպիսի վերնաշապիկների խմբաքանակ, որտեղ Գրենլանդիա կղզին ներկայացվում է՝ որպես Միացյալ Նահանգների մաս: Այս մասին ասվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության համաժողովի կայքում: Կարճ թևերով սպիտակ վերնաշապիկը կարելի է ձեռք բերել՝ 25-ից մինչև 1000 և ավելի դոլարի սահմաններում նվիրատվություն կատարելով: Հասանելի են վերնաշապիկի S – 3XL չափսերը: «Աջակցեք նախագահ Թրամփին և նրա […]
18:05 24.08.2019
Ամերիկյան Իլլինոյս նահանգում գրանցվել է Էլեկտրոնային ծխախոտից մահացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Տվյալների համաձայն` քաղաքացին բոլորովին վերջերս է սկսել օգտագործել էլեկտրոնային ծխախոտ: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վերջին շրջանում հենց Իլլինոյս նահանգում բազմաթիվ են եղել թոքերի հիվանդություններով հոսպիտալացվածները, նրանք բոլորն օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ: Ընդհանուր առմամբ, նահանգի հիվանդանոցներում 22 մարդ […]
18:04 24.08.2019
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրերը: Եկրպագուներին ուղղված այդ տեքստը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Մեկնաբանելով իր և Լիամ Հեմսվորթի ամուսնալուծության պատճառները՝ Սայրուսը խոստովանել է, որ չի ժխտում իր՝ ակումբային վայելքների, ծխելու, թմրանյութեր օգտագործելու, սադրիչ ֆոտոշարքեր ունենալու հակվածությունը: Այս ամենով հանդերձ՝ նա կարծում է, որ արժանի չէ, որ […]
17:55 24.08.2019
Ամերիկացի կինոդերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Համապատասխան տվյալները հրապարակվում են Forbes ամսագրի կայքում: Հրապարակման համաձայն` 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունիսը Յոհանսոնը վաստակել է 56 միլիոն դոլար: Դրանցից դերասանուհին 35 միլիոն դոլար է ստացել Marvel Studio-ի «Վրիժառուները. ավարտ» (Avengers: Endgame, 2019) ֆիլմում նկարահանման համար: Գումարի զգալի մասը Սքարլեթը […]
17:50 24.08.2019
Սուզորդ Ռայներ Շիմպֆուն վերջին 15 տարիների ընթացքում ամեն օր զբոսաշրջիկների համար անցկացնում է դայվինգի շրջագայություններ: Նրանց վերջին դայվինգը յուրահատուկ է եղել: Զբոսաշրջիկներն այցելել են Պորտ-Էլիզաբեթ, որտեղ սովորաբար շատ են լինում կետեր, շնաձկներ, դելֆիններ: Այս անգամ սուզորդը հազիվ է փրկվել կետի կերակուր դառնալուց: «Ես ցանկանում էի նկարել կետին և հանկարծ ամեն ինչ մթնեց և ինչ-որ մի […]
17:47 24.08.2019
Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը նկարահանվի Marvel-ի նոր ֆիլմում: Այս մասին հայտնել է Disney-ը՝ նոր նախագծերի ներկայացման ժամանակ: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Դերասանը նույնպես հրաժարվում է մեկնաբանել ու մանրամասներ ներկայացնել նախագծի մասին: Հիշեցնենք, որ Քիթ Հարինգթոնը «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում մարմնավորում էր Ջոն Սնոուին:
17:44 24.08.2019
Արաբական Միացյալ Էմիրություններում կինը որոշել է ամուսնալուծվել` պատճառաբանելով, թե ամուսինը իրեն «շատ ուժեղ» չի սիրում, իսկ իրեն սկանդալներ են պետք: Այս մասին հայտնել է Khaleej Times պարբերականը: «Նա իմ կյանքը դժոխքի է վերածել: Ոչ մի անգամ չի բարկանում ինձ վրա, չի գոռում, ոչ մի ցանկությունս չի մերժում: Նա նույնիսկ տան գործերն է անում և ճաշ […]