21:00 10.08.2019
Պակիստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Պակիստանի Լահորին և Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիին միացնող երթուղով գործող ավտոբուսների երթևեկությունը. այս մասին հայտնել է Պակիստանի կապի և փոստային ծառայությունների նախարար Մուրադ Սաիդը: «Ազգային անվտանգության հանձնաժողովի որոշման համաձայն` Հնդկաստանի և Պակիստանի միջև ավտոբուսային սպասարկումը դադարեցվել է»,- գրել է նախարարը Twitter-ի իր պաշտոնական էջում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հնդկական […]
20:33 10.08.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն, Մոսկվայի Քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Համաձայն ոստիկանության տվյալների՝ ակցիային մասնակցում է 20 հազար մարդ: Ըստ Белый счетчик-ի` բողոքի ակցիայի մասնակիցների թիվը շուրջ 50 հազար է: #БелыйСчётчик считал поток через ряд из 49 рамок и доп. проходы (1-2) слева […]
19:46 10.08.2019
Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի Քաղաքային Դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Այս մասին հայտնում է TV Rain-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Սա առաջին նման ակցիան է, որը արտոնվել է քաղաքային իշխանությունների կողմից: Ակցիաներն անցկացվում են Մոսկվայում, […]
19:40 10.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը իրեն ուղղված նամակում հայտնել է բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «դրական նամակ» է ստացել Կիմ Չեն Ինից: «Կիմ Չեն Ինը նամակում հայտնել է, որ ցանկանում է հանդիպել և բանակցություններ սկսել»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում: […]
19:33 10.08.2019
Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը, որին մեղադրում էին երեխաների սեքսուալ շահագործման և ստրկավաճառության մեջ, բանտում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է АВС-ն: Մանհեթենի դաշնային բանտում Էփշթեյնը սպասում էր դատարանի վճռին: Հայտնի է, որ Էփշթեյնը 2002-2005 թվականներին անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Նշվում է, որ աղջիկներից շատերը նույնիսկ 14 տարեկանից փոքր են եղել:
18:45 10.08.2019
Նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Գորբաչովի մամուլի քարտուղար Պավել Պալաժչենկոն: Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գորբաչովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Լրագրողի նման հայտարարություններն առնվազն զարմանք են առաջացնում»,- հայտարարել է Պալաժչենկոն: Նա նաև ասել է, […]
17:50 10.08.2019
Իտալիայի կառավարությունը արգելել է զբոսաշրջային նավերին մուտք գործել Վենետիկի պատմական կենտրոն, գրում է Financial Times–ը: Նշվում է, որ նման որոշում է կայացվել այս տարվա հունիսին երկու զբոսաշրջային նավերի բախումից հետո, որի հետևանքով տուժել էր 5 մարդ: Դրան հաջորդած ցույցերից հետո իշխանությունները զիջման են գնացել: Իտալիայի տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին ասել է, որ նավերը պետք է […]
17:28 10.08.2019
Իսրայելցի զինվորականները 4 պաղեստինցի զինյալի են սպանել, որոնք ցանկացել են հատել Գազայի սահմանը, գրում է РИА Новости-ին: Նշվում է, որ պաղեստինցիները զինված են եղել АК-47 ինքնաձիգներով և ձեռքի նռնակներով: Բախման ժամանակ Իսրայելի ուղղությամբ նետվել է նռնակ, իսրայելական կողմից ոչ ոք չի տուժել:
17:04 10.08.2019
Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցների հերթական հավաքը. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մարդիկ դեղին բաճկոններով և նույն գույնի այլ աքսեսուարներով առավոտնից հավաքվել են Փարիզի 17-րդ զանգվածում գտնվող «Villiers» մետրոյի կայարանի հարևանությամբ: Նրանք սուրճ են խմել մոտակա սրճարաններում և զրուցել միմյանց հետ: Իրավիճակը հանգիստ էր, հավաքվածների լռությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր […]
16:01 10.08.2019
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են Շարմ էլ Շեյխը դարձնել էկոլոգիապես մաքուր քաղաք: ՄԱԿ-ն այդ նպատակի համար հատկացրել է 5 միլիոն դոլարի դրամաշնորհ: Քաղաքում կառուցվելու են աղբի վերամշակման ձեռնարկություններ, ներդրվելու են ջրի կրկնակի օգտագործման տեխնոլոգիաներ: Զուգահեռ կշարունակվեն պլաստիկի օգտագործման սահմանափակումները: Ամենասկզբում Դահաբում արգելվեց պլաստիկ տոպրակների օգտագործումը: Մինչև տարեվերջ այս որոշմանը կմիանա Շարմ էլ Շեյխը: Այնուհետ որոշված է […]
15:15 10.08.2019
Առնվազն 60 մարդ է զոհվել Տանզանիայի Մորոգորո քաղաքում բենզատարի պայթյունից, գրում է The Citizen-ը: Բենզատարը շրջվել է, իսկ վառելիքն՝ արտահոսել: Մարդիկ հավաքվել են, որպեսզի հավաքեն վառելիքը: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ներկաներից մեկը ծխախոտ է վառել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն, իսկ հրշեջներն այս պահին փորձում են վերացնել տեղի […]
15:07 10.08.2019
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23-ակի հաղթող, հայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը, նոր հրապարակում է արել ինստագրամի իր պաշտոնական էջում: Նոր լուսանկարում 37-ամյա թենիսիստուհին իրեն թագուհի է անվանել: https://www.instagram.com/p/B08bLwRHxnO/?utm_source=ig_web_copy_link
14:41 10.08.2019
Մոսկվայում արդեն 5-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր՝ հաջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի անկախ թեկնածուների: Բանն այն է, որ քաղաքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում՝ պատճառաբանելով, թե թեկնածուների դիմումներում առկա են սխալ տվյալներ: Այս մասին հայտնել է Current Time-ը: Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հարյուրավոր մարդիկ դուր են եկել փողոցներ և պահանջում […]
14:36 10.08.2019
Չինաստանին պատուհասած «Լեկիմա» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 14-ը համարվում են անհետ կորած, հայտնում են չինական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին: Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ կարող էր հասնել «Լեկիմա» թայֆունը:
14:18 10.08.2019
Անգլիական «Վուլվերհեմփթոն» ակումբի կոտ դ՝իվուարցի հարձակվող Ադամ Տրաորեն չի կարողացել գալ Հայաստան՝ իր ակումբի հետ Եվրոպա լիգայի մրցաշարում «Փյունիկի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար: Պատճառը Տրաորեյի հետ տեղի ունեցած զավեշտալի դեպքն է: Նա տանն էր թողել իր անձնագիրը և այդ պատճառով չի կարողացել ինքնաթիռ նստել: Տրաորեյի բացակայությունը, սակայն, չազդեց անգլիական ակումբի խաղի վրա: Հիշեցնենք՝ «Փյունիկ» – […]
14:05 10.08.2019
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում վերջին մի քանի օրերի ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել: Այս անգամ պայթյունը գրանցվել է քաղաքի կենտրոնում՝ ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Հիշեցնենք` օգոստոսի 6-ին հզոր պայթյուն էր որոտացել Կոպենհագենի հարկային տեսչության շենքի մոտ: Այն ժամանակ տուժել էր 1 մարդ: Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել էր կանխամտածված հարձակում:
13:36 10.08.2019
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական […]
13:34 10.08.2019
«Շանթ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Երեկ լրացել է նրա կառավարման 20 տարին: Ռեպորտաժում ներկայացվում են ինչպես Պետերբուրգից Մոսկվա եկած քաղաքական գործչի կառավարման տարիների հաջողությունները, այնպես էլ այն բացահայտ ձախողումները, որոնք փոխել են իրադարձությունների ընթացքը: 2000-ականներին Պուտինի շնորհիվ ՌԴ տնտեսությունը սկսել է ծաղկել՝ 2000-2018 թթ այն 6 […]
13:01 10.08.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է 106 տարեկան հայ տատիկը՝ զենքը ձեռքին: «Պետք չեն ինձ Ձեր Face Up-ներն ու մյուս հավելվածները, որոնց միջոցով կարելի է ծերանալ: Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչպիսի տեսք կունենամ: Ես հենց այսպիսին կլինեմ», — մեկնաբանել է նկարը Սիմոնյանը: Մարգարիտա Սիմոնյանի հետևորդներն […]
12:55 10.08.2019
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ագռավը նյարդայնացնում է շանը: Թռչունը հարվածում է շան պոչին, ապա արագ հեռանում, իսկ շունը չի կարողանում որևէ բան ձեռնարկել՝ կապված լինելու պատճառով: Մանրամասները՝ տեսանյութում.
12:44 10.08.2019
Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ կարող է հասնել «Լեկիմա» թայֆունը, գրում է CGTN-ը: «Լեկիմա»-ի հետևանքով արդեն զոհվել է 13 մարդ, ևս 16-ը համարվում են անհետ կորած: Նշվում է, որ այս պահին քամու ուժգնությունը մի փոքր թուլացել է: Վատ եղանակի պատճառով հանվել են բազմաթիվ թռիչքներ, մասմամբ դադարեցվել է երկաթգծային […]
12:30 10.08.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա բռնցքամարտի ձեռնոցներով է: Նա լուսանկարը մակագրել է այդպես. «Вы не стойте слишком близко, Я боксёр, не только киска»:
11:45 10.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի և «Մեդիա ֆորում» ընկերության վրա դատարանn արգելանք է դրել, գրում է rbc-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կնքել են Բիշքեկում գտնվող «Մեդիա ֆորում»-ի շենքը: Աթամբաևի հեռուստաալիքը նույնպես գտնվում է այդ շենքում: Նշվում է, որ հեռուստաալիքի աշխատողներին 10 րոպե է տրվել իրերը հավաքելու համար, իսկ այս պահին ոչ […]
11:30 10.08.2019
Գիտնականների միջազգային խումբը թվով 39 հնագույն մոլորակներ է հայտնաբերել: ALMA-ն հայտնում է, որ դա հնարավոր է եղել իրագործել մի քանի ALMA տեսակի աստղագիտակների համատեղ օգտագործման արդյունքում: Հաղորդվում է, որ հայտնաբերված մոլորակները բավականին մեծ ծավալներ ունեն ու ու ներկայիս մոլորակների «նախահայրերն» են: Գիտնականները հայտնել են, որ տիեզերքի՝ նոր հայտնաբերված այս հատվածում աստղերը 100 անգամ ավելի հաճախ […]
11:00 10.08.2019
Միխայիլ Գորբաչովն արդեն կես տարի է՝ «ապրում» է հիվանդանոցում, գրում է lenta-ն: Նշվում է, որ Գորբաչովի ուղեղի աշխատանքը նորմալ է, սակայն նա շատ դժվար է քայլում: Քայլելու դժվարությունն ի հայտ է եկել դեռևս 2 տարի առաջ: «Էխո Մոսկվի» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը նշում է, որ հաճախ է Գորբաչովի հետ գնում գարեջուր խմելու՝ վերջինիս առաջարկով: […]
10:40 10.08.2019
Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին կկարողանա րոպեների ընթացքում միացնել Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին գրում է luxurylaunches.com-ը: Նշվում է, որ ճոպանուղին միացնելու է Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները և անցնելու է Ամուր գետի վրայով: Ճանապարհորդությունը տևելու է 8 րոպե: Ճոպանուղին կունենա 4 խցիկ, որոնցում կտեղավորվի ընդհանուր 60 մարդ:
10:12 10.08.2019
Լյուքսեմբուրգում պտտահողմն ավերածություններ է առաջացրել: Պտտահողմն անցել է Բելգիայի հետ սահմանակից Բաշարաժ և Պետանժ քաղաքներով: Տապալվել են բազմաթիվ ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, ինչի հետևանքով ճանապարհներ են փակվել: Բնության տարերքը պոկել է տների տանիքները: Վնասվել են մի քանի տասնյակ տներ ու մեքենաներ: Հաղորդվում է առնվազն 7 տուժածի մասին:
10:00 10.08.2019
Երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեան արդեն 5-րդ զույգ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռներն անցել են մոտ 400 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 48 կմ: Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանը, հնարավոր է, փորձարկել է կարճ հեռահարության նոր տեսակի հրթիռներ: Սեուլը հայտարարել է, որ հետևում է իրադարձություններին:
09:50 10.08.2019
Նոր պայթյուններ են որոտացել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում, որին հաջորդել է հրդեհ: Վիրավորվել է 10 մարդ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել կայծակի հարվածը: Աչինսկ քաղաքի իշխանությունները մարդկանց տարհանել են: Վերջին անգամ այստեղ պայթյուններ էին որոտացել երկուշաբթի: Այդ ժամանակ զոհվել էր 1, վիրավորվել՝ 12 մարդ:
09:10 10.08.2019
Արխանգելսկի մարզում գտնվող զորակայանում հեղուկ ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունից զոհվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի 5 աշխատակից, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածներ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայի հաղորդակցության հարցերով դեպարտամենտին: Պայթյունը տեղի էր ունեցել դեռևս օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ հաղորդվել էր 2 զոհի և […]