11:23 09.08.2019
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
09:46 09.08.2019
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները համատեղ լուսանկարվել են, շրջել Իսիկ Կուլ լճի ափով, որից հետո ղրղզական Չոլպոն-Ատա քաղաքում նեղ կազմով մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
09:29 09.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կոչ է արել Ֆրանսիային չմիջամտել Իրանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Սպիտակ տան ղեկավարն արձագանքել է չհաստատված տեղեկությանը, թե հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցություն է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Թրամփը նշել է, որ իրենցից բացի, ոչ ոք չի կարող ներկայացնել ԱՄՆ-ը։ «Գիտեմ, որ Էմանուելը բարի […]
09:15 09.08.2019
Տեխասցի աստղալուսանկարիչ Իթան Չապելը, Յուպիտերին հետևելով, կարողացել է ֆիքսել հազվագյուտ երևույթ՝ երկնաքարի բախումն Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակի հետ։ Նա տեսանյութը հրապարակել է Twitter-ում։ Հեղինակը նշել է, որ երկնաքարի բախումը գազային հսկայի մթնոլորտի հետ տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նման երևույթի գիտնականներն ականատես են եղել ընդամենը 7 անգամ։ Մոլորակի հարավային կիսագնդին ստացված հարվածից ուժգին պայթյուն է […]
08:41 09.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կալանավորվել է մինչևօգոստոսի 26-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը, փոխանցում է ТАСС-ը։ Աթամբաևը հանձնվել էր իրավապահներին օգոստոսի 8-ին՝ նրա կեցավայրի գրոհի ժամանակ։ Նրան փորձել էին ձերբակալել դեռևս օգոստոսի 7-ից։ Աթամբաևի կողմնակիցները դիմակայել էին։ Ընդհանուր առմամբ, անկարգությունների ժամանակ տուժել է 79 մարդ, զոհվել է մեկ ուժային, ևս մեկ […]
08:29 09.08.2019
Facebook սոցցանցի ղեկավարությունը ծրագրում է առաջատար ամերիկյան ԶԼՄ-ներին տարեկան 3-ական մլն դոլար առաջարկել՝ իր հատուկ պատուհանում նրանց կոնտենտի զետեղման համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Լրատվական պատուհանը կարող է Facebook-ում հայտնվել արդեն այս աշնանը։ Այսպիսով՝ Facebook-ի ընտրությունը կանգ է առել հետևյալ ԶԼՄ-ների վրա՝ ABC, The Washington Post, Bloomberg, The Walt Disney Company […]
23:59 08.08.2019
Անհետացող ավտոմեքենաների օպտիկական խաբկանքը հերթական իրարանցումն է առաջացրել համացանցում: Կարճ ժամանակում տեսանյութը հարյուր հազարավոր դիտումներ է գրանցել: Տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհն անցնում է կամրջի վրայով, իսկ մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը մտնում է կամրջի անհասկանալի արգելապատնեշի տակ ու անհետանում: Որոշ օգտատերեր, սակայն, միանգամից են գլխի ընկել, որ սա ընդամենը տեսողական խաբկանք է: Տեսանյութը […]
23:48 08.08.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում այցելուները նկարահանել են, թե ինչպես է առյուծը հարձակվել այծքաղի վրա հենց ճանապարհի վրա: Կադրերում երեում է, թե ինչպես է առյուծը հանգիստ քայլում ասֆալտապատ ճանապարհով՝ առաջացնելով մեքենաների խցանում: Որևէ վարորդ չի փորձում արագացնել ընթացքը և խանգարել առյուծի հանգիստը: Հանկարծ առյուծն է թափ հավաքում և սկսում արագ վազել: Վայրկյաններ անց պարզվում է, […]
23:36 08.08.2019
Ալյասկայի բնակիչ Թայլեր Իվանոֆը գտել է ԽՍՀՄ ժամանակներից մնացած շիշ, որի մեջ եղել է ուղերձ, գրում է Korrespondent-ը: Շշի լուսանկարը տղամարդը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Ուղերձը գրված է եղել 1969 թ-ի հունիսի 20-ին: Այն գրողը ծառայել է ռուսական նավատորմում՝ ծովային «Սուլակ» բազայում: Նամակի հեղինակն այն գտնողին ողջույններ է հղել և խնդրել գտածոյի մասին հայտնել նավի […]
23:30 08.08.2019
Ողբերգական դեպք է գրանցվել Պերուի Կուսկո քաղաքում: Մեյբետ Էսպինոս և Հեկտոր Վիդալ սիրահարված զույգը վերադառնալիս է եղել երիտասարդական ակումբից: Նրանք կանգնել են կամրջի վրա, հետո սկսել են համբուրվել: Մեյբետը նստել է կամրջի արգելապատնեշի վրա, ոտքերով գրկել Հեկտորին: Քիչ անց զույգը կորցրել է հավասարակշռությունը: Մեյբետը շրջվել է՝ իր հետ ներքև տանելով Հեկտորին: Վերջին պահին նրանք փորձել […]
23:25 08.08.2019
Կամերունի «Դուալա» միջազգայանի օդանավակայանում տեղի մաքսավորներն առգրավել են 60 կիլոգրամ մաքսանենգ ոսկի, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,8 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ մաքսավորները ոսկին հայտնաբերել են վերմակների մեջ, որոնք նախատեսված են եղել Ethiopian Airlines ընկերության ինքնաթիռներից մեկի ուղևորների համար: Կամերունի իրավապահների տեղեկություններով՝ ոսկին, ենթադրաբար, նախատեսված է եղել Չինաստան կամ Դուբայ տեղափոխման համար:
23:10 08.08.2019
ԱՄՆ քաղաքացին հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ հեռախոսազանգը Siri ծառայության միջոցով ձայնագրելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ նա ընկերությանը մեղադրել է «Մարդու մասնավոր կյանքի մասին» օրենքի խախտման մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայցը ներկայացվել է 2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Սան- Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Սան-Խոսե քաղաքի դատարան: Հայցվորի անունը չի նշվում, հայտնի […]
21:49 08.08.2019
Բրիտանական «Արսենալ»-ի կազմը համալրել է Շոտլանդիայի հավաքականի խաղացող Քիերըն Թիերնեյը: Այս մասին տեղեկանում ենք «Արսենալ»-ի պաշտոնական կայքից: Ֆուտբոլիստը «Զինագործներ»-ի կազմում հանդես կգա 3-րդ համարի մարզաշապիկով: Նա իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ մեկնելու մասին զանգը պատահական է ստացել՝ խաղադաշտում մարզվելու ժամանակ, ընդամենը մի քանի ժամում պատրաստվել ու մեկնել է Լոնդոն: «Ես հրաշալի եմ զգում ու […]
20:26 08.08.2019
Աթամբաևի համախոհների մի մասը մայրաքաղաք է գնացել ավտոմեքենաներով, մի մասը՝ երթուղային տաքսիներով, ոմանք էլ նույնիսկ որոշել են ոտքով գնալ:
20:00 08.08.2019
«Samsung Electronics» ընկերությունը ներկայացրել է բջջային հեռախոսների նոր մոդելներ` Galaxy Note 10 և Galaxy Note 10+: Սմարթֆոնների ցուցադրումը տեղի է ունեցել Նյու Յորքում: Միջոցառման տեսաձայնագրությունը հասանելի է ընկերության YouTube-յան ալիքում: Երկու մոդելներն էլ ունեն 4 մոդուլներով տեսախցիկներ և դիմային տեսախցիկ: Բայց Galaxy Note 10+-ն ունի նաև 3D տեսախցիկ: Հեղինակները նշում են, որ երկու հեռախոսներն էլ […]
19:51 08.08.2019
Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել է 2 դեռահասների մարմինները, որոնք հետախուզվում էին Բրիտանական Կոլումբիայում 3 անձանց սպանության գործով: Այս մասին հայտնում է CBC-ը: 12-ամյա Կամա Մակլեոդին և Բրայեր Շմեգելսկուն կասկածում էին 2 զբոսաշրջիկների ու Բրիտանական Կոլումբիայի համալսարանի դասախոսի սպանության մեջ: Կասկածյալներին փնտրում էին ավելի քան 2 շաբաթ: Նախօրեին՝ առավոտյան, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալների դիերը:
19:46 08.08.2019
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որը ժամանել է Մոսկվա, որպեսզի անձամբ ներկայացնի իր «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, Gazeta.ru-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ մի քանի անգամ, իր ինքնությունը չբացահայտելով՝ կինոթատրոններում նայել է ֆիլմը: «ԱՄՆ-ում ֆիլմը լույս է տեսել նախանցյալ հանգստյան օրերին, և ես Լոս Անջելեսի տարբեր կինոթատրոններում դիտեցի այն: Իհարկե, ես սկզբից մինչև վերջ չեմ նայել […]
19:30 08.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը հայտարարել էր Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու անկարելիության մասին, հիասթափեցնում է և վկայում Ուկրաինայի հետ «խաղալու» մասին: Այս մասին հայտարարել է թերակղզու խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարը: Նախօրեին Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ «Ղրիմի բռնակցումը Թուրքիան չի ընդունել և չի ընդունելու»: «Էրդողանի հայտարարության […]
19:16 08.08.2019
ՌԴ ֆուտբոլային ակումբի վարքագծի վերահսկման կոմիտեն 20 հազար ռուբլի տուգանք է սահմանել Տուլայի «Արսենալ» ակումբի նկատմամբ, գրում է Rusarminfo-ն: Տուգանքի պատճառը Տուլայի թիմի երկրպագուների կողմից հնչած վիրավորանքներն էին «Տամբով» ակումբի գլխավորի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին: Ալեքսանդր Գրիգորյանը նախկինում ղեկավարել է մոսկովյան «Արարատ» ակումբը: «Արտագնա խաղի ժամանակ «Արսենալ»-ի երկրպագուները իրենց տամբովյան գործընկերոջ հասցեին չեն ամաչել վատ […]
19:07 08.08.2019
Հուլիսի 24-ին կործանված ադրբեջանական ռազմաօդային ուժերի «ՄիԳ-29» օդանավի որոնողական աշխատանքներին կմիանան ռուսաստանցի մասնագետները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու շաբաթ առաջ, ըստ պաշտոնական վարկածի՝ ուսումնավարժական թռիչքների ժամանակ, օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից և ենթադրվում է, որ ընկել է Կասպից ծովը: Հաղորդվում է, որ օդանավն ու օդաչուին […]
19:06 08.08.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը Մարտի 1-ի գործի հետ կապված որևէ տեղեկություն չի տրամադրել։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։ «Դեռևս 04.07.2019-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության […]
19:04 08.08.2019
Ներքնազգեստի մոդելավորմամբ զբաղվող Victoria’s Secret բրենդը ներկայացնող L Brands կազմակերպության սեփականատեր Լեսլի Վեքսներն իր նախկին օգնական, միլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնին մեղադրել է 46 մլն դոլար հափշտակելու մեջ: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վեքսները գումարի հափշտակության փաստն առաջին անգամ արձանագրել էր 2007 թվականին: Նշվում է, որ գումարի հափշտակության մասին հայտնի է դարձել […]
18:54 08.08.2019
Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են նստել 1723-1726թթ. Ֆրանչեսկո դե Սանկտիսոյի կողմից կառուցված Իսպանական աստիճանի վրա, գրում է AP-ն: Վայրը հատկապես ճանաչելի է դարձել «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից հետո: Աստիճանը միացնում է Իսպանական հրապարակը և Տրինիտա Դեի Մոնտի եկեղեցին: Աստիճաններին նստելու արգելքը ուժի մեջ է մտել օգոստոսի 8-ից: Այսուհետ դրանց վրա չի կարելի նստել և խմել: Նշվում է, […]
18:47 08.08.2019
ԱՄՆ Ուիլոոու-Գրոուվ քաղաքի բնակելի տներից մեկի բակում ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է ТАСС-ը: Պատահարը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի հարավ-արևելքում: Ինքնաթիռն օդ է բարձրացել Ֆիլադելֆիայի օդանավակայանից: Հաղորդվում է, որ զոհվել է 3 մարդ: Բակում գտնվողներից ոչ ոք չի տուժել:
18:35 08.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսային հատվածից: Հայտնի է, որ Թուրքիան առաջիկայում այս տարածքում նախատեսում է ռազմական նոր գործողություններ սկսել քրդերի դեմ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին: Աղբյուրը հայտնում է, որ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել Թուրքիայի կողմից […]
18:13 08.08.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակներ Դեյվիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը նոր պայմանագիր են կնքել Netflix ընկերության հետ ու լքել HBO-ն: Այս մասին հայտնում է The Deadline-ը: Հաղորդվում է, որ կինոմատոգրաֆները Netflix-ի հետ 200 միլիոն դոլարի պայմանագիր են ստորագրել: Մասնագետներն այսուհետ հեռուստատեսային արտադրանքի նոր գաղափարներ պետք է առաջարկեն ընկերությանը: Միևնույն ժամանակ, չի նշվում, թե կոնկրետ ինչ […]
17:56 08.08.2019
Ղրղըզստանի նախկին նախագահը ձերբակալվել է: Հատուկ ջոկատայինների հատուկ մեքենաները կոտրել են առանձնատան դարպասները, կրակոցներ են լսվել: Գործողությունների վայր է բերվել ՆԳՆ-ի հատուկ տեխնիկա, ջրցան մեքենաներ: Իրավապահներին հաջողվել է առանձնատան տարածքից դուրս մղել Ալմազբեկ Աթամբաևի համախոհներին: Կոյ Տաշ գյուղ է մեկնել նաև շտապ օգնության 11 անձնակազմ: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղրղըզստանի հատուկջոկատայինները կրկին գրոհել են […]
17:40 08.08.2019
Աթամբաևի շտաբից հայտնել են, որ նախկին նախագահը գտնվում է իր առանձնատանը՝ թիկնապահների հետ:
17:21 08.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով. «Հարգելի հետևորդներ Տեղեկացնում ենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում […]