TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը սպառնում է տեղափոխել բազաները Գերմանիայից

08:26 10.08.2019

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը վրդովվել է պաշտպանական ծախսերը մեծացնելու հարցում Բեռլինի դժկամությունից և սպառնացել տեղափոխել ամերիկյան ռազմաբազաները Լեհաստան: Այս մասին դիվանագետը հայտնել է VOA-ի հետ հարցազրույցում: Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը չի ցանկանում պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ 2 տոկոսի մակարդակի, ինչը պահանջում է ՆԱՏՕ-ն: Գրենելը նշել է, որ վիրավորական է՝ ամերիկացի հարկատուները վճարում են […]

̰
Թուրքիայում ռուս լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Ուկրաինայի նախագահին

23:51 09.08.2019

Անվտանգության աշխատակիցները «Россия» հեռուստաընկերության լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, երբ վերջինս Ստամբուլում էր: Այս մասին հայտնել է Ukrinform TV -ն: «Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժեշտ էր տալիս պատրիարքին և ուղևորվում էր դեպի իր մեքենան: Այդ պահին նրան դիմում է հեռուստաընկերության լրագրողը՝ խնդրելով մեկնաբանել այցը: Զելենսկիի […]

̰
Հրադադարի պայմանագրի ստորագրման ժամանակ Սարկոզին ծաղրածուի պահվածք դրսևորեց․ Սաակաշվիլի

23:10 09.08.2019

IWPR-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացասական է գնահատել 2008թ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը: «Սարկոզին իրեն պահում էր որպես ծաղրածու: Նա ոչ կոմպետենտ էր…Փորձում էր թերագնահատել ամերիկացիների դերը, ովքեր չէին ցանկանում, որ նա կատարի այդ առաքելությունը: Նրան փաստորեն հաջողվեց ամերիկացիներին դուրս մղել դիվանագիտական պրոցեսից և փաստորեն կրկնակի խաղ […]

̰
Ինչպե՞ս պետք է որոշվի ԼՂ կարգավիճակը. Մոսկվան հայտնել է իր տեսակետը

20:42 09.08.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Գոհունակությամբ նշում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփման գծում հարաբերական անդորր է տիրում: Միևնույն ժամանակ, մեզ անհանգստացնում է այն, որ կողմերը շարունակում են տարբեր պատրվակներով փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ»,- ասել […]

̰
Լողազգեստով Ջենիֆեր Լոպեսը գերել է համացանցը

20:00 09.08.2019

Հանրաճանաչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր լուսանկարով, որտեղ լողազգեստ է կրում: Երգչուհին հիացրել է իր երկրպագուներին: Լուսանկարը հրապարակվել է աստղի Instagram-ի էջում: Երգչուհին ջրի ֆոնի վրա է լուսանկարվել: Կերպարին շքեղություն է հաղորդում դեկոլտեի հատվածում խոր բացվածքը՝ ցուցադրելով աստղի կուրծքը: Լողազգեստը նաև խոր կտրվածք ունի ներքևի հատվածում:   Посмотреть эту публикацию в Instagram   3 […]

̰
Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

19:30 09.08.2019

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Բրիտանական Կոլումբիայի նահանգում մոլեգնում են անտառային հրդեհները: Այս մասին հաղորդում է Укринформ-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Օկանագան ջրվեժի և Օլիվեր քաղաքների միջև, և վերջին 24 ժամվա ընթացքում դրա տարածքը կրկնապատկվել է` հասնելով 15 քառ. կմ-ի: Չնայած այրվող տարածքը համեմատաբար փոքր է, մերձակայքում գտնվող ավելի քան 200 առանձնատների բնակիչներին հանձնարարվել […]

̰
Հայաստանի զինծառայողներն առաջատարն են «Խաղաղության մարտիկ» մրցույթում

19:20 09.08.2019

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչներն առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող լեռնային զորավարժարանում ավարտվել է մրցույթի «Մարզիկ» մրցափուլը: Մրցափուլի վարժություններն անցկացվել են երկու փուլով՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Առաջին օրը զինծառայողներն իրենց ուժերը չափել են ձգում […]

̰
Թրամփը խոստովանել է, որ վախենում է ալկոհոլային կախվածությունից

19:20 09.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի օգտագործում ալկոհոլ, քանի որ վախենում է ալկոհոլային կախվածությունից: Այս մասին Թրամփը պատմել է The Washington Post թերթին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով` իր որոշման վրա ազդել է մահացած ավագ եղբոր` Ֆրեդի ալկոհոլային կախվածության փաստը:  ԱՄՆ նախագահը կարծում է, որ ալկոհոլային հակումը իր գենետիկայի մեջ է: «Նա շատ գեղեցիկ […]

̰
«Լեկիմա» փոթորիկը մոտենում է Չինաստանի ափերին

18:46 09.08.2019

Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է երկրի բնակչությանը «Լեկիմա» փոթորկի մոտենալու մասին: Փոթորկի և տեղատարափ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգավորության կարմիր աստիճան: Օդերևութաբանները հաղորդում են, որ «Լեկիման» Չինաստանի ափերին կհասնի օգոստոսի 10-ին:  

̰
Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Զելենսկին Էրդողանին «усатый таракан» անվանել

18:00 09.08.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Անկարայում երկու նախագահները քննարկել էին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր,  իսկ Ուկրաինայում այդ ընթացքում հիշել են  Զելենսկու՝ նախագահ չեղած ժամանակվա արտահայտությունները Էրդողանի հասցեին: Իր հումորային ելույթներից մեկի ժամանակ Զելենսկին Էրդողանին անվանել էր «բեղավոր խավարասեր» (усатый таракан), նաև ասել, թե հույս ունի, որ իրեն ոչինչ […]

̰
Դերասան Ռիչարդ Գիրը սնունդ է մատակարարել ներգաղթյալներին

17:57 09.08.2019

Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սնունդ է մատակարարել իսպանական «Open Arms» փրկարարական նավին, որը մեկ շաբաթ է` դրեյֆի է դուրս եկել Միջերկրական ծովում: Ըստ Eldiario պարբերականի` նավում կա 121 մարդ, և նավը չի կարողանում տեղաշարժվել, քանի որ ոչ մի երկիր պատրաստ չէ ընդունել ներգաղթյալներին: Ռիչարդ Գիրը, որը ներկայումս գտնվում է Իսպանիայում, անձամբ է ցանկացել օգնել ներգաղթյալներին: […]

̰
Գործարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ միջուկային ծրագիրը

17:36 09.08.2019

Վաշինգտոնում գործարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ միջուկային ծրագիրը: Այն ուղղված է միջուկային ինժեներիայի ոլորտում հետազոտություններին: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը: Բացելով նոր ծրագրին նվիրված ժողովը` ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին դիմել է ուկրաինական և ամերիկյան համալսարանների առաջատար գիտնականներին և նշել այս ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի մասին: Դեսպանի խոսքերով` Ուկրաինան միջուկային […]

̰
Զախարովան մեկնաբանել է Ղրղըզստանում իրավիճակը

17:30 09.08.2019

«Ռուսաստանի արտգործնախարարությունը հետևում է Ղրղըզստանում ծավալվող իրադարձությունների զարգացմանը»,- РИА Новости-ին ասել է պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան: Նրա խոսքերով` Մոսկվան ակնկալում է, որ հակասությունները Ղրղըզստանում կլուծվեն Սահմանադրության շրջանակում: Զախարովան նշել է, որ Ղրղըզստանի ներքին կայունությունը հիմնականում հանրապետության ժողովրդի շահերից է բխում: Ավելի վաղ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել էր համագործակցել հետաքննող մարմինների հետ և հայտնել […]

̰
Ղրղըզստանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

15:49 09.08.2019

Ղրղըզստանում ավարտվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:  

̰
Ինչպես է ղրղըզ արտիստը կատարում «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը

15:15 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ղրղըզ արտիստը կատարում հայկական երգ և մակագրել. «Ղրղըզ արտիստը, ի պատիվ հայկական պատվիրակության, կատարում է «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղըզստանում:

̰
ԵԱՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. ՌԴ վարչապետ

15:13 09.08.2019

Ղրղըզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում արտադրվող և արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն: «Ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- ասել է Մեդվեդևը՝ շեշտելով, որ Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու […]

̰
Հոնկոնգի օդանավակայանում ցուցարարները նստացույց են անում

15:09 09.08.2019

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Այս անգամ ցուցարարները սև հագուստներով նստացույց են անում Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում: Այս մասին հայտնել է BBC-ն: Ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանում ժամանող մարդկանց, որտեղ գրված են ակցիայի պատճառները: Օդանավակայանում ուժեղացվել է անվտանգությունը: Արդեն 9 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների […]

̰
Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել Աբու Դաբիի մրցաշարի 7-րդ տուրում

14:54 09.08.2019

Տեղի է ունեցել Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարի 7-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 3 պատվիրակներ՝ Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը, պարտիաներն ավարտեցին հաղթանակներով և որոշակիորեն շտկեցին իրենց մրցաշարային դիրքերը: 7 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 4 միավոր: Աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Բաադուր Ջոբավան:

̰
Մեկ օրում Կրասնոյարսկի երկրամասում հրդեհների տարածքն ավելացել է 50 հազար հեկտարով

14:36 09.08.2019

Մեկ օրվա ընթացքում Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների տարածքը ավելացել է մոտ 50 հազար հեկտարով: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ տեղի աղբյուրների` այսօրվա դրությամբ Կրասնոյարսկի հատվածում 118 անտառային հրդեհի օջախ կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 960 հազար հեկտար: Վերահսկվող գոտում է գտնվում 79 օջախ, որոնք կազմում են 940 հազար հեկտար: […]

̰
Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը. Փաշինյան

14:09 09.08.2019

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» […]

̰
Ռուս-եվրոպական ExoMars-2020 կայանի մոդուլը վթարվել է վայրէջքի ժամանակ

13:45 09.08.2019

Շվեդիայում ռուս-եվրոպական ExoMars-2020 առաքելության պարաշյուտային համակարգի փորձարկումներն անհաջող են անցել: Մարսյան կայանի դեսանտային մոդուլը վթարվել է վայրէջքի ժամանակ: Եվրոպական տիեզերական գործակալության  մամուլի ծառայությունը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: ՌԴ տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեևի խոսքերով` վթարը չի ազդի տիեզերական սարքի` հաջորդ տարի նախատեսվող թռիչքի ժամկետների վրա, քանի որ խնդիրները վերացնելու ժամանակ դեռ շատ կա: […]

̰
Համացանցում տարածվել են Աթամբաևի՝ քրեական գործի շրջանակում արված լուսանկարները

13:32 09.08.2019

Համացանցում տարածվել են Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ քրեական գործի շրջանակում արված լուսանկարները: Այս մասին հայտնել է Sputnik.kg-ն: https://www.instagram.com/p/B07kt80gpH2/ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Աթամբաևին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով:  

̰
Վրաստանն ու Արևմուտքը 2008թ. դեպքերից դաս չքաղեցին. Ռուսաստանի ԱԳՆ

13:30 09.08.2019

«Վրաստանն ու Արևմուտքի երկրները 2008 թվականին Կովկասում զարգացած ողբերգական իրադարձություններից դաս չքաղեցին»,- այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: «Փոխարենը փորձելու թուլացնել անցյալի բեռը, խթանել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, պաշտոնական Թբիլիսին և նրա արևմտյան գործընկերները իրականացնում են հակառուսական հիստերիա՝ տարածաշրջանը համալրելով զենքերով և Վրաստանին […]

̰
Հայուհուն ուզում են արտաքսել Եգիպտոսից «շատ բաց» պորտապարի համար

13:12 09.08.2019

Եգիպտոսում ազգությամբ հայ պարուհու՝ Սոֆինար Գրիգորյանի նկատմամբ դատական գործ է հարուցվել: Պարուհին, ով հայտնի է Սոֆինազ (Sofinaz) անունով, մեղադրվում է «այլասերման դրդելու մեջ»: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, պատճառը լողափերից մեկում Սոֆինազի պարային կատարումն է եղել: Պորտապարի ժամանակ նրան է միացել բիկինիով մի աղջիկ, որի հետ Սոֆինարը պարային մի քանի շարժում է կատարել: Տեսանյութը […]

̰
Ալեն Դելոնը հիվանդանոցում է հայտնվել

13:00 09.08.2019

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտ ախտորոշմամբ: Որդու՝ Էնթոնի Դելոնի խոսքերով՝ նրա բուժումը կիրականացվի Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում: Դերասանը մինչ այս արդեն երեք շաբաթ անցկացրել էր Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այս պահին 83-ամյա դերասանի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկների խոսքերով` վտանգավոր է անընդհատ կրկնվող միգրենը, հաղորդում է France Press-ը:  

̰
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

12:58 09.08.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։

̰
Աթամբաևը տեղափոխվել է ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարան

12:45 09.08.2019

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարև հայտարարել է, որ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Փաստաբանը նշել է, որ Աթամբաևին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Աթամբաևը […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը համատեղ հայտարարություն են արել

12:30 09.08.2019

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Քիչ առաջ մամուլի համար համատեղ հայտարարություն են արել Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով նիստի օրակարգի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգում 15 հարց էր: Մենք հիմք պատրաստեցինք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի առաջիկա հանդիպման […]

̰
Մոսկվայի բնակիչներին զգուշացրել են ուժգին քամիների մասին

12:18 09.08.2019

Օգոստոսի 9-ին Մոսկվայում հորդառատ անձրևներ կտեղան, իսկ որոշ շրջաններում սպասվում է ամրոպ և ուժեղ քամի, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հիդրոմետ ծառայությանը: Նշվում է, որ քամու ուժգնությունը կհասնի 7-12 մետր/վայրկյանի, իսկ որոշ տեղերում` 18-23-ի: Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում  հնարավորինս դուրս չգալ շինություններից, խուսափել զբոսանքի դուրս գալուց: Դրանից բացի, ԱԻՆ-ը խորհուրդ է […]

̰
Աթամբաևին մեղադրել են կոռուպցիայի մեջ

11:27 09.08.2019

Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել: Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախկին նախագահի փաստաբանին: Այլ տվյալներ փաստաբանն առայժմ չի հաղորդել: Նշել է սակայն, որ Աթամբաևը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը՝ քննչական գործողությունների համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Աթամբաևին ձերբակալելու հատուկջոկատայինների  փորձը տապալվեց: Նրան հաջողվեց ձերբակալել […]

̰
BACK_TO_TOP