23:10 09.08.2019
IWPR-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացասական է գնահատել 2008թ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը:
«Սարկոզին իրեն պահում էր որպես ծաղրածու: Նա ոչ կոմպետենտ էր…Փորձում էր թերագնահատել ամերիկացիների դերը, ովքեր չէին ցանկանում, որ նա կատարի այդ առաքելությունը: Նրան փաստորեն հաջողվեց ամերիկացիներին դուրս մղել դիվանագիտական պրոցեսից և փաստորեն կրկնակի խաղ խաղաց: Այդ առաքելության միակ դրական կողմն այն է, որ Ռուսաստանին պարտադրվեց զորքերը դուրս բերել Հարավային Օսիայից: Դրան, սակայն, հաջորդեցին այնպիսի բացասական գործողություններ, ինչպիսիք են, օրինակ, ամերիկացիներին գործընթացից մեկուսացնելը, անվտանգության գոտիները Ռուսաստանին հանձնելը: Ամենավատն այն էր, որ ամիսներ հետո Սարկոզին մոռացավ ստորագրված պայմանագիր մասին ու այն փոխանակեց «Միստրալի» հետ,- հայտարարել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին բացասական է գնահատել նաև 5-օրյա պատերազմի ժամանակ Գերմանիայի ունեցած դերակատարումը:
«Համաձայնելով հետաձգել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը (ՄԱՊ) մինչև դեկտեմբեր՝ գերմանացիներն իրականում «կանաչ լույս» վառեցին ռուսների համար»,-ասել է Սաակաշվիլին՝ հավելելով. «Կարելի է ասել, որ Բուշի լռությունը որոշակի առումով ևս «կանաչ լույս» էր ռուսների համար»:
Սակայն Սաակաշվիլին առավել շատ իր զայրույթն արտահայտել է ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հասցեին:
«Գեյթսը, երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ռազմական ուժ չի կիրառի, Ռուսաստանը վերցրեց Ախալգորին: Նա սարսափելի ցինիկ էր և դեմ էր արտահայտվում ՆԱՏՕ-ում մեր անդամագրմանը»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Մյունխենի գիտաժողովի շրջանակներում անցկացված ընթրիքի ժամանակ Գեյթսը, որ իր կողքին էր նստած, ասել է․ «Իրոք չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ում ձեր անդամակցությունը լավ գաղափար է, սակայն սա մեր նախագահի ցանկությունն է, և ի՞նչ կարող եմ անել»:
Հիշեցնենք, 2008 թվականի ապրիլի 3-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային պետք է տրամադրեին MAP, սակայն, այն Գերմանիային և Ֆրանսիայի խնդրանքով հետաձգվեց մինչև տարվա վերջ:
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...