15:09 07.08.2019
Ուկրաինայի վարչապետի պաշտոնի համար չորս թեկնածու կա: Այդ մասին հայտնել է Գերագույն Ռադայում Զելենսկու՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնորդ Դավիդ Արախամիան: Նրա խոսքերով՝ վարչապետի պաշտոնի համար կուսակցությունը կառաջադրի «Նեֆտոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբելևի, ընկերության գործադիր տնօրեն Յուրի Վետրենկոյի, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկի և Տարադրամի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի ուկրաինացի տեղակալ Վլադիսլավ […]
14:58 07.08.2019
«Լևադա կենտրոնը» հարցումներ է անցկացրել Մոսկվայում տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ:
14:56 07.08.2019
Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան օգոստոսի 7-ին դատապարտել է Քաբուլի արևմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը և հարձակումը որակել որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես վճռականորեն դատապարտում եմ այսօրվա ահաբեկչական գրոհը Քաբուլում, ահաբեկիչները նպատակ էին հետապնդում խանգարել նախագահական ընտրարշավի անցկացմանը»,- գրել է Աբդուլա Աբդուլան Twitter-ի իր էջում: Պայթուցիկներով […]
14:51 07.08.2019
Thai Lion Air ավիաընկերության 25-ամյա բորտուղեկցորդուհու ամբողջ ընտանիքը բժշկի է դիմել նույն գանգատներով` ուժեղ տենդ և գլխացավեր: Հետազոտությունից հետո նրանց բոլորի մոտ ախտորոշվել է դենգեի տենդ: Երիտասարդ բորտուղեկցորդուհու մոտ, սակայն, հիվանդության ընթացքը շատ սուր է եղել: Ապիտչայի Ջարեոնդին մահացել է: Ինֆեկցիան փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Թաիլանդում հիմա անձրևների սեզոն է, և հենց այս շրջանում […]
14:43 07.08.2019
Օգոստոսի 7-ի առավոտյան, Աֆղանստանի մայրաքաղաքում Քաբուլի արևմտյան հատվածում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Պայթյունի փաստը հաստատել է նաև Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նասրաթ Ռահիմին: Լսվել են նաև կրակոցներ: Նախնական տվյալներով՝ պայթյունի նպատակը եղել է ոստիկանության մոտակա բաժինը: Հաղորդվում է 10-ից ավելի զոհի մասին: Պայթյունի հետևանքով տուծածների թիվը հասնում է […]
14:38 07.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասում չորս ուկրաինացի զինծառայողների մահվան հանգամանքները, հայտնում է РИА Новости կայքը: «Ես այսօր առավոտյան եմ այդ մասին խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արագ զանգեցի նրան և ասացի, որ սա մեզ չի մոտեցնում խաղաղությանը: Ես ձեզ շատ եմ խնդրում ազդել այդ երկրի վրա, […]
14:28 07.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: «Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկու միջև»,- ասվում է հաղորդագրությունում: Պուտինը հայտնել է Զելենսկուն, որ Դոնբասում հակամարտությունը դեէսկալացիայի ենթարկելու համար անհրաժեշտ է բացառել ուկրաինական զորքերի կողմից բնակավայրերի […]
14:24 07.08.2019
Ուկրաինան պարտք է ԱՊՀ-ին ավելի քան 300 միլիոն ռուսական ռուբլի: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, այս գումարը կուտակվել է սկսած 2014 թվականից, երբ Կիևը դադարեց փոխանցել անդամավճարները: Ըստ ԱՊՀ կանոնադրության՝ պարտքի վճարման կարգը և հերթականությունը սահմանվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ: Առայժմ, սակայն, որևէ որոշում կայացված չէ: Մյուս կողմից ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ուկրաինան […]
13:03 07.08.2019
ՌԴ-ում հայի մասնակցությամբ առևանգման դեպք է գրանցվել: Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում «Լիմպիկ» մանկապարտեզի տնօրենի առևանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը 47news.ru-ին հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել նրանից և տուն վերադառնալ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության […]
12:47 07.08.2019
3-ամյա երեխայի ընկնելուց հետո Չինաստանում քաղաքային իշխանությունները վերանորոգել են դիտահորի կափարիչը: Daily Mail-ը-ի փոխանցմամբ՝ բարեբախտաբար, երեխան հրաշքով ողջ է մնացել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 3-ամյա երեխան կանգնում դիտահորի կափարիչի վրա: Փոքրիկի ծնողները չեն հասցնում հետ պահել նրան: Դիտահորի մոտ որևէ նախազգուշացնող ցուցանակ չի եղել: Երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել, միայն մի քանի կապտուկներ:
12:40 07.08.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր գիշեր վերադարձել է Ուկրաինա, գրում է Strana.ua-ն: Նշվում է, որ Պորոշենկոյի ինքնաթիռը թռել է Դուբայից օգոստոսի 6-ին, իսկ գիշերը՝ ժամը 2:30-ին, վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում: Պորոշենկոն մոտ մեկ շաբաթ առաջ էր հեռացել Կիևից, նրա մասին տեղեկություններ չկային: Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է վերջինս լքում օդանավակայանը:
11:51 07.08.2019
Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն Հոլիվուդի Փառքի ճեմուղում անվանական աստղ է ստացել, գրում է Los Angeles Times-ը: Նա այն նվիրել է բոլոր ներգաղթյալներին, այդ թվում՝ իրեն: Կինոռեժիսորը կոչ է արել ներգաղթյալներին հարգել սեփական իրավունքները: Նրան աջակցելու էին եկել երգչուհի Լանա Դել Ռեյը, ռեժիսոր Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսը և այլք: Գիլյերմո դել Տորոն ծածանել է իր աստղի առջև Մեքսիկայի […]
10:49 07.08.2019
Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանշային աղյուսակը: Աղյուսակի առաջին հորիզոնականում է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։ Նշենք, որ նա գործարար, երիտասարդ գիտնական Ալեքսիս Օհանյանի կինն է: Նա վաստակել է 29,2 մլն դոլար, որից մրցանակային մրցաշարերին մասնակցելու մասը կազմել է 4,2 մլն դոլար, իսկ հովանավորչական պայմանագրերից ստացված եկամուտը՝ 25 մլն դոլար: Երկրորդ […]
08:37 07.08.2019
Հնդկաստանում տղամարդը պոկեր է խաղացել, տանուլ է տվել կնոջը և թույլ տվել, որ նրան բռնաբարեն։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Զոհի ամուսինը թղթախաղ է խաղացել ընկերոջ և ազգականի հետ։ Երբ նա խաղադրույք է կատարել կնոջ վրա և պարտվել, խաղացողները բռնաբարել են կնոջը։ Պատահածից հետո կինը փախել է ծնողների մոտ, սակայն ամուսինը ներողություն է խնդրել նրանից՝ […]
23:50 06.08.2019
Տեխասում բնակվող ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած ահաբեկչությունը, գրում է nydailynews.com-ը: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 19-ամյա Պատրիկն իր տատիկին պատմել է, որ մտադիր է իր կողմից նոր ձեռքբերված АК-47 ինքնաձիգով կրակել հյուրանոցի վրա և սպանել այնտեղ գտնվող բոլոր մարդկանց, այնուհետև ինքնասպանություն գործել կամ թույլ տալ իրավապահներին սպանել իրան: Նշվում է, որ տատիկը համոզել է […]
23:14 06.08.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվարկել է Դաշինքին սպառնացող հիմնական գործոնները, որոնց թվում են գերտերությունների մրցությունը, ահաբեկչությունը և կիբերհանցավորությունը։ Այս մասին նրա խոսքերը փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Գերտերությունների մրցության տակ Ստոլտենբերգը նկատի ունի Ռուսաստանի և Չինաստանի կողմից ռազմական հզորությունների մեծացումը և ագրեսիվության աճը։ Ռուսաստանի դեպքում, ըստ Դաշինքի գլխավոր քարտուղարի, դրա օրինակներ են Ղրիմի միացումը […]
22:30 06.08.2019
Ղրիմի ընդգրկվելը Ռուսաստանի կազմ խոշոր խաղացողների միջև ուղեժացված մրցակցության արդյունք էր: Այսպիսի տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա նշել է, որ այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրները, նաև Նոր Զելանդիան ավելի հաճախ բախվում են գլոբալ, քան լոկալ բնույթի խնդիրների հետ: Նրանց համար գլխավոր մարտահրավերը խոշոր խաղացողների մրցակցությունն է: «Մենք տեսնում ենք հետևանքները Ղրիմից մինչև […]
20:58 06.08.2019
Ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով օգոստոսի 5-ին աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են իրենց կապիտալի 2.1 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index ցուցակից 21 հոգի կորցրել է 1 մլրդ դոլար, քանի որ ներդրողներն արձագանքել են ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերություններում լարվածությանը։ Ամենաշատը տուժել է Amazon.com Inc ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը 3.4 […]
17:07 06.08.2019
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի բեմական հագուստն արձակվել է հենց ելույթի պահին. տեսանյութը հայտնվել է YouTube-ում: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում՝ երգչուհու համերգի ժամանակ, երբ նա կատարում էր Ain’t It Funny երգը: Հագուստը արձակվելուց հետո նա շարունակել է երգել: Կատարման ավարտից հետո Լոպեսը գնացել է մի անկյուն և կարգի բերել հագուստը: https://www.youtube.com/watch?time_continue=1862&v=I_KiB4pFP8Q
16:52 06.08.2019
Ճապոնիայում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է Russia Today-ը: 74 տարի առաջ այս օրն ամերիկյան զինված ուժերի B-29 ռմբակոծիչն առավոտյան ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 15 կիլոտոննա տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» ռումբը։ Տարբեր աղբյուրների տվյալների համաձայն՝ զոհերի ընդհանուր թիվը Հիրոսիմայում կազմել էր […]
16:49 06.08.2019
Աշխարհի ամենամեծ կղզում՝ Գրենլանդիայում, գրանցվել է ռեկորդային բարձր՝ 22 աստիճան տաքություն: Դրա հետևանքով մեկ օրվա ընթացքում այնտեղ մոտ 12 միլիարդ տոննա սառույց է հալվել: Գրենլանդիան գտնվում է Հյուսիսայի Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև: Դրա մակերեսի 82 տոկոսը ծածկված է սառույցով: This is a roaring glacial melt, under the bridge to Kangerlussiauq, Greenland where it's 22C […]
16:07 06.08.2019
Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել: Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի […]
15:23 06.08.2019
Անցած շաբաթ Ճապոնիայում անոմալ շոգերի պատճառով առնվազն 57 մարդ է մահացել, ևս շուրջ 20 հազարը հայտնվել են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր հակահրդեհային ծառայությանը: Ընդամենը 7 օրում հոսպիտալացման կարիք է ունեցել երկրի 18 347 քաղաքացի: Մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, ովքեր չեն կարողացել օգտվել հովացուցիչ համակարգերից: Հուլիսի 22-28-ն անոմալ […]
15:19 06.08.2019
Տորոնտո քաղաքի District 45 գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Global News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ նախնական տվյալների՝ հրաձգությունը առաջացել է գիշերային ակումբում ծագած վեճից հետո: Այս պահին դեռևս պարզ չէ, թե ով է սկսել հրաձգությունը: Կանադացի իրավապահները պարզում են տեղի […]
14:58 06.08.2019
40 մարդ դիմել է բուժօգնության Ղրղըզստանում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ղրղըզստանի առողջապահության նախարարությանը: Երկուշաբթի Ղրղըզստանի շրջաններից մեկում վիճաբանություն է սկսվել ոսկու արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցների և տեղի բնակիչների միջև: Շուրջ 300 մարդ եկել է հարևան գյուղերից ու պահանջել դադարեցնել աշխատանքները: Սկզբում միայն վիրավորանքներ էին […]
14:53 06.08.2019
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին երեկ մայրաքաղաք Կահիրեում՝ Օնկոլոգիայի ազգային ինստիտուտի մերձակայքում, ավտովթարի հետևանքով տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչական գործողություն, հայտնում է BBC-ն: Ալ Սիսին դեպքի մասին գրել է Twitter-ի իր էջում: Նա նշել է, որ Եգիպտոսը վճռականորեն է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի և դրա բացահայտման հարցում: Եգիպտոսի ՆԳ նախարարի խոսքերով՝ հարձակումն իրագործել […]