13:12 05.08.2019
Հեղեղումների պատճառով ՌԴ Խաբարովսկի երկրամասի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Նշվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Ամուր գետը կարող է վարարել, ինչի հետևանքով Դաչնիյ, Կաբելնիյ, Ուսուրիյսկիյ կղզիները ջրածածկ կլինեն: Այդ իսկ պատճառով փրկարարները խորհուրդ են տվել ինքնուրույն և արագ լքել բնակարանները և ամառանոցները: Աղբյուրի փոխանցմամբ՝ գետում ջրի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 6 […]
12:26 05.08.2019
Ռուսաստանի մի շարք հատվածներում օգոստոսն անոմալ ցուրտ կլինի, գրում է Российская газета-ն: Նշվում է, որ ամսվա սկզբին Մոսկվայում և ՌԴ կենտրոնական մասում գրանցվելու է նորմայից ցածր ջերմաստիճան, ինչը չի տարածվի երկրի եվրոպական հատվածների վրա: Դրանից զատ, ողջ ամսվա ընթացքում շատ քիչ տեղումներ կլինեն: Այս գիշեր Մոսկվայում ջերմաստիճանը նվազել Է մինչև 7 աստիճան: […]
11:27 05.08.2019
Շառլ Ազնավուրի թոռնիկը մեկ տարեկան է: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդի Նիկոլյայի կինը: Նա հրապարակել է փոքրիկի լուսանկարը և կից գրառում կատարել. «Շնորհավորում ենք մեր որդուն՝ Միսակին, նա մեկ տարեկան է»: https://www.instagram.com/p/B0sZX4Pn7FE/?utm_source=ig_web_copy_link
11:09 05.08.2019
Թրամփը նշել է, որ Զենքի շրջանառության մասին օրենքների հետ կապված, գուցե, ավելի շատ անելիք կա:
10:00 05.08.2019
Ֆրանսիացի մարզիկ և գյուտարար Ֆրենկի Զապատան առաջին անգամ ֆլայբորդով անցել է Լա Մանշի նեղուցը: 40-ամյա Զապատան 35 կմ տարածությունն անցել է 22 րոպեում: Ռեակտիվ շարժիչներով թռչող սարքն աշխատում է կերոսինով, որը լցված է օդաչուի ուսապարկում: Այն կարող է զարգացնել 200 կմ/ժ արագություն: Հուլիսի 25-ին Լա Մանշն անցնելու Զապատայի առաջին փորձն անհաջող էր եղել: Վայրէջքի ժամանակ […]
09:14 05.08.2019
Ամերիկայի սաֆարի պարկերից փիղը փորձել է կնճիթով հանել Playboy-ի մոդելի լողազգեստը և մերկացրել է նրա կուրծքը։ Ականատեսներից մեկը տեսանկարահանել է։ Տեսանյութը հրապարակել է The Sun-ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ֆրանսիա Ջեյմսը լողազգեստով փղին է մոտեցել լուսանկարվելու համար։ Կադրերում երևում է, որ մոդելը մոտենում է կենդանուն և շոյում։ Այդ պահին փիղը կնճիթով հանում է կնոջ […]
08:18 05.08.2019
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեքենան մեծ արագությամբ հայտնվել է ճանապարհի հանդիպակած գոտում, որտեղ բախվել է այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կահիրեի Ուռուցքաբանության ինստիտուտի մոտ։ Պայթել է մեքենաներից մեկում տեղադրված թթվածնային բալոնը։ Կրակը մեկուսացվել է, երթևեկությունը վերականգնված է։ […]
23:59 04.08.2019
Չիկագոյի զբոսայգիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 7 հոգի։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:20-ի սահմաններում։ Անհայտ անձը կրակ է բացել սև Chevrolet Camaro-ից, հաղորդել է NBC-ն՝ հղում անելով իրավապահներին։ Սա 1 օրում 3-րդ ահաբեկչությունն է ԱՄՆ-ում։ Իրավապահները ձերբակալել են հանցագործին, որը 21-ամյա Պատրիկ Քրուիզիոսն է։ Հարձակումից առաջ նա Twitter-ում […]
23:08 04.08.2019
Տղամարդկանց մոտ ասթմա հիմնականում առաջանում է մանկության ընթացքում, իսկ կանանց մոտ՝ 40-ից հետո: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով վերջերս արված հետազոտությանը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ Ֆինլյանդիայից: Գիտնականների տվյալներով՝ տղամարդկանց մոտ ասթմա առաջանում է մինչև 9 տարեկանը: Կանայք ավելի շատ այդ հիվանդությունը ձեռք են բերում 40-49 տարեկանում: Դրան նպասոտւմ […]
22:11 04.08.2019
Ավստրալական գարեջուր արտադրող Victoria Bitter ընկերությունը թողարկել է գարեջրի համով թեյ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Թեյի յուրաքանչյուր կապոցի մեջ կան ցեյլոնյան թեյի տերևներ և հումուլահատիկներ (Хмель): Թեյը ոչ ալկոհոլային է և կարելի է խմել օրվա ցանկացած ժամի և ցանկացած իրավիճակում: Թեյի այդ տեսակն արդեն վաճառքում է երկուշաբթի օրվանից, բայց մի շարք խանութներում արդեն […]
17:05 04.08.2019
Սովորաբար all inclusive հանգիստը թանկ է լինում: Հատկապես ընտանիքով այդպիսի շքեղություն թույլ տալու համար պետք է տարվա ընթացքում պատրաստվել: Այժմ հնարավարություն կա ոչ միայն էժան հանգստանալու, այլև այդ ընթացքում վաստակելու: Club Med հանգստավայրերի կայքը փնտրում է անաչառ և օբյեկտիվ զբոսաշրջիկների, ովքեր անկեղծորեն կնկարագրեն իրենց անցկացրած հանգստի բոլոր դրական և բացասական կողմերը: Կայքը հայտարարարել է թափուր […]
16:50 04.08.2019
Ավստրալիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ խումհարը թուլացնում է ուղեղի գործառույթները և վատացնում հիշողությունը, գրում է Medicalxpress-ը: Հետազոտության մեջ ներգրավվել է մոտ 1000 մարդ: Նրանք անցել են օնլայն հարցումներ և ճանաչողական թեստեր՝ խնջույքից առաջ և հետո: Նշվում է, որ մարդիկ որքան ավելի շատ ալկոհոլ են օգտագործել նախորդ գիշեր, այնքան ավելի դանդաղ են անցել թեստը: […]
16:25 04.08.2019
Մեգան Մարքլը ցանկանում է թողարկել հագուստի իր սեփական հավաքածուն, գրում է Vogue-ը: Հավաքածուն ներկայացված կլինի Vogue UK-ի սեպտեմբերյան համարում: Մեգան Մարքլը հագուստ կթողարկի 4 տարբեր բրենդերի ներքո՝ Marks & Spencer, John Lewis & Partners, Jigsaw և Misha Nonoo: Նշվում է, որ վաճառքից ստացվելիք ամբողջ հասույթը փոխանցվելու է Smart Works ասոցիացիային, որը ծառայություններ է մատուցում անօթևան […]
16:14 04.08.2019
Կլիմայի գլոբալ տաքացումը ռեալ սպառնալիք է մի շարք մթերքների համար: Շոկոլադ Կլիմայի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա կակաոյի ծառերի վրա: Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտություններով զբաղվող մասնագետների կարծիքով՝ մինչև 2050 թվականը չոր ու երկարատև անապատային կլիման կարող է ոչնչացնել կակաոյի ծառերը: Չնայած դրանք աճում են երկրագնդի ամենաշոգ վայրերում, բայց շատ քմահաճ են՝ պահանջում են կայուն բարձր ջերմաստիճան և […]
15:36 04.08.2019
Օլբիի օդանավակայանի աշխատակիցներն օգնել են Սարդինիայի լողափեր վերադարձնել շուրջ 10 տոննա ավազ ու լողափնյա քարեր, որոնք զբոսաշրջիկները տարիների ընթացքում փորձել են իրենց հետ տանել կղզուց: Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը: Սարդինիայի հյուսիսը հայտնի է թանկարժեք հյուրանոցներով ևշքեղ լողափերով, որտեղ կա սպիտակ ավազ: Սարդինիայում մաքսանենգության համար նախատեսված են տուգանքներ: Օրինակ՝ մեկ շիշ ավազի […]
15:30 04.08.2019
ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ինքնաթիռները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Սիբիրի անտառներում: Ավիացիայի կիրառումն օգնել է կրակի տարածման արագությունը նվազեցնել մոտ հինգ անգամ: Այսօր Կրասնոյարսկի և Իրկուտսկի երկրամասերում հնարավոր է եղել հրդեհը հանգցնել 70 հազար հեկտար տարածքում։ Հրդեհի 36 օջախ է մարվել: ԻԼ-76 ինքնաթիռներն ու ՄԻ-8 ուղղաթիռներն այսօրվա ընթացքում արդեն 26 թռիչք են կատարել: […]
14:58 04.08.2019
«Այսօր բոլորի առջև կարող եմ հայտարարել, որ ես հաղթահարեցի քաղցկեղը»,-ասել է Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա ալ Ասադը, ով շուրջ մեկ տարի է՝ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Սիրիայի առաջին տիկինը նաև ասել է, որ հիվանդության օրերին ամուսինը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն, իր կողքին է եղել. «Նա իմ ամուսինն է, կյանքի ընկերը, ու շատ բնական […]
14:05 04.08.2019
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի տնօրինությունը որոշել է բացարձակապես հրաժարվել պլաստիկ շշերից։ Նրանք օդանավակայանի տարածքում գործող սննդի կետերին ու այլ բիզնեսներին արգելել են պլաստիկ շշերով ըմպելիքների, ջրի վաճառքը։ Օդանավակայանի տնօրինությունն այս քայլին գնացել է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը սահմանափակելու նպատակով։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս են ջուր խմելու օդանավակայանից օգտվողները։ Պատասխանը՝ խրախուսվելու է ալյումինե և ապակե տարաներով […]
12:37 04.08.2019
Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում կրակոցներ են հնչել։ Հրաձգության զոհն է դարձել 9 մարդ։ Հրաձիգը նույնպես մահացել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանական վարչությունը։ Տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 16 մարդ։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել դուրս […]
11:05 04.08.2019
Մոտ 1․5 մետր երկարությամբ շնաձուկը հարձակվել է ձկնորսական փոքր նավի կապիտանի վրա, որն իրեն բռնել էր Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ ԱՄՆ-ի ափերի մոտ։ Կապիտան Ռիք Քեյթոնը բաց ծովում ձկնորսությամբ էր զբաղվել մի խումբ տղամարդկանց հետ։ Նրանցից մեկին հաջողվել է շնաձուկ բռնել։ Կապիտանն օգնել է ընկերոջը ծովային գիշատչին ջրից դուրս քաշելու հարցում, երբ հանկարծ կենդանին բռնել է […]
09:47 04.08.2019
Վիսկոնսինի համալսարանի գիտնականները կարողացել են լաբորատոր պայմաններում ստեղծել արևի մինի տարբերակը՝ իրական աստղի կառուցվածքը լավագույնս ուսումնասիրելու համար։ Նախագիծը ստացել է Big Red Ball անվանումը։ Նախագիծն առաջինն է, որի շրջանակում գիտնականներին հաջողվել է ստեղծել ռեակցիաներ, որոնք կրկնօրինակում են արևի մագնիսական դաշտը։ Լաբորատորիայում բոլոր գործընթացները լիովին մոդելավորել չի ստացվի։ Այս անգամ թիմին հաջողվել է ստանալ արևային պլազմայի […]
09:30 04.08.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռոբերտ Գոմեսը։ Եվս ավելի քան 20 անձինք վիրավոր են։ Նրանք գտնվում են քաղաքի տարբեր կլինիկաներում։ Զինված հարձակման դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու։ Նա […]
23:12 03.08.2019
Երեք ռուսներ վիճաբանել են Ստամբուլից Եկատերինբուրգ ուղևորվող օդանավում: Վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ականատեսներից մեկը պատմել է, որ տղամարդիկ սկսել են վիճաբանել հենց սկզբից, երբ դեռ նոր էին մուտք գործել օդանավ: Ամեն ինչ սկսվել էր մի կնոջից: Սկզբում նա է վիճաբանել տարեց մի տղամարդու հետ, ապա հարվածել է նրան ձեռքով ու նույնպիսի պատասխան ստացել: Դրանից հետո […]
22:05 03.08.2019
Կիևի Հաղթանակի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Ուկրաինայում հանրահայտ դիջեյ Ալեքսանդր Լիսոգորը (Gabber): Նա երթևեկելիս է եղել մոտոցիկլետով: Ընթացել է միջին շարքով՝ առանց արագությունը գերազանցելու, երբ անսպասելիորեն ձախ շարքից նրան հարվածել է մի մեքենա: Դրա վարորդը չի էլ փորձել արգելակել և այդպես մի քանի տասնյակ մետր մեքենայի առջևից քարշ է տվել Լիսոգորին՝ իր մոտոցիկլի […]
20:52 03.08.2019
Քննչական կոմիտեի աշխատակիցները ներքին գործերի բաժանմունքներում հարցաքննում են բերման ենթարկվածներին՝ զանգվածային անկարգությունների մասին ավելի վաղ բացված գործի շրջանակներում:
20:44 03.08.2019
ՌԴ Կիրով քաղաքում վարորդը հարձակվել է ճանապարհային ոստիկանների վրա: 26-ամյա Ալեքսանդրը եղել է անսթափ վիճակում: Ոստիկանները կանգնեցրել են նրա մեքենան։ Ալեքսանդրի ձեռքերին ձեռնաշղթա են անցկացրել, հետո բացել են շղթաները, որպեսզի նա մեքենայից փաստաթղթերը դուրս բերի: Ոստիկանների գործողությունները դուր չեն եկել երիտասարադին և նա հարվածել է նրանցից մեկին: Ոչ ադեկվատ վիճակում գտնվող վարորդին ճանապարհային ոստիկանները միանգամից […]
20:31 03.08.2019
Հրավերը Զարիֆի հետ հանդիպման ժամանակ նրան փոխանցել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:
19:57 03.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստանում է նույնքան աշխատավարձ, որքան իր նախորդը՝ Պյոտր Պորոշենկոն: Նախագահական աշխատավարձը կազմում է 28 հազար գրիվնա, որը համարժեք է մոտ 1150 ԱՄՆ դոլարին: 28 հազար գրիվնայից 5460-ը նախագահը հարկեր է վճարում: Ըստ հայտարարագրի՝ Զելենսկին նախորդ տարի աշխատել է 370 հազար դոլար: Հրապարակվել են տվյալներ նաև Զելենսկիի ունեցվածքի մասին: Նա ունի բնակարան, մի […]
19:46 03.08.2019
Բժիշկները զգուշացնում են ՝ Թաիլանդում լողալն անվտանգ չէ, ափամերձ ջրերում մահացու բակտերիաներ կան: Եթե զբոսաշրջիկները ժամանակին չդիմեն բժշկի, ապա բակտերիաների միջոցով տարածվող վարակը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության ու մահվան: Հիվանդության հարուցիչը լեպտոսպիրա բակտերիաներն են: Դրանք փոխանցվում են առնետների, կովերի, այծերի և ոչխարների միջոցով: Մարդու օրգանիզմ են թափանցում բաց վերքի կամ քերծվածքների միջոցով, երբ մաշկը […]