TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վալենսիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. տուժել է 20 մարդ

13:25 06.08.2019

British Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչքը սկսել էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից, իսպանական Վալենսիայում վթարային վայրէջք է կատարել, գրում է Daily Mirror–ը: Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում սկսված ծխարձակումը: Տուժել է 20 մարդ: Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Իրանի հետ պատերազմը կարող է դառնալ բոլոր պատերազմների մայրը. Ռոհանի

13:01 06.08.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով երկրի արտաքին գործերի նախարարությունում, հայտարարել է, որ «Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ, ապա սկզբում պետք է չեղարկի սահմանված հակաիրանական պատժամիջոցները: Ավելի […]

̰
«Բաղնիքդ անուշ, փղիկ ջան». Ինչպես է լողանում շոգին չդիմացող փղիկը

12:49 06.08.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է տապին չդիմացող փղիկը լողանում: Տեսնելով մեծ տաշտակով ջուրը՝ անմիջապես ընկղմվում է դրա մեջ ու լող տալիս: Տեսանյութն արժանացել է մեծ թվով օգտատերերի ուշադրությանը, ովքեր նշում են, թե իրենք էլ շոգին չեն դիմանում և գրում. «Օխա՜յ, բաղնիքդ անուշ, փղիկ ջան»: https://www.facebook.com/LuxuryArm/videos/357815455156817/?v=357815455156817

̰
Հնդկաստանում երեխաների տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը

12:34 06.08.2019

Հնդկաստանում 18 երեխաների տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը: Նախնական տվյալներով՝ կա 7 զոհ, հայտնում է տեղի ANI գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Ուտտարակհանդ նահանգի Թեհրի-Գարհվալ բնակավայրում: Պատահարի վայր են ժամանել փրկարարները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, կատարվում է քննություն:

̰
Պետդեպը կոչ է արել Քաշմիրի հետ կապված խնդիրները լուծել բանակցությունների միջոցով

11:07 06.08.2019

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ուշադիր հետևում է Քաշմիրի շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնց հետևանքով առաջացել է բռնությունների նոր վտանգ: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ մտահոգված է ձերբակալությունների վերաբերյալ ստացվող զեկույցներով: Միացյալ Նահանգները նաև կոչ է անում հարգել բոլորի իրավունքները և խնդիրները լուծել բանակցությունների միջոցով: Պետքարտուղարության խոսնակը […]

̰
Իրանը կշարունակի նվազեցնել իր պարտականությունները միջուկային համաձայնագրի նկատմամբ

11:03 06.08.2019

Իրանը միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներին հայտարարել է, որ կշարունակի նվազեցնել իր պարտականությունները պայմանագրի նկատմամբ, քանի դեռ վերջիններս չեն աջակցում Իրանին՝ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հետ կապված: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ-ը միակողմանի դուրս էր եկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Իր հերթին […]

̰
Կրասնոյարսկի զինամթերքի պահեստում պայթյունները դադարել են

10:44 06.08.2019

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի իշխանությունները հայտարարել են, որ հրետանային զինամթերքի պահեստում պայթյունները դադարել են: Դրանց հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել 12 մարդ: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ երեկ զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ էին որոտոցել: Դրա հետևանքով 20 կմ շառավղող տարածքից շուրջ 11 հազար բնակիչ էր տարհանվել: Համաձայն նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել էր […]

̰
Երբեմն ուզում ես, որ տարիքով մեկը լինի. Պուգաչովան և Վայկուլեն՝ տղամարդկանց մասին

09:13 06.08.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զրուցում է երգչուհի Լայմա Վայկուլեի հետ: -Շատ պարեցինք,- ասում է Լայման։ -Ոտքերս պոկվում են,- պատասխանում է Պուգաչովան: Լայմա Վայկուլեն առաջարկում է գնալ ավելի լավ խնջույքի և ավելի շատ պարել: «Լայմա, հասկացիր, երբ անընդհատ աչքերիդ առջև երիտասարդներ են, հումորով, երբեմն ուզում ես, որ տարիքով […]

̰
Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը

08:45 06.08.2019

Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից ընտրել են այս տարվա ամենագեղեցիկ երկրները: Այս նկարներում և՛ ծովափնյա շքեղ հանգստավայրեր կան, և՛ քաղաքային, և՛ բազմատեսակ այլ զբոսավայրեր: Ըստ զբոսաշրջիկների՝ 16-րդ տեղում Պերուն է: Այստեղ և՛ Ամազոնկա գետն է իր հարակից արևադարձային անտառներով,  և՛ Տիտիկակա լիճը: Այստեղ հայտնի Անդերն են: Այս երկրում նաև ոչ պակաս հայտնի ու գունեղ փառատոններ են անցկացվում: […]

̰
96-ամյա տղամարդն ամուսնացել է 93-ամյա կնոջ հետ

08:32 06.08.2019

Գանայի Աքրա քաղաքում 96-ամյա տղամարդն ամուսնացել է 93-ամյա կնոջ հետ։ Այդ մասին հաղորդում է Starr Fm Online-ը։ Ջեյմս Անդորֆալը և իր հարսնացուն՝ Մարգարետ Մանուելը, ծանոթացել են 1960-ականներին։ Նրանք ավելի քան 50 տարի միասին են ապրել և մեծացրել 9 երեխա, սակայն միայն հիմա են որոշել ամուսնանալ։ Արարողությունն անցել է Գանայի եկեղեցիներից մեկում։ Ե՛վ կինը, և՛ տղամարդը […]

̰
Twitter-ի միջոցով աղջիկը բացահայտել է զուգընկերոջ դավաճանությունը

23:58 05.08.2019

Քենի Խայես անունով աղջիկը, թվիթերյան օգտատերերի ուշադրության շնորհիվ, կարողացել է բացահայտել զուգընկերոջ դավաճանությունը, գրում է Bored Panda-ն: Աղջիկը տեսել է իր ընկերոջ՝ Քեյթրիք Դենսոնի լուսանկարը ուրիշ կնոջ հետ, ինչին ի պատասխան, ընկերն ասել է, որ դա հին լուսանկար է: Թվիթերյան օգտատերերը աղջկան հուշել են, որ դա չի կարող հին լուսանկար լինել, քանի որ նկարում առկա  […]

̰
Փորձեք ձեզ համեմատել լավագույնների հետ. Լեոնարդո դի Կապրիոն խորհուրդներ է տվել սկսնակ դերասաններին

23:53 05.08.2019

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն խորհուրդներ է տվել սկսնակ դերասաններին: Ինչպես հայտնում է Mirror-ը՝ դերասանը հայտարարել է, որ կինոարտադրություն մուտք գործելու երազանքին հասնելու համար պետք է մինչ այդ շատ ֆիլմեր դիտել: Դա կօգնի այդ շատ օգտակար տեղեկություններ քաղել, ոգեշնչվել: Դի Կապրիոն հայտարարել է, որ ինքն էլ հնարավորության դեպքում ֆիլմեր է դիտում, որպեսզի կարողանա ոգեշնչվել […]

̰
Քաշմիրը կարող է զրկվել ինքնավարությունից

23:35 05.08.2019

Հնդկաստանի կառավարությունը ցանկանում է Հիմալայների ամենաանհանգիստ շրջանը՝ Քաշմիրը զրկել ինքնավարությունից, գրում է The Economic Times-ը: Նշվում է, որ Քաշմիրն արդեն մոտ 70 տարի է՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև կռվախնձոր է: Պաշտոնական Դելին առաջարկում է փոխել ինքնավարության մասին Սահմանադրության մեջ առկա հոդվածը: Ըստ գործող օրենսդրության՝ նահանգում պետական ծառայության կարող են անցնել միայն տեղացիները, իսկ անշարժ գույք […]

̰
Գրոզնիում տղամարդը հրաշքով փրկել է պատուհանագոգից բռնված տղային

23:21 05.08.2019

Այս դեպքը տեղի է ունեցել Գրոզնիում: Ենթադրաբար 8-10 տարեկան տղան կանգնած է շենքի դիմապատից դուրս ցցված մետաղական կոնստրուկցիայի վրա ու ձեռքերով բռնվել է մեկ հարկ վերև գտնվող պատուհանագոգից: Հարևան պատուհանից օգնության է հասնում մի տղամարդ:  Նա դուրս է գալիս պատուհանից, ձգվում և պինդ բռնում է տղայի ձեռքից: Վերջինս կախվում է նրա ձեռքից ու տղամարդը պատուհանից […]

̰
Սոչիի հսկայական պտտահողմի կադրերը հայտնվել են համացանցում

22:37 05.08.2019

Սոչիում հսկայական պտտահողմ են նկարահանել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի հարյուր մետր բարձրությամբ պտտահողմը մոտենում ափին: Փոթորկի վտանգի մասին ազդարարվել էր երեկ: Կրասնոդարի երկրամասում ևս ուժեղ քամիներ են, մինչև 25 մ/վ արագությամբ: Ազովի ծովի հատվածում նույպես պտտահողմեր են նկատվել:  

̰
18-ամյա հայ տղան այրվող տնից փրկել է հաշմանդամ ռուս կնոջը

22:23 05.08.2019

18-ամյա ռոստովցի ուսանող Հովսեփ Գևորգյանը Կամենսկ-Շախտինսկիյ քաղաքում այրվող տնից փրկել է մի կնոջ: Հրդեհի ժամանակ տղան եղել է տան մոտ և առանց մտածելու նետվել է այրվող տուն, ենթադրելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Ռոստովի շրջանային վարչության մամուլի ծառայությունը: Հայտնվելով այրվող տան մեջ՝ Հովսեփը տեսել է, որ հաշմանդամ կին կա: Երիտասարդը […]

̰
Լեհաստանում 20-ից ավելի հայեր ու չեչեններ են ձերբակալվել

22:10 05.08.2019

Այսօր առավոտյան լեհական Կրակով քաղաքի ոստիկանությունը ՌԴ 20-ից ավելի քաղաքացիների է ձերբակալել: Նրանք ազգությամբ չեչեններ ու հայեր են: Ըստ ոստիկանության տվյալների՝ նրանք պատրաստվել են ծեծկռտուք հրահրել տեղի ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերն ու չեչենները պատրաստվել են հանդիպման «Կրակովիա» ակումբի ֆան ակումբի ներկայացուցիչների հետ: Սակայն, ինչպես հայտնում է լեհական TVN24 ալիքը, վեճի […]

̰
Ողբերգական պատահար Սև ծովում. խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը

20:26 05.08.2019

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, Սևաստոպոլում: Ջրահեղձ եղած մարզուհիներն են՝ 1986 թվականին ծնված  Մոսկվայի բնակիչ Ֆատիմա Ժագուպովան, և 1992 թվականին ծնված Մուրմանսկի բնակիչ Էլինա Գիսմեևան: Ժագուպովան թեքվոնդոյի աշխարհի գործող չեմպիոն էր, իսկ Գիսմեևան՝ փոխչեմպիոն: Ըստ ականատեսների՝  նրանցից մեկը ցանկացել է լողալ փոթորկված ծովում և կամրջակից ցատկել է ջուրը: Հզոր ալիքն անմիջապես շպրտել է նրան […]

̰
Թուրքմենստանի նախագահը մահվան լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է եթերում

18:22 05.08.2019

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր մահվան լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է երկրի պետական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Այս անգամ ցուցադրվել են նոր կադրեր՝ ի տարբերություն նախորդ անգամվա, երբ նրա մահվան լուրերը հերքելու համար հին կադրեր էին ցուցադրել։ Այս անգամ ցուցադրվել է, որ նախագահն ակտիվ հանգստի մեջ է, և ցուցադրել են՝ ինչպես է նա ձի քշում, […]

̰
Պայթյուններ և հրդեհ Կրասնոյարսկի երկրամասի զորամասում

17:05 05.08.2019

20կմ շառավղով տարածքից կատարվում է մարդկանց տարհանում:

̰
ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է Սիբիրի անտառային հրդեհների պատճառը. անտառտնտեսությունն այլ վարկած ունի

16:58 05.08.2019

Օգոստոսի 5-ի դրությամբ Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2.3 մլն հեկտար, ծխի գոտում է հայտնվել ավելի քան 600 բնակավայր:

̰
Ծովառյուծը՝ կետի բերանում. տեսարան, որը կյանքում մեկ անգամ է հնարավոր տեսնել

16:43 05.08.2019

Սապատավոր կետը կուլ է տալիս ծովառյուծին։ Այս յուրահատուկ լուսանկարի հեղինակը 27-ամյա կենսաբան Չեյզ Դեքերն է։ Լուսանկարն արվել է կալիֆոռնիական Մոնտերեյ ծոցում: Մասնագետների խումբը հետևում էր կենդանիների կողմից իրականացվող որսին, երբ հանկարծ կետերից մեկը դուրս է թռել ջրից՝ արտասովոր զոհը բերանում:

̰
2019 թվականը կարող Է ներառվել դիտարկումների պատմության ամենաշոգ տարիների հնգյակում

16:10 05.08.2019

Հունիսին և հուլիսին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի զգալի տարածքների պատուհասած շոգը՝ 2019 թվականը, կարող է մտնել եղանակի և կլիմայի կանոնավոր դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենաշոգ տարիների հնգյակում: Այս կանխատեսմամբ Ժնևում հանդես է եկել Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ): «2015-2019 թվականները կդառնան ամենատաք հնգամյա ժամանակաշրջանը»,- հայտարարել է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Փետերի Տաալասը՝ նշելով շոգի բացասական հետևանքները: Շոգը […]

̰
Բրազիլիայում ավազակախմբի ղեկավարն իր դստեր կերպարանքով փորձել է փախչել բանտից

15:36 05.08.2019

Սիլվայի 19-ամյա դուստրը մնացել է բանտում՝ նրա փոխարեն:

̰
Հնդկական Ջամու և Քաշմիր նահանգը զրկվեց ինքնավարությունից

15:14 05.08.2019

Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ջամու և Քաշմիր նահանգին զրկել սահմանադրական հատուկ կարգավիճակից, գրում է ТАСС-ը: Նահանգն այսուհետև ավելի քիչ իրավունքներ կունենան, քան նախկինում: Առանձնացվելու է նաև Լադակհ շրջանը, որը կդառնա պետական պահպանվող տարածք: Նահանգն, այդուհանդերձ, կպահպանի օրենսդիր մարմինը: Կառավարության որոշմամբ պայմանավորված՝ անվտանգության նոր միջոցառումներ են կիրառվում, փողոցներում և մետրոյում ոստիկանական ուժեր են կուտակվել: Ջամու […]

̰
Թել Ավիվի քաղաքապետարանը «ներկվել» է ԱՄՆ դրոշի գույներով

14:23 05.08.2019

Անցած գիշեր Թել Ավիվի քաղաքապետարանի դիմային հատվածը «ներկվել» է ԱՄՆ-ի դրոշի գույներով ՝ ի հիշատակ ամերիկյան քաղաքներում զինված հարձակումների տասնյակ զոհերի: Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 10 մարդ, այդ թվում՝ հրաձիգը, զոհվել են Օհայոյի Դեյթոն քաղաքում նմանատիպ հանգամանքներում: «Թել Ավիվի քաղաքապետարանի շենքը Դեյթոնում և Էլ-Պասոյում սարսափելի […]

̰
Ցուցարարները Հոնկոնգում տրանսպորտային կոլապս են առաջացրել

14:06 05.08.2019

Օգոստոսի 5-ի առավոտյան արտահանձնման օրինագծի ընդդիմախոսները խաթարել են տրանսպորտային հաղորդակցությունը Հոնկոնգում: Ցուցարարները փակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաև կաթվածահար արել երկաթուղային տրանսպորտի և ավտոբուսների տեղաշարժը, հայտնում է RTHK ռադիոկայանը: Ավելի քան 100 ավիաչվերթ է չեղարկվել: Հոնկոնգի միջազգային օդանավակայանում կգործի միայն մեկ թռիչքուղի: Առավոտյան ամենաթեժ ժամին արմատական ակտիվիստները սկսել են արգելափակել մետրոյի գնացքների դռները և […]

̰
Իտալիայի փոխվարչապետը Պուտինին անվանել է հոյակապ նախագահ

13:57 05.08.2019

Իտալիայի փոխվարչապետը հավելել է, որ կաշխատի վերադարձնել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները:

̰
Ջրհեղեղ Չինաստանում. կա 9 զոհ

13:52 05.08.2019

Չինաստանում ջրհեղեղը մարդկային կյանքեր է խլել: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը: Հուբեյ նահանգին պատուհասած ջրհեղեղը հորդառատ անձրևների հետևանք է: Առնվազն 9 մարդ է զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են: Զոհերի ինքնությունն արդեն հաստատվել է: Հաղորդվում է նաև, որ փրկվել է 61 մարդ: Փրկարարները շարունակում են փրկարարական ու որոնողական աշխատանքները:  

̰
Instagram-ը և WhatsApp-ը մասամբ կվերանվանվեն

13:34 05.08.2019

Facebook-ը պատրաստվում է փոքր-ինչ փոփոխել Instagram և WhatsApp հավելվածների անվանումները: Այս մասին հայտնում է The Information պարբերականը: Հավելվածներն այսուհետ կկոչվեն Instagram from Facebook և WhatsApp from Facebook: Նոր անունները կերևան Apple և Google Play առցանց խանութներում, սակայն հավելվածից օգտվելիս օգտատերերը կտեսնեն նախկին անվանումները: Նշվում է, որ հավելվածների վերանվանումը կնպաստի Facebook-ի հեղինակության բարձրացմանը:  

̰
BACK_TO_TOP