14:53 03.08.2019
Սկրիպալների թունավորման մեջ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները մեղադրում են Ռուսաստանին:
14:48 03.08.2019
Վրաստանի Քաղավիացիոն գործակալությունը փոխանցում է, որ ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 բազմազգ զորավարժության պատճառով շաբաթ օրվանից Թբիլիսիի օդային տարածքում թռիչքների սահմանափակում կգործի: Օդային տարածքը փակվել է առավոտյան ժամը 9:30-11:30-ը, այն նաև կփակվի 21:30-23:30-ն: Թբիլիսիի երկնքում քաղավիացիայի թռիչքները կսահմանափակվեն նաև օգոստոսի 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին և 9-ին: Հուլիսի 27-ից մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ը:
13:30 03.08.2019
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսին Ֆուտբոլային հարավամերիկյան ֆեդերացիայի (CONMEBOL) կողմից որակազրկվել է 3 ամսով: Որակազրկումը կգործի մինչև նոյեմբերի 2-ը: Ֆուտբոլիստի նկատմամբ սահմանվել է նաև 50 հազար ԱՄՆ դոլարի տուգանք: Copa America-ի կիսաեզրափակիչ խաղից հետո, որտեղ արգենտինացին ստացավ կարմիր քարտ, Մեսսին Ֆուտբոլային հարավամերիկյան ֆեդերացիային մեղադրեց կոռուպցիայի մեջ:
12:35 03.08.2019
Ինդոնեզիայում 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 6 մարդ, գրում է Straits Times -ը: Զոհը գրանցվել է Լեբակ շրջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել Ճավա կղզում: Փլուզվել է 113 շենք: Երկրաշաժից հետո մոտ 1000 մարդ է տարհանվել:
12:12 03.08.2019
2018թ. մարտից Գազայի հատվածում շարունակվում են «Վերադարձի մեծ երթ» կոչվող բողոքի ակցիաները:
12:10 03.08.2019
Հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում 1000-ից ավելի ցուցարար էր ձերբակալվել:
11:52 03.08.2019
Հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել: Նա իր ինստագրամյան էջում լուսանկարը մակագրել է այսպես՝ L-O-V-E: Լուսանկարում Տաթևիկն է, նրա մայրը՝ Էթերին, և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Կարապետյաններն, ըստ գեոլոկացիոն տվյալների, հանգստանում են Կորսիկայում:
10:21 03.08.2019
Թրամփի խոսքով՝ Մոսկվան ու Պեկինը մեծ խանդավառությամբ են ընդունել նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը:
09:57 03.08.2019
Քեմբրիջի համալսարանի ուսանողուհին Մադագասկարում ինքնաթիռից նետվել է: Այս մասին հայտնել է The Sun-ը: 19-ամյա աղջիկը ընկել է մոտ 1 կմ բարձրությունից: Պարզվել է, որ Մադագասկարում աղջիկը զբաղվել է ծովախեցգետինների ուսումնասիրությամբ, և այցելությունների ժամանակ խուճապի նոպաներ է ունեցել: Ինքնաթիռում աղջկան փորձել են հետ պահել այդ քայլից: Օդաչուն կարողացել է բռնել ուսանողուհու ոտքը՝ ողբերգությունը կանխելու համար: Սակայն, […]
09:12 03.08.2019
Սև ծովի ամենամաքուր հատվածը Ղրիմի Թարխանկուտ թերակղզու հարակից ջրային տարածքն է: Այսպիսի եզրակացության է եկել ՌԴ ԳԱԱ Ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտի գիտական խումբը: «Թարխանկուտը Ղրիմի ամենաարևմտյան հատվածն է: Ստորջրյա հոսքն այնտեղ ժամասլաքի հակառակ ուղղությամբ է: Ջուրն այստեղ շատ խորքից է բարձրանում և դրա համար է ավելի մաքուր»,- նշել է ինստիտուտի տնօրենը: Նաև ըստ նրա՝ Ղրիմի ափը […]
08:28 03.08.2019
Շոտլանդական Էդինբուրգ քաղաքի բնակչուհին հայտարարել է, որ իր ամուսինը Մեծ Բրիտանիայի ամենաանփույթ տղամարդն է: Կինը Daily Mail-ին պատմել է իր ամուսնու բազմաթիվ անհաջողությունների ու ձախողումների մասին: «Քրեյգը քայլող աղետ է: Այն ամենը, ինչին նա դիպչում է, փոշու է վերածվում: Ես կյանքում ավելի անփույթ մարդու չեմ հանդիպել»,- պատմել է 55-ամյա Դեբի Սթիվենսը: Նա պատմել է, որ […]
22:09 02.08.2019
NASA-ն ցուցադրել է, թե ինչ տեսք ունի Ծիր կաթինի հարևանությամբ գտնվող երիտասարդ գալակտիկան: Լուսանկարը հրապարակել են Instagram-ի պաշտոնական էջում: Նկարում ներկայացվում է հարևան գալակտիկան, որում զարգանում են 200 երիտասարդ մեծ աստղերը: Hubble աստղադիտակը կարողացել է ֆիքսել նաև երիտասարդ գալակտիկայի սառը փոշին և տաք գազերը: Լուսանկարում նուրբ մանուշակագույն հատվածն է: View this post on Instagram […]
21:37 02.08.2019
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին պարտավորվել է վճարել շուրջ 3 մլն դոլար՝ որպես ռեփեր Մարկուս Գրեյին վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում է USA Today-ը: Որոշումը կայացրել է ԱՄՆ դաշնային դատարանը: Տուգանքը տարածվում է նաև Փերիի երգի համահեղինակի վրա: Նշենք, որ ավելի վաղ երգչուհուն մեղադրում էին Dark Horse երգի գրագողության մեջ: Փաստաբանները որպես փոխհատուցում պահանջել են 20 […]
20:28 02.08.2019
Թուրքիայի Բալըքեսիր նահանգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այրվել է ուղևորատար ավտոբուս: Զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 17 մարդ: Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ միջադեպի պահին ավտոբուսում եղել է 37 մարդ: Վարորդի վկայությամբ՝ կրակը բռնկվել է սուրճ պատրաստող սարքից: Դրանից հետո վարորդը մեքենան կայանել է ճանապարհի եզրին և խնդրել է ուղևորներին առանց խուճապի մատնվելու իջնել: […]
17:30 02.08.2019
ԱՄՆ-ն այսօր պաշտոնապես դուրս է եկել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր պայմանագիրը խախտելու մեջ, սակայն պայմանագրից դուրս գալու նաև այլ պատճառներ էր ներկայացրել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտնել է Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքելու մտադրության մասին: Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս […]
16:37 02.08.2019
Կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսայանի նախկին կինը` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, մի քանի օր անցկացրել է Հայաստանում, հայկական տարազ հագել ու լուսանկարվել իր ընտրյալ Ալեքսանդր Սինյուշինի հետ։ Նա լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում: Ալյոնան այցելել է Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրեր: https://www.instagram.com/p/B0i7Tt4HMSi/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B0k2OhDnTuJ/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B0fxweCn86n/?utm_source=ig_web_copy_link
16:11 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր չկնքեն: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին: Միացյալ […]
12:25 02.08.2019
Սաուդյան Արաբիայի կանայք անձնագիր ստանալու և երկրից ինքնուրույն դուրս գալու իրավունք են ձեռք բերել, հայտնում է Saudi Gazette-ը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ են տվել կանանց լքել երկիրն՝ առանց ամուսնու կամ որևէ խնամակալ տղամարդու ուղեկցության: Դրանից բացի, կանայք այսուհետ կարող են ինքնուրույն դիմել և ստանալ արտասահման մեկնելու համար համապատասխան թղթեր, գրանցել իրենց երեխային: Ավելի վաղ այդ […]
12:20 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, որ Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991 թվականի […]
12:16 02.08.2019
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վեճի մեջ է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ իր հետագա պաշտոնավարման շուրջ: Այս մասին հայտնել է РБК-Украина-ն: Զելենսկիի գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական ներկայացնել և քաղաքային իշխանությունում այլ սիմվոլիկ դեր կատարել: Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կլիչկոն պետք է հեռանա կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով: Նախագահի աշխատակազմի […]
09:37 02.08.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է Մոսկվայի դրամատիկ թատրոն։ Նա թատերախմբի հավաք է անցկացրել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Հավաքի ժամանակ որոշվել են 24-րդ թատերաշրջանի անելիքներն ու ծրագրերը: ТАСС-ի փոխանցմամբ՝ ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց՝ նրան դիմավորելու։ Ջիգարխանյանը որպես դերասան ներգրավված չի լինի ներկայացումներում, սակայն մասնակցություն կունենա որպես գեղարվեստական […]
08:50 02.08.2019
ՌԴ հյուսիսում ապրող բնիկ ցեղերի կախարդները որոշել են հատուկ ծեսեր անցկացնել, որոնք, նրանց համոզմամբ, կպաշտպանեն Սիբիրի անտառները հրդեհներից: Այս մասին տեղեկացրել է Խանտի-Մանսիյսկում բնակվող ազգագրագետ Տիմոֆեյ Մոլդանովը: Նրա խոսքերով՝ օգոստոսի 2-ին յուրաքանչյուր կախարդ հատուկ ծիսակարգ կկատարի իր տանը, սակայն ոմանք դեռ երեկվանից են սկսել ծիսական արարողությունները: Կախարդները երկնային ուժերից անձրևներ են խնդրելու: Դրանց մեջ են […]
08:27 02.08.2019
Բանգկոկի կենտրոնական շրջաններում 7 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հաղորդում է Nation TV հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է միայն 2 տուժածի մասին։ Սկզզբում 3 պայթյուն է որոտացել Պրատու Նամ շրջանում տեղի ժամանակով 5:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին)։ Ինքնաշեն պայթուցիկը թաքնված է եղել չոր տերևների մեջ, որի հետևանքով քաղաքապետարանի 2 աշխատակից է տուժել։ Հաջորդ երկու պայթյուններն […]
23:59 01.08.2019
Գերմանացի հայտնի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը մերկ լուսանկարվել է ամերիկյան Vogue ամսագրի իտալական տարբերակի համար: Ինչպես հայտնում է Lenta-ն, լուսանկարները հայտնվել են ամսագրի պաշտոնական կայքում: Լուսանկարներից մեկում 48-ամյա Շիֆերն առանց հագուստի է: Նա կուրծքը քողարկել է պայուսակով, իսկ բիկինիի հատվածը՝ կիտրոնագույն կոշիկներով: Նրա մյուս ձեռքին պիջակ է, որով նա ծածկել է հետույքը: Լուսանկարի հեղինակն ամերիկացի լուսանկարչուհի […]