TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հուրգադայում շատ վատ էին վերաբերվում մեզ, դուրս էին հանում հյուրանոցի նախասրահից. չեղարկված չվերթի ուղևորուհի

21:37 29.07.2019

Հուրգադա-Երևան «Orange to fly» 3701 չվերթը կայացել է ըստ ժամանակացույցի: Հայաստանի կառավարությունը չվերթը նախաձեռնել էր այն բանից հետո, երբ զբոսաշրջային ընկերություններից մեկը չէր կատարել պարտավորությունները, և Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկները խնդիր ունեին վերադառնալու հետ կապված: Մեր նկարահանող խումբը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել է ժամանած քաղաքացիների հետ, իսկ ավելի ուշ զրուցել այն ուղևորուհու հետ, որը հուլիսի 29-ի […]

̰
Ֆրանսիական կղզում հրաբուխ է ժայթքել

18:20 29.07.2019

Ֆրանսիական Ռեյունյոն կդզում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում, ժայթքել է Պիտոն դե լա Ֆուրնեզը, գրում է РИА Новости-ին: Նշվում է, որ այդ հրաբուխն այս տարի ժայթքում է 3-րդ անգամ: Դրանից առաջ այն ժայթքել է հունիսին և փետրվարին: Պիտոն դե լա Ֆուրնեզը ունի 2632մ բարձրություն, այն գտնվում է կղզու ոչ բնակեցված հատվածում:

̰
Մարդկությունը բնական ռեսուրսները 1,75 անգամ ավելի արագ է սպառում, քան էկոհամակարգը կարող է վերականգնվել. զեկույց

18:00 29.07.2019

«Global Footprint Network» կազմակերպությունը զեկույց է հրապարակել բնական ռեսուրսների մսխման մասին: «Մարդկությունը բնական ռեսուրսները 1,75 անգամ ավելի արագ է սպառում, քան մեր երկրագնդի էկոհամակարգը կարող է վերականգնվել»,-ասված է զեկույցում: Նշվում է, որ անտառները ոչնչացվում են, կենսաբազմազանությունը վերանում է, այս ու այլ բազմաթիվ գործոնների պատճառով կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում: «Մենք միայն մեկ Երկիր ունենք, և […]

̰
Իբիցայում անհայտ անձը հարձակվել է Մեսսիի վրա

17:50 29.07.2019

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Իբիցայում ընտանիքի հետ հանգստի ժամանակ անծանոթի կողմից ենթարկվել է հարձակման: Ականատեսը տեսանյութը հրապարակել է Twitter-ի միկրոբլոգում: «Իբիցայում երեկույթի ժամանակ տղամարդը հարձակվել է և կռվի բռնվել Մեսսիի հետ: Երբ Մեսսին փորձել է պատասխան հարված տալ, թիկնապահները թույլ չեն տվել»,- ասված է տեսանյութի մեկնաբանության մեջ: Նշվում է, որ հարձակվողը փորձել է սադրել […]

̰
ԵԱՀԿ-ն քննադատել է պետական լեզվի մասին Ուկրաինայի օրենքը. Ռուսաստանն այն համարում է հարձակում ռուսերենի վրա

17:41 29.07.2019

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ փոփոխություններ է նախատեսում պետական լեզվի մասին օրենքում: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ազգային փոքրամասնությունների հարցով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Լամբերտո Զանիերը: Նրա խոսքերով՝ Կիևը պետական լեզվի կիրառման հարցերը լուծում է «բավականին կոշտ՝ ոչ խթանող միջոցներով, այլ պատիժներով», ընդ որում՝ խտրականությամբ: Բացի դրանից՝ ինչպես նշել է […]

̰
Թուրքմենստանում նախագահի մահվան մասին կեղծ լուրեր տարածելու համար 3 քաղաքացի է ձերբակալվել

17:38 29.07.2019

Թուրքմենստանում առնվազն 3 քաղաքացի է ձերբակալվել՝ հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրեր տարածելու համար: Այս մասին հայտնում է «Թուրքեմինստանի քրոնիկոնը»: Մայրաքաղաք Աշխաբադում և մարզերում ուժային կառույցներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության, որպեսզի կանխեն պետության ղեկավարի մահվան մասին ստահոդ լուրերի տարածումը: Ձերբակալվածների թվում են «Թուրքմենտելեկոմի» մասնաճյուղերից մեկի աշխատակիցը, ջրային տնտեսության աշխատակիցը և բնակարանային-կոմունալ ծառայությունների աշխատակցուհին: […]

̰
Մոլդովան հանել է պատգամավորների ու նախարարների՝ Ռուսաստան մեկնելու արգելքը

17:33 29.07.2019

Մոլդովայում վերցրել են խորհրդարանականների և կառավարության անդամների՝ Ռուսաստան մեկնելու արգելքը: Այն գործում էր 2017 թվականի մարտից: Այս մասին հայտնում է Sputnik Молдова-ն: Հիմա հնարավոր է քննարկել երկկողմ գործուղումների հարցերը: Այս մասին տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նրա խոսքերով՝ արգելքը դադարել է գործել, երբ Մոլդովայից առաջին պատվիրակությունն է մեկնել Մոսկվա: Նա նաև հիշեցրել է, որ […]

̰
Մոսկվայում դատական նիստեր են անցկացվում բերման ենթարկված ցուցարարների հարցով

16:52 29.07.2019

Ըստ որոշ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում շուրջ քսան հայ կա:

̰
Սախալինում արջը վախեցրել է ձկան արտադրամասի աշխատակիցներին

15:25 29.07.2019

Սախալինում արջը մտել է ձկան արտադրամաս և վախեցրել աշխատակիցներին: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է ВКонтакте սոցցանցի «RU_CHP: Первый по происшествиям» ալիքում: Դատելով տեսահսկման խցիկների արձանագրած կադրերից՝ կենդանին մտել է արտադրամաս այն ժամանակ, երբ աշխատողները բեռնել են արտադրանքը: Ձկան հոտը, ըստ ամենայնի, գրավել է արջին: Արջն առաջինն է նկատել մարդկանց և անմիջապես դուրս եկել: Արտադրամասի աշխատակիցները, իրենց […]

̰
ԱՄՆ պետքարտուղարին թույլ չեն տվել մեկնել Իրան և զրուցել իրանցիների հետ

15:19 29.07.2019

«Մենք չենք վախենում, որ Ջավադ Զարիֆը գա Միացյալ Նահանգներ», – ասել է Պոմպեոն:

̰
Բորիս Ջոսոնը 120 միլիոն դոլար կծախսի «կոշտ» Brexit-ի գովազդային արշավի համար

15:14 29.07.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է ԵՄ-ից դուրս գալու պատրաստությունների շրջանակում գովազդային արշավ իրականացնել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Արշավը կարժենա ոչ պակաս, քան 120 միլիոն դոլար: Միջոցները կծախսվեն առաջիկա 3 ամիսների ընթացքում: Ջոնսոնն արդեն հայտարարել է, որ վճռականորեն է տրամադրված Մեծ Բրիտանիային ԵՄ-ից դուրս բերելու հարցում, եթե անգամ հնարավոր չլինի Բրյուսելի հետ […]

̰
Մոսկվայի ակցիաների կալանավորված մասնակիցների թվում 22 հայ կա

14:59 29.07.2019

Հուլիսի 28-ին ոստիկանությունը կալանավորել է Մոսկվայի Պետդումայի ընտրությունների թեկնածուներին չգրանցելու դեմ ակցիային մասնակցած ավելի քան 1373 մարդու։ ՕՎԴ-Ինֆո-ն հրապարակել է կալանավորվածների ցուցակը։ Ըստ վերջին տվյալների՝ կալանավորվածների մեջ 22 հայ կա: ՆԳՎ ունեցած տվյալներով՝ նրանք են. Պավել Սարգսյան (Ֆիլի-Դավիդկովոյի շրջան), Նելլի Ադամյան (Դանիլովյան շրջան), Լևոն Գրիգորյան (Սավելկի շրջան), Նարեկ Ասլանյան, Գեորգի Պողոսյան, Արթուր Հակոբյան (Սվիբլովոյի շրջան), […]

̰
Տասնյակ համարձակներ 24-մետրանոց կամրջից ցատկել են գետը

14:18 29.07.2019

Մոստարի կամուրջն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

̰
Համացանցում հայտնվել են ԱՄՆ-ում սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության կադրերը

14:16 29.07.2019

«NBC Bay Area» հեռուստաընկերությունը թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի հարավում, սննդի փառատոնի ընթացքում տեղի ունեցած հրաձգության դրվագը: Տեսանյութում լսվում են վախեցած այցելուների բղավոցները: Ավելի վաղ տեղի ոստիկանության ղեկավար Սքոթ Սմիթը հաղորդել էր, որ հրաձգության հետևանքով զոհվել է նվազագույնը 3 մարդ, տուժել՝ շուրջ 60-ը: Հրաձիգին չեզոքացրել են: Ոստիկանությունում կարծում են, որ […]

̰
Հայաստանից Օմսկ ուղևորված մեքենան գրանցված է Ռուսաստանում

14:09 29.07.2019

Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի մասնակից մեքենաներից մեկը՝ Toyota մինիվենը, ինչպես արդեն հայտնել ենք, Օմսկ էր ուղևորվում Հայաստանից: Սակայն այդ մեքենան գրանցված է Ռուսաստանում: Մեքենայում գտնվողներից 3-ը՝ վարորդը և 2 ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ: Մյուս մեքենայի վարորդը մահացել է, ուղևորներից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսները պատմել են, որ մեքենան […]

̰
Մեքենան վերածվել էր ջարդոնի. ականատեսները՝ Տյումենի վթարի մասին

13:25 29.07.2019

Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի մասին տեղի բնակչները մանրամասներ են պատմել: «Վթարը տեղի է ունեցել գազալցակայանի մոտ: Renault Logan մեքենան վերածվել էր ջարդոնի, ճզմված էր ամբողջությամբ»,- սոցիալական ցանցում գրել է տեղի բնակիչ Անաստասիա Գուսևան: Հիշեցնենք, որ վարորդը տեղում մահացել է: Իսկ վթարի հետևանքով 6 մարդ տուժել է: 3 մարդ դեռ շարունակում […]

̰
Նոր մանրամասներ Տյումենի շրջանում տեղի ունեցած վթարից. վթարի մեղավորը հայ վարորդը չէ

13:10 29.07.2019

Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի ականատեսները պատմել են, որ Renault Logan մեքենան ճանապարհի էր 2 այլ ավտոմեքենաների հետ: Ինչ-որ մի հատվածում մեքենայի վարորդը տեսադաշտից կորցրել է մյուս մեքենաները, որոշել է շրջադարձ կատարել արագընթաց մայրուղու վրա և գտնել ընկերներին: Այդ ընթացքում Renault Logan մեքենայի՝ 1972 թ. ծնված կին վարորդը հարվածել […]

̰
Պայթյուն Քաբուլում՝ նախագահի թեկնածուներից մեկի գրասենյակում

12:43 29.07.2019

Աֆղանստանի նախագահի թեկնածու Ամրուլա Սալեհի «Green Trend» քաղաքական շարժման գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 20 մարդ, 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Tolo News»-ը: Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է մասնավոր ինստիտուտից ոչ շատ հեռու՝ Շահիդ հրապարակում: Այնուհետև գրոհայինները կրակահերթի տակ են առել «Green Trend»-ի գրասենյակը: Ինքը՝ Սալեհը, ձեռքի […]

̰
Նիգերիայում «Բոկո հարամ» խմբավորումը սպանել է 65 մարդու

12:22 29.07.2019

Նիգերիայի նախագահն օդուժին և բանակին հրահանգել է գտնել հարձակման պատասխանատուներին:

̰
Ձերբակալված ցուցարարները և հոսպիտալացված Նավալնին. ինչպիսի՞ն է իրավիճակը Մոսկվայում

10:42 29.07.2019

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, թե Նավալնիին, գուցե, թունավորել են:

̰
Հրաձգություն Կալիֆորնիայում. կան զոհեր և վիրավորներ

10:20 29.07.2019

Ականատեսների խոսքով՝ կրակողը եղել է շուրջ 30 տարեկան տղամարդ:

̰
Գտնվել է քաղցկեղի վերջին փուլի դեմ լավագույն դեղամիջոցը

10:00 29.07.2019

ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները հայտնել են նիվոլումաբա դեղամիջոցի հաջող փորձարկման մասին, գրում է MedicalXpress-ը: Այն օգտագործվելու է քաղցկեղի տարբեր տեսակներ բուժելու համար: Հետազոտությանը մասնակցել է 270 մարդ: Նշվում է, որ նիվոլումաբայի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան 2008 թ-ին առկա մյուս տեսակները՝ քիմիոթերապիա, կենսաբանական թերապիա և այլ բուժման մեթոդներ: Նիվոլումաբան արգելակում է PD-1 մոլեկուլի […]

̰
Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

09:56 29.07.2019

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել ցուցարարների ուղղությամբ:

̰
2 պիտբուլ ցեղատեսակի շներ փախել են վանդակից և կերել 29 կատվի

09:48 29.07.2019

Ամերիկյան Դոտան քաղաքում երկու պիտբուլ ցեղատեսակի շներ վանդակից փախել են և կերել 29 կատվի: Այս մասին հայտնում է WTVY-ն: Շներին հետևող Բիլլի Բենքսը պատմել է, որ շներին հաջողվել է փախնել, քանի որ վանդակների փականներն արդեն շատ են հնացել և շատ հաճախ չեն պահում: Շների պահման վայրը վաղուց արդեն վերանորոգման կարիք ունի: «Մենք բոլորս էլ հասկանում […]

̰
Հնդկաստանում «ջրահարս-երեխա» է ծնվել

09:36 29.07.2019

Հնդկաստանի Լիկհիմպուր-Կխերի շրջանում, որը գտնվում է Ուտտար Պարադեշ նահանգում, ծնվել է ջրահարսի համախտանիշով երեխա, որն ապրել է մոտ մեկ ժամ և մահացել, գրում է The Times of India-ն: Ծննդաբերությունը նորմալ է անցել, սակայն երեխայի ծնվելուց հետո բժիշկները շոկի են ենթարկվել: Փոքրիկը ծնվել է սերտաճած ոտքերով և շատ թույլ է եղել: Բժիշկներն անգամ դժվարացել են որոշել […]

̰
Աշխարհի ամենախելացի շունը սատկել է

08:59 29.07.2019

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում սատկել է բորդեր-կոլլի ցեղատեսակի Չեյզեր անունով շունը։ Կենդանին գիտեր ավելի քան 1000 բառ և համարվում էր աշխարհի ամենախելացի շունը։ Այս մասին հաղորդում է Independent-ը։ Շան տերը՝ նախկին հոգեբույժ Ջոն Պիլլին, կենդանուն վարժեցնելու հատուկ մեթոդիկա է մշակել։ Չեյզերին նա գնել է 2004-ին և օրական 4-5 ժամ վարժեցրել է։ Ջոնը շանը տարատեսակ առարկաներ […]

̰
Ամեոբան կերել է ամերիկացու ուղեղը

08:40 29.07.2019

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի լճերից մեկում լողալուց հետո 59-ամյա Էդդի Գրեյը մահացել է: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ըստ տեղեկությունների՝ ամերիկացին վարակվել է ինֆեկցիայով միաբջիջ օրգանիզմներից, որոնց անվանում են «ուղեղն ուտող ամեոբաներ»: Նշվում է, որ նման միաբջիջ կենդանիները հանդիպում են հիմնականում տաք ջրերում: Մասնագետները նշում են, որ տվյալ ամեոբաներից ինֆեկցիայով վարակվելուց հետո մարդիկ […]

̰
Ո՞ւր էր կորել աշխարհի ամենաուժեղ աղջիկը

23:37 28.07.2019

Փոքրիկ Վարյա Ակուլովայի անունը մի քանի տարի առաջ հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Չորս տարեկանում նա մասնակցեց փաուերլիֆթինգի մեծահասակների առաջնությանը և եռամարտում ցույց տվեց 92․5 կգ արդյունք: Այսպիսով՝ նա դարձավ աշխարհի ամենաուժեղ աղջիկը և երկու անգամ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում: Փոքրիկի ընտանիքի շուրջ սկանդալ ծագեց: Իսկ ո՞ւր կորավ փոքրիկ Վարյան: Ծնվել է Վարյան 1992 թվականին, ուկրաինական […]

̰
Համացանցում երիտասարդ ամուսնու հրապարակած տեսանյութը էրոտիկ մտքեր է արթնացրել շատ կանանց մոտ

23:24 28.07.2019

Reddit սոցցանցի օգտատերերից մեկը մի տեսանյութ է հրապարակել, որը սկզբում նախատեսված է եղել միայն իր կնոջ համար: Նա կնոջը խոստացել էր, որ կնկարի տեսանյութ, որը նրան անպայման դուր կգա: Արդյունքը, սակայն, գերազանցեց բոլոր սպասելիքները: Տեսանյութում արտառոց ոչինչ չկա, ընդամենը տղամարդը կարգի է բերում թափթփված խոհանոցը: Բայց ընդամենը մի քանի ժամում տեսանյութը Reddit-ում հազարավոր դիտումներ է […]

̰
Ձկան օգտագործումը նվազեցնում է աղիքի քաղցկեղի հավանականությունը

23:08 28.07.2019

Նոր հետազոտությունը փաստում է, որ շաբաթական 3 անգամ ձկան օգտագործումը նվազեցնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը, գրում է Dailymail-ը: Հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, որոնք շաբաթական 3 անգամ ձուկ են օգտագործում, 12 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն հիվանդանալ աղիքի քաղցկեղով: Օքսֆորդի գիտնականները փաստում են, որ ձուկը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են մարմնում բորբոքային գործընթացները:

̰
BACK_TO_TOP