TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

ԱՇԽԱՐՀ

Արջը հարձակվել է վազորդի վրա

09:37 31.07.2019

Ամերիկյան Իլի քաղաքում սև արջը հարձակվել է մարդու վրա: Այս մասին հայտնում է Duluth News Tribune-ը: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 16-ամյա աղջիկը Ուայթ Այրոն լճի անտառային հատվածում վազելիս է եղել: «Նա նկատել  է արջին, երբ կենդանին սկսել է մեծ թափով վազել իր հետևից: Արջը սկզբում կծել է աղջկա ոտքը, բայց աղջկան հաջողվել […]

̰
Հնարամիտ կատուն այնպես է արել, որ տերը մշտապես ուշացել է աշխատանքից

08:37 31.07.2019

Բրազիլական Սան-Պաուլու քաղաքում կատուն մշտապես անջատել է տիրոջ զարթուցիչը, որի պատճառով վերջինս աշխատանքից ուշացել է: Այս մասին հրապարակել է  Daily Mail պարբերականը: Տերը մի օր փորձել է տեսագրել այդ ամենը: Կադրում երևում է, թե ինչպես է իր կատուն ՝ Խոակիմը, նստած պահարանի վրա, բայց երբ զարթուցիչը միանում է, կատուն արագ ցատկում և անջատում է այն: […]

̰
Կերչում 2-ամյա երեխան 5-րդ հարկից ընկել է և ողջ մնացել

08:25 31.07.2019

Կերչում երեխան ընկել է 5-րդ հարկից, որից հետո նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են, հաղորդում է Ղրիմի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թ․ ծնված երեխան կարճ ժամանակով մենակ է մնացել բնակարանում և բարձրացել է պատուհանագոգի վրա։ Պատուհանը բաց է եղել, և երեխան ընկել է 5-րդ հարկից։ Գերատեսչության տվյալներով՝ երեխայի վիճակը ծանր է։ Դեպքի առնչնությամբ […]

̰
Սև ծովում երկու անգամ ավելի շատ աղբ կա, քան Միջերկրականում

23:41 30.07.2019

Սև ծովի աղբի քանակը Միջերկրականի համեմատ երկու անգամ ավելի է: Այս մասին հայտնում են Սև ծովում հետազոտություն կատարած մասնագետները: Սև ծովի աղբի 83 տոկոսը պլաստիկ տարաներ են: Մեծ գետերը 1 ժամվա ընթացքում ծով են հասցնում 50 կտոր աղբ, դա կրկնակի շատ է Միջերկրական ծովի համեմատ: Սև ծովում նույնիսկ մինչև 2000 մետր խորության վրա հայտնաբերվել է […]

̰
Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրողի փաստարկներն արժանահավատ չեն եղել

23:36 30.07.2019

Հետաքննության արդյունքում բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի վրայից հանվել են բռնաբարության մեղադրանքները: Այս ասին հայտնում է Globo-ն: Ըստ լրատվականի տվյալների՝ քննիչները մեղադրող կողմի ներկայացրած փաստերում չեն գտել հստակ ապացույց, որ ֆուտբոլիստը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ: Դատախազությունն այս որոշումը առաջիկա 15 օրերի ընթացքում կարող է վերանայել: Հիշեցնենք, որ մի կին դիմել էր Սան Պաուլու քաղաքի ոստիկանություն՝ մեղադրելով […]

̰
NASA-ն ցուցադրել է Երկիր մոլորակի ցնցող լուսանկարները

23:23 30.07.2019

NASA-ի ներկայացուցիչները Երկիր մոլորակի հետաքրքիր լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են բարձրությունից՝ Միջազգային տիեզերական կայանի աստղագետների կողմից: Այնտեղ պատկերված է լույսերի հետաքրքիր խաղ, որը թույլ է տալիս մոլորակին նայել այլ տեսանկյունց: Այս մասին գրում է Express.co.uk-ը: Միջազգային տիեզերակայանի թիմը Երկրի շուրջ ճամփորդություն է իրականացնում 90 րոպեն մեկ: Աստղագետները 45 րոպե հնարավորություն են ունենում տեսնել ցերեկային լույսը, […]

̰
Old Town Road քանթրի ռեփը ռեկորդ է սահմանել

23:08 30.07.2019

Ռեփեր Lil Nas X-ի Old Town Road երգը Billboard Hot 100 չարտում ռեկորդ է սահմանել: Երգը 17 շաբաթ շարունակ թոփ հորիզոնականներում է շարունակում մնալ: Նախկին ռեկորդը պատկանում է Despacito երգին, որը 16 շաբաթ շարունակ մնացել է թոփ հորիզոնականներում: Սրան զուգահեռ, Old Town Road երգի տեսահոլովակը Youtube-ում 240 մլն դիտում ունի:

̰
Դոնալդ Թրամփը կայցելի Լեհաստան

22:58 30.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին կժամանի Լեհաստան: Այս մասին լեհական լրատվական գործակալությանը հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակի ղեկավարը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կայցելի Լեհաստան: Սեպտեմբերի 1-ին նա կմասնակցի Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին»,- ասել է Դուդայի ներկայացուցիչը: Ըստ տեղեկությունների՝ այցելության մանրամասները կներկայացնի Սպիտակ տունը:  

̰
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանային գիծը դարձել է իրական խաղահրապարակ

22:46 30.07.2019

Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանային գիծը դարձել է իրական խաղահրապարակ մի խումբ երեխաների համար: Նրանց ծնողները սահմանի երկու կողմերում տարբեր ապաստարաններում ապրող երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար ճոճանակներ են տեղադրել սահմանային ճաղավանդակի մեջ: Այս քայլով նրանք նաև իրենց դժգոհությունն են արտահայտում սահմանային պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին: Այս մասին հայտնել է VOA News-ը: […]

̰
ՌԴ հյուպատոսը պատմել է Թուրքիայում տասնյակ ռուս զբոսաշրջիկների մահվան մասին

21:54 30.07.2019

Ռուս զբոսաշրջիկները ոչ միշտ են ադեկվատ գնահատում իրենց առողջական վիճակը և որոշ դեպքերում չեն հետևում բժիշկների խորհուրդներին: Այս մասին հայտնել է Անթալիայում ՌԴ հյուպատոս Օլեգ Ռոգոզը: «Դա առնչվում է առաջին հերթին մեծահասակներին և նրանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնք էլ սրվում են շոգ ու խոնավ եղանակից: Եթե խոսենք տխուր վիճակագրության մասին, ապա պետք է ասեմ, […]

̰
Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել. Թրամփ

21:30 30.07.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել: Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են դեռ անցած տարի, երբ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

̰
Նավալնին մինչև օգոստոս կմնա կալանքի տակ

21:07 30.07.2019

Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վարչական կալանքը մինչը օգոստոս: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նավալնիին մեղադրում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Մոսկվայի դատարանը մեղավոր էր ճանաչել Նավալնիին հասարակական կարգը խախտելու մեջ և դատապարտել էր նրան 30 օր կալանքի:

̰
Գերագույն Ռադայի պատգամավորներին մամուլի ասուլիսի ժամանակ հարվածել են հավկիթներով

20:53 30.07.2019

Գերագույն ռադայի պատգամավորներ Անդրեյ Ակսենովայի և Սերգեյ Կոշուկովայի մամուլի ասուլիսի ժամանակ անհայտ անձինք կոտրել են դուռը, ապա ներս մտել և հավկիթներով հարվածել պատգամավորներին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ասուլիսի ժամանակ պատգամավորները տեսակետ էին հայտնում, որ ավելի վաղ տեղի ունեցած Գերագույն ռադայի ընտրություններում եղել են խախտումներ:

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամի հետ

18:55 30.07.2019

Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը hուլիսի 30-ին հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային […]

̰
Թռչող հսկա խավարասերները գրոհել են սևծովյա ափերը

17:32 30.07.2019

Սոչիի փողոցներում հայտնվել են ամերիկյան թռչող, հսկա խավարասերներ, տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դեռևս պարզ չէ՝ ինչպես են դրանք հայտնվել սևծովյան ափամերձ տարածքներում: Ամերիկյան խավարասերն (Periplaneta americana) իր խմբի խոշորագույններից է, իրանի երկարությունը հասնում է 5 սմ-ի, իսկ բեղիկներով գերազանցում է 9 սմ-ը: Խավարասերի ամերիկյան այս տեսակը հիմնականում պահվում է հատուկ տեռարիումներում՝ որպես էկզոտիկ […]

̰
Մենք ՆԱՏՕ-ի հետ խնդիր չունենք. Չավուշօղլու

17:03 30.07.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Արտգործնախարարը նշել է, որ այդ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգներին և Թուրքիային: Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից Անկարային դուրս թողնելու մասին: […]

̰
Աշխարհում երեխաների սպանության և առևանգման դեպքերը շեշտակի ավելացել են. ՄԱԿ

16:37 30.07.2019

Տարբեր զինված հակամարտությունների հետևանքով 2018 թվականին զոհված երեխաների թիվն աննախադեպ աճ է գրանցել, ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում: Ըստ զեկույցի՝ երեխաների սպանության և հաշմանդամության հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում ռեկորդային մակարդակի են հասել: Աֆղանստանում տուժած երեխաների թիվն ամենաբարձրն է եղել՝ 3062: Սիրիայի զինված հակամարտության ժամանակ զոհվել և վիրավորվել է 1854, Եմենում՝ 1689 երեխա: Իսկ Սոմալին […]

̰
Ինտերպոլը փնտրում է երգչուհի Ժասմինի ամուսնուն

16:19 30.07.2019

Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջազգային հետախուզում է սկսել քաղաքական գործիչ ու գործարար Իլան Շորի նկատմամբ, որը ռուսական էստրադայի երգչուհի Ժասմինի ամուսինն է։ Շորի մուտքը Ռուսաստանի տարածք արգելված է։ Շորը մինչ այս եղել է քաղաքապետ ու երկրի խորհրդարանի անդամ է ընտրվել։ Բանկերից 700 միլիոն դոլար կանխիկացնելու համար նրան արդեն 7,5 տարվա ազատազրկման են […]

̰
Ինչպիսի՞ տեսք ունեն «Սանտա Բարբարա»-ի հերոսները 35 տարի անց

16:17 30.07.2019

35 տարի առաջ՝ 1984-ի հուլիսի 30-ին, ամերիկյան NBC հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել «Սանտա Բարբարա» հեռուստասերիալը: Այն ցուցադրվել է մոտ 10 տարի և բաղկացած է եղել 2137 սերիայից: ՌԴ-ում և ՀՀ-ում սերիալին սկսել էին հետևել 1990-ականներին: Սերիալը բացահայտեց խորհրդային երկրների համար այն, որ մեկ մարդը կարող է միաժամանակ մի քանի դեր խաղալ: Իդենը, Կրուզը, Մեյսոնը և Քելին […]

̰
«Ես սիրում եմ իմ Գրիգորին». Արթուր Աբրահամը ծովափից տեսանյութ է հրապարակել

15:56 30.07.2019

«I Love my Grigor». պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա որդու հետ ծովափին ֆուտբոլ է խաղում: https://www.instagram.com/p/B0iW1Bfn9Az/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again  

̰
Թեհրանի նախկին քաղաքապետը սպանել է կնոջն ու հանձնվել ոստիկանությանը

15:30 30.07.2019

Թեհրանի նախկին քաղաքապետ և երկրի նախկին փոխնախագահ Մոհամմադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել կնոջը սպանելու համար: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը՝ հղում անելով դատական մարմիններին: Նշվում է, որ Նաջաֆին մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել «քիսասի»՝ իսլամական օրենքով՝ պատժի: Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջը գտել էին բնակարանում՝ հրազենային վիրավորմամբ: Նաջաֆին ինքն է հանձնվել ու հայտարարել, որ […]

̰
Պորոշենկոն բացատրել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության ձախողման պատճառը

15:20 30.07.2019

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը կարող էր խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնել, եթե չլինեին քաղաքական այն ուժերը, որոնք հրաժարվեցին միավորվել իր կուսակցության հետ: Պորոշենկոյի խոսքերով՝ իր կուսակցությունը պատրաստ է եղել կազմել մյուս կուսակցությունների հետ միասնական ցուցակ, նաև համապատասխան հրավերներ է ուղարկել: «Մենք ունեինք բոլոր հնարավորությունները՝ զբաղեցնելու երկրորդ տեղը: […]

̰
Եթովպիայում մեկ օրում տնկել են 350 միլիոն ծառ

15:18 30.07.2019

Եթովպիայում իրականացվել է լայնածավալ ակցիա  կանաչապատ տարածքների վերականգնման ուղղությամբ: Դրա համար շատ ձեռնարկությունների աշխատակիցների տրվել է արձակուրդային օր: Այս մասին հայտնում է TSN-ն: Նշվում է, որ նախաձեռնությունը ներկայացրել է երկրի վարչապետը, որին աջակցել են նախարարությունները և բազմաթիվ ընկերություններ: Ծառեր են տնկել նաև պաշտոնյաները: Ընդհանուր առմամբ, 1 օրում տնկվել է 350 մլն ծառ:

̰
Ուղիղ եթերում թղթակիցը պատմել է ջրհեղեղի մասին ու մնացել ջրի տակ

15:08 30.07.2019

GTV-ի թղթակից Ազադար Հուսեյնը ուղիղ եթերում պատմել է ջրհեղեղի մասին ու ջրասույզ եղել: Այս մասին հաղորդում է Unilad-ը: Չնայած այն բանին, որ պղտոր ջրից դուրս երևացել են միայն նրա գլուխն ու վեր պարզած բարձրախոսը, նա անվրդով պատմել է գյուղատնտեսության վրա հեղեղումների բացասական ազդեցության մասին: Ազարդի ռեպորտաժը տարածվել է աշխարհով մեկ, շատերը նրան փառաբանում են աշխատանքի […]

̰
Ապստամբություն Բրազիլիայի բանտերից մեկում. կա 57 զոհ

12:52 30.07.2019

Բրազիլիայի բանտերից մեկում խոշոր ապստամբություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 57 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ երկու հանցավոր խմբերի ներկայացուցիչներ որոշել են հաշիվներ պարզել: Հայտնի է նաև, որ զոհվածներից 16-ը եղել են գլխատված: Մյուսները բանտում բռնկված հրդեհից շնչահեղձ են եղել: Անկարգությունները սկսվել են […]

̰
Չինաստանն ու ԱՄՆ-ն այսօր վերսկսում են առևտրային բանակցությունները

12:31 30.07.2019

Չինաստանն ու ԱՄՆ-ն ավելի քան երկամսյա դադարից հետո վերսկսել են բանակցությունները շուկայական հարցերի հետ կապված: Այս մասին հայտնում է Xinhua-ն: Ըստ հաշվարկի` սա արդեն կլինի կոնսուլտացիաների 12-րդ ռաունդը, որը տեղի կունենա Շանհայում, հուլիսի 30-31-ը: Բանակցություններին ամերիկյան կողմից կմասնակցի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Չինական պատվիրակությանը կգլխավորի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Նշենք, որ առևտրային բանակցությունների վերսկսման վերաբերյալ […]

̰
Համացանցում են հայտնվել Պակիստանում ինքնաթիռի կործանման կադրերը

12:13 30.07.2019

Ականատեսները տեսանկարահանել են Պակիստանի հյուսիս-արևելքում ինքնաթիռի կործանման պահը: Օդանավը պատկանում էր երկրի զինված ուժերի ավիացիային և կատարում էր ուսումնավարժական թռիչքներ: Այն կործանվել է երեքշաբթի գիշերը: Ընդ որում, տուժել են մի քանի տներ: Վերջին տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու: Եվս 16 անձինք ստացել են վնասվածքներ: https://twitter.com/ShekhawatMajor/status/1156034140526923782  

̰
ՌԴ կառավարությունը հաստատել է վտանգավոր շների ցանկը

11:58 30.07.2019

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է պոտենցիալ վտանգավոր շների ցանկը: Այս մասին հաղորդվում է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում: Այսպես, ցանկում ներառվել են ամերիկյան բանդոգը, ամբուլդոգը, բրազիլական բուլդոգը, բուլլի կուտտան, գուլ դոգը, պիտբուլմաստիֆը, հյուսիսկովկասյան շունը և այլն: Ցանկը կազմվել է Կինոլոգիական կազմակերպությունների միության կողմից: Նշենք, որ Ռուսաստանում 2020 թվականի հունվարի 1-ից վերոնշյալ շներին առանց դնչկալի զբոսանքի […]

̰
Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչև 2020 թվականի ընտրությունները

11:54 30.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչև 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թրամփը բացատրել է «անվերջ պատերազմն» ավարտելու և զորքը դուրս բերելու անհրաժեշտությունը: «Թրամփը երկմտանքի մեջ չէ պատերազմն ավարտելու հարցում», – ասել է Պոմպեոն: Պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իրական առաջընթաց է […]

̰
Զախարովան քննադատել է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու Կիևի մտադրությունը

11:44 30.07.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «խելահեղություն» է անվանել Կիևի մտադրությունը՝ ստեղծելու ռուսալեզու համաշխարհային  հեռուստաընկերություն: Նրա կարծիքով՝ այս պատմությունն ավելի շատ հիշեցնում է բիբլիական առակ, քան մերօրյա իրավիճակ: Նա քննադատել է Կիևի պլանները, քանի որ այն ցանկանում է միջոցներ հատկացնել ռուսալեզու լայն լսարանի հովանավորելու համար, մինչդեռ երկրում ռուսերենը, համաձայն լեզվի մասին նոր օրենքի, թույլատրվում է […]

̰
BACK_TO_TOP