08:50 27.07.2019
Ռուսական «Business Traveller» մասնագիտացված տուրիստական հրատարակչությունը հոդված է տպագրել Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի մասին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գնալով ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է ներգրավում Ռուսաստանից: Նշվում է նաև Երևանում, Գյումրիում և այլ բնակավայրերում գործող ռեստորանների, սրճարանների և նման այլ հաստատությունների մասին, որտեղ կարելի է համեղ կերակուր ճաշակել և փորձել նաև հայկական խոհանոցի […]
08:38 27.07.2019
ԱՄՆ-ի բնակչուհի Էն Լորիմորը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում հաղթահարելով Կիլիմանջարոյի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։ Այս մասին հաղորդում է ABC 15-ը։ Մի քանի տարի առաջ Լորիմորը ռեկորդ էր սահմանել՝ դառնալով առաջին տարեց կինը, որ հաղթահարել է Կիլիմանջարոն։ Բայց այն բանից հետո, երբ իմացել է, որ մեկ այլ կին ամիսներ անց գերազանցել է իր ռեկորդը, […]
23:50 26.07.2019
Ամերիկյան Վալլե-Կրուցիս քաղաքում արջը և 3 ձագերը բարձրացել են բնակելի շենքի պատշգամբի վրա: Այս մասին գրում է Yahoo News.-ը: Նրանք գնում էին դեպի շան կերամանը: Տան բնակիչները, պատուհանից տեսնելով, սկսել են թակել այն, որպեսզի կենդանիները հեռանան: Քոթոթները վախեցել ու փախել են անտառի կողմը: Այդ ընթացքում մայր արջը կարողացել է վերցնել կերամանը և հետևել իր ձագուկներին:
23:40 26.07.2019
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում աշխարհի ամենամեծ դինոզավրի կողոսկրն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Euronews-ը: «Հայտնաբերված ոսկորի երկարությունն անցնում է 2 մետրից և կշռում է ավելի քան 400 կգ: Նման չափերի հասնող ոսկրերով կենդանին առնվազն 30 մետր երկարություն պետք է ունենար: Կենդանին շուրջ 140 մլն տարեկան է: Այն մի քանի տասնյակ տոննա է կշռել: Ոսկորը պատկանում է […]
22:49 26.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։ Նախարարը ողջունել է դեսպանին, խոսել երկու երկրների միջև առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։ Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել […]
22:35 26.07.2019
Բրազիլիայի Սան-Պաուլոյի միջազգային օդանավակայանից անծանոթը 750 կգ ոսկի է գողացել: Այս մասին հայտնում է Globo պորտալը: Հայտնի է, որ խաբեբաները օդանավակայանի տարածք են մուտք գործել հինգշաբթի և ձևացրել են, թե ոստիկաններ են: Նրանք եղել են ոստիկանի համազգեստով և զինված: Ուղեբեռների բաժին մուտք գործելուց հետո նրանք Brink’s ընկերության ֆուրգոնն են թալանել: Գողոնի արժեքը 30 մլն դոլար […]
20:31 26.07.2019
Այն կազմակերպություններին և նավերին, որոնք Միջերկրական ծովում փրկում են փախստականներին, կարող է 1 միլիոն եվրո տուգանք սպառնալ, եթե նրանք առանց իշխանությունների թույլտվության մտնեն Իտալիայի ջրային տարածք, գրում է dpa-ն: Նշվում է, որ առանց իշխանությունների թույլտվության իտալական տարածքային ջրեր մուտք գործելու համար կսահմանվի մոտ 1 միլիոն եվրոյի տուգանք: Համապատասխան օրինագիծը քննարկել է Իտալիայի խորհրդարանը: Ըստ օրինագծի՝ […]
17:00 26.07.2019
Կասպից ծովի Ադրբեջանի ափամերձ հատվածում իրանական բեռնատար նավ է վթարվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ծովային պետական գործակալությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի վայրում այժմ աշխատանքներ են տանում Ադրբեջանի ԱԻՆ 2 ուղղաթիռներ: «Այսօր՝ ժամը 14։10-ին, Պետական ծովային գործակալության ազգային կենտրոնն ահազանգ է ստացել Լենքորանի նավահանգստի մոտակայքում իրանական դրոշով «Շաբակենգ» բեռնափոխադրող նավի մասնակցությամբ վթարի մասին: […]
16:44 26.07.2019
Ամերիկացի ռեփեր Ռաքիմ Մայերսը, ով հայտնի է A$AP Rocky անունով, մինչև դատավարության ավարտը կմնա կալանքի տակ: Նա մեղադրվում է Ստոկհոլմում հարձակում գործելու մեջ: Հուլիսի սկզբին A$AP Rocky-ի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Քիմ Քարդաշյանը: Նա իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ այդ հարցով դիմել էր Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ինչպես նաև […]
16:31 26.07.2019
Անցած շաբաթվա ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տարադրամներն արժեզրկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ, և միայն չորս երկրների տարադրամներ են արժևորվել: Դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է դրամը` (+0,09%), ուկրաինական գրիվնան` (+1,36%), մոլդովական լեյը` (+0,68%) և բելառուսական ռուբլին` (+0,29%): Իսկ արժեզրկվող տարադրամների շարքում առաջինը վրացական լարին է` (-1,11%), ապա ուզբեկական սումը` (-0,46%), ռուսական ռուբլին` (-0,27%), […]
15:42 26.07.2019
Վերջին օրերին մամուլում հայտնվում էին տեղեկություններ այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահացել է սրտի կաթվածից կամ առողջական վատ վիճակում է: Նմանատիպ նյութերի առիթ էր դարձել այն, որ Թուրքիայի առաջնորդը գրեթե մեկ շաբաթ չէր երևացել հանրության աչքին: Նա նաև հետաձգել էր այս շաբաթ բանկիրների հետ նախատեսված հանդիպումը: Երեկ Էրդողանը երևացել է: Նա երեկ […]
15:12 26.07.2019
Հնդկական Ռաջաստհան նահանգում հովազը մտել է բնակելի տուն և սպանել է 40-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է The Times of India-ն: Հովազը մարդու վրա հարձակվել է վաղ առավոտյան: Հնդիկը քնած է եղել տան բացօթյա հատվածում, և հովազը միանգամից հարձակվել է, բռնել վզից և քարշ տվել նրան: Տղամարդու աղաղակը տներից դուրս է բերել բարեկամներին ու հարևաններին: […]
14:00 26.07.2019
Իրանը միջուկային բալիստիկ հրթիռի փորձարկումներ է իրականացրել: Այս մասին հաղորդում է Fox News– ը: Գործարկումը կատարվել է հինգշաբթի երեկոյան: Հեռուստաալիքի տվյալներով՝ «Շահաբ-3» հրթիռը գործարկվել է Իրանի հարավային մասում և թռիչք կատարել դեպի հյուսիս: Այն ընկել է Թեհրանի մոտ գտնվող անապատում: Հրթիռը վտանգ չի ներկայացնում ԱՄՆ բազաների համար: Ըստ ԱՄՆ-ի հետախուզական հաշվարկների՝ այդ փորձարկումներն արվում են հրթիռների […]
13:26 26.07.2019
Apple-ը գնում է Intel ընկերության մի մասը: Երկու ընկերություններն արդեն ստորագրել են համաձայնագիրը: Այս մասին ասված է ընկերությունների պաշտոնական կայքերում: Նշվում է, որ Intel-ի 2,2 հազար աշխատակից կմիանա Apple-ին, սրան զուգահեռ վերջինս կստանա անլար տեխնոլոգիաներին վերաբերող 17 հազար արտոնագրերի հեղինակային իրավունքները: Գործարքից հետո Intel-ը կպահպանի անլար մոդեմների պատրաստման, հիշողության քարտերի վերամշակման և առանց վարորդ ավտոմեքենաների […]
13:01 26.07.2019
Լոս Անջելեսում գտնվող Գրեմիի թանգարանը դրամաշնորհ է տրամադրել Ֆրեզնոյի հայագիտության կենտրոնին հայկական երաժշտական յուրատեսակ կատարումների վերծանման համար, գրում է Rusarminfo-ն: Շուրջ 5 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհը տրամադրվելու է մոտ 1500 ձայնագրության վերծանման համար: Դրանք կենտրոնում հավաքվել են վերջին տարիների ընթացքում: Երաժշտական հավաքածուի մեջ ներառվել են տարբեր ժամանակների հայ երաժիշտների կատարումներ: Դրանց մեծ մասը իրենցից մշակութային […]
12:56 26.07.2019
Հերթական անգամ ուղիղ եթերի ժամանակ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չի կարողացել արտաբերել ճիշտ բառը և դարձել է համացանցում ծաղրի առարկա: 20 վայրկյանի ընթացքում Կլիչկոն այդպես էլ չի կարողացել ձևակերպել միտքը, ի վերջո, բառը հուշել է մեկնաբանը: «Երբ Վիտալի Վլադիմիրովիչը մնա առանց աշխատանքի, կարող է YouTube -ում սեփական հաղորդաշարը բացել. «Սովորում ենք խոսել Վիտալի Կլիչկոյի հետ». […]
12:48 26.07.2019
Հեպատիտ C -ի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչությանն անցնել հեպատիտի սքրինինգ թեստ`անձամբ օրինակ ծառայելով հանրությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հեպատիտ B վիրուսով աշխարհում վարակված է 257 միլիոն, իսկ հեպատիտ C-ով` 71 միլիոն մարդ: Ըստ կազմակերպության տվյալների՝ 2030 թ. համարժեք բուժման բացակայության դեպքում կարող է մահանալ մոտ 4,5 միլիոն մարդ: Այսօր միայն […]
12:41 26.07.2019
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավերման միտումը» («Intent to Destroy») ֆիլմը, որի ռեժիսորը Ջո Բերլինգերն է, առաջադրվել է ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակին, գրում է Rusarminfo-ն: Ֆիլմը ներկայացվել է «Լավագույն պատմական ֆիլմ» անվանակարգում: «Ավերման միտումը» պատմում է Հայոց ցեղասպանության և Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017թ-ին:
12:24 26.07.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեկարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Այս մասին հայտարարել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը: Հրամանագրի համաձայն՝ վերջիններս կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին 2015 […]
11:41 26.07.2019
Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կորնել Ֆերուտցեն ընտրվել է կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ նոր գլխավոր տնօրենի ընտրության համար կպահանջվի առնվազն կես տարի: Այս մասին տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքը: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում Ֆերուցեի մրցակիցը կառույցում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆաել Գրոսսին էր: Դիվանագետ Կորնել Ֆերուցեն ՄԱԳԱՏԷ-ի առաքելության անդամ է 2000 […]
11:38 26.07.2019
Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգներn ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանը որոշել է խախտել պայմանագրի կետերը: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պայմանագիրը պահպանելու համար ռուսական կողմն արել է հնարավորը: Հիշեցնենք, […]
23:58 25.07.2019
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին հայտարարել է, որ ռուսական «Луч-Олимп» արբանյակը կարող էր օգտագործվել մի շարք երկրների՝ թվով 8 սարքեր լրտեսելու նպատակով: Նա տեսակետ է հայտնել, որ հենց դա էլ կարող էր այդ երկրներում գրանցված խափանումների պատճառ դառնալ, հայտնում է ռուսական TASS գործակալությունը: Նախարարը նաև հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել այն պարագայում, երբ […]
23:53 25.07.2019
Twitter-ի օգտատերերից մեկը՝ հասկանալու համար իր անհանգիստ քնի պատճառները, որոշել է ննջասենյակում տեսախցիկ տեղադրել, իսկ հետո արդյունքների մասին գրել է սոցցանցում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է այն ժամանակ, երբ տերը քնած է, կատուն ուշադիր նայում նրան, հետո որոշում պառկել նրա դեմքին: Նյութը մոտ 1․4 միլիոն հավանության է արժանացել, 8 հազարից ավելի մեկնաբանություններ են գրվել: […]
23:47 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների առաջ ելույթ է ունեցել երկգլխանի արծվի պատկերի ֆոնին: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Turning Point կազմակերպության միջոցառման շրջանակում ԱՄՆ նախագահի ելույթի ժամանակ հետին պլանում պատկերված է եղել նախագահական կնիքը, բայց ի տարբերություն իրականի, այստեղ դրանում պատկերված արծիվը երկու գլուխ է ունեցել, իսկ սրի փոխարեն այն գոլֆի մական է […]
23:39 25.07.2019
Չինաստանում Լի Յանսյա անունով կինը, որը որդեգրել է 118 երեխայի, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրան մեղադրել են շանտաժի և խոշոր չափերի խարդախության մեջ: Չինուհին նաև պետք է 2․67 միլիոն յուանի (393 000 դոլար) տուգանք վճարի: Նա հինգ տարով զրկվել է բոլոր քաղաքական իրավունքներից: Չինուհին, սակայն, միայնակ չի գործել: Գործով անցել է ևս 13 մարդ, որոնք […]
23:03 25.07.2019
Ամերիկյան Կոլորադո նահանգում արջը գողացել է խանութներից մեկի աղբարկղը: Պարզվել է, որ այս խանութը զբաղվում է թույլատրված թմրամիջոցների վաճառքով և աղբարկղում եղել են մարիխուանայի մնացորդներ: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է արջը մտնում տարածք, ուսումնասիրում արկղերն ու մյուս տարաները, հետո ընտրում է ամենամեծ աղբարկղը, փորձում է բացել այն, և երբ չի ստացվում, […]
23:01 25.07.2019
Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Զելենսկուն ինքնաթափով հարվածած տեսանյութի տարածողին կձերբակալեն։ Այս մասին հայտնում է Украинские новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսանյութը տարածողին մինչև 5 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: «Հեղինակի ճակատագիրը քաղցր չի լինի. մինչև 5 տարի ազատության սահմանափակում կամ միևնույն տևողությամբ ազատազրկում»,- հայտնել են նախագահի աշխատակազմից:
22:41 25.07.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում մայրը նորածնին թողել է բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ: Երեխայի հետ մայրը նաև գրություն է թողել, որում նշել է, որ փոքրիկը ծնվել է ընդամենը մեկ օր առաջ: Մայրը նաև գրել է, որ ծննդաբերել է լոգարանում, իսկ երեխայի հայրը փորձել է սպանել նրանց: Կինը խնդրել է բարի մարդկանց հոգ տանել իր […]
22:34 25.07.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը 6-ամյա Մուհամեդ-Էմի Գազիևին իր թիկնապահն է նշանակել: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Հաղորդվում է, որ այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 6-ամյա տղայի ծնողները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ տղան հայտնում է Քադիրովին պաշտպանելու իր երազանքի մասին: Քադիրովը տղային իր աշխատավայր է […]
22:01 25.07.2019
Ֆրանսիայի մայրաքաղաքում եղանակային բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Փարիզում հուլիսի 25-ին օդի ջերմաստիճանը հասել է 42.4°С-ի: Ֆրանսիայի իշխանությունները մարդկանց կոչ են արել մեծ զգուշություն դրսևորել: Առաջիկայում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում: Ավելին, առաջիկայում ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում: Եվրոպայում սաստիկ տապի երկրորդ ալիքը նոր ռեկորդներ […]