23:35 01.08.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ինքնաթիռը հանկարծակի հայտնվում է մառախուղի միջից և վայրէջք կատարում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեսանյութում երևում է, որ թռիչքուղում կան մի քանի ինքնաթիռներ: Հանկարծ նրանց կողքին վայրէջք է կատարում մեկ այլ ինքնաթիռ: Խիտ մառախուղի պատճառով թվում է, թե ինքնաթիռը «հայտնվում է» հանկարծակի: Aeronews-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում […]
22:33 01.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ նա մարզասրահում մարզվում է: «Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց սպորտը ոչ ոք չի արգելվել: Բարի լույս, բոլորին»,- նկարի տակ գրել է Զելենսկին: Առհասարակ Զելենսկին սիրում է մարզվել, հատկապես վաղ առավոտյան ժամերին, աշխատանքից առաջ: Այդ մասին ավելի վաղ պատմել էր նախագահի գրասենյակի ներկայացուցիչներից մեկը: […]
20:45 01.08.2019
Լոնդոնի «Արսենալ»-ում մեկնարկող մրցաշարից առաջ համալրում է տեղի ունեցել: «Զինագործների» շարքը համալրել է 24-ամյա հարձակվող Նիկոլա Պեպեն: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիլ»-ի նախագահը հաստատել էր ֆուտբոլիստի՝ Լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին լուրերը: Բանակցությունները ձգվել են մոտ 1 ամիս: Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «զինագործները» «Լիլ»-ին 79 մլն եվրո […]
20:04 01.08.2019
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել: Նախարարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները սեպտեմբերին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Bloomberg-ն էլ հաղորդում է, որ Սպիտակ տունը տեղի ունեցած բանակցությունները անվանել է կառուցողական: Չինական կողմը նաև […]
15:56 01.08.2019
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Սիբիրում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 բնակավայրեր հայտնվել են ծխի գոտում: Ստեղծված իրավիճակից ավելի շատ տուժել են Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում և Յակուտիայում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: ՌԴ ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2800 հրշեջ, 390 միավոր […]
14:58 01.08.2019
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի ստոմատոլոգիական կենտրոններից մեկում բժիշկները 7-ամյա երեխայի բերանից հեռացրել են 526 ավելորդ ատամ, գրում է The New Indian Express-ը: Երեխան շարունակ գանգատվել է՝ մատնացույց անելով ծնոտի աջ հատվածում առկա ուռուցքը: Ռենտգենային հետազոտությունից հետո պարզվել է, որ ուռուցքի մեջ բազմաթիվ փոքրիկ ատամներ կան: Բժիշկները հեռացրել են անոմալ ուռուցքը: Նրանք դժվարանում են նշել դրա առաջացման […]
13:49 01.08.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ կուզենար 10 տարի հետո լինել Եվրախորհրդարանի պատգամավոր: «Ես շատ կուզենայի 10 տարի հետո ողջ լինել, իսկ իմ քաղաքական կարիերան ավարտել Եվրախորհրդարանում՝ պատգամավորի պաշտոնում»,- պատասխանել է Պորոշենկոն ուկրաինական թերթերից մեկի թղթակցի տված այն հարցին, թե որտե՞ղ է տեսնում իրեն 10 տարի անց: Պորոշենկոն հրաժարվել է մեկնաբանել հարցն այն […]
13:29 01.08.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում հաստատել է Քելի Քրաֆթին: Այս մասին հայտնել է BBC-ն: Քրաֆթի օգտին քվեարկել է 56 սենատոր, դեմ՝ 34-ը: Այժմ նրա նշանակվելու հրամանագիրը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նշենք, որ Քրաֆթն առաջադրվել էր նախագահ Թրամփի կողմից: Քելի Քրաֆթը ներկայումս Կանադայում ԱՄՆ-ի գործող դեսպանն է: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական […]
13:28 01.08.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի նավթային ընկերություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ ածխաջրածիններ են վերամշակվում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տեղի ունեցածի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 37 մարդ: Ականատեսների պնդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել պայթյունը: Նրանք նաև հայտնել են, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, […]
12:43 01.08.2019
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեղադրել է ԱՄՆ-ին մանկական պահվածքի մեջ, գրում է Reuters-ը: Դրա պատճառն Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Զարիֆի հանդեպ սահմանված պատժամիջոցներն են: Երկու երկրների միջև հարաբերությունները բավականին լարված են: Իրանի ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ն նման պահվածքով երեխայի է հիշեցնում: «Նրանք իրենց երեխայի պես են պահում: ԱՄՆ-ն ամեն անգամ ասում է, որ ցանկանում […]
12:30 01.08.2019
Մոսկվայի Բասմանի դատարանը երեք ամսով երկարաձգել է Կրասնոգորսկի շրջանում վիճաբանության ժամանակ սպանված Նիկիտա Բելյանկինի գործով մեղադրվող 4 հայերի կալանքը: Ըստ այդմ, մինչև նոյեմբերի 2-ը քննչական մեկուսարանում կմնան Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները ու Սերգեյ Խոջոյանը: Կալանքը երկարաձգելու նմանատիպ միջնորդություն է բավարարել նաև Վոլոկոլամսկի դատարանը: Այսպիսով՝ շինկազմակերպության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ […]
10:37 01.08.2019
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և օգնություն առաջարկել՝ Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված: Պուտինն ասել է, որ անկեղծորեն շնորհակալ է և առաջարկը կընդունի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: ԱՄՆ-ի կողմից այս առաջարկը Ռուսաստանի նախագահը գնահատել է որպես երաշխիք առ այն, որ երկու կողմերն իրենց հարաբերությունները վերջնականապես կվերականգնեն: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել […]
09:30 01.08.2019
Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր: Asbarez-ի հաղորդմամբ՝ մրցանակն ամերիկահայ լրագրողը ստացել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին ցուցադրվող Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար։ «Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում […]
09:17 01.08.2019
ԱՄՆ-ի հետախուզությունը տեղեկություն է ստացել Համզա բեն Լադենի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու մահվան վերաբերյալ։ Առայժմ ԱՄՆ իշխանությունները չեն մեկնաբանում նրա մահվան մասին լուրերը։ Չի նշվում նաև թե որտեղ և ինչպես է մահացել բեն Լադենի որդին, և արդյոք ԱՄՆ հատուկ ծառայությունները առնչություն ունեն դրա հետ, թե ոչ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 1 մլն […]
08:39 01.08.2019
Չինացի 7-ամյա տղան գրավել է համացանցի չինական հատվածի ուշադրությունը՝ տեղական վիդեոհարթակներից մեկում տեղադրելով իր գիտական փորձերը վավերագրող տեսանյութերը։ Չինական մամուլը հայտնում է, որ նա արդեն 230 հազար հետևորդ ունի և ստացել է «Պատանի Շելդոն» մականունը՝ «Մեծ պայթյունի տեսությունը» մանկական սերիալի հերոսի անունով։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ երեխան ոգևորված տուն է եկել ու ծնողներին […]
23:40 31.07.2019
Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վճարվող DJ-ների ցանկը: Առաջին հորիզոնականում է The Chainsmokers դուետը: Երաժիշտներ Էնդրյու Տագարտան և Ալեքսա Պոլլան 2019 թ.-ին վաստակել են 46 միլիոն դոլար: Երկրորդը պրոդյուսեր Marshmello-ն է, որի եկամուտը կազմել է 40 միլիոն դոլար: Նախորդ տարվա համեմատ նրա եկամուտը երկու անգամ ավելացել է: Նախորդ տարիների առաջատար Քելվին Հարիսը այս տարի շքերթի երրորդ […]
23:32 31.07.2019
Չինաստանի իշխանությունները 47 քաղաքների բնակիչներին արգելել են այցելել Թայվան, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ արգելքը ժամանակավոր է, և այն սահմանվել է այս պահին 2 երկրների միջև առկա հարաբերությունների լարմամբ: Դեռ հայտնի չէ, թե որ քաղաքների վրա է տարածվում արգելքը: Թայվանը չինական ամենամեծ կղզին է: Այն ունի առանձին կառավարման աշխատակազմ, սակայն պահպանել է Չինաստանի դրոշը, տարադրամը: […]
23:26 31.07.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկայումս գտնվում է արտերկրում, հնարավոր է այլևս չվերադառնա երկիր: Այսպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Պոգրեբինսկին: «Ես կասկածում եմ, որ նա կվերադառնա: Նա արդեն Ստամբուլից մեկնել է Դուբայ, իսկ հետո՝ անհասկանալի է»,- ասել է Պոգրեբինսկին: Քաղաքագետը նաև զարմացած է, որ Պորոշենկոն շատ հեշտությամբ է կարողացել դուրս գալ երկրից: […]
23:18 31.07.2019
Գերմանիայի մի քանի շրջանում այս ամսվա ընթացքում օդի չորությունը ճգնաժամային է: Այդ մասին հաղորդում է գերմանական օդերևութաբանական ծառայությունը: Բնակելի շատ տարածքներում նորմայով նախատեսված տեղումների քանակի միայն չորրորդ կամ հինգերորդ մասն է գրանցվել: Ամբողջ տարածքում 1 խորանարդ մետրի համար տեղումների քանակը կազմել է 55 լ՝ 78 լ-ի փոխարեն: Ի դեպ, 3 օր շարունակ Գերմանիայի շատ հատվածներում […]
23:10 31.07.2019
FIFA-ն հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են դառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նրանց ցանկից դուրս է մնացել նախորդ տարի լավագույնը ճանաչված Լուկա Մոդրիչը։ Սակայն ցանկում ներառված են 2008-2017 թվականներին 5-ական անգամ այդ կոչումը ստացած ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն։ Սադիո Մոնե, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյք, Հարրի Քեյն, Քրիշտիանու Ռոնալդու, Ֆրենկի դե […]
23:03 31.07.2019
38-ամյա The King of Random կեղծանունով YouTube-ի բլոգերը մահացել է: Նա հայտնի էր նրանով, որ գիտական փորձարկումներ էր կատարում և տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում: Հաճախակի նա փորձարկումներ էր կատարում պայթուցիկների միջոցով: Բլոգերի մահվան պատճառը, սակայն, այլ է: Նա մահացել է պարապլանով թռիչքի ժամանակ, ամերիկյան Յուտա նահանգում: Նրա մարմինը փրկարարները հայտնաբերել են հաջորդ օրը: Նա պարապլանով […]
22:15 31.07.2019
Չերկասի այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նրա՝ գիպե քանդակն են ցանկացել նվիրել, սակայն նախագահը հրաժարվել է նվերից: Ի դեպ, այս քանդակը ինտենսիվորեն վաճառվում է համացանցի միջոցով: Զելենսկու համար նախատեսված նմուշի վրա եղել է հեղինակի՝ համբույրից մնացած շրթներկի հետքը: Սակայն դա չի ոգևորել նախագահին: «Որտեղի՞ց եք սա վերցրել: Սա սարսափելի է: Ես սա համացանցում եմ […]
19:31 31.07.2019
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 30-ին հանդիպել է Լիտվայի ոստիկանության պետ Լինաս Պերնավասին (Linas Pernavas): ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ Լիտվայի փորձն այս ասպարեզում կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի համար: Լինաս Պերնավասն իր հերթին նշել է, […]
17:20 31.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հուլիսի 29-ին հանդիպել է Կահիրեի համալսարանի նախագահ Մուհհամադ Օսման Էլ Խոշտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բուհերի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Կահիրեի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Կահիրեի համալսարանի նախագահը նշել է, որ […]
17:00 31.07.2019
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Իտալիա՝ հանգստի, գրում է Brescia Oggi-ն: Սկզբում Մեյը հանգստացել է Գարդա կղզում, ապա թեյախմությունից հետո մեկնել է Սիրմիոնե՝ գնումներ կատարելու: Նա եղել է ամուսնու հետ, գնել է մի քանի ոսկե զարդ:
16:37 31.07.2019
Երկու երկրների միջև առևտրային բանակցությունների առաջին փուլն անցկացվել էր մայիսին Վաշինգտոնում, սակայն որևէ արդյունք չէր տվել:
15:43 31.07.2019
Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը դիմել է «Ռոսպատենտին» և խնդրել իր անունով գրանցել «Հասկանալ և ներել» (Понять и простить) բրենդը, գրում է Rusarminfo-ն: Արտոնագիր ստանալով՝ նա իրավունք կունենա բրենդի անվան տակ վարձույթ իրականացնել, արտադրել և վաճառել 3D ակնոցներ, հյութեր, ալկոհոլային խմիչք: Դրանից բացի՝ նա իրավունք կունենա իրականացնել մարքեթինգային և գովազդային քաղաքականություն: Նշվում է, որ Գալուստյանը հայտը […]
14:47 31.07.2019
ԱՄԷ վարչապետ, Դուբայի էմիր Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումի կինը՝ Հայան, դիմել է բրիտանական դատարան, գրում է Reuters-ը: Նա դատարանից պահանջում է, որպեսզի իր ամուսնությունը ճանաչվի բռնության արդյունքում ստեղծված, իսկ դատարանն իրեն տրամադրի առողջության և կյանքի երաշխավորագրեր: Բացի դրանից՝ Հայան ցանկանում է երեխաների նկատմամբ խնամակալության իրավունք ստանալ: Լսումները կանցկացվեն Լոնդոնի բարձրագույն դատարանում: Հիշեցնենք, որ արքայադուստր […]