23:54 15.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, YouTube-ի բլոգեր Էմիլի Հարթրիջը մահացել է Լոնդոնում, ՃՏՊ-ի հետևանքով: Աղջկան հարվածել է մեքենան, երբ նա երթևեկելիս է եղել էլեկտրական սկուտերով: Այս ողբերգական պատահարը գուցե այնքան շատ չքննարկվեր, եթե Էմիլին երեք տարի առաջ շոուներից մեկի ժամանակ չխաղարկեր սեփական հուղարկավորությունը: 2016-ին Էմիլին իր սեփական մահն ու հուղարկավորությունն էր խաղարկել: Հաղորդման մեջ նա […]
23:45 15.07.2019
Տրինիդադ և Տոբագոյոի Կայսերական հովտի կենդանաբանական այգու այցելուները ականատես են եղել, թե ինչպես է հսկայական պիթոն-ալբինոսը կերակրման ժամանակ հարձակվել վարժեցնողի վրա և կծել նրա որովայինը: Այգու աշխատակիցը պիթոնի համար նապաստակ է գցել վանդակից ներս, սակայն սողունը չի արձագանքել: Դրանից հետո աշխատակիցը փորձել է մոտեցնել նապաստակին պիթոնի երախին և հենց այդ ժամանակ էլ կենդանին հարձակվել է: […]
23:32 15.07.2019
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը տեղեկացրել է, որ քույրերի ցուցմունքները իրենց հոր սպանության գործով հնարավոր է կեղծված լինեն հարցաքննության ժամանակ: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Նշվել է, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան և պահանջում է քույրերի նախնական ցուցմունքները, որոնք տրվել էին 2018 թվականի հուլիսի 28 և 29-ին, ենթարկվեն փորձաքննության: Ըստ փաստաբանի՝ […]
23:07 15.07.2019
Ֆրանսիայում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել է մի սարք, որն իրենից ներկայացնում է 5 ռեակտիվ շարժիչներով տախտակ: Շքերթի ընթացքում թռչող տախտակի հեղինակը թռչել է զորահանդեսի մասնակիցների վրայով: Ի դեպ, տեղեկությունն այս մասին իր Twitter-ի էջում առաջինը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գյուտարար Ֆրենկի Զապատայի ստեղծած սարքը կարող է զարգացնել մինչև 194 կմ/ժ արագություն: Թռիչքից առաջ […]
22:41 15.07.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարում է ABBA խմբի Dancing Queen երգի ներքո: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանվել է Henley փառատոնի ժամանակ: Կադրերում երևում է՝ ինչպես է բրիտանական կառավարության ղեկավարը երգում և ռիթմիկ շարժում ձեռքերը: Թերեզա Մեյի պարը առաջին անգամ չէ, որ […]
22:29 15.07.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան` երգիչ և բիզնեսմեն Էմին Ագալարովը, ռուսական «ОК!» ամսագրի նոր սեփականատերն է: Ագալարովը ամսագիրը գնել է նախկին բաժնետեր Մագոմեդ Մուսաևից: Գործարքը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Ի դեպ, Մուսաևն էլ «ОК!»-ը, Forbes-ի հետ միասին ձեռք էր բերել 2018-ին ձեռնարկատեր Ալեքսանդր Ֆեդոտովից: Նոր սեփականատերն ասել է, որ ամսագրում որևէ փոփոխություն տեղի […]
19:59 15.07.2019
Սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը կխաղա հայտնի սուպեր գործակալ 007-ի դերում՝ «Ջեյմս Բոնդի» մասին պատմող նոր ֆիլմում: Լինչի հերոսուհին, ըստ սյուժեի, կփոխարինի Բոնդին գործակալ 007-ի պաշտոնում: Մինչ Լինչին ԿԸՀ-ն տալիս է հայտնի գործակալի 007 կոդը, այդ նույն ժամանակ Բոնդը թոշակի է անցել և հանգստանում Ճամայկայում: Այս մասին հայտնում է DailyMail-ը: Նշվում է, որ սյուժետային նման զարգացման […]
19:39 15.07.2019
Հրապարակվել է այն երկրների ցուցակը, որոնք աշխարհում ամենից շատ են աղբ «արտադրում» բնակչության մեկ շնչի հաշվով: Հետազոտությունն իրականացրել է Tempo ամերիկյան գործակալությունը ՀԲ-ի տրամադրած տվյալների հիման վրա: Աշխարհի ամենաաղտոտված երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը 6-րդ հորիզոնականում է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տարեկան թողած աղբը կազմում է 16.3 տոննա: Ամենաշատ աղտոտված երկրների եռյակում տեղ են գտել Կանադան՝ 36 […]
19:30 15.07.2019
Պոլ Մակքարտնին իր Freshen Up համերգային շրջագայության շրջանակներում Լոս Անջելեսում երգել է The Beatles խմբի նախկին անդամ Ռինգո Սթարի հետ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Մակքարտնիի շրջագայության վերջին համերգն անցկացվել է Dodger Stadium մարզահամալիրում: Ելույթի ժամանակ The Beatles-ի նախկին անդամը հանդիսատեսին ասել է, որ նրանց անակնկալ է սպասվում: «Մենք անակնկալ ունենք ինքներս մեզ, ձեզ ու […]
19:19 15.07.2019
Մեծ Բրիտանիայի ջրերում սուզորդները հայտնաբերել են անոմալ չափսերի ահռելի մեդուզա: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը: Մեդուզային առաջինը նկատել է կենսաբան Լիզզի Դեյլին Քորնուոլլ կոմսության առափնյա ջրային տարածքում: Մեդուզան չափսերով գերազանցում է մարդու հասակը: Չնայած այն հանգամանքին, որ մեդուզայի այդ տեսակը բավական մեծ է լինում, այնուամենայնիվ, այս մեկը զարմացրել է կենսաբաններին:
18:37 15.07.2019
Ռուսաստանի Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ոստիկանները ձերբակալել են 32 քրեական հեղինակության, նրանց թվում նաև Իրակլի Ուսոյանին՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին պարագլուխներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի, թոռանը: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ: Նրանց նկատմամբ վարչական արձանագրություն են կազմել մանր խուլիգանության […]
18:07 15.07.2019
Պակիստանի Քաշմիր նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից առնվազն 22 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրի բնական աղետների կառավարման տնօրեն Սաիդ ուր-Ռեհմանան հայտարարել է, որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զբոսաշրջային Նիլամ հանգստավայրում ավերվել է 150 տուն և 2 մզկիթ: Զոհերի թվում կան անվտանգության 2 աշխատակից, 9 տեղացիներ և […]
17:23 15.07.2019
ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումներին: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների […]
17:19 15.07.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ժիտոմիրում ֆորումի մասնակցելու հրավերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը՝ հղում անելով Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին: «Զելենսկին հրավիրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ժիտոմիրում կայանալիք ֆորումին: Մեր նախագահը հաստատել է իր մասնակցությունը»,- ասել է դեսպանը: Դիվանագետը կայանալիք միջոցառումն անվանել է երկկողմ հարաբերությունների համար կարևորագույն: Հիշեցնենք, որ […]
16:36 15.07.2019
Նյու Յորքի որոշ հատվածների հազարավոր բնակիչներ հայտնվել են խավարի մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Առանց էլեկտրաէներգիայի էին մնացել Մանհեթենի և Ափր Իսթ Սայդ շրջանի մեծ մասը: Այս մասին հայտնել է Mirror-ը: Հոսանքազրկման պատճառով դադարեցվել էր Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը: Նյու Յորքի հրշեջ ծառայության խոսնակը […]
16:10 15.07.2019
Իտալիայում հոլանդացի զբոսաշրջիկի դեմ 550 եվրոյի տուգանք են սահմանել Պիացցա Նավոնա շատրվանից մետաղադրամներ հանելու համար: Այս մասին հայտնում է NOS պարբերականը: Նշվում է, որ իրավապահները տեղում կանխիկով վերցրել են տուգանքը: Զբոսաշրջիկը վաղ առավոտից փորձել էր շատրվանի ջրերից հավաքել մետաղադրամները: Իրավապահներին տեսնելուն պես նա փորձել է թաքցնել մետաղադրամները: Ինչպես հայտնի է, Հռոմում արգելված է հավաքել շատրվանների ջրերի […]
15:50 15.07.2019
Երեկ Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններն ուղեկցվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներով: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և ձերբակալել 150 մարդու: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ի դեպ, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սովորաբար անցկացվում են շաբաթ օրերին: Կազմակերպիչների խոսքերով՝ […]
15:17 15.07.2019
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի զվարճանքների այգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Կոտրվել և ընկել է այգու կարուսելներից մեկի ճոճվող թևը: Զոհվել է 2, վիրավորվել՝ 29 մարդ: Դեպքի առնչությամբ ոստիկանները ձերբակալել են կարուսելի անվտանգության համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
14:10 15.07.2019
Մոսկվայի կենդանաբանական այգում ծնվել է երկնագույն ոչխարի ձագ, գրում է RIA Novosti-ն: Նշվում է, որ ձագը հետագայում կարող է ուղարկվել Եվրոպայի կամ ՌԴ-ի լավագույն կենդանաբանական այգիներից մեկը: Կենդանաբանական այգու տնօրեն Սվետլանա Ակուլովան նշում է, որ անասնաբույժները արդեն նայել են ձագին, վերջինս որձ է: Կենդանին 2 շաբաթական է և կշռում է 2 կիլոգրամ: Նշվում է, որ […]
14:00 15.07.2019
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ՌԴ Յակուտսկ քաղաքում փղեր զբոսնում: Տեսանյութում երևում է, որ փղերը զբոսնում են այնպիսի տարածքում, որը շատ մոտ է բնակելի շենքերին: Նրանց հետևից քայլում են մարդիկ:
13:51 15.07.2019
Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, ևս 38-ը տուժել է, գրում է ANI-ին: Բացի դրանից, շարունակվում են ևս 30 մարդու որոնումները, որոնք համարվում են անհետ կորած: Նշվում է, որ փրկարարները տուժած շրջաններից տարհանել են 1146 բնակչի, իսկ տարերքը ներառել է երկրի 22 շրջան: Ուժեղ անձրևները դեռ կշարունակվեն ևս 2 օր: […]
12:27 15.07.2019
Շվեդական Ումեո քաղաքի մոտակայքում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է վթարվել: Օդաչուն և թռիչքի պատրաստվող 8 պարաշյուտիստները մահացել են: Այս մասին հայտնում է The Local-ը: GippsAero-ի արտադրության GA8 Airvan ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց անսարքության ազդանշան է տվել: Ականատեսները պատմել են, թե ինչպես է հենց իրենց աչքի առաջ ինքնաթիռը միանգամից ընկել Ստուրսանդսկար կղզու մոտ գտնվող գետը:
12:04 15.07.2019
Համացանցում հայտնվել է նոր խաղ, որի գլխավոր հերոսն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն է, գրում է Life-ը: Խաղի ընթացքում Պորոշենկոն վազում է և հարվածում իր քաղաքական մրցակիցներին: Նրանց թվում է նաև օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին և Յուրիյ Բոյկոն: Խաղի վերջում նրան սպասում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները:
12:00 15.07.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի պայմանագրի ձեռքբերումն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ С-400-ների օգնությամբ Անկարան չի պատրաստվում պատերազմական գործողությունների, այլ փորձում է ապահովել ազգային անվտանգությունը: Էրդողանը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուրախ լինի, որ […]
11:46 15.07.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Ռոհանիի առաջարկը: The Washington Post-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է, որ սա այն նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին և Միացյալ Նահանգների նախկին […]
11:36 15.07.2019
ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփին շարունակում է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև հաջողակ գործարար: Այդ առումով հարկավոր է ականջալուր լինել նրա խորհուրդներից մի քանիսին, քանի որ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլև կառավարել ԱՄՆ հզոր պետությունն ու դուրս գալ ամենադժվար իրավիճակներից: Մի առիթով Դոնալդ Թրամփն ասել է, որ […]
11:18 15.07.2019
Ռուսական RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Instagram-ի հետևորդներին և շնորհակալության խոսքեր ասել. «Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ սկսեցի վարել ինստագրամյան էջս, բայց դուք արդեն 100 հազար եք: Ես տեսնում էի, թե ինչպես են էջեր վարում իմ գործընկերները՝ բարդ լուսանկարներով, տարբեր երկրներից և իրավիճակներից դրվագներ զետեղելով, և հասկացա, որ ես այդպես […]
10:56 15.07.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին՝ հորդորելով աջակցել Վրաստանին, որը, ինչպես և Ուկրաինան, «տառապում է ռուսական ագրեսիայից»: «Աջակցել Սաքարթվելոյին՝ նշանակում է աջակցել Ուկրաինային»,- ասել է նախկին նախագահը: Պորոշենկոն նաև կոչ է արել ուկրաինացիներին արձակուրդներին զանգվածաբար մեկնել Վրաստան, որպեսզի փոխհատուցվեն ռուս զբոսաշրջիկների բացակայության հետևանքով առաջացած կորուստները: Պորոշենկոն կոչ է արել […]
08:54 15.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության կանանց այն բանի համար, որ նրանք երկրի կառավարման վերաբերյալ խորհուրդներ են տալիս։ Դա ամենևին դուր չի եկել Սպիտակ տան ղեկավարին։ Թրամփը կոնկրետ ազգանուններ չի նշել, սակայն թվիթով կոչ է արել Դեմոկրատական կուսակցության «առաջադեմ» կին ներկայացուցիչներին վերադառնալ իրենց ծագման երկրներ և այնտեղ իրականացնել բարեփոխումներ։ Հավանաբար, նախագահը նկատի է […]
08:39 15.07.2019
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ծառայությունը (ICE) վերսկսել է իր՝ ավելի վաղ հայտարարված միջոցառումները՝ ուղղված հազարավոր անօրինական ներգաղթյալների ձերբակալությանը, որոնց տրվել է երկիրը լքելու ցուցում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Անօրինական ներգաղթյալների ձերբակալությունները սկսվել են հանգստյան օրերին Նյու Յորքում և մի շարք այլ քաղաքներում։ Դեռևս հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների […]