19:47 18.07.2019
Շարունակվում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած C-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը: Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց […]
18:56 18.07.2019
Վրաստանը Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում հաղթել է ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի դեմ հարուցված գործը: Ստրասբուրգի դատարանը հանել է «Ռուսթավի 2» ՀԸ-ն նախկին սեփականատիրոջը վերադարձնելու գործով Վրաստանի Գերագույն դատարանին սահմանած արգելքը: Դատարանն իր որոշումը բողոքարկելու 3 ամիս է տվել, որից հետո ՀԸ-ն օրենքով կվերադարձվի նախկին սեփականատիրոջը՝ գործարար Կիբար Խալվաշին: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ՄԻԵԴ-ի որոշումը համարել է […]
17:55 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան: Նշելով, որ երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերությունների են ունեցել, նախագահը կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության […]
17:32 18.07.2019
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում արտասահմանյան նավ է կալանել: Ըստ իրանական Fars գործակալության` նավի վրա մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող մի քանի միլիոն լիտր վառելիք է հայտնաբերվել: Նավում 12 արտասահմանցի է եղել: Իրավիճակը Պարսից ծոցի շուրջ սրվեց վերջին երկու ամիսների ընթացքում: Նախ՝ հարձակում իրականացվեց երկու տանկերների՝ Front Altair և Kokuka Courageous-ի վրա: Ըստ որոշ տվյալների` […]
17:26 18.07.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժեշտի ելույթի ժամանակ մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստի մեջ, հայտնում է obozrevatel.com-ը: Իր ելույթի ժամանակ Թերեզա Մեյը հիշեցրել է G20-ի գագաթնաժողովից առաջ Պուտինի արտահայտությունը, որը վերաբերում էր լիբերալ գաղափարի հնացած լինելուն: «Դա ցինիկ սուտ է: Լիբերալ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, կյանքի որակն անգամ չի […]
16:57 18.07.2019
Ալմաթիի լաքերի և ներկերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել: Ականատեսների վկայությամբ՝ նախ մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց հաջորդել է հրդեհը: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Ալմաթիի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 2 ուղղաթիռ, 67 հրշեջ մեքենա:
16:38 18.07.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, […]
16:34 18.07.2019
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Չակ Շումերը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում նշել է, որ Face App հավելվածը, որը մշակվել է Ռուսաստանում, կարող է սպառնալ երկրի անվտանգությանը: Ըստ սենատորի՝ այդ ծրագիրը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալների համար: Հավելվածն օգտագործելու համար օգտատերը պարտավորվում է հասանելիության տիրույթում պահել իր անձնական տվյալները, որոնք, ըստ սենատորի՝ հետագայում […]
16:16 18.07.2019
Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում: Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել: Կան տուժածներ: Այս մասին հաղորդել է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:
16:13 18.07.2019
Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել, եթե թուրքական կողմից լինի համապատասխան առաջարկ։ Այս քայլն արվում է ավելի վաղ Միացյալ Նահանգների կողմից Թուրքիային F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից հեռացնելու ֆոնին։ Իսկ դրա պատճառը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է։
15:51 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում: Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և […]
14:52 18.07.2019
Reddit-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ փիղը Հարավաֆրիկյան Հանրապետության որսարգելոցի տարածքում վազում է դեպի զբոսաշրջիկները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են զբոսաշրջիկները փորձում փախչել կենդանուց: Հետևում նստած ուղևորները հեռախոսով նկարում եմ փղին և զուգահեռ վարորդին հուշում ճանապարհը: Նշվում է, որ զբոսաշրջիկները եղել են Ավստրալիայից:
14:37 18.07.2019
Իրանը դուրս չի գա միջուկային ծրագրից, սակայն թե ինչքանով կհետևի համաձայնագրի պայմաններին` կախված կլինի մյուս կողմերի գործողություններից: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: «Իրանն անհրաժեշտ չի համարում հրաժարվել գործարքից: Կախված նրանից, թե հակառակ կողմն ինչպես և ինչքանով կհետևի գործարքի պայմաններին, մենք կա՛մ կավելացնենք, կա՛մ կնվազեցնենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է արտգործնախարարը: […]
14:34 18.07.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի նկատմամբ: Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միակողմանի պատժամիջոցներն ուղղակի թիրախավորում են «անմեղ քաղաքացիներին՝ անօրինական քաղաքական նպատակների հասնելու համար»: Իսկ Bloomberg-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ միջուկային ծրագրից […]
14:08 18.07.2019
Թուրքիան դատապարտել և անարդար է որակել ԱՄՆ-ի որոշումը Անկարային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու համար: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է: Այդ մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգների այս որոշումը որակել է «միակողմանի»: Նախարարությունը նաև հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ուղղել սխալը, հակառակ […]
13:56 18.07.2019
Այսօր աշխարհը տոնում է Նելսոն Մանդելայի օրը: Մանդելան մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է, որի հիշատակի համար ՄԱԿ-ը 2009 թվականին հռչակեց այս տոնը։ 1962 թվականին Մանդելան ձերբակալվել է և հայտնվել ճաղերի հետևում, որտեղ մնացել է 27 տարի, որից 18-ը՝ մենախցում: Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է, միաժամանակ՝ ամենատարեց և երկարակյաց նախագահը․ նա ապրել […]
13:42 18.07.2019
Թաիլանդի իշխանությունները ձերբակալել ու տուգանել են արտասահմանցի զբոսաշրջիկների, ովքեր մերկ լողացել են ծովում: Միջադեպը տեղի է ունեցել Կրաբի շրջանում: Այս մասին հաղորդում է Thaiger-ը: Նուդիստական լողին մասնակցել է 5 աղջիկ և արական սեռի մեկ ներկայացուցիչ՝ մոտ 17-20 տարեկան: Նրանք եկել էին Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից և Ճապոնիայից: Նրանք ոստիկաններին պատմել են, որ սկսել են ձանձրանալ, […]
13:34 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը […]
13:10 18.07.2019
«Московский комсомолец»-ը գրում է հայի մասնակցությամբ ողբերգական միջադեպի մասին: 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ: «Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային […]
13:07 18.07.2019
Ճապոնիայում անիմե ստուդիայի հրդեհից զոհվածների թիվը հասել է 23-ի, գրում է NHK-ն: Այս պահին դեռ 35 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել հրկիզում, քանի որ դեպքի վայրում բենզինի տարան ձեռքին տղամարդ է նկատվել: Նշվում է, որ եռահարկ ստուդիայում հրդեհաշրջման գործողություններով զբաղվում է մոտ 30 մարտական հաշվարկ: Կիոտոյի անիմացիոն ստուդիան գործում է […]
12:46 18.07.2019
Պերուի մայրաքաղաք Լիմայում բուժաշխատողները դուրս են եկել բողոքի ցույցի: Նրանք բողոքում են ցածր աշխատավարձերից և բժշկական ոլորտին հատկացված փոքր գումարներից: Իրենց բողոքն արտահայտելու համար ցուցարարները հավաքվել են Առողջապահության նախարարության դիմաց: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Ի նշան բողոքի՝ բուժաշխատողները հայտարարել են 48-ժամյա համազգային գործադուլ: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: […]
12:32 18.07.2019
«Облако Mail.ru»-ն կազմել է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի վարկանշային աղյուսակը: Համակարգչային տեսողական տեխնոլոգիայի շնորհիվ մասնագետները գնահատել են ճանապարհորդների լուսանկարները և այսկերպ կազմել այդ ցուցակը: Աղյուսակում հայտնվել են նաև Հայաստանի տեսարժան վայրերը: Երևանում, ըստ հետազոտության արդյունքների, մեծ հեղինակություն են վայելում Հանրապետության հրապարակը և «Երգող շատրվանները», նաև Հայաստանի պատմության թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Իսկ Ռուսաստանում ավելի […]
12:21 18.07.2019
Հայերենն ընդգրկվել է ռուսաստանցիների կողմից ամենահաճախ գործածվող լեզուների ցանկում: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն: Նշվում է, որ Ռուսաստանում հայտնի 15 լեզուներից կազմված ցուցակում հայերենը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում ապրող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով 6-րդն են […]
11:29 18.07.2019
Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին: Կիևում համոզված են, որ Մոսկվան նույնպես երկխոսության կարիք ունի: Զելենսկու թիմը Պուտինի հետ բանակցություններ կազմակերպելու համար անում է ամեն հնարավորը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը: «Մենք ի ցույց ենք դնում մեր քայլերը: Լուգանսկայա բնակավայրից հեռացրել ենք զորքը, մտադիր ենք կամուրջ […]
11:08 18.07.2019
Ճապոնական Կիոտո քաղաքում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 36 մարդ, գրում է NHK-ն: Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել հրկիզում, քանի որ դեպքի վայրում բենզինի տարան ձեռքին տղամարդ է նկատվել: Նշվում է, որ եռահարկ ստուդիայի հրդեհը հանգցնելու գործողություններով զբաղվում է մոտ 30 մարտական հաշվարկ: Կիոտոյի անիմացիոն ստուդիան գործում է 1981 թ-ից:
09:31 18.07.2019
Ֆորմուլա 1-ի արշավի ընթացքում «Ռեդ բուլ» թիմի մեխանիկները համաշխարհային ռեկորդ են սահմանել: Նրանք ավտոարշավի ժամանակ 1.90 վայրկյանում փոխել են մեքենայի միանգամից 4 ակը: Ռեկորդային երկրորդ հորիզոնականը նույնպես պատկանում է այդ թիմին, նրանք նախկինում դա արել էին 1.96 վայրկյանում:Ավելի վաղ ռեկորդը պատկանում է Williams թիմին: Նրանք 2016-ին Բաքվի Գրան-պրիում 4 ակը փոխել էին 1.92 վայրկյանում: via […]
08:15 18.07.2019
FaceApp հավելվածի կիրառումը վերջին օրերի ընթացքում մեծ տարածում է ստացել, սակայն այն հավաքում է օգտագործողի տվյալները: Հավելվածը լայն տարածում գտավ՝ շնորհիվ նկարում տարիքը մեծացնելու անվճար ֆունկցիայի: Այնուամենայնիվ, հավելվածի օգտագործումը որոշակի ռիսկեր է պարունակում: Եթե այն տեղադրվում է սմարթֆոնի մեջ, ապա FaceApp-ը մուտք է ունենում դեպի սարքի բոլոր լուսանկարները և դիտարկիչից ստացվող տեղեկությունները: Եթե նշված հավելվածն […]
00:00 18.07.2019
Մալայզիայի նախկին թագավոր Կելանտանի սուլթան Մուհամմադ V-ը ամուսնալուծվել է «Միսս Մոսկվա – 2015»-ի հաղթող Օկսանա Վոևոդինայից: Այս մասին հայտնում է New Straits Times-ն: Հայտնի է, որ ամուսնալուծության անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվել են Սինգապուրի դատարան դեռ հունիսի 22-ին, իսկ ամուսնալուծության բուն գործընթացն ավարտվել է հուլիսի 1-ին: Ամուսնալուծության պատճառները հայտնի չեն: Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել էին 2018 թվականի […]
23:55 17.07.2019
Մոսկվայում սկսել են ավելի հաճախակի հայտնվել վայրի կենդանիներ: Դրանք հատկապես շատացել են քաղաքային այգիների, զբոսավայրերի, ժամանցային գոտիների տարածքներում: Բազմաթիվ կենդանիներ են վերջին շրջանում նկատվել, օրինակ, «Ցարիցինո» զբոսայգու տարածքում: Կենդանաբանների խոսքերով` վայրի կենդանիներին քաղաք է բերում անտառներում կերի սակավությունը: Ավելի շատ են մոսկովյան այգիներում հայտնվում փորսուղներ, աղվեսներ, վայրի շներ: Մասնագետները խորհուրդ են տալիս չշփվել կենդանիների հետ, […]
23:50 17.07.2019
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը հանրությանն է ներկայացրել մարդու ուղեղը համակարգչին միացնելու նյարդային ինտերֆեյսը: Հայտնում է New York Post-ը: Սարքն «շղթա» է, որը հնարավոր է ներդնել ուղեղի վրա՝ տվյալների մեծ բազան համակարգիչ փոխանցելու համար: Իլոն Մասկի ընկերության՝ Neuralink-ի ներկայացուցչի խոսքերով` արդեն շուրջ 20 վիրահատություններ են կատարվել կրծողների վրա, որոնց 87 տոկոսը հաջողությամբ է ավարտվել: Սարքի […]