TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դյուսելդորֆից ուղևորները մեկնել են, ճամպրուկները՝ ոչ

22:41 17.07.2019

Հազարավոր ուղևորներ այսօր Դյուսելդորֆից մեկնել են՝ թողնելով իրենց ճամպրուկները: Այս մասին հաղորդում է DW-ի թվիթերյան էջը: Համակարգը խափանվել է, և 2500 ճամպրուկ մնացել է Գերմանիայի՝ մեծությամբ երրորդ տեղը զբաղեցնող օդանավակայանում: Ճամպրուկները տեղավորված են ուղիղ շարքով և սպասում են երկրից մեկնելու իրենց հերթին:

̰
Ցնցումներ անցնցում հեռացումից առաջ. ի՞նչ է կատարվում Մերկելի հետ

21:59 17.07.2019

Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծննդյան օրն է: Հոբելյանական տարի է, քանի որ Մերկելը նշում է իր 65-ամյակը: Սակայն նշենք, որ վերջին շրջանում միջազգային հանրությանը մտահոգում է կանցլերի առողջական վիճակը: Գերմանիայի ղեկավարն արդեն երեք անգամ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցնցումների մեջ է ընկնում: Հուլիսի 10-ին հերթական պաշտոնական հանդիպման ժամանակ Մերկելը կրկին ցնցումների մեջ է ընկել և […]

̰
Ամուսնական զույգերն այժմ չեն կարևորում նախկին արարողակարգերը

20:39 17.07.2019

Ամուսնությունների գրանցման գործակալության աշխատակիցները խոսել են ամուսնական արարողություններում ժամանակի ընթացքում մոռացության մատնված արարողակարգերի մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ նախկինում ամուսնության համար կարևորագույն նախապայմաններ համարվող արարողություններն այսօր առավել հաճախ չեն պահպանվում, իսկ հաճախ էլ դրանք խախտվում են հատուկ ձևով՝ լինի դա ամուսնական հագուստի ընդունված տարբերակը, թե բուն արարողության անցկացման ձևը: «Վերջերս մեր բաժնում գրանցել ենք […]

̰
Սիրիայում հայ կնոջը քարկոծելով սպանել են

19:53 17.07.2019

Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված […]

̰
Վարչապետը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր

19:06 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական […]

̰
ՌԴ-ում հարբած տղամարդը գիշերը որդու հետ գնացել է պաղպաղակ գնելու և ճանապարհին կորցրել է որդուն

17:55 17.07.2019

ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքի բնակիչներից մեկը գիշերը ժամը 3-ին իր փոքրիկ տղայի հետ գնացել է պաղպաղակ գնելու և ճանապարհին կորցրել է որդուն: Տղայի մորաքույրը տեղեկացրել է, որ նրա հայրը հարբած է եղել: «Մայրը երեկոյան գնացել էր աշխատանքի, երեխային թողել էր հոր հետ: Հայրը ալկոհոլ էր օգտագործել: Հաջորդ առավոտյան մայրը վերադարձել էր տուն ու տեսել, որ երեխան […]

̰
Ռուս ճանապարհորդը որոշել է ափ դուրս բերել 1904-ին խորտակված զրահանավի անձնակազմի մասունքները

17:50 17.07.2019

Ճանապարհորդ Ֆյոդր Կոնյուխովը հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերին չինացի սուզորդների հետ սուզում իրականացնել Պորտ-Արթուրի հատվածում և դուրս բերել ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ խորտակված ռուսական նավի նավաստիների մասունքներն ու տեղափոխել հայրենիք: «Պետրոպավլովսկ» զրահակիրը խորտակվել էր 1904 թվականին: Զրահակիրը պայթել էր ճապոնական ականի վրա՝ ապրիլի 13-ին: Պայթյունի հետևանքով զոհվել էր 620 նավաստի, 29 սպա, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան […]

̰
«Գահերի խաղը» շարունակում է ռեկորդներ սահմանել

17:39 17.07.2019

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» սերիալն «Էմմի» մրցանակաբաշխությունում առաջադրվել է ռեկորդային թվով անվանակարգերում՝ միանգամից 32, այդ թվում՝ «Լավագույն դրամատիկ սերիալ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: «Գահերի խաղն» անվանակարգերի թվով ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալին: 1994-ին սերիալն առաջադրվել էր 27 անվանակարգում:

̰
Բիլ Գեյթսը զիջել է դիրքերը միլիարդատերերի վարկանշային աղյուսակում

17:30 17.07.2019

Ձեռնարկատեր Բիլ Գեյթսն առաջին անգամ Bloomberg Billionaires Index-ում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականից ցածր դիրք: Ինդեքսի 7-ամյա պատմության մեջ նման բան տեղի է ունեցել առաջին: Microsoft -ի համահիմնադիրը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 2-րդ հորիզոնականը զիջելով ֆրանսիացի Բեռնար Առնոյին: «Առնոյին պատկանող, շքեղ իրեր արտադրող LVMH բրենդը Փարիզում հասել է ռեկորդային ցուցանիշների և ավելացրել կապիտալը 107.6 միլիարդ դոլարով: […]

̰
Պարզ կյանք ու աղոթատեղիներ. այն ամենը, ինչ ունի Իրանի 80-ամյա առաջնորդը՝ Ալի Խամենեին

17:15 17.07.2019

Սև հոնքեր, ակնոց, մոխրագույն մորուք. Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմքը դիմանկարներից խստորեն նայում է բոլոր նրանց, ովքեր այցելում են երկիր: Խամենեին Իրանի գլխավոր կրոնական և քաղաքական գործիչն է: Այնուամենայնիվ, չնայած իր հզոր կերպարին, նա ոչ թե իր ենթականերին հրամաններ տվող բռնապետ է, այլ ամենատարբեր ու հակասական կարծիքներ լսող գերագույն ղեկավար: Այսօր […]

̰
Իրաքում հարձակվել են ռեստորանի վրա, որտեղ եղել են թուրք դիվանագետներ

16:22 17.07.2019

Իրաքում զինված հարձակում է եղել ռեստորանի վրա, որտեղ այդ պահին եղել են թուրքական հյուպատոսության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Դեպքը տեղի է ունեցել Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում: Հարձակման հետևանքով կան վիրավորներ: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

̰
ՀՀ փոխվարչապետը Թուրքիայում իրականացվող ջրամբարաշինության հարցը քննարկման թեմա է դարձել ՄԱԿ-ում

15:41 17.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ այսօր հանդիպել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող, զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ: «Կարևորեցինք դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված […]

̰
Հայերի 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները գնահատում է լավ. ուսումնասիրություն

14:48 17.07.2019

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ հասարակական կարծիքի տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա): 2019թ. հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2018-ի 48%-ի հետ: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում: Հայերի 92%-ը (12%-ով ավելի, […]

̰ ̰
ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com

13:45 17.07.2019

Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է՝ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում […]

̰
Հայաստանի դեպքում այլ է իրավիճակը. Սերգեյ Լավրով

13:33 17.07.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և հետխորհրդային տարածքի նախկին երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում: Լավրովի խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի ներքին գործերին: «Հայաստանի դեպքում իրավիճակն այլ […]

̰
«Դլե յամանը»՝ ճապոնացի երիտասարդների կատարմամբ

12:21 17.07.2019

Ճապոնացի երաժիշտներ Կենտո Սուձուկին և Յասուտակա Տարումին նվագել են «Դլե յաման» -ը: Երաժիշտները տեսանյութը հրապարակել Facebook–ում։ Տեսանյութն արդեն ունի մոտ 15 հազար դիտում:

̰
Թրամփն անարդար է համարել C-400 -ների պատճառով Թուրքիային F-35 չվաճառելը

11:32 17.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո […]

̰
Լավրովը պատմել է՝ երբ կարող է վերականգնվել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

11:25 17.07.2019

Ռուսաստանը կքննարկի Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը, եթե Թբիլիսին կայունացնի իրավիճակը երկրում և վերացնի ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգները: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով եմ, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել հանրային-քաղաքական իրավիճակը երկրում և չեզոքացնել ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգները: Եթե դա տեղի ունենա, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ մեր […]

̰
Ֆլորիդայում ծովում լողալուց հետո տղամարդը մահացել է

10:58 17.07.2019

Ֆլորիդայում տղամարդը մահացել է ծովում լողալուց հետո: 66-ամյա Դեյվ Բեննեթի առողջական վիճակը ծով մտնելուց հետո՝ երեկոյան, կտրուկ վատացել է, հաջորդ օրը նա տեղափոխվել է հիվանդանոց, և բժիշկները նշել են, որ տղամարդու բոլոր օրգանները գտնվում են կրիտիկական վիճակում, ինչի պատճառը կարող էր լինել սուր ինֆեկցիան: Հետազոտության ընթացքում տղամարդու մեջքին բաց վերք է հայտնաբերվել: Բժիշկները եզրակացրել են, […]

̰
Կարթին ընկած մարդակեր-շնաձուկը ձկնորսներին քաշել է 3 կիլոմետր

08:56 17.07.2019

Կալիֆոռնիայում` Ալկատրաս կղզու մոտ, ձկնորսների կարթին է ընկել սպիտակ շնաձուկ, որին նաև մարդակեր-շնաձուկ են անվանում:  Ձկնորսների խմբում 7 մարդ է եղել: Մարդակեր-շնաձուկն ընկել է 42-ամյա Ջոյ Գամեսի կարթին: Ձկնորսները փորձել են օգնել ընկերոջը որսը դուրս բերել ջրից նավակի վրա ու տեսել են ծովային հսկային: Մարդակեր-շնաձուկը ձկնորսների նավը քաշել է մոտ 3 կիլոմետր: Գամեսը խոստովանել է, […]

̰
Երկրում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց երկրի սրտին․ Տ․Ավինյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Սևանա լճի խնդիրը

08:34 17.07.2019

Հուլիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով […]

̰
Զբոսաշրջիկները տեսանյութ են նկարահանել՝ չիմանալով որ գործ ունեն մահացու վտանգավոր ծովային կենդանու հետ

23:59 16.07.2019

Բրիտանացիներ Ջոն-Փոլ Լեննոնն ու Ռոսս Սաունդերսը որոշել էին իրենց արձակուրդն անցկացնել Ավստրալիայում: Երիտասարդները, սակայն, չգիտեին այս մայրցամաքում ապրող բազմատեսակ թունավոր միջատների ու կենդանիների մասին: Սակայն շատ շուտով նրանք ցանոթացան այդ կենդանիներից մեկի հետ: Տղաներից ոչ մեկի մտքով անգամ չէր անցել, որ փոքրիկ օղակաձև ութոտանին մահացու վտանգավոր կարող է լինել, այլապես նրանք չէին ձեռք տա կենդանուն: […]

̰
Չելյաբինսկում հայկական եկեղեցի կկառուցվի

23:50 16.07.2019

Չելյաբինսկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Нատալյա Կատովան փաստաթուղթ է ստորագրել, համաձայն որի՝ Չելյաբինսկում կառուցելու են առաջին հայկական եկեղեցին: «Որոշվել է հող հատկացնել տեղական կրոնական կազմակերպությանը «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» եկեղեցին կառուցելու համար »,- ասված է հայտարարության մեջ: Հայտնի է, որ հայկական եկեղեցին տեղակայվելու է Կուրչատովյան թաղամասի Բեյվելյա փողոցի վրա: Հատկացվելու է 315 քառակուսի մետր տարածք:    

̰
Ուժեղ փոթորիկ Սև ծովում

23:46 16.07.2019

Թուրքիայի հյուսիսային հատվածում՝ Սև ծովի ափին, զբոսաշրջիկները ծովամրրիկ են ֆիքսել: Այս մասին հայտնում է Güneş Gazetesi պարբերականը: Հայտնի է, որ փոթորկի հետևանքները զգացվել են Չատալզեյթին մարզի լողափերում, բայց վնասներ չեն եղել: https://www.youtube.com/watch?time_12=&v=owrobE2qtyg

̰
100-ից ավելի բժիշկների մասնակցությամբ վիրահատության արդյունքում հնարավոր է եղել առանձնացնել գլուխներով սերտաճած սիամական երկվորյակներին

23:32 16.07.2019

Լոնդոնում բարդագույն վիրահատություն է կատարվել:  Վիրահատությունը կատարվել է մի քանի փուլով, ավելի քան 100 մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները կարողացել են առանձնացնել գլուխներով սերտաճած սիամական երկվորյակներին: Սաֆա և Մարվա  քույրիկները երկու տարեկան են, Պակիստանից են: Մինչև վիրահատությունը բժիշկները մոդելավորել են նրանց գանգերի եռաչափ պատկերները: Առաջին վիրահատությունը կատարվել է 2018 թվականի հոկտեմբերին և տևել է  15 ժամ: Այն ժամանակ […]

̰
Զապորոժյեում մարդիկ արգելափակված են մնացել 57 մետրանոց կարուսելի վրա

23:19 16.07.2019

Զապորոժյեի շրջանի այգիներից մեկում շարքից դուրս է եկել շղթայաձև կարուսելը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են արգելափակված շուրջ  20 մետր բարձրության վրա: Խափանման ժամանակ կարուսելի վրա եղել է 24 մարդ: Կարուսելի ընդհանուր բարձրությունը 57 մետր է։ Դեպքի վայր ժամանած փրկարարները նշել են, որ այդ բարձրության աշտարակ չունեն: Այգու աշխատակիցները ստիպված են եղել սեփական ուժերով իջեցնել մարդկանց: […]

̰
Պակիստանը կրկին բացել է իր օդային տարածքը

22:07 16.07.2019

Պակիստանի իշխանությունները կրկին բացել են երկրի օդային տարածքը թռիչքների համար, սակայն չվերթների ուղղությունները պետք է համաձայնեցվեն երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության նետ: Ավելի վաղ, օդային տարածքը փակելուց հետո,  մի շարք ընկերություններ չեղարկել էին չվերթները դեպի Հնդկաստան, քանի որ Պակիստանը շրջանցող ճանապարհն էականորեն ավելացնում էր վառելիքի ծախսերը և ձեռնտու չէր: Պակիստանն իր օդային տարածքը, Հնդկաստան թռչող ինքնաթիռների […]

̰
Տեղատարափ անձրևների պատճառով Սոչին կրկին հեղեղվել է

21:59 16.07.2019

Տեղատարափ անձրևների պատճառով Սոչին կրկին հեղեղվել է: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Բազմաթիվ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ: Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ հորդառատ անձրևները Սոչիում դեռ կշարունակվեն: Տեղի իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ գետերի մակարդակը կարող է բարձրանալ: Եղանակը կսկսի բարելավվել հուլիսի 17-ին:  

̰
Ինչպե՞ս լավ ձմերուկ ընտրել

21:38 16.07.2019

Մոտեցել է ամռանն ամենաշատ սպառում ունեցող, բոլորի կողմից սիրված ձմերուկի սեզոնը: Թեև ձմերուկ սիրում են շատերը, սակայն հաճախ այն գնելիս դժվարամում են կողմնորոշվել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է. թե ինչպես պետք է ընտրել լավ ձմերուկ: Մի՞րգ, թե՞ հատապտուղ, և երբ ուտել այն Տարածված կարծրատիպ կա, որ ձմերուկը միրգ է, սակայն վերջինս ծառերի վրա չի աճում, իր կառուցվածքով […]

̰
BACK_TO_TOP