16:21 13.07.2019
Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Ձամբոլատ Տեդեևի` ԱՄՆ մուտքի այցագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայցը մերժվել է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Տեդեևը տեսակետ է հայտնել, որ դա արվել է վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի՝ Պուտինին ուղղված հայհոյանքներին ի պատասխան իր կողմից արված հայտարարությանը, որում նա պաշտպանել էր Պուտինին: Հիշեցնենք, որ մարզիչն ասել էր, […]
15:53 13.07.2019
Փարիզի փողոցներ այսօր բողոքի են դուրս եկել «սև բաճկոնները»: Այդ մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք Ֆրանսիայում առանց փաստաթղթերի բնակվող փախստականներն են և բողոքում են արտաքսումների դեմ: Ի նշան բողոքի՝ նրանք արգելափակել են Պանթեոնը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Ձերբակալվել է 37 մարդ:
15:20 13.07.2019
Ջիբրալթարի իշխանությունների կողմից կալանված իրանական Grace 1 նավթատար տանկերի 4 հոգանոց անձնակազմի անդամները, առանց մեղադրանքի առաջադրման, գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Ջիբրալթարի ոստիկանության թվիթերյան էջը: «Լցանավի անձնակազմի 4 անդամները գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանց նկատմամբ մեղադրանքներ չեն առաջադրվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանությունները կալանավորել էին […]
15:04 13.07.2019
Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ: Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր մեկուկես […]
15:00 13.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության […]
14:45 13.07.2019
Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած հեղեղումներից հետո զինված ուժերի խմբավորումներից մեկը ներգրավվել է աղետի հետևանքների չեզոքացմանը։ Զինվորականները, ըստ այսօրվա հաղորդագրության, արդեն մաքրել են հեղեղված տարածքի 70 տոկոսը։ «Ընդհանուր մաքրվել է հեղեղից տուժած 44,2 հեկտար տարածք, նշանակված շրջանում մնում է մաքրել 12,8 հեկտար։ Մաքրման ենթակա շրջանի ընդհանուր տարածքը 57 հեկտար է»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բուն […]
14:00 13.07.2019
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնումից հետո ԱՄՆ կոնգրեսի ռազմական ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները պաշտոնական ուղերձ են հղել Անկարային ու իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիա-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ։ Բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Կոնգրեսականները երկրի նախագահին կոչ են արել Ս-400 համակարգերի գնման առիթով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ։ Ընդ որում՝ նրանք Թուրքիան հայտարարում […]
13:11 13.07.2019
Ուկրաինայի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել «112 Ուկրաինա» հետուստաընկերության շենքը։ Անհայտ անձինք նռնականետով կրակել են շենքի ուղղությամբ։ Կրակոցը հավանաբար դիպուկ չի եղել, քանի որ արկը դիպել է շենքի պատին, ոչ ոք չի վնասվել։ Կիևի իրավապահները այս հարձակումը որակել են որպես ահաբեկչություն։ Հարձակումը գործողների ինքնությունը դեռ չի պարզվել։ Հարձակումը եղել է գիշերը, և ոստիկանությանը ժամը 03։40-ին դրա […]
12:48 13.07.2019
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած լրագրող Գեորգի Գաբունիան այժմ շրջում է թիկնապահի ուղեկցությամբ։ Լրագրողը որոշել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դա կարող է ունենալ հիմքեր, քանի որ նրա արարքը քննադատողներն արդեն գտել են նրա բնակարանի հասցեն։ Օրերս այն շենքում, որտեղ ապրում է Գաբունիան, հենց նրա բնակարանի շքամուտքի մոտ […]
12:36 13.07.2019
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների իր գործընկեր Մարկ Էսպերի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Կողմերը քննարկել են Թուրքիա ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական S-400-ների ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ […]
10:48 13.07.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]
10:00 13.07.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցություններ վարել Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է Kommersant.ru-ն: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «թագն իր գլխից չի ընկնի», եթե քննարկումներ անցկացնի այդ հարցի շուրջ: Զելենսկին նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են հետ վերադարձնել ռուս բանտարկյալներին, եթե ռուսական […]
09:12 13.07.2019
Մոսկովյան մետրոյում կինը մերկացել է, որպեսզի տեղ զիջեն։ Փոխանցում է Lenta.ru-ն։ Կինը խնդրել է տղամարդուն տեղը զիջել: Վերջինս հրաժարվել է՝ ասելով՝ ինչո՞ւ պետք է զիջեմ։ Դրանից հետո կինը կիսաշրջազգեստը բարձրացրել է և ներքնավարտիքը իջեցրել։ Այդ տեսքով նա մի քանի կայարան է անցել։
08:27 13.07.2019
National Geographic-ը բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթ է տեսանկարահանել: Այն ապացուցում է, որ շնաձկների շրջանում հանիբալիզմ կա: Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, National Geographic-ի անձնակազմն արձանագրել է, թե ինչպես են միմյանց դեմ պայքարում երկու սպիտակ շնաձկները, իսկ վայրկյաններ անց գիշատիչներից մեկը հոշոտում է մյուսին: Սկզբում շնաձկներից մեկը կուլ է տալիս ձկնորսական խայծը, այնուհետև հարձակվում է […]
08:15 13.07.2019
Ուկրաինական «24» հեռուստաալիքի լուրերի մեկնաբան Արտյոմ Օվդիենկոն հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Նա նաև հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 12-ին, «24» հեռուստաալիքը «Ռուսթավի 2»-ի հետ հեռուստակամուրջ է անելու։ Նրա խոսքերով՝ հեռուստակամուրջը կհեռարձակվի թե՛ եթերում, թե՛ սոցցանցերում, այն կտևի 2 ժամ։ Հաղորդավարը տեսագրվել է հեռուստաստուդիայում, սակայն հեռուստաալիքի տարբերանշանը […]
23:48 12.07.2019
ԱՄՆ ափային անվտանգության ծառայությունը թմրանյութեր տեղափոխող սուզանավ է կանգնեցրել: Համացանցում տեսանյութ է հրապարակված, որն արվել է այն պահին, երբ անվտանգության ծառայությունը հետևում է սուզանավին՝ փորձելով կանգնեցնել այն: Fox News-ի փոխանցմամբ՝ գործողություններն ընթացել են Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում: Իրավապահներին ի վերջո հաջողվում է հասնել սուզանավին ու բացել ստորջրյա նավի փականը: Հաղորդվում է, որ սուզանավում շուրջ 7 […]
22:53 12.07.2019
Վերջին երկու ավիավթարներից հետո Boeing-ի փոխնախագահը հեռացել է աշխատանքից: The Seattle Times-ը հայտնում է, որ Էրիկ Լինդբլադը պատասխանատու էր Boeing 737 MAX նոր մոդելի ինքնաթիռների արտադրության համար: Հաղորդվում է, որ Լինդբլադը Boeing-ում աշխատել է ավելի քան 34 տարի: Ընկերությունից հայտարարվել է, որ որևէ մեկը չի ստիպել նրան թողնել իր աշխատանքը, նա ինքն է տարեսկզբին աշխատանքից […]
22:37 12.07.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որով արգելվում է վաճառել զենք, որը կարող է Բաքուն կիրառել Արցախի քաղավիացիայի դեմ: «Ադրբեջանը մինչ օրս ԱՄՆ-ից զենք չի գնել և հնարավորություն ունի առաջատար ռազմական տեխնիկա ձեռք բերել այլ երկրներից»,- հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ում: Նախարարությունում նաև հայտարարել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հակաօդային պաշտպանության […]
21:37 12.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ պետական պարտքի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը, գրում է Gazeta.ru-ն: Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և կոչ է արել դատարկ բառեր չարտասանել ու ժամանակից առաջ չընկնել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ օրինագիծն ընդունելուց առաջ այն […]
20:01 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք […]
20:00 12.07.2019
Փարիզի Սորբոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի բարձր պարունակություն ունեցող ըմպելիքների օգտագործումն ավելացնում է օնկոլոգիական հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, գրում է Gazeta.ru-ն: Գիտափորձի հիմքում մասնակիցների առողջական վիճակի տվյալներն են, որոնք ընդունել են տարբեր սննդամթերքներ: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղցկեղի տարբեր ձևերի և մրգահյութերի, գազավորված ըմպելիքների և արհեստական շաքարային հավելումներով ըմպելիքների միջև եղած կապին: Գիտափորձին […]
19:53 12.07.2019
«Ռոսիա 24»-ի եթերում «Հարկավոր է խոսել» նախագիծն է: Տաղավարում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի գիտության, կինոյի, սպորտի գործիչներ, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ: Այս նախագիծը նմանատիպ հանդիպման երկրորդ փորձն է. նախապես փորձ էր արվել անցկացնել հեռուստակամուրջ Կիև-Մոսկվա, սակայն ուկրաինացի լրագրողները ճնշումների ենթարկվեցին, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ ստացան, ինչից հետո էլ հեռուստակամուրջը ձախողվեց: Այս հանդիպումը զրույց է եղբայրական […]
19:44 12.07.2019
Google-ի աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով լսում են Google Home սմարթ բարձրախոսի կամ Google Assistant-ի օգտատերերի ձայնային հրահանգները: Այս մասին հայտարարել է ընկերության արտադրության մենեջեր Դեցին Մոնսիսը: Նրա խոսքերով` Google-ը մեծաթիվ մասնագետների հետ է աշխատում, որոնք ստուգում են ամբողջ աշխարհից ուղարկված հրահանգները: Նրանք օգնում են ընկերությանը կատարելագործել ձայնի ճանաչման համակարգը, ինչպես նաև օգնում են ավելացնել համակարգում նոր […]
19:39 12.07.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի կինը` Մեգան Մարքլը, հնարավոր է` հղի է: Այս մասին հայտնում է IBT-ն: Մայիսին զույգն ունեցել է իր առաջնեկին, բայց թագավորական ընտանիքի կենսագիր Քեթի Նիկոլը ենթադրում է` հնարավոր է նրանք ևս մեկ երեխա ունենան: «Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է ինձ, որ նրանք իրոք ուզում են շատ մեծ ընտանիք ունենալ»,- ասել է […]
19:30 12.07.2019
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը նկարահանվում է «Ամբողջ կյանքն առջևում է» վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում: Այս մասին գրում է Variety ամսագիրը: Սա 84-ամյա դերասանուհու առաջին ֆիլմն է 10 տարվա դադարից հետո: Լորենը էկրանին կերևա մադամ Ռոզի դերում, որը վերապրել է Հոլոքոսթն ու ընկերացել 12-ամյա սենեգալցի տղայի հետ, որի անունը Մոմո է: Ֆիլմի ռեժիսորը Լորենի […]
19:10 12.07.2019
Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է դիմել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում բարեփոխումների իրականացման հարցում աջակցության խնդրանքով: Այդ մասին նա ասել է Cotidianul պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ: «Մենք բանակցություններ ենք վարում Սաակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի մասնագետների հետ: Մենք նախագիծ ենք մշակում արդարադատության համակարգի բարեփոխման ուղղությամբ: Պարոն Սաակաշվիլին այժմ մասնակցում է Ուկրաինայի քարոզարշավին: […]
19:07 12.07.2019
Ուկրաինայի դատախազությունը կասեցրել է Ռուսաստանում բնակվող, հայկական ծագումով գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ հետապնդումը։ Միաժամանակ, հայկական իրավապահների թիրախում է հայտնվել նրանց դատի տված ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը։ Պատմությունը սկսվել է նրանից, որ հայ գործարարները, որոնց պատկանում է «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերությունը, որոշել են իրենց գործունեությունը ընդլայնել ու ներդրումներ անել Ուկրաինայում։ 2008 թվականին նրանք դիմել են […]
19:00 12.07.2019
Սուպերմոդել Հայդի Քլումը գաղտնի ամուսնացել է իր սիրեցյալ՝ Tokio Hotel խմբի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ: Այս մասին հայտնում է TMZ-ն` հղում անելով սեփական աղբյուրներին: Ըստ տվյալների` զույգը իրենց հարաբերություններն օրինականացրել է դեռևս փետրվարին: Հարսանիքն էլ իբրև տեղի է ունեցել փետրվարի 22-ին: Ավելի վաղ մոդելը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ փետրվարի 22-ը իր և Թոմի […]
18:49 12.07.2019
Հուլիսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» («NDAA») փոփոխության առաջարկը, որը վերահաստատում է 2015թ. աշնանը կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Էդ Ռոյսի Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղության վերաբերյալ օրինագծի կարևորությունը։ Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ Օրինագիծը ենթադրում է, որ շփման գծում […]
18:23 12.07.2019
Մոսկվայի Արբատ փողոցում գտնվող «Չայխոնա» սրճարանում ձերբակալել են գլամուրային երգչուհի Կարինա Գագրիյանին: Պատճառը երգչուհու՝ իր երգերը տարօրինակ ձևով կատարելն է եղել: Կարինա Գագրիյանը կարծես թե երգչուհի է, միաժամանակ, երգչուհի չէ: Միլիոնավոր դիտումներ ունեցող տեսահոլովակներ նա չունի, միայն մեկ-երկու երգի տեսահոլովակ է նկարահանվել: Երեկ գրանցվել է երգչուհու կարիերայի գագաթնակետը. կինն իբրև թե երգել է՝ պարզապես բղավել […]