TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դատախազության որոշման վերաբերյալ

18:16 12.07.2019

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը իր դժգոհությունն է հայտնել կանադական «Ուկրաինացիների համաշխարհային կոնգրես» հասարակական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանում անցանկալի ճանաչելու վերաբերյալ ՌԴ դատախազության որոշման վերաբերյալ։ «Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական դժգոհություն է հայտնում այդ որոշման կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կիևն այս քայլը բնութագրում է որպես ռուսական ռեպրեսիվ քաղաքականության արտահայտություն և միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել ռուսական […]

̰
Քիմ Քարդաշյանին մեղադրում են հայտնի բրենդին կրկնօրինակելու մեջ

18:07 12.07.2019

Քիմ Քարդաշյանի և գերմանական Carolina Lemke բրենդի համատեղ մոդելավորած ակնոցների նոր հավաքածուն ապրիլին ներկայացվեց հանրության դատին: Այդ հավաքածուից մեկ ակնոց տարօրինակ է թվացել շատերին, քանի որ այն հիշեցնում է Emilio Pucci ակնոցը, որը անցած տարվա օգոստոսին կրել է հենց Քարդաշյանը: Քիմին այժմ մեղադրում են ուրիշի դիզայնը կրկնօրինակելու մեջ: Ստեղծված իրավիճակն ավելի է թեժացրել դիզայների դստեր` […]

̰
ՌԴ-ում մայրը համակարգչային խաղ խաղալու համար ծեծելով սպանել է իր մանկահասակ երեխային

18:00 12.07.2019

ՌԴ Լենինգրադի շրջանում ավարտվել է 38-ամյա կնոջ՝ իր 4-ամյա երեխային սպանելու գործով քննությունը, գրում է Vesti-ին: Կինը մեղադրվում է «մարդու առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու և անզգուշությամբ մահվան հասցնելու» հոդվածով: Քննության ընթացքում մայրը խոստովանել է մեղքը: Կինը պատմել է, որ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վերադարձել է տուն և տեսել, որ իր տղան համակարգչով խաղ է խաղում: […]

̰
Փարիզում ֆուտբոլային երկրպագուները անկարգություններ են սկսել

17:55 12.07.2019

Ալժիրի հավաքականի հաղթանակից հետո Փարիզում երկրպագուները անկարգություններ են սկսել, որոնք շարունակվել են նաև Ֆրանսիայի մյուս քաղաքներում: Այս մասին հայտնում է France Info-ն: Հայտնում են, որ Կոդ դ’Իվուարին հաղթելով` Ալժիրի հավաքականը դուրս է եկել աֆրիկյան ազգերի առաջնության կիսաեզրափակիչ: Հազարավոր մարդիկ հավաքվել են Ելիսեյան դաշտերում` հաղթանակը տոնելու, իսկ ավելի ուշ արդեն սկսվել են անկարգությունները: Ըստ նախնական տվյալների` […]

̰
«Շանթ»-ը՝ հեռուստադիտողի նախընտրելի լրատվամիջոց

17:41 12.07.2019

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI, International Republican Institute) 2019թ. մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել Հայաստանի 1200 բնակիչների շրջանում: Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Բնակավայրերն ընտրվել են պատահականության սկզբունքով: Հարցման նպատակն է եղել պարզել 2018թ. հոկտեմբերից հետո մարդկանց տրամադրություններում կատարված փոփոխությունները: Հարցման մի առանձին մաս էլ նվիրված է եղել մեդիային: Ըստ հարցման արդյունքների՝ […]

̰
Վաշինգտոնում դեռ հավատում են պատժամիջոցների ցնորքին․ ՌԴ ԱԳՆ

17:33 12.07.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրոնիկ հայտարարություն է հրապարակել ամերիկյան նոր պատժամիջոցների թեմայով ու բաց հարց է տվել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ իմաստ ունի՞ շարունակել պատժամիջոցներով անիմաստ ճնշումներն այն դեպքում, երբ դրանք ոչ մի արդյունք չեն տալիս, ոչ մի իմաստ չունեն։ Մոսկվայից հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, օրինակ, վնասում են հենց ամերիկացի թոշակառուներին, քանի որ վերջիններիս […]

̰
Կալիֆոռնիական ծոց է լցվել 3000 լիտր ծծմբաթթու

17:21 12.07.2019

Մեքսիկայում 3000 լիտր ծծմբական թթու է լցվել Կորտեսի ծով (Կալիֆոռնիական ծոց). պատճառը տերմինալից արտահոսքն է եղել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Արտահոսքը տեղի է ունեցել պոմպակայանի փականի խոտանի պատճառով: Մեքսիկական Սոնորա նահանգի Գուայմաս նավահանգստի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատակիցները փակել են պոմպակայանը և սկսել ծծմբաթթուն տեղափոխել՝ ավելի մեծ […]

̰
Ինչպե՞ս է բժիշկներին հաջողվել փրկել Արմեն Ջիգարխանյանի կյանքը

16:46 12.07.2019

Ռուսաստանցի գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է պատմել արտիստի առողջական վիճակի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, երիկամային անբավարարություն ունի: Բժիշկները նրան վիրահատել են: Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել նրա տարիքը, դրանից էլ բոլոր հնարավոր առողջական խնդիրներն են՝ սրտի, թոքերի հետ կապված: Նա բազմաթիվ […]

̰
Դուբայում զբոսաշրջիկներն արդեն կարող են ալկոհոլ ձեռք բերել խանութներից

16:23 12.07.2019

Դուբայում զբոսաշրջիկներին արդեն թույլ են տալիս ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել հատուկ խանութներից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախկինում զբոսաշրջիկները կարող էին ալկոհոլ ձեռք բերել միայն հյուրանոցներում, բարերում և ռեստորաններում: Իսկ այժմ նրանք 30 օրվա հավաստագիր են ունենալու Mercantile and Marketing International խանութների ցանցից ալկոհոլ գնելու համար: Նման հավաստագիր տրվում է 21 և ավելի տարիք ունեցող […]

̰
Ռուսական Ս-400-ների առաջին խմբաքանակն արդեն Թուրքիայում է

14:45 12.07.2019

Ռուսաստանի արտադրած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա։ Դրա մասին է վկայում տեսանյութերից մեկը, որ նկարված է Անկարայի ռազմաբազաներից մեկում, և որում երևում է ռուսական դրոշով ինքնաթիռից համակարգերի իջեցումը։ 📌 S-400'ler Ankara'da işte ilk görüntüler Türkiye'nin hava ve füze savunma ihtiyacının karşılanmasına yönelik S-400 Uzun Menzilli Bölge Hava ve Füze […]

̰
Տուվայում մեքենան ընկել է գետը. կա 10 զոհ

14:44 12.07.2019

Տուվայում ՈւԱԶ մակնիշի մեքենան ընկել  է գետը: 10 մարդ, այդ  թվում` 6 անչափահաս, մահացել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իրավապահ մարմինների տարածած հայտարարությանը: «08:55-ի սահմաններում Տեեկի գյուղի ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել: Տեղացին հաղորդել է, որ Բայ Տայգինսկի հատվածում գետն անցելու փորձի ժամանակ ավտոմեքենան ընկել է գետը: Հայտնաբերվել է […]

̰
Հայաստանն ու Իրաքը կարևորել են երկկողմ ներդրումները

14:36 12.07.2019

Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […]

̰
ԱՄՆ-ում տաքսին մխրճվել է ռեստորանի մեջ. կան տուժածներ

12:48 12.07.2019

Նյու Յորքում տաքսին բախվել է ռեստորանի պատին և ներս մտել: Պատահարի հետևանքով 8 հոգի տուժել է: Այս մասին հայտնում է Independent.-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Հայտնի է, որ 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 3-ը` հրաժարվել բժշկական օգնությունից: Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները:  

̰
NASA-ի ռոբոտը Մահվան հովտում բացառիկ առաքելություն է իրականացրել

12:22 12.07.2019

LEMUR ռոբոտը, որը ստեղծվել է NASA-ի լաբորատորիայի ինժեներների կողմից, կալիֆորնիական Մահվան հովիտում անցել է բոլոր փորձարկումները, գրում է Engadget-ը: Նշվում է, որ ռոբոտն է ընտրել իր ուղին: Ռոբոտը գործի է դրել իր 16 մատների մեջ ներկառուցված կեռիկները, որպեսզի հաղթահարի բարձրությունը: Ռոբոտը հասել է նպատակակետին և կարողացել է գտնել ծովային բույսերի բրածոներ: Այդ բույսերն ավելի քան […]

̰
Սափրվող կապիկը՝ համացանցի աստղ

12:20 12.07.2019

Համացանցում ակտիվորեն տարածվում է սափրվող կապիկի տեսանյութը: Կապիկը զգեստներ է հագել, ոճային սանրվածք ունի և հանգիստ կանգնել է, որպեսզի տերն իրեն սափրի: https://www.facebook.com/askhat.yerkinbekov/videos/937512829913487/

̰
Սուդանում հեղափոխության փորձ է արվել

12:12 12.07.2019

Սուդանում հեղափոխության փորձ է արվել: Այս մասին գրում է Ria Novosti-ին՝ հղում անելով տեղի հեռուստաալիքներից մեկին: «Փորձը կանխվել է»,-հայտնել է Սուդանի ռազմական խորհուրդը: Նշվում է, որ դեռևս մանրամասներ չկան, թե ով և ինչ եղանակով է ցանկացել երկում հեղափոխություն իրականացնել:

̰
Ինգուշեթիայում մորաքրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված աղջկա վիճակը բարելավվում է

11:14 12.07.2019

Ինգուշեթիայում մորաքրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 7-ամյա երեխայի վիճակը բարելավվում է, գրում է Ria Novosti-ին: Հիվանդանոցից նշում են, որ երեխայի վիճակը կայունացել է: «Աղջկա ինքնազգացողությունը լավացել է, նա սկսել է ավելի լավ սնվել, արդեն պաղպաղակ է ուտում: Շարունակվում է համակարգային բուժումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ինգուշեթիայում քննչական մարմինները 7-ամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով […]

̰
Թրամփը վիրավորել է իր մրցակիցներին, իսկ իրեն հանճար կոչել

11:06 12.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շարունակում է վիրավորել նախագահական ընտրությունների իր մրցակիցներին, գրում է Izvestia-ն: Հուլիսի 11-ին նա գրառմամբ հայտնել է, թե ինչով են կեղծ լուրերը տարբերվում սոցիալական մեդիայից: Նրա խոսքերով՝ երբ ինքը դադարեցնի լիազորությունները, որոշ լրատվական ընկերություններ կսնանկանան: Այդ իսկ պատճառով Թրամփը կարծում է, որ ամերիկացիները հիասթափված են կեղծ լուրերից և մտադիր […]

̰
Ռուսական էմբարգոյի դեպքում ընդհանուր վնասը կկազմեր 4 միլիարդ լարի. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

09:39 12.07.2019

Ռուսաստանի կողմից լիարժեք էմբարգոյի սահմանման դեպքում Վրաստանի վնասը կհասներ 4 միլիարդ դոլարի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: «Եթե սահմանվեր էմբարգո, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ, ապա ընդհանուր կորուստը կլիներ 4 միլիարդ լարի»,- ասել է Թուրնավան: «Մենք առանձնապես կախված չենք ռուսական շուկայից ու ռուս զբոսաշրջիկներից, սակայն այս ուղղությունն, այդուամենայնիվ, […]

̰
Տարոն Աճեմօղլուին շնորհվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում

09:27 12.07.2019

ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել: Այս մասին հայտնել է rusarminfo-ն: «Աճեմօղլուն արժանացել է ինստիտուտի բարձրագույն կոչմանը՝ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989 թվականին Աճեմօղլուն ավարտել է բրիտանական Յորքի համալսարանը: […]

̰
Ցնցումներից խուսափելու համար Մերկելը փոխել է դիմավորման պաշտոնական արարողության ձևաչափը

00:07 12.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոփոխություն է մտցրել արտասահմանյան հյուրերի դիմավորման պաշտոնական արարողության անցկացման ձևաչափում: Ինչպես հայտնում է Европейская правда-ն՝ գերմանիայի ղեկավարը Դանիայի նոր վարչապետ Մետտե Ֆրեդերիքսոնին է դիմավորել, իսկ երկու երկրների հիմները լսելու ժամանակ նրանք ոչ թե կանգնած են եղել, այլ նստած: Լրատվամիջոցները սա կապում են նախկինում գրանցված մի քանի դեպքերի հետ, երբ մի քանի […]

̰
Տաքսու վարորդը հրավիրվել է մասնակցելու օպերային ներկայացման

00:03 12.07.2019

Տաքսիստն իր ուղևորուհու համար Վերդիի արիան է կատարել: Հաղորդում է 1tv-ն։ Իսկ ուղևորուհին այդ ամենը տեսանկարահանել է ու տեղադրել համացանցում: Որոշ ժամանակ հետո տեսանյութը հազարավոր դիտումների է արժանացել, ապա այն տեսել է նաև Քեյփթաունի օպերայի վոկալի ուսուցիչը: Նա տաքսիստին հրավիրել է լսումների: Հիմա տղամարդը վոկալի մասնավոր դասընթացներ է ստանում, իսկ մեկ տարի անց կկարողանա պրոֆեսիոնալ […]

̰
Հարավային Օսիային վիրավորել է վրացական գինին

23:57 11.07.2019

Հարավային Օսիայի դեսպանատան ներկայացուցիչները Մոսկվայում վրդովված էին վրացական ԽՍՀ-ի պատկերված քարտեզով, որը իր մեջ ներառում էր նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքները: Այդ քարտեզը պատկերված է եղել վրացական գինու շշի վրա: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Դիվանագիտական գերատեսչության անդամները անհիմն էին անվանել տարածաշրջանային հողերը Վրաստանի կազմում ներառելը: Ըստ Հարավային Օսիայի դեսպանատան՝ «նման ամբարտավանությունը չի կարող […]

̰
Կոսմետիկայի «անպատշաճ» գովազդը զայրացրել է համացանցի օգտատերերին

23:54 11.07.2019

Ավստրալական Benefit կոսմետիկայի ընկերությանը համացանցում քննադատել են կոսմետիկայի չափից դուրս «անպատշաճ» գովազդի համար: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մեծ աղմուկ հանած տեսանյութում դեմքի տոնային քսուքի անիմացիոն սրվակը համբուրվում է սպունգի հետ, ապա` թաքնվում ծածկոցի տակ: Շատ հետևորդներ քննադատել են ընկերությանը «անպատշաճության» համար: Նրանք նշել են, որ կարիք չկա «սեքսուալացնել կոսմետիկ միջոցները» և, որ «նրանց […]

̰
Ընկած ինքնաթիռի օդաչուն դեպքի վայրից փախել է

23:52 11.07.2019

ՌԴ Ստավրոպոլի շրջանում փնտրում են Ан-2 ինքնաթիռի օդաչուին, որը կոշտ վայրէջք է կատարել բազուկի դաշտում, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է հուլիսի 10-ի գիշերը: Վթարից հետո օդաչուն անմիջապես փախել է: «Օդաչուն հավանաբար կորցրել է ինքնաթիռի կառավարումը և Ан-2-ը կոշտ վայրէջք է կատարել դաշտի վրա՝ ոռոգման ժամանակ: Օդաչուն դեպքի վայրից անհետացել է, հիմա […]

̰
Twitter-ում այս պահին գլոբալ խափանում կա

23:47 11.07.2019

Twitter-ում այս պահին գլոբալ խափանում կա։ Չի ստացվում մուտք գործել ո՛չ հավելվածից, ո՛չ որոնողական համակարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը։

̰
Նավալնին կալանքից ազատ է արձակվել

23:39 11.07.2019

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կալանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը: Նա 10 օրով կալանավորվել էր «ապօրինի ցույցերի մասնակցելու» համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ կալանավայրից դուրս գալիս նա հայտարարել է, որ ոստիկանությունն իրեն ապօրինի է կալանավորել՝ լրագրողներին կեղծ մեղադրանքներից պաշտպանելու նպատակով տեղի ունեցած ցույցերին մասնակցելու համար: Նա նաև ասել է, որ առաջիկայում պատրաստվում է […]

̰
Ցյուրիխում աքլորին դատապարտել են երեկոյան բարձր ծուղրուղու կանչելու համար

23:17 11.07.2019

Ցյուրիխի դատարանը դատապարտել է գիշերը չափազանց բարձր ծուղրուղու կանչելու համար: Այս մասին հայտնում է Neue Zurcher Zeitung-ը: Ավելի վաղ քաղաքացիները դատի էին տվել հարևաններից մեկին, որը ավտոտնակը հավաբուն էր դարձրել: Բնակիչները դժգոհել էին, որ երեկոյան արթնանում են աքլորների բարձր ձայների պատճառով: Որպես փաստ, հարևանները ձայնագրել էին աքլորի ծուղրուղուն: Պարզվել է, որ կենդանին նախատեսվածից ավելի բարձր […]

̰
Անհայտ անձը փորձել է Բուքինգհեմյան պալատ ներխուժել, երբ Եղիսաբեթ II-ը քնած է եղել

23:00 11.07.2019

Բրիտանական հայտնի The Sun պարբերականը հաղորդել է, որ անհայտ անձը բարձրացել է ցանկապատի վրա և փորձել է Բուքինգհեմյան պալատ ներխուժել, երբ Եղիսաբեթ II թագուհին քնած է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել  չորեքշաբթի գիշերը՝ ժամը 02:00-ին: 22-ամյա երիտասարդը թակել է պալատի դուռը, ինչից 4 րոպե անց նրան ձերբակալել են: Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնել […]

̰
Առաջին անգամ թռիչքի պատրաստվող կինը փորձել է ինքնաթիռին հասնել ուղեբեռների ժապավենով

22:00 11.07.2019

Կյանքում առաջին անգամ ինքնաթիռով թռիչքի պատրաստվող կինը բարձրացել է ուղեբեռների ավտոմատ ժապավենի վրա՝ մտածելով, որ այն իրեն կհասցնի ինքնաթիռի մոտ: Պատահարի տեսանյութը հրապարակում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի օդանավակայանում: Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է ուղևորը կանգնում գրանցման կետին կից ժապավենի վրա, փորձում ոտքի վրա կանգնած մնալ, սակայն ընկնում է: Օդանավակայանի աշխատակիցները […]

̰
BACK_TO_TOP