12:46 10.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփեց իրենց հանդիպման արդյունքները: «Այսօր ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և երախտագիտություն հայտնեց ԵՄ օժանդակության համար։ […]
12:38 10.07.2019
Եվրոպական միության կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում ԵՄ-ն նոր դեսպան ունի: «ԵՄ Բարձր հանձնակատար, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին առաջադրել է տիկին Անդրեա Վիկտորինին որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Նախագահ Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի դեսպան Սվիտալսկիին։ Դեսպան Վիկտորինը փորձառու դիվանագետ է, նախկինում աշխատել […]
12:36 10.07.2019
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել իր օրակարգից: «Առաջին այցս է Հայաստան՝ հեղափոխությունից հետո, և լավ հնարավորություն է համագործակցության համար։ Խոսել ենք համաձայնագրի իրականացման ընթացքի մասին»,- ասաց նա: Տուսկը նշել է, որ իրենք անդրադարձել են իրավունքի գերակայության և կաշառակերության դեմ պայքարին։ «Եվրոպական […]
12:05 10.07.2019
Չինաստանում ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը կարող է հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել: Տեսանյութում երևում է, որ դրոնն ունի ջրի հզոր ճնշում և արագորեն կարողանում է մեկուսացնել հրդեհը: Նման սարքերի ստեղծումը կարող է նպաստել հրդեհների ավելի արագ և արդյունավետ մարմանը:
11:41 10.07.2019
Աշխարհում 100 տարեկան մարդկանց թիվը ռեկորդային աճ է գրանցել, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին: Նշվում է, որ 2019 թվականին նրանց թիվը հասել է 533 հազարի: 2000 թ. երկարակյացների թիվը եղել է 151 հազար, այսինքն՝ նրանց թիվն ավելացել է 4 անգամ. հատկանշական է, որ երկարակյացների 80 տոկոսը կանայք են: 2000թ. մեկ միլիոն բնակչի […]
11:24 10.07.2019
Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Ակցիայի կազմակերպիչը ՀՅԴ «Նոր սերունդ»-ն է: Բողոքի ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են հիշել՝ Ադրբեջանին իրենց վաճառած զենքը կիրառվում է Արցախը պահող իրենց քույրերի ու եղբայրների դեմ:
08:35 10.07.2019
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայում ՝ դատարանի շենքի մոտ, վեճի ընթացքում կոտրել է տարեց կնոջ ձեռքը։ Այս մասին հայտնում է տեղի Odessit.ua պորտալը։ Հաղորդվում է, որ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ պիկետ էր կազմակերպել դատարանի շենքի մոտ, որտեղ ընթերցվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի անօրինական գնման մասին գործով դատավճիռը։ Ակցիայի […]
08:20 10.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սվերդլովսկի երկրամասի բազմազավակ մի ընտանիքի հետ, որին շնորհվել է «Ծնողական փառք» կոչումը: Life պորտալի հրապարակած կադրերում երևում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը հասցրել է ջերմ հարաբերություններ հաստատել ընտանիքի ամենափոքր անդամի՝ իր անվանակից Վովայի հետ և կերակրել նրան։
23:03 09.07.2019
Հանացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ավստրալիայի Ուելս քաղաքում կայարանի ուղևորահարթակը «կենդանացել», գրում է Life-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է գնացքի բաց դռներին մոռենում մի կին, որի մի ձեռքին իր երեխան է, իսկ մյուսին՝ սայլակը, կնոջ կողքին է 4-ամյա տղան: Երեխան փորձել է մտնել վագոն, սակայն ընկել […]
22:38 09.07.2019
Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան՝ ուղարկելով մոտ 80 հազար զինծառայող Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնել է En Son Haber-ը: «Զինվորականների և զրահապատ մեքենաների տեղափոխումը, դրանց սահմանի երկայնքով կուտակումը շարունակվում է անդադար»- ասվում է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: «Այս անգամ կատարվել են ավելի շատ փոխադրումներ, քան նախորդ անգամներ: Մոտ 80 […]
20:00 09.07.2019
Դանիայի Յուտլանդիա կղզում բացվել է Løvtag հյուրանոցի առաջին համարը, որը գտնվում է ծառի վրա: Նշվում է, որ ծառի վրա հյուրանոցային համար բացելու միտքը ծագել է այն ժամանակ, երբ նրա հայրը բողոքել է, որ չի կարողանում գումար վաստակել փայտե արտադրությամբ: Այս պահին պատրաստ է միայն հյուրանոցի մի համարը, սակայն այն ամրագրել է 70-ից ավելի մարդ: Նշվում […]
19:39 09.07.2019
2014թ. Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում 39-ամյա Ռուտ Բրինը վիճակախաղով շահել է 80 միլիոն ֆունտ սթեռլինգ, գրում է The Sun-ը: Շահումը ստանալուց հետո Ռուտը աշխատանքից դուրս չի եկել (նա ծննդատան աշխատակցուհի է), քանի որ կարծում է՝ գումարը փոքր չէ, սակայն չի բավականացնի 35 տարեկանում թոշակի գնալու համար: Կինը կարողացել է վճարել աղջկա ուսման վարձը, մարել ծնողների […]
19:30 09.07.2019
Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ դոլարային միլիարդատերերի թվի նվազում է գրանցվել: Այս մասին պարզ է դառնում Capgemini ընկերության հրապարակած տվյալների ուսումնասիրությունից: Ըստ այդ տվյալների՝ 2018 թվականին աշխարհում հաշվվել է մոտ 18 միլիոն միլիարդատեր: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա 0.3 %-ով ավելի պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատ: Այս նույն ժամանակ դոլարային միլիարդատերերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն […]
19:20 09.07.2019
Ամերիկուհին սխալմամբ ուրիշի երեխաներին է ծնունդ տվել ու ստիպված է եղել նրանց հանձնել իրենց կենսաբանական ծնողներին: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ԱՄՆ Նյու Յորք նահանգի բնակչուհին երկար ժամանակ չի կարողացել հղիանալ, իսկ բավական թանկարժեք արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալուց հետո պարզվել է, որ իր ծննդաբերած երկու երեխաներն իրենը չեն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ դեպքը տեղի […]
19:04 09.07.2019
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «ՌԴ նախագահի որոշումը միակ և ճիշտ որոշումն է, որը կարելի է միայն ողջունել»,- ասել է նա: Այսպես, դիվանագետը նշել է, որ տեղի ընդդիմադիր գործիչների հակառուսական հայտարարությունները, որ դարձել են իրավիճակի սրացման պատճառ, «կտրականապես անընդունելի են […]
18:37 09.07.2019
Հարավային Կորեայի քաղաքացին փախել է Հյուսիսային Կորեա ու գովաբանել այդ երկրի ղեկավարությանը: Այս մասին հայտնում է Business Insider-ը: Հաղորդվում է, որ 73-ամյա Չհե Ու Հուկը ժամանել է Փհենյանի օդանավակայան ու հայտարարել, որ այդ երկիր է մեկնել ընդմիշտ մնալու նպատակով: Նա հայտարարել է, որ այդ երկիր է եկել, որպեսզի միավորի երկու Կորեաները: Հյուսիսային Կորեայի քարոզչական կայքերից […]
18:14 09.07.2019
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների հետագա ինտեգրումը շարունակելու վերաբերյալ, բայց խոսքը պետությունների միավորման մասին չէ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահը։ «Մենք պատասխանել ենք գլխավոր հարցին, որը, ինչպես գիտեք, պարբերաբար դաշտ էր նետվում բոլոր կողմերից, չգիտեմ՝ ինչ նպատակով։ Այն է՝ կմտնի՞ Ռուսաստանը Բելառուսի կազմի մեջ կամ Բելառուսը՝ Ռուսաստանի […]
18:04 09.07.2019
Չնայած ՌԴ խորհրդարանի բոլոր խմբակցությունները կառավարությանն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բայց երկրի նախագահը դեմ է դրան։ Այս մասին նա ասել է Եկատերինբուրգում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Վրաստանի դեմ այդ արշավի պատճառը վրացական «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում հաղորդավարի հնչեցրած հայհոյանքներն են Վլադիմիր Պուտինի, նրա ծնողների հասցեին։ Այս մասին հարցին Պուտինը պատասխանել է․ «Մեկը […]
17:26 09.07.2019
Ճապոնական Ruby տեսակի խաղողի ողկույզը վաճառվել է 11 հազար դոլարով, գրում է Kyodo News-ը: Խաղողի գնորդը, ով ճապոնական հյուրանոցային ցանցի մենեջեր է, հայտարարել է, որ նման գին է վճարել, որպեսզի նշի Ruby-ի ստացման 12-ամյակը: Նշվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ կվաճառվի այս տեսակի խաղողի 26 հազար ողկույզ: Ruby Roman տեսակի խաղողը համարվում է աշխարհում ամենաթանկը, […]
17:10 09.07.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են, և իր աշխատանքներում ռուսական պատվիրակությունը հենվում է հենց այդ իրողության վրա։ Այս մասին Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ «Խորհրդարանական վեհաժողովի որոշումն արդեն ընդունված է։ Մեր խորհրդարանական պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են՝ առանց որևէ բացառության, և […]
17:06 09.07.2019
Այն բանից հետո, երբ վրացական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել էր Պուտինին, Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դեմ է արտահայտվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ «Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը։
16:45 09.07.2019
81 տարեկանում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան: Այս մասին հայտնել է Todo Noticias-ը: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ դե լա Ռուային ծանր վիճակով հոսպիտալացրել են: Նախկին նախագահին տեղափոխել էին Բուենոս Այրեսի Alexander Fleming կլինիկա՝ սրտային և երիկամային անբավարարության պատճառով: «Ցավում եմ նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ: Ժողովրդավար քաղաքական […]
16:29 09.07.2019
Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Նա ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգելով զոհվածների հիշատակը:
15:45 09.07.2019
«Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիայի»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր անցկացված մամլո ասուլիսին: Նրա խոսքերով` խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: «Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիային` իրավիճակի լարմանը: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի իր բնութագրմամբ «ծայրահեղական» ուժերից եկող սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակների […]
14:56 09.07.2019
Թուրքիայի դատախազությունը 176 զինվորականի ձերբակալության հրաման է տվել: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնել է Aljazeera-ն: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրամանները տրվել են Թուրքիայի Ստամբուլ և Իզմիր նահանգների դատախազների կողմից: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները տարբեր ռազմական կառույցների աշխատակիցներ են և սերտ կապերի մեջ են […]
14:21 09.07.2019
Աֆղանստանի կառավարությունն ու «Թալիբանը» հավանություն են տվել «ճանապարհային քարտեզին», որը հնարավորություն կտա խաղաղ եղանակով կարգավորել երկարատև, արյունալի հակամարտությունը: Բանակցող կողմերը համատեղ հռչակագիր են հրապարակել, որով պարտավորվում են հրադադար հաստատել, խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը հասցնել զրոյի և պաշտպանել կանանց իրավունքները: Այս մասին հայտնել է BBC-ն: Հռչակագրի համաձայնեցման ֆոնին այսօրվանից կշարունակվեն նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» բանակցությունները: […]
14:10 09.07.2019
ՌԴ Պետդումայի անդամները կոչ են արել քրեական գործ հարուցել ու դատել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիային, հայտնում է Ria Novosti-ն: «Անհրաժեշտ է Վրաստանի ներկայացուցչին քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նա իրեն անվայել է պահել և վիրավորել երկրի ղեկավարին: Պահանջում ենք նրան արտահանձնել ՌԴ»,- լրագրողների ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Նա նշել է, […]
13:10 09.07.2019
Վան քաղաքում բնակվող կատուն ու աղվեսն ընկերացել են: Սոցցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, թե ինչպես են կենդանիները խաղում, ողջագուրվում:
13:09 09.07.2019
Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային ծանր վիճակով հոսպիտալացրել են: Այս մասին հայտնել է Todo Noticias-ը: Հաղորդվում է, որ 81-ամյա նախկին նախագահին տեղափոխել են Բուենոս Այրեսի Alexander Fleming կլինիկա սրտային և երիկամային անբավարարության պատճառով: Դե լա Ռուայի հարազատները հայտարարել են, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուայի վիճակը շարունակում է ծանր մնալ, հույս ունեն՝ վիճակը […]
12:40 09.07.2019
Ծառերը կարող են սիրել, գրկախառնվել, նույնիսկ հոգ տանել միմյանց մասին, ինչպես ամուսնական զույգերը: Դա ապացուցել են գիտնականները: Գերմանացի հետազոտող Պիտեր Վոլլեբենը ոչ միայն սիրում է ծառեր, այլև իր կյանքը նվիրել է այս հրաշալի «օրգանիզմների» ուսումնասիրությանը: Ծառագետ-գիտնականը ոչ միայն ուսումնասիրել է բնության այդ հրաշքը, այլև «Խելամիտ ծառեր» վերնագրով վավերագրական ֆիլմ նկարահանել նրանց մասին: «Ծառերը կարող են […]