TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայտնի է 2019 թվականի լավագույն բնակելի տունը

14:20 11.07.2019

AR House 2019-ի վարկածով՝ ճապոնական Կուրասիկի քաղաքի տունը լավագույնն է ճանաչվել, հայտնում է The Architectural Review-ն: Ճապոնական հին տանը նոր շունչ է հաղորդվել, ճարտարապետները դրան ժամանակակից տարրեր և բաց տարածություն են ավելացրել: Մրցույթին մասնակցել է երկրագնդի տարբեր վայրերից մոտ 200 նախագիծ: General Design Co’s house in Kamitomii, Japan wins the AR House awards 2019 — […]

̰ ̰
Բժիշկները պարզել են  շոկոլադ ուտելու թույլատրելի չափաբաժինը

13:40 11.07.2019

Բժիշկները նշել են, թե օրական որքան շոկոլադ կարելի է ուտել և չվնասել առողջությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մասնագետները նշել են, որ ամեն օր կարելի է ուտել սև շոկոլադե սալիկի ուղիղ կեսը: Նրանք նաև հավելել են, որ շոկոլադը պետք է ուտել օրվա առաջին կեսին, իսկ կակաոյի պարունակությունը պետք է լինի 50 տոկոսի սահմաններում: Կալորիականության […]

̰
Չինաստանի հարավարևելյան նահանգներում ջրհեղեղ է. կան զոհեր

13:34 11.07.2019

Չինաստանի հարավարևելյան նահանգներում մի քանի օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևներն ու հեղեղումները: Դրանց պատճառով զոհվել է 11 մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղետի գոտում են հայտնվել 10 քաղաքների մոտ 3 միլիոն բնակիչներ: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 257 հազար մարդու, ևս 100 հազար […]

̰
Պակիստանում գնացքներ են վթարվել. կան զոհեր և վիրավորներ

13:18 11.07.2019

Պակիստանի Սադիքաբադ քաղաքում մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 11, ևս 60-ը վիրավորվել են: Պակիստանի ոստիկանության ծառայությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Իրկուտսկում հեղեղումներ են. 37 հոգի հոսպիտալացվել է

12:45 11.07.2019

Իրկուտսկի մարզում հեղեղումներ են, 1 օրում հոսպիտալացվել է 37 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Առողջապահության նախարարության տարածքային ղեկավարը հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 3989-ի: «Այսինքն՝ բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը եղել է 524, որոնցից 37-ին հոսպիտալացրել են»,- ասված է հայտարարության մեջ:    

̰
«Փակե´ք բերանը». վրացի օգտատերերի արձագանքը «Ռուսթավի-2»-ի տնօրենի` գինու և բորժոմիի մեջ միզելու մասին հայտարարությանը

12:38 11.07.2019

Սոցցանցերի վրացի օգտատերերն արձագանքել են վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը` կապված ռուսական կողմից վրացական արտադրանքի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Օգտատերերը վրդովվել են Գվարամիայի այն խոսքերից, որում նա պատրաստակամություն էր հայտնել միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ: Վրացիները կարծիք են հայտնել, որ նա իրեն նման արտահայտություններ […]

̰
ԱՄՆ նախագահական ընտրություններին սպառնացող վտանգներ կան

12:03 11.07.2019

Միացյալ Նահանգների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նախազգուշացրել են 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին սպառնացող վտանգների մասին: Այդ մասին նրանք զեկուցել են Կոնգրեսին և ներկայացրել են հակազդեցության միջոցները: Ազգային հետախուզության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն ասել է, որ կան սպառնալիքներ, և որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ դրանք չեզոքացնելու համար:

̰
Իրանական զինված մոտորանավերը Հորմուզի նեղուցում փորձել են կալանել բրիտանական նավթակիրը

11:50 11.07.2019

Իրանական հինգ զինված մոտորանավեր Հորմուզի նեղուցում փորձել են կալանել բրիտանական նավթակիրը, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Հաղորդում է CNN հեռուստաալիքը։ Իրանական կողմը  բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում: Սակայն բրիտանական ռազմանավը, ի պատասխան իրանական կողմի պահանջի, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի […]

̰
Դոնի Ռոստովում փոխհրաձգությունից վիրավորված Արսեն Մարկոսյանը ՀՀ քաղաքացի չէ. ԱԳՆ

11:46 11.07.2019

Դոնի Ռոստովում փոխհրաձգությունից վիրավորված Արսեն Մարկոսյանը ՀՀ քաղաքացի չէ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:  Հիշեցնենք, որ օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Առանց համարանիշի երկու մեքենաներ մոտեցել էին մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ: Մյուս մեքենայում գտնվել են վարորդը և երկու կանայք: Հայտնի է, […]

̰
Հունաստանում փոթորիկը 6 զբոսաշրջիկի մահվան պատճառ է դարձել

11:43 11.07.2019

Հունաստանի Հալկիդիկի շրջանում ուժեղ փոթորկի հետևանքով մահացել է 6 մարդ, տասնյակ մարդիկ են տուժել, հաղորդում է Reuters-ը: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մահացածների թվում են Չեխիայից, Ռումինիայից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ: Չեխ ամուսնական զույգը մահացել է, երբ քամին քշել է նրանց կցորդիչը, իսկ Ռումինիայի կին քաղաքացին իր 8-ամյա որդու հետ մահացել է Նեա-Պլագիա փոքր քաղաքում գտնվող ռեստորանի […]

̰
Տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժից ու ողջ մնացել

09:06 11.07.2019

Հուլիսի 9-ի առավոտյան Կանադայում տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժի ամենաբարձր հատվածից։ Ինչպես հաղորդում է ВВС-ն, տղամարդն ինքնուրույն դուրս է եկել ցամաք։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը բարձրացել է 57 մետրանոց արգելապատնեշի վրայով և ընկել ջրի մեջ: Նրան հայտնաբերել են քարերի վրա նստած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել։        

̰
ԱՄՆ-ում մահացած կինն «օգնել» է երեխային լույս աշխարհ գալ

08:52 11.07.2019

ԱՄՆ Օհայո նահանգում կինն առաջին անգամ երեխա է լույս աշխարհ բերել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո։ Այդ մասին հաղորդում է NBC News-ը։ Գիտնականները փորձի ժամանակ մահացած կնոջ արգանդ են օգտագործել։ Փորձին մասնակցել է արգանդային անպտղությամբ 10 կին։ Հետազոտողները որոշել են պարզել՝ մահացած դոնորները կարո՞ղ են արդյոք արգանդի դոնորներ լինել։ Նախագիծը մեկնարկել է 2015-ից, վիրաբույժներն արգանդի […]

̰
Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

22:46 10.07.2019

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին`Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ: «Դա սարսափելի […]

̰
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը սկանդալի ֆոնին հրաժարական է տվել

20:15 10.07.2019

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը հրապարակել է դեսպանի՝ բրիտանական կողմի հետ գաղտնի նամակագրությունը: «Իմ պաշտոնի և պաշտոնավարման ժամկետի մասին բազմաթիվ ենթադրություններ են եղել: Ես ուզում եմ վերջ տալ այդ շահարկումներին»,- ասել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը: […]

̰
ԱՄՆ-ում դինոզավրերի վազք է անցկացվել

20:00 10.07.2019

ԱՄՆ Օբերն քաղաքում դինոզավրերի վազք է տեղի ունեցել: Նշվում է, որ վազքն իրականացրել են դինոզավրերի հագուստներով մի խումբ մարդիկ: Այն անցկացվել է Emerald Downs ձիարշավարանում: Նշվում է, որ արտասովոր մարաթոնին մասնակցել է 25 մարդ և հաղթել է 13 համարի ներքո հանդես եկող մասնակիցը: Սա ավանդական վազք է, որն իրականացնում են կրծողների և միջատների դեմ պայքարող […]

̰
Ինչպես է քաղցած առյուծը հարձակվում փղի վրա

19:51 10.07.2019

Զիմբաբվեի ազգային պարկում ականատեսները նկարել են, թե ինչպես է սոված առյուծը հարձակվել փղի վրա: Գիշատիչը մի քանի անգամ փորձել է բռնել փղի ականջն ու գլուխը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փիղը փորձում ազատվել առյուծի ճիրաններից: Մի քանի րոպե անց նրան հաջողվում է գիշատչից ազատվել և իր ձագերի […]

̰
Օդաչուն ղեկին ուշագնաց է եղել

19:45 10.07.2019

Montenegro Airlines ավիաընկերության  Մոնտենեգրո-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալուգայում առաջին օդաչուի գիտակցությունը կորցնելու պատճառով: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի մասին անձնակազմին առաջինը հայտնել է երկրորդ օդաչուն, որն էլ հենց ինքնաթիռը «նստեցրել է» Կալուգայում: Ավիացիոն ծառայության ներկայացուցիչները նշել են, որ վայրէջքը նորմալ է եղել, տուժածներ չկան: Օդաչուին հոսպիտալացրել են:  

̰
Դո՛ւրս արի այստեղից, ավազա´կ. Զելենսկին վիճել է պատգամավորի հետ

19:21 10.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու Բորիսպոլի քաղխորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունոկի միջև աշխատանքային խորհրդակցության ժամանակ բախում է տեղի ունեցել: «Զրույցն» ավարտվել է նրանով, որ Զելենսկին պատգամավորին դուրս է հրավիրել սենյակից՝ ասելով. «Դո՛ւրս արի այստեղից, ավազա´կ»: Նիստի ժամանակ քննարկվում էին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Բորիսպոլի կենտրոնական շրջանային հիվանդանոցի հարցը: Նախագահին զայրացրեց, որ շրջվարչությունը, քաղաքապետը և հիվանդանոցի տնօրենը չեն […]

̰
Իրանը չի խախտում միջուկային համաձայնագրի կետերը. Ռոհանի

18:42 10.07.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրենք գործում են բացառապես Միջուկային համաձայնագրի շրջանակում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է այն բանից հետո, երբ Թեհրանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել է կատարել համաձայնագրով նախատեսված պարտավորությունների մի մասը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը գործում է Համապարփակ և ընդլայնված գործողությունների ծրագրին ու համաձայնագրին համապատասխան և չի խախտում համաձայնագրի […]

̰
Դոնի Ռոստովում հրաձգության ժամանակ հայ վարորդ է վիրավորվել

18:21 10.07.2019

Օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Առանց համարանիշների երկու մեքենա մոտեցել է մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ: Մյուս մեքենայում գտնվել են վարորդը և երկու կին: «Վարորդը 45-ամյա տեղացի Արսեն Մարկոսյանն  է եղել: Հրազենային վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց»,- այս մասին հայտնում է «Блокнот Ростов» պարբերականը: Հայտնի է, որ […]

̰
Մերկելի ինքնազգացողությունը դարձյալ վատացել է

18:00 10.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական միջոցառման ժամանակ դարձյալ ընկել է ցնցումների մեջ: Այս անգամ հանդիպումը Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ է եղել: Տեսանյութում երևում է, որ Մերկելը հյուրի կողքին կանգնած է և հանկարծակի սկսում է ցնցվել: Մերկելի մամուլի ծառայությունը օպերատիվ կերպով արձագանքել է տեղի ունեցածին  և տեղեկացրել, որ կանցլերն այժմ իրեն լավ  է զգում: «Կանցլերն […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն Պուտինի հայտարարությունը որակել է որպես «պատմական փաստերի սուբյեկտիվ ներկայացում»

17:50 10.07.2019

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վրաստանի պատմության, տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, որում  Պուտինը Վրաստանին մեղադրել էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի բռնազավթման մեջ: Զալկալիանիի խոսքով` Պուտինի հայտարարությունը նոր չէ և «պատմական փաստերի սխալ, սուբյեկտիվ, միտումնավոր ներկայացում է»: «Վրաստանի բազմադարյա պատմության մեջ գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Վրաստանի տարածքային […]

̰
«Ռուսթավի-2»-ի տնօրենը պատրաստ է միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ

16:51 10.07.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ վրեժխնդիր լինելու համար պատրաստ է միզել գինի ու հանքային ջուր արտադրողների այն արտադրանքի մեջ, որն արտահանվում է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Vz.ru-ն: «Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, […]

̰
Ուկրաինան լքում է ԱՊՀ հերթական համաձայնագիրը

16:30 10.07.2019

Ուկրաինայի կառավարությունը, այդ երկրի ընթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, որոշում է կայացրել դադարեցրել է իր մասնակցությունը ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում բեռնատարների կշռման վկայագրի ներդրման մասին միջազգային համաձայնագրին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Համաձայնագիրը ԱՊՀ երկրների միջև կնքվել էր 2004 թվականին, Ուկրաինայում ուժի մեջ էր մտել 2006 թվականին: Այն նպատակ ունի համակարգել համապատասխան վկայագրերի տրամադրումը, ինչպես նաև դյուրացնել […]

̰
Լիակատար աջակցություն և համերաշխություն. ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսին

15:55 10.07.2019

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կողմից Կիպրոսի ԲՏԳ-ում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի […]

̰
Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին. Պեսկով

14:55 10.07.2019

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե Կրեմլը պատարաստ է վերականգնել Վրաստանի հետ օդային կապը: Դրան արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է aif.ru-ն: Պեսկովը նշել է, թե Կրեմլը վստահ է, որ վաղ թե ուշ ավիաթռիչքները կվերականգնվեն, սակայն հիմա, հաշվի առնելով Վրաստանի ժողովրդի բևեռացումը և հակառուսական դրսևորումները, դրանք չեղարկված կմնան: Պեսկովը նշել է, […]

̰
Ֆրանսիան և Եգիպտոսը Կիպրոսի հարցով զգուշացում են արել Թուրքիային

12:57 10.07.2019

Ֆրանսիան և Եգիպտոսը կոշտ են արձագանքել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Եգիպտոսի արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան շարունակում  է միակողմանի որոշումներ կայացնել, որոնք կարող են լարվածություն առաջացնել Միջերկրական ծովի արևելքում։ Կահիրեն մտահոգված է Թուրքիայի՝ Կիպրոսի մոտակայքում երկրաբանական աշխատանքներ կատարելու մտադրությունից»։ Եգիպտոսը նաև […]

̰
Ունեցանք արդյունավետ քննարկում. Փաշինյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին

12:46 10.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփեց իրենց հանդիպման արդյունքները: «Այսօր ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և երախտագիտություն հայտնեց ԵՄ օժանդակության համար։ […]

̰
Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

12:38 10.07.2019

Եվրոպական միության կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում ԵՄ-ն նոր դեսպան ունի: «ԵՄ Բարձր հանձնակատար, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին առաջադրել է տիկին Անդրեա Վիկտորինին որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Նախագահ Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի դեսպան Սվիտալսկիին։ Դեսպան Վիկտորինը փորձառու դիվանագետ է, նախկինում աշխատել […]

̰
BACK_TO_TOP