Հայաստանի գրադարանները Կոնգրեսի գրադարան են ուղարկել շուրջ 540 անուն գիրք և ամսագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

Հայաստանի գրադարանները Կոնգրեսի գրադարան են ուղարկել շուրջ 540 անուն գիրք և ամսագիր

17:03 26.06.2019

ՀՀ ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների.

«ԱՄՆ դեսպանությունը հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների: Օրինակ՝ 2005-ից դեսպանության Ամերիկյան կենտրոնն աջակցել է հայկական գրադարանների ու ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի միջև իրականացվող գրքերի փոխանակման ծրագրին, և մենք ավելի քան 3740 անուն հայկական գրքեր ենք առաքել՝ հարստացնելու Կոնգրեսի գրադարանի հայկական հետազոտական հավաքածուն:

Իսկ այս վերջին երկու տարիներին Հայաստանի ակադեմիական գրադարանները, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն ու Երևանի պետական համալսարանի գրադարանը Կոնգրեսի գրադարան են ուղարկել շուրջ 540 անուն գրքեր, տեսասկավառակներ և ամսագրեր: Իսկ հայկական գրադարանները կարող են ստանալ գրքեր Կոնգրեսի գրադարանի գրափոխանակման շտեմարանից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

16:29 16.05.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։ Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...

Թրամփը հաստատել է, որ միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացվել Իրանին

16:25 16.05.2025

Թրամփը հաստատել է, որ միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացվել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի նոր առաջարկ։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի օրը նաև Թրամփը նշեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և […] ...

Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը

16:21 16.05.2025

Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է թիմի խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։ Ակումբի նախագահը բարկացած է Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» գործնականում զրկվել է Լա լիգան հաղթելու հնարավորությունից։ Պերեսը հույս ունի, որ «Ռեալն» անհաջող մրցաշրջանի վերջում կկարողանա հաղթել աշխարհի ակումբային գավաթը։ Հենց այդ նպատակով Պերեսն […] ...

Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16:15 16.05.2025

Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

16:10 16.05.2025

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

16:04 16.05.2025

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...

BACK_TO_TOP