01:00 08.06.2019
Իսրայելական IAI (Israel Aerospace Industries` Իսրայելյան ավիացիոն արդյունաբերություն- խմբ.) ընկերությունը համալրել է իր Heron ԱԹՍ-ների շարքը: Razminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Janes ռազմական հանդեսը: Աղբյուրի փոխանցմամբ՝ T- Heron-ն առաջին անգամ կցուցադրվի հունիսի 17-23-ը Փարիզում կայանալիք ավիացուցահանդեսի ընթացքում: Սարքը կարող է զարգացնել առավելագույնը 220 կմ/ժ արագություն, թռիչքներ իրականացնում է մինչև 7 կմ բարձրության վրա: Այն […]
00:16 08.06.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական աղտոտված նավթի մատակարարման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման հարցերի քննարկման ընթացքում Բելառուսական նավթավերամշակող ընկերությունները չպետք է «ծնկի իջնեն», փոխանցում է բելառուսական Sputnik-ը: «Պետք չէ բղավել, հարձակվել և այլն, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել… պետք է նստել և գործնականում որոշել»,- ասել է Բելառուսի առաջնորդը: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն […]
23:23 07.06.2019
Թաիլանդում զբոսաշրջիկները կրկնակի տորնադո են տեսանկարահանել: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ այդ պահին արված տեսանյութն ավելի աշ հրապարակվել է նաև համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տորնադոյի երկու «ոտքերը» ձևավորվում ու հասնում ծովի մակերևութին շատ մոտ տարածության, սակայն, այդպես էլ չեն հասնում երկրի մակերևույթին: Դեպքին հարյուրավոր զբոսաշրջիկներ են ականատես եղել: «Ես կանգնեցի ու […]
22:42 07.06.2019
Թերեզա Մեյը պաշտոնապես վայր է դրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի լրազորությունները: Նա այդ մասին հայտնել է համապատասխան խորհրդարանական կոմիտեին: Կոմիտեն իր հերթին հայտարարել է թեկնածուների առաջադրման մասին: Թեկնածություններն ընդունվելու են երկուշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 17-ից: Հրաժարականը ենթադրում է նաև հեռացում վարչապետի պաշտոնից, սակայն Մեյը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության նոր լիդերի, հետևաբար՝ նոր […]
22:14 07.06.2019
Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Մել Դալուզյանը Ամստերդամի խանութներից մեկում ավազակային […]
22:02 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում սադրիչ հարցերով դիմեց ադրբեջանցի մի լրագրող: Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցի ժամանակ ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին լուրին: Փաշինյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմում հայտարարեցին մայորի մահվան մասին, հայկական կողմը, ստանալով այդ տեղեկությունը, այն փոխանցեց համանախագահներին: «Մենք ստուգեցինք, պարզվեց՝ հայկական կողմից այդ օրը ոչ մի կրակոց […]
21:14 07.06.2019
ԼՂ հակամարտությունը կարո՞ղ է հարվածի տակ դնել դեպի Հայաստան ներդրումների հոսքը: Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, կարծում եմ, որ հիմա աշխարհում ամենուր կան գործոններ, որոնք նպաստում են ներդրումներին, և կան գործոններ, որ խոչընդոտում են: Այժմ աշխարհում չկա մի վայր, որ կարելի է ներդրումների համար դրախտ համարել: Մենք […]
20:39 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց. «Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում […]
20:10 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հեծանիվների՝ իբրև փոխադրամիջոցների, տարածվածությանը: Նա ընդգծեց՝ հեծանիվն առողջ ապրելակերպի կարևոր մաս է, ապա հույս հայտնեց, որ Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ այն կընտրեն իբրև փոխադրամիջոց: ՀՀ վարչապետն ասաց՝ տեղյակ է, որ Երևանի քաղաքապետարանը հեծանվուղու ստեղծման գաղափար ունի, ապա ընդգծեց՝ Հայաստանում էկոտուրիզմը լայնորեն տարածվում […]
19:59 07.06.2019
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեց RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին: «Մենք ամենայն բարիք ենք ցանկանում Մարգարիտային, փոխանցեք նրան մեր լավագույն մաղթանքները»,- ասաց նա:
19:28 07.06.2019
Հայաստանը խորհրդային շրջանում հայտնի էր հայկական կոնյակով և «Հայկական ռադիոյի» հումորներով: Ո՞ւր է անհետացել այժմ «Հայկական ռադիոն»: Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով դիմեց տեղի լրագրողներից մեկը: «Ես վերջերս այցելեցի ռադիո՝ Հայկական ռադիոյի օրվա առթիվ, ասացի, որ «Հայկական ռադիոն» ժամանակին շատ հայտնի էր իր անեկդոտներով, հումորներով: Ցավոք, այդ ավանդույթն ընդհատվել է, պետք է […]
19:20 07.06.2019
Մադոննան թողարկել է Dark Ballet երգի տեսահոլովակը: Dark Ballet-ն ընդգրկված է Madame X ալբոմում: Դրանում ևս 14 կոմպոզիցիա կա: Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 14-ին: Տեսահոլովակը տեղադրվել է երգչուհու յութուբյան էջում: Տեսահոլովակում հանդես է եկել հայտնի ռեփ երգիչ և ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Միկկի Բլանկոն:
19:10 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է լրագրողների հետ, պատասխանում նրանց հարցերին: Վարչապետի ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
19:07 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ կփոխեր ինտեգրացիոն գործընթացներում դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար: «Երբ իրավիճակն այդպիսին է՝ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն, իսկ դրա համար մի ուղի կա՝ փոխզիջում: Փոխզիջման համար փոխադարձ հարգանք է պետք, միմյանց շահերի գիտակցում և հարգանք: Եթե բոլոր […]
18:54 07.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, երբ նա դարձավ նախագահ, ասաց. «Նա մինչ օրս կոնկրետ հռետորաբանություն է տանում, մեզ «ագրեսոր», «թշնամի» է անվանում, պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչ է անելու, մենք չենք հրաժարվում շփումներից»: Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ՝ […]
18:47 07.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով դիտարկմանը, թե Արևմուտքի հետ տարբեր երկրների հարաբերությունները լավանում են ՌԴ հետ հարաբերությունների վատացման շնորհիվ, նշեց. «Դե Գոլը ժամանակին խոսում էր միասնական տարածքի մասին՝ Պորտուգալիայից Ուրալ: Այստեղ ոչ մի մեծ հակասություն չկա, կան կոնկրետ բաներ, որ պետք է այսօրվա իրողությունների պարագայում հաշվի առնենք: Ինտեգրացիաներն անխուսափելի […]
18:32 07.06.2019
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն գնում է ԵՄ-ի ուղղությամբ, չի՞ կարծում, որ կգա մի օր, երբ ԵՄ-ից կպահանջեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների սահմանափակում: Փաշինյանը նախ` նկատեց՝ չկա ոչ մի շարժ դեպի ԵՄ, Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր: «Դա կարևոր է փաստել, […]
18:25 07.06.2019
Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Մտքերի հայկական գագաթնաժողով» («Armenian Summit of Minds») անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի […]
17:47 07.06.2019
Մարդասպանների ազգությունը չպետք է ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ պատասխանելով Sputnik Armenia-ի լրագրողի հարցին՝ անդրադառնալով Մերձմոսկվայում ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության դեպքին, որի սպանության մեջ կասկածվողը հայ է: «Իհարկե, գիտեք, դա ողբերգություն է: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում սպանվածի ընտանիքին և ընկերներին, քանի որ, ինչպես դուք […]
17:30 07.06.2019
«Գազպրոմ նեֆթ» ընկերությունը Հայաստանին նավթամթերք է մատակարարում արդեն ռուբլով և մտադիր է մոտ ապագայում ռուբլով հաշվարկի անցնել նաև Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում: Այս մասին հայտնել է «Գազպրոմ նեֆթ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, իսկ տեղեկությունը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, […]
17:16 07.06.2019
Օմսկում 28-ամյա կնոջը ձերբակալել են, նա կասկածվում է 2-ամյա դստեր սպանության մեջ, գրում է Gazeta.ru-ն: Ըստ նախաքննության տվյալների՝ հարբած կինը տեսել է, թե ինչպես է իր աղջիկը հաց ուտում և փշրանքները թափում գետնին: Դրանից հետո կինը ուժով փշուրները մտցրել է դստեր բերանը, ինչի հետևանքով երեխան խեղդվել է: Դրանից հետո կնոջ կողակիցը դուրս է տարել երեխայի […]
17:12 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ելույթ ունենալով նշեց, որ Հայաստանը կարևոր փուլ է ապրում. քաղաքական կայունության ու իշխանության բարձր լեգիտիմության ֆոնին արմատական փոփոխություններ են լինում: Նա ընդգծեց՝ մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության հնարավորություն է ստեղծվել, գործում է օրենքի գերակայության ու հավասարության սկզբունքը: Փաշինյանն ասաց՝ Հայաստանը երկիր է, որ չունի անմիջական ելք դեպի […]
17:06 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այն մեկնարկել է մոտ 2 ժամ առաջ: Բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ուրախ եմ հյուընկալել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բոլոր մասնակից երկրների ղեկավարներին: Երախտապարտ եմ մեր հյուրերին Ռուսաստանի նկատմամբ ունեցած ուշադրության և բարեկամական հարաբերությունների, համատեղ աշխատելու և համագործակցության պատրաստակամության […]
16:46 07.06.2019
Երուսաղէմի Հայոց պատրիարքարանը կը տեղեկացնէ, թէ Ս. Ծննդեան տօնին առիթով, Լոս Անճելըսէն Երուսաղէմ ուխտագնացութեան մը մասնակցած Յարութիւն Այվազեան 600,000 տոլարի նուիրատուութիւն մը կատարեց պատրիարքութեան՝ դրուատելով համայն քրիստոնէութեան կեդրոնին մէջ այդ աթոռին ունեցած դերակատարութիւնը եւ յոյժ կարեւոր համարեց անոր առաքելութիւնը։ Նուիրատուն խնդրած է, որ գումարին մէկ մասը տրամադրուի Երուսաղէմի Քաթամոն շրջանին մէջ գտնուող Ս. Գրիգոր եկեղեցւոյ […]
16:40 07.06.2019
Շվեդական Լինչեփինգ քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում պայթյուն է որոտացել: Առնվազն 19 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է տեղական Dagens Nyheter-ը: «Ներկայումս մենք հստակ չգիտենք տուժածների թիվը: Կարող ենք հաստատել, որ 19 մարդ մարմնական թեթև վնասվածքներով հոսպիտալացվել է»,- ասել է քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Բոդիլ Քնուտհամարը: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է […]
16:00 07.06.2019
Ռուս մոդել Իրինա Շեյկն ու դերասան Բերդլի Կուպերը որոշում են կայացրել բաժանվել: Հայտնի է, որ Իրինան արդեն տեղափոխվել է իր ընկերոջ տնից, իսկ ժամեր առաջ նրան նկատել են մեծ ճամպրուկով՝ Լոս Անջելոսի օդանավակայանում: 33-ամյա Իրինան ու 44-ամյա Բրեդլին դուստր ունեն` Լեա դե Սեյնը, որը ծնվել է 2017-ի մարտին: Հիշեցնենք, որ Իրինան ու Բերդլին սկսել են […]
15:47 07.06.2019
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ուժեղ ավազամրրիկի հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել, ևս 20-ը վնասվածքներ են ստացել: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է կայծակնահարությունների և ծառերի տապալման հետևանքով: Նաև բնակելի շինություններ են ավերվել և մասնակի վնասվել: Օդերևութաբանների կանխատեսումներով`ավազամրրիկը կշարունակվի առնվազն 3 օր, սակայն արդեն առավել մեծ ակտիվություն կդրսևորի երկրի արևելյան շրջաններում: Բնակչությունը զգուշացված է այդ […]
15:40 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովը մեկնարկել է Հայաստանի ժամանակով 15:15-ին: Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի նախագահների ելույթներից հետո ելույթով հանդես է գալու նաև ՀՀ վարչապետը:
15:01 07.06.2019
Թել Ավիվում մի խումբ գիտնականներ ստեղծել են բիոպլաստիկ նյութեր, որոնք կարող են արագ քայքայվել օվկիանոսում: Այս մասին գրում է ТСН-ը: Նյութը մշակվել է պոլիմերների հիման վրա, որոնք արտադրում են ծովային միկրոօրգանիզմներ, ու որոնցով սնվում են ջրիմուռները: Ստեղծողները պնդում են, որ օվկիանոսում հայտնվելիս այս նյութը կարող է արագորեն քայքայվել: Սակայն հիմնական պայմանը ջրիմուռների առկայությունն է: Նման […]
14:54 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Փաշինյանի խոսքերով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության տնտեսության աճի տեմպերը: «Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև կարծում եմ, որ այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության […]