18:05 08.06.2019
Ռուսաստանն ու Բելառուսը քննարկում են միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Նա նշել է, որ այդպիսի դրույթ նախատեսված է Միութենական պետության մասին համաձայնագրում: Միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները, այդ թվում` նաև հավանական ժամկետների հարցը, քննարկում են երկու երկրների կենտրոնական բանկերը: Հաղորդվում է նաև, որ որոշումը կայացվելու […]
18:00 08.06.2019
Ձկան յուղի ու վիտամին D-ի հաճախակի ընդունումը չի կանխում օրգանիզմում 2-րդ կարգի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այս մասին New England Journal of Medicine պարբերականում լայնածավալ հոդված են հրապարակել ԱՄՆ բժիշկները: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ այդուհանդերձ, այս երկու բաղադրամասերը կարող են դանդաղեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման ընթացքը: «Մեր գործընկերներն արդեն խոսել են օրգանիզմում վիտամին […]
17:54 08.06.2019
Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նոր կուսակցությունն առանձին է մասնակցելու Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին: Հաղորդում է «112 Ուկրաինա»-ն: Սաակաշվիլիի խոսքով` նա եկել է Ուկրաինա ոչ «քաղաքական խաղեր խաղալու» կամ «պաշտոնի հետևից ընկնելու համար»: «Մենք եկել ենք այն եզրակացության, որ պետք է գնանք ընտրությունների` որպես առանձին ուժ … Մենք լիովին տարբերվում […]
17:50 08.06.2019
Ադրբեջանցի լրագրող, հայերի և թալիշների դեմ ակցիաներ իրականացնող Ֆուադ Աբասովը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում։ Նա պահանջում է կա՛մ բաց թողնել իրեն, կա՛մ արտահանձնել Ադրբեջան։ Ընդ որում՝ ազատ արձակումը գրեթե անհնար է, իսկ արտահանձնմանը նա դեմ էր արտահայտվել շատ կարճ ժամանակ առաջ։ Երեկ ռուսաստանյան դատարանը մերժել է նրա բողոքը, որով նա հանդես էր գալիս իրեն Ադրբեջան […]
17:45 08.06.2019
Սուրիոյ նախագահութեան դիմատետրի պաշտօնական էջը հրապարակում մը կատարած է «Համաս»ի հետ Դամասկոսի համագործակցութեան հնարաւորութեան մասին։ Այդ էջը, որ մէջբերած է Սուրիոյ նախագահ Պաշշատ Ալ Ասատի 3 տարուան վաղեմութեան խօսքը նկատել տուած է, որ Սուրիա չի պատրաստուիր համագործակցութիւն սկսիլ Պաղեստինեան Կազայի մէջ կարեւոր ներկայութիւն ունեցող «Համաս» շարժումին հետ։ Յիշեցնենք, որ Ասատ այս մասին իր տեսակէտը արտայայտելով […]
17:44 08.06.2019
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության նոր զաեկույցի համաձայն՝ միջուկային գործունեության ոլորտում Իրանը մնացել է այն սահմաններում, որոնք գծվել էին Իրանի և 6 գերտերությունների գործարքով։ Միջուկային գործարքով նախատեսված նոր փուլի ընթացքում Իրանը մեծացրել է թույլ հարստացված ուրանի ու «ծանր ջրի» պաշարները, բայց չի գերազանցել թույլատրելի քանակը։ Սա նշանակում է, որ 6 պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, […]
17:38 08.06.2019
Փարիզի լՍեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդել Նաժիլա Թրինդադը հարցաքննության ընթացքում կորցրել է գիտակցությունը: Mundo Deportivo հաղորդած տեղեկության համաձայն` Սան Պաուլուի ոստիկանության բաժանմունքում վկայություն տալու ընթացքում աղջկա ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:
17:17 08.06.2019
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի հերթական ակցիաները` ընդդեմ իշխանությունների վարած հարկային քաղաքականության: Այս մասին հայտնել է Russai Today-ը: Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ անկարգություններից զգուշանալու նպատակով արգելվում է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում:
16:42 08.06.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, թե ինչ «նվեր» են նախապատրաստում Ադրբեջանի համար: «Ամերիկյան դատարանը պարտադրեց Հյուսիսային Կորեային սպանված հրեա ուսանողի ընտանիքին փոխհատուցել 501 մլն դոլար: Հրեա ուսանողը մահացել էր հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց հետո: Հյուսիսային Կորեան պատասխանատվություն է կրել պատանդ վերցնելու, բռնության ենթարկելու, տանջելու և առանց դատավարության Օտտո Ուորմբիրի […]
16:30 08.06.2019
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ներկայացնող պատուիրակութիւն մը մասնակցած է 31 Մայիսէն 2 Յունիս տեղի ունեցած Քալիֆորնիոյ Դեմոկրատ կուսակցութեան համագումարին, դեմոկրատ պաշտօնատարներու եւ թեկնածուներու հետ քննարկելու համար ամերիկահայութիւնը յուզող շարք մը հարցեր։ «Նման քաղաքական հաւաքներու մեր մասնակցութիւնը կենսական է ամերիկահայութեան ձայնը յստակօրէն լսելի դարձնելու համար՝ քաղաքական պաշտօնատարներու կամ թեկանծուներու։ Մեր դատը պէտք է պաշտպանենք՝ աշխատելով […]
16:12 08.06.2019
Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ արդեն սկսում է կոմերցիոն թռիչքները դեպի Միջազգային տիեզերական կայան։ Դա նշանակում է, որ զբոսաշրջիկ-տիեզերագնացները կարող են մեկնել տիեզերակայան, մնալ այնտեղ, հիանալ պատկերներով, անկշռությամբ ու վերադառնալ Երկիր։ Սա էժան հաճույք չէ․ տիեզերակայանում անցկացրած մեկ ամիսը զբոսաշրջիկներին կարժենա 59 միլիոն դոլար։ Արդեն 2020 թվականին ՆԱՍԱ-ն մտադիր է երկու զբոսաշրջիկ ուղարկել […]
15:55 08.06.2019
Միացյալ Նահանգները արդեն ոչ միայն դադարեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների մարզումները, այլև նրանց հետ է ուղարկում հայրենիք։ Պենտագոնում սրանով ակնարկում են, որ միևնույն է՝ Թուրքիային չեն վաճառելու նորագույն F-35 կործանիչ ինքնաթիռներ։ Թուրքիայի օդուժի 42 օդաչուների համար արդեն կարգելվի մուտքն ԱՄՆ օդուժի բազա, որտեղ նրանք պատրաստություն էին անցնում։ Իսկ թուրքական օդաչուները մյուս խմբերը՝ ընդհանուր 34 […]
15:45 08.06.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]
14:50 08.06.2019
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երեկ երեկոյան The Warsaw Hub երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվեէ: Այս մասին հայտնում է RT-ն: Հայտնի է, որ այրվել են շինության վերևի երեք հարկերը: Տուժածների մաիսն դեռ տեղեկատվություն չկա: Տեղում աշխատել է 120 հրշեջ: https://twitter.com/klaibor/status/1137108596225904642?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1137108596225904642%7Ctwgr%5E393039363b74776565745f6d65646961&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4105155-v-varshave-proyzoshel-pozhar-v-neboskrebe #warsawhub pic.twitter.com/GHRPlGhdCD — Jakub Dąbrowski (@pan_fotograf) June 7, 2019 The Warsaw Hub համալիրը գտնվում է քաղաքի կենտրոնում:
14:31 08.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արնտառում փակ հանդիպում է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է 112 Украина-ն: Հանդիպման բովանդակության մասին մասնակիցները չեն պատմում: Հայտնի է, որ հանդիպանը ներկա է եղել ոչ միայն Զելենսկին, այլև իր աշխատակազմի ներկայացուցիչները: Խոսակցությունը եղել է առանց ձայնագրությունների ձևաչափով: Հանդիպումը տեղի է ունեցել քաղաքից դուրս գտնվող Залесье վայրում: Լրագրողները տեղավորվել […]
13:59 08.06.2019
Մոսկվայի հաշվիչ պալատի փոխնախագահին վիրավորել են տրամվատիկ հրացանով: Այս մասին հայտնում է РЕН լրատվականը: Ըստ աղբյուրի` նրա վրա կրակոց է արձակել վարորդը: Հաշվիչ պալատի փոխնախագահը դիտողություն է արել վարորդներից մեկին, ինչին նա պատասխանել է կրակոցով: Վարորդը կրակել է պաշտոնյայի ոտքին և դիմել փախուստի, իսկ պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց:
13:49 08.06.2019
16-րդ շաբաթն անընդմեջ Ալժիրում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար երկրի ժամանակավոր ղեկավար Բենսալահը մարդկանց կոչ է արել մասնակցել երկխոսության: Նախագահը նաև խոստացել է նշանակել նախագահական ընտրությունների […]
13:45 08.06.2019
Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]
13:15 08.06.2019
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ երկրների ղեկավարների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պանել-քննարկումից հետո առաջնորդները ողջունել են հյուրերին՝ բեմից սեղմելով նրանց ձեռքերը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի թիկնապահները պահել են Չինաստանի ղեկավարին, երբ նա ընկնում էր այնտեղից։ Սի Ծինփինը բարձր բեմի վրայից խոնարհվել էր հանդիսատեսի ձեռքսեղմումներին պատասխանելու համար, երբ կորցրեց հավասարակշռությունը։ Ռուսաստանի նախագահի թիկնապահները, որ այդ […]
12:58 08.06.2019
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ: Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի […]
12:25 08.06.2019
Սկանդալային վարքով հայտնի ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը կվտարվի Ռուսաստանից, հայտնում է Report-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբասովը Մոսկվայում ձերբակալվել էր: «Աբասովն իր միջոցներով Մոսկվա-Բաքու տոմս է գնել ու կարտաքսվի ՌԴ-ից»,- փոխանցում է աղբյուրը բլոգերի փաստաբանի խոսքերը: Աղբյուրը նաև հայտնում է, որ Մոսկվայի դատարանը մերժել է Աբասովի բողոքարկումը՝ ուժի մեջ թողելով բլոգերի՝ երկիրը 10 […]
12:02 08.06.2019
Ղազախստանում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Այս մասին հայտնել է EFE լրատվական գործակալությունը: Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: Սկզբում որոշում էր կայացվել, որ ընտրությունները արտահերթ չեն լինի և ժամանակավոր պաշտոնակատար Տոկաևը կղեկավարի մինչև հերթական ընտրությունները, սակայն ավելի […]
11:42 08.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» բացման ժամանակ նշեց՝ իր համար մեծ պատիվ է բացել այս գագաթնաժողովը Հայաստանում, մեծ պատիվ է, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ Նախագահը նշեց՝ այն մի թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին, ապա ընդգծեց՝ այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում` Մոնբլան լեռան մոտ, […]
11:00 08.06.2019
Մոնակոյի արքայադուստր Շարլոտա Կազերագին գաղտնի մկրտել է որդուն, հաղորդում է StarHit-ը։ Դքսուհին ամուսնու՝ պրոդյուսեր Դիմիտրի Ռասամի հետ երեխային մկրտել են մայիսի 31-ին։ Գաղտնի արարողակարգին մասնակցել են միայն 7 ամսական երեխայի ծնողները։ Արքայադուստրն այս իրադարձությունը չի մեկնաբանել։
10:40 08.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լուսինը Մարսի մաս է կազմում։ «NASA… պետք է կենտրոնանալ ավելի խոշոր բաների վրա, օրինակ, Մարսի (որի մասն է Լուսինը),- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։ Այդ խոսքերն օգտատերերի շրջանում բուռն քննարկումներ են առաջացրել։ Ոմանք նախագահին մեղադրել են տգիտության մեջ։ Համացանցում հրապարակումը մեմերի թեմա է դարձել։ «2019-ի հունիսի 7-ը […]
09:54 08.06.2019
Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել՝ Հայաստանում բարձր պաշտոն ստանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Զարեհ Սինանյանը նշանակվելու է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար: Զարեհ Սինանյանը երկու անգամ եղել է Գլենդելի քաղաքապետ:
09:16 08.06.2019
Ամերիկյան ռեսլիթի շոուի մասնակից Քլոե Քարդաշյանը շուրջ 200 ֆունտ սթերլինգ է ծախսել (շուրջ 255 000 ԱՄՆ դոլար), որ վերանորոգի այն տունը, որում ապրել է նախկին քաղաքացիական ամուսնու՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։ Այդ մասին գրում է The Mirror-ը։ Քլոե Քարդաշյանի խոսքերով՝ նա դստեր հետ 6 ամսով տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Նա պատմել է, որ պատրաստ է […]
08:46 08.06.2019
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում բժիշկները անսովոր վիրահատություն են կատարել: Նրանք 13-ամյա տղայի ամորձիներից ատամ են հեռացրել: Տեղեկությունը տարածել է «Մոսկվա» գործակալությունը: Հաղորդվում է, որ անչափահաս տղային հետազոտության էին տարել օրգանի կարծրացման պատճառով: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ամորձապարկում աճել էր ստորին ծնոտի յոթերորդ ատամը:
08:31 08.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է […]
01:00 08.06.2019
Իսրայելական IAI (Israel Aerospace Industries` Իսրայելյան ավիացիոն արդյունաբերություն- խմբ.) ընկերությունը համալրել է իր Heron ԱԹՍ-ների շարքը: Razminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Janes ռազմական հանդեսը: Աղբյուրի փոխանցմամբ՝ T- Heron-ն առաջին անգամ կցուցադրվի հունիսի 17-23-ը Փարիզում կայանալիք ավիացուցահանդեսի ընթացքում: Սարքը կարող է զարգացնել առավելագույնը 220 կմ/ժ արագություն, թռիչքներ իրականացնում է մինչև 7 կմ բարձրության վրա: Այն […]