17:15 28.05.2019
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին երկիրը կներկայացնի Եվրախորհրդարանում: Ինչպես երեքշաբթի օրը կուսակցությունից հաստատել են ՏԱՍՍ-ի հետ զրույցում, քաղաքական գործիչն ընտրվել է անցած կիրակի կայացած ընտրությունների ժամանակ: «Իհարկե, Բեռլուսկոնին կաշխատի ԵԽ-ում: Արդեն այսօր նա պետք է լինի Բրյուսելում»,-հայտնել են կուսակցության քարտուղարությունից: «Առաջ Իտալիա»-ն պատրաստ է աջակցել իտալացի թեկնածուին Եվրահանձնաժողովի նախագահությունում: Աջ […]
17:14 28.05.2019
Իրաքի դատարանը երկու ֆրանսիացու դատապարտել է մահապատժի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Այդ մասին հաղորդվում է Aljazeera-ն: Դատապարտյալներից մեկը 33-ամյա Բրահիմ Նեժարն է, որը մեղադրվում է Սիրիա զինյալներ ուղարկելու մեջ: Երկրորդ դատապարտյալը Կարամ ալ Խարչուայան է: Հայտնի է, որ 2019թ. հունվարին նա ֆրանսիացի 12 քաղաքացու հետ Սիրիայից մեկնել է Իրաք, որտեղ էլ նրանց ձերբակալել […]
17:12 28.05.2019
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում ցամաքային ու օդային լայնածավալ գործողությունների մասին: Այս մասին տեղեկությունը հաղորդվում է նախարարության կայքէջում: Նշվում է, որ գործողության նպատակը «ահաբեկիչների չեզոքացումն ու նրանց թաքստոցների ոչնչացումն է»: Գործողություններում կօգտագործվեն «АТАК» ուղղաթիռներ: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտնել էր Իրաքում վտանգավորության բարձր աստիճանի մասին:
17:08 28.05.2019
Ռուս օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթվա կեսերին Մոսկվայում նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում: Ու եթե դրան հաջորդի ջերմաստիճանի կտրուկ անկումը, Մոսկվայում և մերձակա շրջաններում տորնադո կարող է մոլեգնել: Եղանակի կտրուկ փոփոխությունների դեպքում տորնադոյի հավանականությունը մեծանում է: Ընդ որում`տորնադոների ձևավորման համար առավել հավանական ժամանակահատված են համարվում մայիսի վերջն ու հունիսի սկիզբը: Ամռանը տորնադո կարող է […]
17:07 28.05.2019
Աբխազիայի պատգամավոր Լաշա Աշուբան հայտարարել է, որ Աբխազիայի նախագահի ընտրությունը հետաձգվել է ավելի քան մեկ ամսով` հուլիսի 21-ից տեղափոխվելով օգոստոսի 25-ը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն: Աշուբան ընդգծել է, որ ընտրությունների հետաձգման որոշումը ձայների մեծամասնությամբ «արդեն անցել է»: Ընտրությունները հետաձգելու առաջարկով հանդես եկել էր հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ պատճառաբանելով, որ այդ կերպ ցանկանում է […]
16:55 28.05.2019
Կանադայում ոչ մեծ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է 2 մարդ: Վթարը տեղի է ունեցել Կանադայի հյուսիս-արևմուտքում՝ Յուկոնի տարածքում: Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ինքնաթիռը եղել է մասնավոր, որը Ուայթհորսից ուղևորվում էր Ալյասկայում գտնվող Անկորիջ: Այն ընկել է թռիչքուղու վրա 600 մ բարձրությունից և սկսել այրվել: Չորս տեղանոց ինքնաթիռում գտնվել է 2 ուղևոր: Երկուսն էլ […]
16:50 28.05.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է Կրեմլի պետական պարգևների շնորհման միջոցառումից դրվագ՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեսանյութում ՌԴ նախագահը Սիմոնյանին խորհուրդ է տալիս չխմել շամպայն, քանի որ երեխայի է սպասում: «Ձեզ չի կարելի»,- ասել է Պուտինը՝ նկատելով, որ երբ իրենք հանդիպում են, Սիմոնյանը հղի է: Ի պատասխան Պուտինի նկատողության՝ […]
16:41 28.05.2019
Մորուքով կինը, որը կարծում էր, թե երբեք չի գտնի իր երջանկությունը, ամուսնացել է մորուքավոր տղամարդու հետ: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը: Սիեթլից Լիթլ Բեր Շվարցը և Թոբիաս Բրադիկը ծանոթացել են ամուսնանալուց 1 տարի առաջ: Տղամարդն օգնել է Սիեթլից տեղափոխվելիս և հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ սիրահարվել է: Երկար ժամանակ նրանք ջերմորեն […]
16:32 28.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար […]
16:30 28.05.2019
Հայ, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները համաձայնության են եկել Երուսաղեմի Տիրոջ Սուրբ Գերեզմանի վերակառուցման վերաբերյալ: «Մենք՝ քրիստոնեական համայնքների ղեկավարներս, որ պատասխանատու ենք Տիրոջ Սուրբ Գերեզմանի ստատուս-քվոյի համար, մեծ ուրախությամբ հայտարարում ենք վերականգնման նախագծի մեկնարկի մասին»,- հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով երեք եկեղեցիների համատեղ հայտարարությանը: Նշվում է, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերին, բայց այդ ընթացքում […]
16:24 28.05.2019
Տամբովում 4 տարեկան մի տղա մեքենայով հարվածել է 80-ամյա մի կնոջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով տարածաշրջանի ներքին գործերի նախարարությանը: Ինչպես նշվում է, մայրը երեխային թողել է մեքենայում մենակ՝ իր հետ չտանելով նույնիսկ բանալին: Փոքրիկը կարողացել է գործի գցել շարժիչը, և մեքենան սկսել է շարժվել: Թոշակառու կինը մեքենայի հարվածից ստացել է […]
15:44 28.05.2019
Bloomberg գործակալության տնտեսագետներ Դեն Հանսոնը և Թոմ Օրլիքը կանխատեսել են մի քանի հնարավոր սցենար, որով կարող է զարգանալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի էսկալացիան: Նրանց հաշվարկով, եթե մաքսատուրքերն ընդլայնվեն և գրավեն ողջ ամերիկաչինական շուկան, համաշխարհային ՀՆԱ-ն 2021-ին կարող է նվազել 600 միլիարդ դոլարով: Առևտրային պատերազմ չլինելու դեպքում անգամ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունը 2 տարի […]
15:41 28.05.2019
Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում չինացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 19 մարդ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ վթարի պահին ավտոբուսում 48 մարդ է գտնվել: Վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է: […]
15:37 28.05.2019
Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում օդի ջերմաստիճանը հասել է 39 աստիճան ըստ Ցելսիուսի, որը մայիս ամսվա համար համարվում է ռեկորդային և աննախադեպ երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Օթերևութաբանների հաղորդմամբ՝ շոգ եղանակը պայմանավորված է տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Ճապոնիայի այլ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 35-ի: Մայիսի 20-26-ը շոգ եղանակը 4 հոգու […]
15:32 28.05.2019
Եվրոպական միությունը թողարկել է 100 և 200 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամներ, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ թղթադրամները պահպանել են նախկին գունային գամման, սակայն փոխվել է դրանց դիզայնը: Դրանց լայնությունը դարձել է այնքան, որքան 50 եվրո թղթադրամինն է: Դրա շնորհիվ նոր թղթադրամներն ավելի հեշտ կտեղավորվեն դրամապանակների մեջ, իսկ բանկոմատները դրանք ավելի հեշտությամբ կնույնականացնեն: Նոր […]
15:27 28.05.2019
Չինաստանում տղամարդը հայտնվել է ճիշտ տեղում և ճիշտ պահին՝ փրկելով 2-ամյա երեխային: Այս մասին գրում է Global Times-ը: Նշվում է, որ 28-ամյա տղամարդն աշխատանքից էր վերադարձել, մեքենան կանգնեցրել էր պատուհանի տակ և տեսել՝ ինչպես է երեխան ընկնում շենքի 5-րդ հարկից: «Ես երկար չմտածեցի և փորձեցի փրկել նրան»,- ասել է տղամարդը: Երեխան ընկել է տղամարդու վրա: […]
14:44 28.05.2019
Նյու Յորքում մահացել է Human Rights Watch-ի հիմնադիր Ռոբերտ Բեռնշտեյնը: Այս մասին գրում է The New York Times-ը: Նշվում է, որ Բեռնշտեյնը 96 տարեկան էր: Ինչպես հաղորդել է նրա որդին, Բեռնշտեյնը մահացել է Մանհեթենում, մայիսի 27-ին: 1978 թվականին նա հիմնադրել է 3 իրավապաշտպան խումբ, որոնք 10 տարի անց միավորվել են Human Rights Watchի կազմի մեջ: […]
14:30 28.05.2019
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը պաշտոնից ազատել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցին և ցրել նրա կառավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ օրը երկրի խորհրդարանն անվստահություն էր հայտնել Կուրցի վարչակազմին: Ավստրիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսների նախարար Հարտվիգ Լեգերը, որը մեկ շաբաթ առաջ ստանձնել էր փոխկանցլերի պաշտոնը: Լեգերն այս պաշտոնում կմնա առնվազն մինչև արտահերթ ընտրությունները, որոնք […]
14:11 28.05.2019
Կալինինգրադում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը Կրասնոպրուդնայա փողոցում մայիսի 25-ի գիշերը դաժան ծեծի է ենթարկել Սերգեյ անունով քաղաքացուն: Վերջինս այժմ գտնվում է կոմայի մեջ: Նրա հոր խոսքերով` բժիշկների կանխատեսումները հուսադրող չեն: Սերգեյին ծեծի ենթարկած 26-ամյա Եվգենի Կուզնեցովն այս միջադեպից հետո թաքնվել է համակարգչային խաղերի ակումբներից մեկում, սակայն երկու օր անց ձերբակալվել է: Նշվում է, որ […]
14:00 28.05.2019
Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Այս մասին հայտնել է Global News-ը: Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել: Ներկայում կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։ Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր […]
13:48 28.05.2019
Բլագովեշչենսկ-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ-737» օդանավը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է «kp.ru» կայքը: Նախնական տեղեկություններով` օդաչուները վայրէջքի թույլտվություն են խնդրել տեխնիկական խնդիրների պատճառով: Շարքից դուրս է եկել բարձրաչափը: Հաղորդվում է, որ ինքնաթիռի վայրէջքը, որի խցիկում 149 ուղևոր է գտնվել, բարեհաջող է ավարտվել, ոչ ոք չի տուժել: Պլանավորվում է, որ մոտ ժամանակներս պատճառները […]
12:52 28.05.2019
Չիկագոյի համալսարանի հետազոտողները հետազոտություն են անցկացրել, որտեղ առաջին անգամ հայտնաբերել են ծովային ջրի «գրպանները», որոնք թվագրվում են Սառցե դարաշրջանին: Ջուրը շուրջ 22 հազար տարեկան է: Այս մասին գրում է Phys.org- ը: Գտածոն, որը «թաքնված էր» ժայռերի մեջ, հայտնաբերվել է Հնդկական օվկիանոսում: «Դատելով եղածից` մենք ունենք 20.000-ամյա մասնիկ այդ օվկիանոսից»,- ասել է հետազոտող Կլարա Բլատլերը: Երբ […]
12:05 28.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]
11:54 28.05.2019
Ռուսաստանի Ռոստովի մարզի հայաբնակ Չալտիր գյուղում անցկացվել է խորովածի առաջին փառատոնը: Փառատոնի մասնակիցները, որոնք տարածքի լավագույն խոհարարներն էին, ոչ միայն մրցում էին իրենց պատրաստած խորովածի համով, այլև հյուրերի հետ կիսվում էին իրենց բաղադրատոմսերով ու տալիս խորոված պատրաստելու վարպետության դասեր: «Դուք պետք է ձեր ողջ հոգին դնեք խորովածի պատրաստման մեջ ու կստացվի ամենահամեղ խորովածն աշխարհում»,- ասել […]
11:36 28.05.2019
«Գունավոր մետաղների վրա հիմնված փորձնական փոփոխություններ և զարգացում» գիտական դպրոցի աշխատակիցները մշակել են նոր ամուր նյութ, որն առանձնանում է իր ճկունությամբ, ամրությամբ և թեթևությամբ: Ալյումինի հիմքով ստեղծված ալյումին-նիկել-լանթան (Al-Ni-La) նոր հեռանկարներ է ստեղծում ավտոմոբիլային արդյունաբերության և թեթև ու արագ թռչող սարքերի արտադրության համար: «Առաջարկվող համադրությունը հետաքրքել է շատերին նաև արտասահմանում, բայց մենք չենք կանգնելու տեղում […]
11:07 28.05.2019
Խաբարովսկի օդանավակայանը տարհանվել է «ականապատված» լինելու հայտարարությունից հետո: Այդ մասին հաղորդում է «РИА «Новости» գործակալությունը: Գործակալության տվյալներով` օդանավակայանի ուղևորները շենքից դուրս են բերվել տարածքի «ականապատման» մասին անանուն զանգից հետո: Զանգի պատճառով տարհանվել է օդանավակայանի ներքին գծերի տերմինալը: Ներկայում օդանավակայանի տարածքում հատուկ տեխնիկա է աշխատում:
10:45 28.05.2019
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել է, որ այսօր պաշտոնից կազատի կանցլեր Սեբաստիան Կուրցին և կարձակի նրա կառավարությունը: Ավստրիայի նախագահը նաև հայտնել է, որ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Հարտվիգ Լյոգերին: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Վան դեր Բելենը նշել է, որ կառավարության հրաժարականից հետո ինքը կլիազորի Կուրցի կառավարության […]
08:29 28.05.2019
Ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելուց խուսափելու համար Չինաստանն ու ևս մի քանի երկիր հրաժարվել են իրանական նավթի մատակարարումներից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Ռահիմա Զարեն, այդ 5 երկրները, ինչպես […]
08:17 28.05.2019
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադն այլևս չի վերահսկում իրավիճակը չճանաչված Կոսովոյում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք պետք է դադարենք մեր հասարակությանը խաբել»,- ասել է Վուչիչը։ Նրա խոսքով՝ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես զարգացնել հարաբերությունները Կոսովոյի հետ։ Նա նաև հավելել է, որ կողմ է հանդես գալիս Կոսովոյի հետ հարաբերությունների […]
08:00 28.05.2019
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը մայիսի 10-ին գործարկել է Facebook-ում առցանց հեռարձակում, որտեղ ցուցադրվում է պլաստիկ շշի տարրալուծման գործընթացը։ Ինչպես նշում է բնապահպանական կազմակերպությունը, լիարժեք տարրալուծման համար կպահանջվի մոտ 450 տարի, հենց այդքան էլ կտևի հեռարձակումը։ Կազմակերպիչների խոսքերով՝ նման ակցիան պետք է մարդկանց ուշադրությունը սևեռի պլաստիկ աղբով շրջակա միջավայրի աղտոտման խնդրին։