01:00 28.05.2019
Գերմանիայի Կիրխգայմբոլանդեն քաղաքում 100-ամյա կինը դարձել է տեղական խորհրդի պատգամավոր: Այս մասին հայտնում է RP Online-ը: Առաջիկայում Լիզել Հայզը կգլխավորի «Մենք Կիբոյի համար» խմբակցությունը տեղական խորհրդում: Իր նախընտրական ծրագրում կինը նշել է, որ քաղաքի լողավազանը 8 տարի փակված մնալուց հետո կվերաբացվի: Վերջին ամիսների ընթացքում Լիզելը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր: Կուսակցական ցուցակում նա 20-րդն է եղել, […]
00:55 28.05.2019
Թայվանցի դերասանուհին ցնցել է համացանցի օգտատերերին իր կազմվածքով ու արտաքինով: Նրա նոր լուսանկարները քննարկման թեմա են դարձել համացանցում, քանի որ օգտատերերը նշում են, որ Ստեֆանին տարիների ընթացքում չի փոխվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ստեֆանին ծնվել է 1968 թվականին Սինբեյ քաղաքում: Նա արդեն 50 տարեկան է, բայց թայվանցի դերասանուհին դեռ 20 տարեկան ուսանողի տեսք […]
00:42 28.05.2019
Ռուսաստանյան լրատվամիջոցներից КоммерсантЪ պարբերականն ընդարձակ անդրադարձ է կատարել այն հարցին, թե ինչպես են Հայաստանում ու Ադրբեջանում դիտարկում երկու երկրների հասարակությունների միջև վստահության հաստատման վերաբերյալ հարցը: Աղբյուրը հիշեցնում է դեռևս ապրիլին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումն ու արդյունավետ բանակցային գործընթաց հաստատելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Միևնույն ժամանակ հայտնում է, որ այս հարցում առայժմ ակնառու առաջընթաց չկա: […]
00:34 28.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա համաձայն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հասցեին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի ասած խոսքերի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: «Կիմ Չեն Ինն ասել է, որ Ջո Բայդենը ցածր IQ-ով մարդ է: Նա երևի հիմնվել է իր արած գրառումների վրա: Կարծում եմ, ես համաձայն եմ […]
00:27 28.05.2019
Մալայզիայի տարածքում գտնվող Տամ անունով վերջին արու ռնգեղջյուրն անկել է: Այդ մասին հայտնում է The New Straits Times տեղական թերթը՝ հղում անելով զբոսաշրջության, մշակույթի և շրջակա միջավայրի նախարար Դաթուկ Քրիստինա Լիյուին: Հաղորդվում է, որ Տամը սատկել է տեղական ժամանակով կեսօրին Կալիմանտան կղզում տեղակայված Թաբին արգելոցում: Ըստ նախարարի հաղորդագրության՝ մահվան ստույգ պատճառը հայտնի կդառնա դիահերձումից հետո, […]
00:14 28.05.2019
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ԵԱՏՄ երկրները պետք է մտածեն 5G հինգերորդ սերնդի կապը զարգացնելու ուղղությամբ, գրում է Ria Novosti-ն: ՌԴ վարչապետի և փոխվարչապետների հանդիպման ժամանակ ասվել է, որ ՌԴ-ն ակտիվացրել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի փուլային չեղարկման գործընթացը: ՌԴ վարչապետն ասել է, որ թեև ՌԴ-ն արդեն սկսել է երկրի ներսում նման գործընթաց, սակայն […]
00:06 28.05.2019
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահացածների հիշատակության օրը իր Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Արլինգտոնի ազգային գերեզմանոցից, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ-ի նախագահները, Գերագույն դատարանի նախագահները, տիեզերագնացները, պատերազմի մասնակիցները: Տեսանյութում նշվում է, որ ամերիկացիները երբեք չեն մոռանա նրանց, ովքեր ծառայել են երկրին: Հիշատակության օրը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը: Այդ օրը հիշում են բոլոր ամերիկացիներին, որոնք […]
23:46 27.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից […]
23:39 27.05.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը: Այս անգամ նա մեղադրվում է դատական իշխանության բռնազավթման մեջ: Սա արդեն Պորոշենկոյի դեմ հարուցված չորրորդ գործն է: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության […]
23:30 27.05.2019
Ֆրանսիայում ձերբակալվել է նախօրեին Լիոնում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող անձը: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել այդ երկրի Ներքին գործերի նախարարության կողմից: Հաղորդվում է, որ կասկածյալը հայտնաբերվել է տեղի ոստիկանների ու հակաահաբեկչական բաժանմունքի աշխատակիցների համագործակցության արդյունքում: Հանցագործության մեջ կասկածվողի ինքնության մասին տեղեկություն առայժմ չի հրապարակվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի […]
23:23 27.05.2019
Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող քաղաքացիներից շատերը վերադառնում են, մի մասը՝ կամավոր, մի մասը՝ ստիպված: Վերադարձի ուղին ստիպված բռնողները դժգոհում էին, թե իրենց կանչում են՝ զրկելով հարմարավետ կյանքից: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ լուրերին: «Վերջին շրջանում, իհարկե, արտաքսման դեպքերը շատացել են, և սա ակնհայտ է: Եվրոպական մի շարք երկրներից, […]
22:10 27.05.2019
Ավստրիան պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք կկայանան սեպտեմբերին:
20:00 27.05.2019
Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար և Թաիլանդի Գաղտնի խորհրդի ղեկավար Փրեմ Թինսուլանոնն իր ողջ կարողությունը ժառանգել է աղքատներին: Այդ մասին գրում է The Bangkok Post- ը: Ըստ Թինսուլանոնի օգնական, գեներալ Պհիսսան Պհուտտհավոնգի` նախկին վարչապետը ցանկանում էր իր ակտիվները նվիրաբերել այնպիսի ծրագրերի, որոնք կբարձրացնեն Թաիլանդում ապրող մարդկանց կենսամակարդակը: Նա չի նշել նվիրաբերվող գումարի կոնկրետ չափը՝ […]
19:39 27.05.2019
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել […]
19:33 27.05.2019
Տոկիոն կմիանա ամերիկյան տիեզերական նախագծին: Պայմանավորվածության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: Խոսքն այն նախագծի մասին է, որով պետք է տիեզերագնացներ ուղարկվեն Մարս և Լուսին: «Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը տիեզերքի հետազոտության ոլորտում: Շուտով մենք կթռչենք Մարս և […]
19:30 27.05.2019
Կաննի 72-րդ կինոփառատոնն իր ամբողջ շքեղությամբ անցած ամբողջ շաբաթ հիացրել էր ֆիլմի սիրահարներին: Անցած շաբաթ Կաննի Լազուրե ափը աստղառատ էր: Ռեժիսորները դերասանների հետ միասին ներկայացնում էին իրենց ֆիլմերը, և յուրաքանչյուր ֆիլմի հանդիսավոր պրեմիերային կարմիր գորգը Կաննին հատուկ ոճով փայլում էր շքեղությունից: Այդ օրերին աստղերի կրած զգեստներն ու դրանց դիզայներները ֆիլմերից ոչ պակաս քննարկվեցին ու շատ […]
19:20 27.05.2019
Մոսկվայում նորածին աղջկան անվանակոչել են Արիա՝ ի պատիվ հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի հերոսուհու: Այս մասին հաղորդում է Մոսկվայի քաղաքապետի կայքէջը: Նշվում է, որ «Իմ փաստաթղթերը» գրասենյակի աշխատակիցը շնորհավորել է ծնողներին վալերիական լեզվով: Հիշեցնենք, որ այդ լեզուն իրականում գոյություն չունի, այն հորինել են հատուկ «Գահերի խաղը» սերիալի համար: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ութ տարվա […]
19:19 27.05.2019
Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը տիկնոջ` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և աղջկա` Օլիմպիայի հետ, այցելել են իրենց ընկերներին` Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին ու նրանց նորածին որդուն` Արչիին: Ուիլյամսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել թագավորական ամրոցից, որտեղ ապրում է ներկայումս թագավորական ընտանիքը: «Թենիսի սուպերաստղը ամուսնու ու դստեր հետ անցած […]
18:52 27.05.2019
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ մտադիր է պայքարել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա ասել է Twitter-ում տեղադրած տեսաուղերձում: Այդ պաշտոնում հիմա վարչապետ Թերեզա Մեյն է: I’m standing to be the next leader of @Conservatives & Prime Minister of our great country. We need to […]
18:39 27.05.2019
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը: […]
18:23 27.05.2019
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանում չհարձակվելու համաձայնագրի վերաբերյալ Իրանի առաջարկը կարող է լինել առաջին քայլը լարվածությունը կանխելու ուղղությամբ: «Պայմանավորվել, որ միմյանց վրա չենք հարձակվի, հավանաբար, կլինի առաջին քայլը լարվածությունը թուլացնելու համար: Եվ մենք ճիշտ ենք համարում այդպիսի պայմանավորվածություն ունենալը»,- ասել է Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում իրանական […]
18:07 27.05.2019
ՌԴ-ն ակտիվացրել է ռոումինգի փուլային վերացման աշխատանքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ 2017 թ. հունիսին Եվրամիության անդամ երկրների միջև ռոումինգը չեղյալ է հայտարարվել: «Ձեր հրահանգով մենք ինտենսիվացրել ենք ռոումինգի փուլային չեղարկումը միության երկրների հետ»,- ասել է Ակիմովը: Ըստ Ակիմովի՝ […]
16:55 27.05.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում պատմել է եղինջով ապուրի մասին, որը պատրաստել է հայազգի ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների ցանցի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի կինը` Էթերի Կարապետյանը: «Էթերի Կարապետյանը պատրաստել է ընտիր, բուսական ապուր՝ եղինջով: Նա նախ եփել է կարտոֆիլը, որին ավելացրել է կարագի մեջ տապակած սոխի ու ալյուրի խյուսը: Իսկ վերջում […]
16:07 27.05.2019
Աշխատակիցների գործադուլի պատճառով Լուվրը փակվել է: Իսկ գործադուլի պատճառն այցելուների մեծ հոսքն է: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով թանգարանի հայտարարությանը: Թանգարանի աշխատակիցներն անհարմար են դիտարկել աշխատանքային պայմանները, երբ թանգարանում այցելուները շատ են: Նախնական տվյալներով` թանգարանի ներսում մեծ թվով մարդկանց դեպքում տարածքում ջերմաստիճանը շատ բարձր է լինում և շնչելու օդ չի մնում: Հենց […]
16:02 27.05.2019
«Ալադին» ֆիլմը, որը նկարվել է Walt Disney ստուդիայի համանուն մուլտֆիլմի հիման վրա, Հյուսիսային Ամերիկայում մեկնարկել է լավագույն արդյունքներով՝ հանգստյան օրերի ընթացքում դեբյուտային ցուցադրության ժամանակ վաստակելով 86,1 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Box Office Mojo մասնագիտացված կայքը: Իսկ այն դրվագը, որտեղ Ուիլ Սմիթը ներկայացել է ջինի կերպարով՝ համաշխարհային վարձույթում հավաքել է 121 միլիոն դոլար: Ընդհանուր […]
14:44 27.05.2019
Aviasales առցանց տոմսարկղի ներկայացուցիչները կազմել են այն երկրների ու քաղաքների ցուցակը, որոնց ուղղությամբ ռուսները միակողմանի տոմսեր են գնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Հայաստանի մայրաքաղաք Երևանը նույնպես ներառվել է այդ ցուցակում: «Երևանը, Քիշնևը, Բաքուն և Սեուլը գլխավորում են արտասահմանյան այն ուղղությունների ցանկը, որտեղ ուղևորվելիս ճանապարհորդները ետդարձի համար առանձին են վճարում: Սա որևէ կերպ ավելի թանկ […]
13:40 27.05.2019
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենն առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել սեպտեմբերին:
13:14 27.05.2019
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել երկրում։ Դրա համար նա դիմելու է երկրի նախագահին, ինչը ձևական պահանջ է Հունաստանում։ Ցիպրասի այս քայլը պայմանավորված է նրանով, որ երկրի վարչապետի «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունը պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում ու իր տեղերի մի մասը զիջելու է ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությանը, որն ավելի […]