08:29 29.05.2019
Skyscanner պորտալի հետազոտությունը ցույց է տվել, թե որ տեսարժան վայրերն են զբոսաշրջիկները լուսանկարում ամենից հաճախ։ Առաջին տեղում Էյֆելյան աշտարակն է։ Զբոսաշրջիկների 18 տոկոսն այն անվանել է ամենից շատ լուսանկարվող օբյեկտ։ Երկրորդ տեղում Կապադովկիան է (Թուրքիա, 15%)։ Բրոնզը բաժին է հասել Հռոմի Կոլիզեումին (13%)։ Չորրորդ տեղը բաժին է հասել Մոսկվայի Կարմիր հրապարակին (12%)։ 9% ձայն են […]
08:13 29.05.2019
Չինական հեռահաղորդակցական հսկա Huawei-ը դիմել է ամերիկյան դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել սև ցուցակում ընկերության ներառումը և ամերիկյան արտադրողներից բաղադրիչներ և տեխնոլոգիաներ գնելու արգելքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ընկերությունում արգելքն անվանել են «զրկում հանրային իրավունքներից»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունն ընկերությանը սև ցուցակում էր ներառել մայիսի կեսերին։
08:00 29.05.2019
«Գահերի խաղում» Ջոն Սնոուին մարմնավորած դերասան Քիթ Հարինգթոնը դիմել է վերականգնողական կենտրոն, որպեսզի կարողանա հաղթահարել սերիալի ավարտի պատճառով ի հայտ եկած սթրեսն ու ալկոհոլային կախվածությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Պարբերականի տվյալներով՝ 32-ամյա դերասանը բուժվում է Կոննեկտիկուտ նահանգի Prive-Swiss էլիտար կլինիկայում։ Նշվում է, որ սերիալի ավարտը լրջորեն ազդել է դերասանի վրա։ Վերջին դրվագների սցենարները կարդալիս […]
07:49 29.05.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որն այդքան գլխացավանք ու տառապանքներ է բերել։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության […]
07:35 29.05.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքական հավակնություններ չունի։ Այս մասին նա հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։ «Ես որևէ քաղաքական հավակնություն չունեմ, քանի որ արդեն եղել եմ բոլոր պաշտոններում, տեսել եմ ամեն ինչ։ Ինչ-որ բանի համաձայնելիս շատ զգույշ կլինեմ։ Ես դրա միջով անցել եմ, և չեմ ձգտում […]
07:23 29.05.2019
Վենեսուելայի Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2018 թվականին գնաճը հասել է 130 060%-ի, իսկ այդ տարվա ապրիլին գրանցվել է 33.8% ցուցանիշ։ ԿԲ հայտարարության մեջ ասվում է, որ հունվարին դիտվել է սպառողական գների ամենաբարձր աճը՝ 196.6%, փետրվարին՝ 114.4%, իսկ մարտին՝ 34.8%։ 2017 թվականին գնաճը կազմել է 862.6%, իսկ 2016-ին՝ 274%։ Վերջին անգամ ԿԲ-ն զեկույց էր հրապարակել […]
01:00 29.05.2019
28 տարեկան Իգգի Ազալիան նկարահանվել է GQ ամսագրի համար շատ գայթակղիչ հագուստով, ավելի ճիշտ՝ առանց վերնահագուստի` topless: Լուսանկարն արվել է իր պլաստիկ վիրաբույժի համար՝ որպես ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք և որպես շնորհակալություն՝ հրաշալի աշխատանքի համար: Երբ համարձակ լուսանկարը հայտնվել է սոցկայքերում, աղջիկը նախ իր վերաբերմունքն է արտահայտել բոլոր մեկնաբանությունների մասին, հետո սոցցանցերից իր բոլոր էջերը […]
00:27 29.05.2019
«Եթե Ադրբեջանը տոլեռանտ երկիր է, ապա ինչու այդտեղ չի գործում հայկական եկեղեցի, չկան հայկական դպրոցներ, չկան հայկական թերթեր և առհասարակ, հայկական մշակույթ գոյություն չունի»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցադրումն է արել ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, որ իրենց երկիրը բազմազգ ու տոլեռանտ երկիր է՝ ի տարբերություն Հայաստանի, […]
00:21 29.05.2019
«Կարևոր է, որ Անկախության օրվան հաջորդում է Անկախության տոնը, և մենք նշում ենք երկու տոները»: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Սփյուռքի օրվան նվիրված ամենամյա համաժողովում: Խոսելով արտագաղթի պատճառներից՝ նախագահ Զուրաբիշվիլին գլխավոր հիմնախնդիրը համարել է սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Անկախությունը բերեց այս մեծ արտագաղթը, որը նախկինում բացառություն էր: Վրացիները չեն հեռանում Վրաստանից՝ իրենց հայրենիքից, բացառությամբ […]
00:10 29.05.2019
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է Ադրբեջանի կողմից հնչեցված այն պնդումներին, որ մայիսի 29-ինԲաքվում կայանալիքԵվրոպա լիգայի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ տրամադրվել են: Նա հայտարարել է, որ Մխիթարյանի՝ խաղադաշտում հայտնվելու պահից սկսած տրիբունաներից հոգեբանական ճնշում է գործադրվելու «Արսենալ»-ի ուղղությամբ, ինչը վատ հետևանքներ կարող է ունենալ: «Բայց պատկերացրեք՝ Հենրիխ Մխիթարյանը գալիս […]
23:50 28.05.2019
Աշխարհի առաջատար կրոնագետները, սոցիոլոգներն ու հոգեբաններն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են աթեիստների և այլ անհավատների հոգեբանությունը և առանձնացրել են «անհավատների» որոշ կարծրատիպեր: Այս մասին նրանք պատմել են Վատիկանի Մշակույթի հովվական խորհրդի նիստում և իրենց զեկույցի ամբողջական տարբերակը տպագրել Kent համալսարանի կայքում: Մարդաբանները, սոցիոլոգները և հոգեբանները վաղուց ուսումնասիրում են տարբեր գործոններ, որոնք ազդում են մարդու՝ տարբեր […]
23:17 28.05.2019
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզի Բեզոսը, հայտարարել է, որ իր ունեցվածքի կեսը կհատկացնի բարեգործությանը: Մաքքենզիի կարողությունը ամուսնալուծությունից հետո կազմում է 37 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է CNN-ը: Նման կերպ ամենահարուստ տղամարդու նախկին կինը ցանկանում է հետևել 2010 թվականին Ուորրեն Բաֆֆետտայի ու Բիլ Գեյթսի կողմից արված քայլին՝ նրանք իրենց ունեցվածքի կեսը բարեգործությանն են […]
22:32 28.05.2019
ՌԴ Սվերդլովսկի շրջանի Մարիինյան հանքավայրում հայտնաբերվել է հսկայական զմրուխտ՝ 1.6 կիլոգրամանոց, գրում է РИА Новости գործակալությունը: «Սա եզակի գտածո է վերջին 30 տարվա ընթացքում: Մոտ երկու կիլոգրամանոց զմրուխտ հայտնաբերվել էր 1990 թվականին: Դրանից հետո ամենախոշորը համարվում էր 1 540 գրամանոցը ՝ գտնված 2018 թվականին»,- հաղորդում է նույն աղբյուրը: Մարիինյան հանքավայրը միակն է ՌԴ-ում, որտեղ կա […]
22:02 28.05.2019
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, որը կասկածվում է հայազգի գործարար Գևորգ Թումանյանի սպանության մեջ: «Նախաքննության նախնական տվյալներով՝ այդ մարդը երկար ժամանակ հակակրանք է ունեցել գործարարի հանդեպ: 2019 թվականի մարտի 14-ին կասկածյալը Բորիսովկա փողոցի բարձրահարկ շենքի բակում երեք անգամ կրակել է գործարարի վրա, որից հետո դիմել է փախուստի»,- հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն: Հիշեցնենք, որ […]
20:00 28.05.2019
Դերասան Շոն Փենի հետ երկու տարի հանդիպելուց հետո Շարլիզը որոշել է չհանդիպել տղամարդկանց հետ և կենտրոնանալ իր երեխաների դաստիարակության վրա: Դժվարին ճակատագրով երկրորդ երեխային որդեգրելով` դերասանուհին կենտրոնացել է իր երեխաների վրա: Իսկ այժմ, չորս տարվա միայնակ կյանքից հետո, Շարլիզը կրկին փնտրում է զուգընկերոջ, գրում է Daily Mail-ը: «Ես երկար ժամանակ մենակ եմ մնացել, հիմա ինձ […]
19:47 28.05.2019
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն այն աստղերի շարքում է, որոնք նախընտրում են ոչ թե պլաստիկ վիրահատությունները, այլ առողջ կենսակերպը: Նրան նայելով՝ չես ասի, որ երկու երեխաների մայր է: Այս մասին գրում է Daily Mail-ը: Գվինեթը նույնիսկ սկսել է իր բիզնեսը՝ բացելով «Goop» ընկերությունը: Այն քարոզում է առողջ ապրելակերպ՝ սպորտով զբաղվել, կիրառել բնական կոսմետիկա և այլն: Դերասանուհին […]
19:31 28.05.2019
Մեծ Բրիտանիայի Արևելյան Սասեքսի կատուների խնամքի կենտրոնի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է` չեն կարողանում նոր խնամակալներ գտնել 9 տարեկան Էլիոթ անունով կատվի համար: Պատճառը Էլիոթի ոչ մահացու, բայց տհաճ հիվանդությունն է: Կատուն անընդհատ փռշտում է: Կենդանու մոտ ալերգիկ ֆոնի վրա քրոնիկ ռինիտ է ախտորոշված, իսկ ալերգիան կենդանիների, այդ թվում` սեփական մորթուց է: Նախկին տերերը հենց […]
19:20 28.05.2019
Դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը իր Instagram-ի էջում ծիծաղելի տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում դերասանուհին սկզբում շոյում է ձիուն, որից հետո կենդանին անակնկալ փորձում է կծել Չեսթեյնի կուրծքը: Կենդանուն դերասանուհին տեսել է փողոցում և այդ պահին ցանկացել է մոտենալ ձիուն: Դերասանուհին խոսել է ձիու տիրոջ հետ և ասել, որ ցանկանում է կենդանուն շոյել, սակայն այն, ինչ կատարվում է […]
19:07 28.05.2019
Բրիտանացի փոփ երգիչ Էլթոն Ջոնը չի ցանկացել է, որ իր կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմից անհետանան թմրանյութերի ու սեքսի տեսարանները: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Երգիչը նշել է, որ ֆիլմի ստեղծողները ցանկացել են մի փոքր մեղմել այդ հանգամանքը, որպեսզի ֆիլմի տարիքային սահմանափակումը հասցնեն 13+, բայց անձամբ երգիչը դեմ է արտահայտվել այդ գաղափարին: «Ես չեմ […]
19:06 28.05.2019
Որքան էլ անվտանգության երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի իշխանությունը, թաքնված վտանգներ, այդուհանդերձ, մնում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու մասին ՈւԵՖԱ-ին տված երաշխիքների մասին: Հաղորդման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել 2015 թվականին Բաքվում կայացած «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպմանը նախորդած իրադարձություններին, երբ հենց իշխանությունների կողմից սպառնալիք հնչեց հայ […]
18:45 28.05.2019
Շոումեն Միխայիլ Գալուստյանի անունը հայտնվել է ուկրաինական Миротворец կայքի բազայում: Ռեսուրսը Գալուստյանին մեղադրել է Ուկրաինայի պետական սահմանը գիտակցաբար խախտելու», ինչպես նաև քննադատել Юнармия ռազմահայրենասիական շարժման գլխավոր շտաբ այցելելու համար: Նշվում է, որ Գալուստյանի անունը ներառվել է կայքի «Ուկրաինայի թշնամիներ» բաժնում:
18:40 28.05.2019
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը` այդ երկրի անձնագիրն իրեն վերադարձնելու մասին: «Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,- գրել է Սաակաշվիլին: Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշմամբ:
18:25 28.05.2019
Reddit-ի «ՕrangeLimey» անունով օգտատերը կայքում տեղադրել է տարօրինակ լուսանկար, որը գրավել է բազմահազար օգտատերերի ուշադրությունը: Լուսանկարն արվել է սրճարանում, այնտեղ պատին գրված է եղել «սուրճ», անգլերեն՝ coffee: Հետաքրքիրն այն է, որ գրվածի ստվերում պակասում էր մեկ F տառը՝ cofee: Օգտատերերը սկսել են քննարկել, թե ինչպես կարող էր նման բան լինել: Ըստ գերակշռող վարկածի՝ մեկ F-ը […]
18:15 28.05.2019
Մենք ասում ենք, որ սպորտը դուրս է քաղաքականությունից, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք փաստեր Բաքվում հայ մարզիկների և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական ճնշման մասին, ավելորդ է խոսել տոլերանտության մասին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ հիշեցնելով ՈւԵՖԱ-ի հայտարարությունն այն մասին, որ «սպորտը պետք է դուրս լինի քաղաքականությունից»: «Հիշենք, Բաքվում […]
17:51 28.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը: Համապատասխան որոշումը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում: Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին 2017թ. Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել էր քաղաքացիությունից: Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Զելենսկուն. «Շնորհակալ եմ նախագահին, փառք Ուկրաինային»:
17:47 28.05.2019
Ամերիկացի 62-ամյա իրավաբանը վերջին 10 օրում դարձել է 11-րդ մարդը, որը մահացել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթից իջնելիս: Այս մասին գրում է Daily Mail Online-ը: Կոլորադոյի բնակիչ Քրիստոֆեր Ջոն Կուլիշը մահացել է մայիսի 27-ին: Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ Կուլիշը հանկարծամահ է եղել, մահվան պատճառը դեռ հայնի չէ: Կուլիշը երկրորդ ամերիկացին է, որը վերջին 10 […]
17:37 28.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու Ստանիսլավ Զասը Հայաստանում է՝ ստանալու պաշտոնական Երևանի համաձայնությունը այդ պաշտոնի համար: Բելառուս պաշտոնյային արդեն ընդունել են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը»,– մայիսի […]
17:20 28.05.2019
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպել էր մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է նաև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք Անկարային մատակարարվելու են այս ամառ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: «S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ […]
17:19 28.05.2019
Մայիսի 28-ի առավոտյան ժամը 6-ից Airbus Poland S.A. աշխատակիցներն անժամկետ գործադուլ են սկսել, հաղորդում է Pulshr.pl-ը: Բողոքի ակցիան պատասխան է ղեկավարությանը աշխատավարձերի բարձրացման պահանջը մերժելու համար: Ավելի վաղ օդանավերի արտադրության հսկայի «Համերաշխություն» արհմիությունը գործատուների հետ աշխատանքային վեճի մեջ էր մտել: Գլխավոր պահանջն աշխատավարձերի բարձրացումն էր: Փետրվարի 28-ին Airbus Poland S.A. տարածքում «Համերաշխությունն» անցկացրել էր երկժամյա […]
17:16 28.05.2019
Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները զբոսնել է «մերկ» զգեստով: Աստղը լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում: Ջենների զգեստը վառ նարնջագույն է: Զգեստը կարվել է կիսաթափանցիկ կտորից: View this post on Instagram Love these fan edits ?? ? @splashnews A post shared by Kylie (@kyliejenner) on May 27, 2019 at 4:05pm PDT View this […]