TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրանը կրոնական նկատառումներով հրաժարվել է միջուկային զենքի մշակումից

08:08 30.05.2019

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների հետ եղած հակասության պատճառով։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»-ը։ Փորձագետները կարծում են, որ Իսլամական հանրապետությունը միջուկային զենքի մշակման համար ունի բոլոր հզորությունները։ «Որովհետև բազմաթիվ անպետք ծախսեր են, և թշնամին էլ գիտի, որ մենք այն չեն կիրառի»,- […]

̰
Բուդապեշտում զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել․ կան զոհեր

07:46 30.05.2019

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել։ Հաղորդվում է 7 զոհի մասին։ Նավում գտնվել են հարավկորեացի 33 զբոսաշրջիկներ և անձնակազմի հունգարացի 2 անդամ։ 21 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունգարական խորհրդարանի շրջանում։ Նախնական տվյալներով՝ նավին հարվածել է մեկ այլ զբոսաշրջային նավ։ Նշվում է, […]

̰
Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է

07:20 30.05.2019

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) հայտնել է ինքնալուծարման մասին։ Դա տեղի է ունեցել պատգամավորների երդմնակալությունից մեկ ամիս անց։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել սեպտեմբերի 17-ին։ Երրորդ ընթերցմամբ ինքնալուծարման օգտին է քվեարկել 120 պատգամավորից 74-ը, դեմ են արտահայտվել 45-ը։ Նման որոշման պատճառ է դարձել այն, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի կարողացել իշխող կոալիցիա և նախարարների կաբինետ ձևավորել, գրում […]

̰
2050 թվականին միլիոնավոր մարդիկ կմահանան

00:57 30.05.2019

Գիտնականները ենթադրում են, որ ջրային ավազանի աղտոտվածությունը կարող է 2050 թվականին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ, հաղորդում է Independent-ը: Պատճառն այն է, որ մոլորակի ջրային ավազանը լի է հակաբիոտիկներով: Ավելի քան 70 երկրի գետերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65 գետերում կա  14 տեսակի հակաբիոտիկ: Ամենաաղտոտվածը Ասիայի և Աֆրիկայի  գետերն են: Բանգլադեշում դեղերի […]

̰
Մեգան Մարքլի երեխայի դայակն ազատվել է աշխատանքից

00:45 30.05.2019

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի որդու՝ Արչիի դայակը, 2 շաբաթ աշխատելուց հետո ազատվել է աշխատանքից : Այս մասին գրում է New Idea-ն՝ հղում անելով աղբյուրին: Նրա խոսքերով՝ Մեգանը սիրում է ամեն ինչ վերահսկել և երեխային ոչ մեկի հետ մենակ չի թողնում: «Նա հսկում էր դայակի ամեն քայլը և թույլ չէր տալիս զբաղվել նրա խնամքով»,- ասել […]

̰
Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի՞ արդյոք Ռադայի ընտրությոններին

22:44 29.05.2019

Վրաստանի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի  «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը մտադիր է մասնակցել Վերին Ռադայի ընտրություններին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ– ը՝ վկայակոչելով  Դավիթ Սակվարելիձեին: Նրա խոսքերով, կուսակցությունն արդեն ունի իր սեփական ծրագրերը, որոնք ցանկանում են իրականացնել: «Մենք կպաշտպանենք այն փիլիսոփայությունը և այն ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել՝ որպես քաղաքական ուժ»,- ասել է Սակվարելիձեն: Միխեիլ […]

̰
Սաակաշվիլին վերադարձել է Կիև

21:51 29.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից վերադարձել է Կիև: «Բորիսպոլ» օդանավակայանում նրան դիմավորելու նպատակով հարյուրավոր մարդիկ են հավաքվել: Սաակաշվիլիի վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը: Սաակաշվիլին, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե նոր նախագահի օրոք […]

̰
Ֆրանսիական համբույրը վտանգավոր է առողջության համար. գիտնականներ

20:27 29.05.2019

Ավստրալացի գիտնականները  հավատացնում են, որ համբույրը կարող է վտանգավոր լինել առողջության համար, գրում է Здоровье 24 կայքը: Հետազոտող Էրիկ Չաուն Մոնաշայի համալսարանից, պարզել է, որ  համբույրի ժամանակ կարելի է վարակվել գոնորեայի (սուսանակ) տարատեսակով: 3677 տղամարդկանց առողջական վիճակի ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ վարակիչ հիվանդությունը կարող է փոխանցվել անգամ համբույրի միջոցով: Գիտնականների խոսքով` գոնորեայի հարուցիչները […]

̰
Ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Մխիթարյանի հետ

20:20 29.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ:  «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով […]

̰
Կինը յուրօրինակ ձևով պատժել է իր ամուսնուն դավաճանության համար

20:11 29.05.2019

Կոլումբիայում կինն ամուսնուն դավաճանության համար պատժելու յուրօրինակ ձև է մտածել: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, դեպքը տեղի է ունեցել Կոլումբիայի Բարանկիլյա քաղաքում: Հաղորդվում է, որ կինն ամուսնուն հայտնաբերել է սիրուհու հետ քաղաքի հյուրանոցներից մեկում ու պայման դրել նրա առաջ, որ կների միայն այն դեպքում, եթե նա մերկ վիճակում պառկի մեքենայի վրա, իսկ ինքն այդպես երթևեկի քաղաքում: […]

̰
Բակո Սահակյանը ԵԱԿՀ ՄԽ համանախագահների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

19:40 29.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի […]

̰
Ի վերջո, փոխվե՞լ էր Նիկոլ Փաշինյանի այցի օրակարգը, թե՞ ոչ

19:27 29.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մամուլում լուրեր էին տարածվել,  որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում, չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական […]

̰
Հաշված ժամեր մինչև եզրափակիչ. «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի

18:50 29.05.2019

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը: Հատկանշական է, որ այս հանդիպման  և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ: Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել […]

̰
Մուրմանսկում անհայտ անձինք կամուրջ են գողացել

18:34 29.05.2019

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանի Ումբա գետի կամուրջը գողացել են, հայտնում է Российская газета-ն: Հաղորդվում է, որ կամրջի անհետացման փաստն առաջինը բացահայտել են տեղի բնակիչները, որոնք այս մասին հաղորդում են ներկայացրել տեղի ոստիկանական բաժանմունք: Ներկայումս իրավապահները դեպքի նախաքննություն են իրականացնում: Ենթադրվում է, որ անհայտ անձինք նախ` երկու կողմից կտրել են կամուրջը, գցել գետը, ինչից հետո մասնատել են […]

̰
Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին. Պեսկով

18:02 29.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի առաջին կեսին ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բացի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից, ո՞վ է մասնակցելու ֆորումին: Նա նաև հայտարարել է, որ այլ […]

̰
Հաագայում տոնել են Շառլ Ազնավուրի 95-ամյակը

18:00 29.05.2019

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը Diplomat Magazine-ի աջակցությամբ։ Համերգին ներկա էին Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարությունը, միջազգային կազմակերպությունների […]

̰
ԵԱՀԿ փորձագետների աջակցությամբ Հայաստանում մասնագիտացված իրավապահ մարմին կստեղծվի

17:48 29.05.2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ, և փոխգործակցությունն առավել կխորանա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ […]

̰
Դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ

17:14 29.05.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ հրապարակումներին: «Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման […]

̰
Չինաստանի հետ հարաբերություններում կարողացանք շոշափելի արդյունք ունենալ․ ԱԳ նախարար

16:56 29.05.2019

Հայաստանի և Չինաստանի միջև վերջին շրջանում կարևոր փոխայցելություններ եղան։ Դրանց ընթացքում քննարկվեցին հայ-չինական համագործակցության չափազանց լայն օրակարգի հարցեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք այս շրջանում կարողացանք շատ շոշափելի արդյունք ունենալ, որը վիզաների ազատականացման պայմանագիրն է, որ պետք է բնականաբար անցնի որոշ գործընթաց, ընթացակարգ, որպեսզի մտնի […]

̰
Ամերիկացի զույգի հուզիչ պատմությունը. նրանք միասին ապրեցին 62 տարի ու մահացան 1 ժամվա տարբերությամբ

16:54 29.05.2019

Ամերիկյան Ֆլորիդայի բնակիչներ Թոմ և Դելմի Լեդբետտերների պատմությունը հուզիչ ավարտ է ունեցել: Թոմը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ Դելմիին հրավիրեց շրջել իր մեքենայով: Նա, սակայն, հույսեր չուներ, որ Դելմին կգա: Դելմին եկավ, և նույն օրը Թոմը համարձակություն ունեցավ համբուրել աղջկան ու ամուսնության առաջարկ անել: Երեք շաբաթից նրանք ամուսնացան ու սիրով և անբաժան ապրեցին ուղիղ […]

̰
Նավիգատորը բրիտանացուն Իտալիայի փոխարեն հասցրել է Գերմանիա

16:50 29.05.2019

Մեծ Բրիտանիայի բնակիչն ուղևորվում էր Իտալիայի մայրաքաղաք, որպեսզի տեսներ Հռոմի Պապին, բայց նավիգատորում սխալ գրելով Հռոմ քաղաքի անվանումը` հայտնվել է Գերմանիայի քաղաքներից մեկում: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը: Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ 81-ամյա իտալացին, որը բնակվում է Նյուքասլում, նավիգատորում Rome գրելու փոխարեն գրել է Rom և հայտնվել գերմանական փոքրիկ գյուղում, որը գտնվում է Իտալիայի […]

̰
«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր». Բաքվում երգում են «Արսենալի» երկրպագուները

16:34 29.05.2019

«Արսենալի» երկրպագուները Բաքվում ակնհայտորեն ավելի շատ են, քան «Չելսի»-ինը: Նախօրեին «Արսենալի» երկրպագուները տարածել էին տեսահոլովակ, որտեղ երկրպագուների մեծ խումբը երգում է հետևյալ բառերով. «We’ve been to Qarabag and everywhere, Shagged brasses in Cologne, And now we’re off to Baku, To Bring Europa home!», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում լվացել ենք բոլորի ուղեղները […]

̰
Давай, до свидания! Ուտկինն աջակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

15:48 29.05.2019

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարներ Վասիլի Ուտկինը, Սերգեյ Բունտմանը և Մաքսիմ Կուրնիկովը քննարկել են մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» ակումբների հանդիպման նախաշեմին հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայկական արմատներ ունեցող Բունտմանն իր աջակցությունն է հայտնել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշմանը: Ռադիոմեկնաբանը նաև հայտարարել է, որ հպարտ է, որ ներառված է Ադրբեջանի […]

̰
Պարզապես նախանձում են, ինչ-որ տեղ` վախենում. Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ-ի մրցակիցների մասին

14:24 29.05.2019

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է միության ձեռքբերումների մասին: «ԵԱՏՄ-ն դեռ շատ երիտասարդ է, բայց ապացուցել է իր արդյունավետությունը: Միության կազմում առևտրաշրջանառության տեմպերը դանդաղում են, այնինչ 3-րդ երկրների հետ դրանք, հակառակը, աճում են: Մենք նվազեցրել ենք ինֆլյացիոն ռիսկերը, հսկողության տակ ենք առել ազգաբնակչության զբաղվածության հարցը: Դա նշանակում է, որ […]

̰
ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային զսպվածության կոչ է արել

14:17 29.05.2019

Եվրամիությունը Սերբիային և Կոսովոյին զսպվածություն պահպանելու կոչ է արել այն բանից հետո, երբ Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումը ներխուժել էր հիմնականում սերբերով բնակեցված ավաններ: Զուբին-Պոտոկ գյուղի մոտ տեղի էր ունեցել բախում, երկու սերբեր թեթև վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Գործակալության տվյալներով՝ Եվրամիությունը շփում է հաստատել Բելգրադի և Պրիշտինայի հետ: Նշվում է, որ […]

̰
Զախարովան ծիծաղել է Զելենսկուն ուղղված պահանջի վրա

14:16 29.05.2019

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված  Լվովի վարչակազմի պատգամավորների պահանջը, որ նրանք դադարեն օգտվել ռուսերենից: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին քաղաքական գործիչները հայտարարեցին, որ երկրի ղեկավարը խախտել է «Պետական ​​լեզվի մասին» օրենքը, որը պարտավորեցնում է, այդ թվում` նախագահին, պաշտոնական և հասարակական ելույթներում խոսել միայն ուկրաիներեն: «Ամենածիծաղելին […]

̰
Կոսովոյի լարվածությունից ՀՀ ԶՈւ խաղաղապահներ չեն տուժել

14:09 29.05.2019

Վերջին օրերին Սերբիայի և Կոսովոյի հարաբերություններում լարվածության աճի, Կոսովոյում հուզումների ժամանակ հայաստանցի խաղաղապահների` այնտեղ տեղակայված խմբի կազմից տուժողներ չեն եղել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Դավթյանը։ Նա հայտնեց, որ հայաստանցի խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի միջազգային օդանավակայանի տարածքում` միջազգային զորախմբի կազմում։ Նրանք ապահովում են հենց […]

̰
ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով 130 մարդ է վիրավորվել

13:44 29.05.2019

ԱՄՆ-ում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 1 մարդ զոհվել է, 130-ը` վիրավորվել: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` քամու արագությունը հասել է 264 կմ/ժ-ի: Այն տևել է մի քանի րոպե: Տորնադոյի թողած ամենամեծ վնասը գրանցվել է Ինդիանա, Կոլորադո, Օհայո, Այովա, Նեբրասկա և Իլինոյս նահանգներում, որտեղ 68 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Օհայոն երեք տուժած շրջաններում հայտարարել […]

̰
Քոչարի Բաքվում` Հենրիխ Մխիթարյանի համար

13:17 29.05.2019

«Արսենալի» խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի իր էջի «սթորիս» բաժնում, որտեղ լուսանկարները պահպանվում են 24 ժամ, հրապարակել է մի լուսանկար, որտեղ ֆուտբոլիստները ձեռք ձեռքի տված շրջան են կազմել, որը քոչարի պարն է հիշեցնում: Նկարի վրա նաև գրություն է եղել, որ քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար, այդ գրությունն այժմ բացակայում է: Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ սովորաբար […]

̰
Սաակաշվիլին մեկնում է Ուկրաինա

13:12 29.05.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ մեկնում է Ուկրաինա, քանի որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է քաղաքացիությունը: Սպասվում է, որ այսօր՝ մայիսի 29-ին, Ուկրաինայի ժամանակով 17։15-ին, Սահակաշվիլին կժամանի Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան: Սաակաշվիլին հայտարարել էր, որ իր ուկրաինական քաղաքացիությունն անօրինական կերպով էին խլել: «112 Ուկրաինայի» եթերում […]

̰
BACK_TO_TOP