TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել չհարձակման մասին համաձայնագիր կնքել

16:43 26.05.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին կոչ է չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս հայտարարությունը նա արել է մայիսի 25-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Աղբյուրի փախանցմամբ՝ նա նաև ասել է, որ Իրանը շատ բարյացակամ է տրամադրված այդ երկրների նկատմամբ ու խրախուսում է ցանկացած տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած […]

̰
Անելու եմ ամեն բան, որ շնորհալի մարդիկ կարողանան Ուկրաինայում արդյունք գրանցել. Զելենսկի

16:40 26.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անելու է ամեն բան, որ Ուկրաինան վերածվի նպատակների իրագործման երկրի։ Այս մասին նա գրառում է կատարել facebook-ի իր էջում: «Ես իմ կողմից անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի շնորհալի ուկրաինացիները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը: Նա նաև հայտարարել է, որ այդ երկիրն աշխարհին միշտ նոր տաղանդներ […]

̰
Գերմանիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծառերի վրա

16:00 26.05.2019

Գերմանիայի արևմտյան հատվածում փոքր, երկտեղանի Tecnam-92 ինքնաթիռն ընկել է ծառերի վրա: Զոհեր և տուժածներ չկան: Ինքնաթիռում գտնված անձինք մոտ 10 մետր բարձրության վրա ստիպված են եղել մի քանի ժամ սպասել փրկարարներին: Ինչպես հայտնում է Bild-ը՝ դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա դաշնային հողում: Ինքնաթիռում եղել են 56-ամյա օդաչուն ու նրա կինը: Վթարից կրած […]

̰
Երեք հայ ջութակահարներ ներառվել են աշխարհի 30 լավագույն ջութակահարների ցանկում

15:46 26.05.2019

Երեք հայ ջութակահարներ՝ Սամվել Երվինյանը, Սերգեյ Խաչատրյանը և Իսպանիայում բնակվող ու գործող Արա Մալիքյանը ներառվել են աշխարհի ամենահայտնի ու տաղանդավոր 30 ջութակահարների ցուցակում: Ինչպես հայտնում է Культура-ВРН-ը՝ ցուցակը կազմվել է մի քանի հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում: Ցուցակում ներառվել է նաև ռուսաստանցի վիրտուոզ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը: Ցուցակը գլխավորում են Իցհակ Պերլմանը՝ ԱՄՆ-Իսրայել, Հիլարի Հանը՝ […]

̰
Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել

15:23 26.05.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Russia Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, երրորդ երեխային սպասող Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել: Ինչպես հայտնում է Коммерсант-ը՝ դա տեղի է ունեցել Կրեմլում՝ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ: «Ձեզ չի կարելի»,- ասել է Պուտինը՝ նկատելով, որ երբ իրենք հանդիպում են,Սիմոնյանը հղի է լինում: Ի պատասխան ՌԴ առաջնորդի նկատողության՝ Մարգարիտա […]

̰
ԱՄՆ-ի բարերից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

13:37 26.05.2019

Առնվազն 10 անձինք վնասվածքներ են ստացել ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքի բարում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Տուժածներից 5-ը կանայք են, 5-ը՝ տղամարդիկ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի հետաքննությամբ։

̰
Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն է

12:36 26.05.2019

Այսօր ԵՄ 21 երկրում անցկացվում է Եվրախորհրդարանի ընտրությունների հիմնական փուլը։ Այս մասին հայտնւմ է TASS-ը։ Մյուս 7 երկրներում (Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Չեխիա, Սլովակիա, Լատվիա և Մալթա) ընտրություններն անցկացվել են մայիսի 23-25-ը։ Եվրախորհրդարանն ընտրական արդյունքների մասին կհայտարարի կիրակի երեկոյան։ Կընտրվեն 751 եվրապատգամավորներ՝ 2019-24թթ պաշտոնավարման համար։ Թե քանի պատգամավոր կլինի յուրաքանչյուր երկրից՝ կհաշվարկվի ըստ բնակչության թվի։ […]

̰
ԱՄՆ-ում ատրակցիոնի խափանման հետևանքով կան տուժածներ

12:23 26.05.2019

ԱՄՆ-ում ատրակցիոնի խափանման հետևանքով 3 մարդ է տուժել։ Նրանցից մեկը տարեց տղամարդ է, ով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Տուժածներից մեկն էլ 10-ամյա երեխա է։ Դեպքը տեղի է ունեցել կալիֆոռնիական Ռիվերսայդի զվարճանքների այգու «Ջրային բլրակներ» ատրակցիոնի աշխատանքի խափանման հետևանքով։ Այս մասին հայտնում է FoxNews-ը։ Բոլոր տուժածները գտնվել են մեկ պարկուճում։ Ջրային հոսանքով ցած իջնելու […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 7 թեկնածու

11:02 26.05.2019

Բրիտանացի քաղաքական գործիչների թիվը, ովքեր բացահայտ հայտարարել են իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածությունների առաջադրման մասին, հասել է 7-ի։ Իր մտադրությունների մասին վերջինը հայտնել է Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը Sundy Times-ի էջերում։ Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերին՝ գործարքով կամ առանց գործարքի։ Ավելի վաղ […]

̰
Թրամփն ու Աբեն գոլֆ են խաղացել 5-րդ անգամ

10:35 26.05.2019

ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Շինձո Աբեն գոլֆ են խաղացել ճապոնական Տիբա պրեֆեկտուրայի Mobara Country Club ակումբում։ «Հենց հիմա Շինձո Աբեի հետ գոլֆ կխաղանք։ Ճապոնիան սիրում է այդ խաղը»,-խաղի մեկնարկից առաջ իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։ Թրամփն ու Աբեն գոլֆի մեծ սիրահարներ են։ Նրանք միասին խաղում են արդեն 5-րդ անգամ։ Անցած անգամ […]

̰
Իրանը սպառնացել է խորտակել ամերիկյան նավերը

10:15 26.05.2019

Իրանը սպառնացել է Պարսից ծոցում խորտակել ամերիկյան նավերը, եթե դրանք կատարեն  «սխալ գործողություններ»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ղեկավարի խորհրդական Մորտեզա Կորբանին։ «Պատերազմի սանձազերծման դեպքում մենք նրանց դեմ կկիրառենք գաղտնի զենք և ծովի ընդերքը կուղարկենք նրանց երկու ավիակիրները՝ ինքնաթիռներով ու անձնակազմերով»,-Կորբանիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր ողջ […]

̰
Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» ստացել է «Մակաբույծները» ֆիլմը

09:44 26.05.2019

Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է դարձել  հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն՝ «Մակաբույծները» ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի թվիթերյան էջը։ Գրան-պրին (նշանակությամբ երկրորդ մրցանակը) ստացել է ռեժիսոր Մատի Դրոպի «Ատլանտիկա» ֆիլմը։ Լավագույն դերասան է ճանաչվել Անտոնիո Բանդերասը, իսկ լավագույն դերասանուհի՝ Էմիլի Բիչեմը։

̰
Բորիս Ջոնսոնը խոստացել է Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից առանց պայմանագրի

23:58 25.05.2019

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը կկարողանա երկիրը ԵՄ-ից դուրս բերել առանց պայմանագրի, եթե նա զբաղեցնի գործող վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնը : Այս մասին գրում է Telegraph- ը: Ինչպես նշվեց, Ջոնսոնը խոստացել է բրիտանացիներին, որ կանի ամեն ինչ, որ առանց Բրյուսելի հետ համաձայնության, հոկտեմբերի 31-ին երկիրը դուրս գա Եվրամիությունից: «Լավ համագործակցություն […]

̰
Ո՞ր մթերքներն է վտանգավոր օգտագործել հղիության ընթացքում

22:31 25.05.2019

Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ չիպսերը, մայոնեզը և այն մթերքները, որոնք իրենց մեջ պարունակում են լինոտիպային թթուներ և այլ ճարպեր, վնասակար են հղիների համար, գրում է Journal of Physiology-ն: Բժիշկների խոսքով՝ հղի կանայք պետք է հետևեն իրենց սննդակարգին, քանի որ մի շարք նուտրիենտների օգտագործումը կարող է բացասական ազդել պտղի վրա: Վերջին հետազոտությունները, որոնք արվել […]

̰
«Արա, վա՜յ, վա՜յ»՝ աֆրոամերիկացիների կատարմամբ

22:18 25.05.2019

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում աֆրոամերիկացիները մեծ ոգևորությամբ երգում են «Արա, վա՜յ, վա՜յ» երգը։ Տեսահոլովակը ներկայացնում ենք ստորև։

̰
Թաիլանդի նավահանգիստներից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կա 130 տուժած

22:04 25.05.2019

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը: Տեղի ունեցածի հետևանքով 130 մարդ է տուժել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Իրավապահ մարմինները մոտակա շինություններից տարհանել են բոլոր մարդկանց: Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացվել է: Կատարվում է հետաքննություն: #Noticetotrade : Class 6.1 Chemical Exploded!!Several […]

̰
Հնդկաստանի նախագահը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

20:17 25.05.2019

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը ստորագրել է 16-րդ գումարման խորհրդարանի ստորին պալատի ցրման մասին հրամանագիրը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Հնդկաստանի նախագահը ընդունել էր երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի և նրա կառավարության հրաժարականը: Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում 2019-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Բխարատիա ջանատա կուսակցությունը» և դրա ղեկավար Նարենդրա Մոդին […]

̰
Uber-ը Ավստրալիայում ստորջրյա տաքսի է գործարկել

20:00 25.05.2019

Uber ընկերությունը ավստրալական զբոսաշրջային Tourism Queensland խմբի հետ ստեղծել է ստորջրյա տաքսի, որն ունի ScUber անվանումը: Այս մասին հայտնում  է Uber ընկերության բլոգը: Նման տաքսիով զբոսաշրջիկները կարող են ճանապարհորդել Մեծ բարիերների անդրջրյա հատվածում: Դրա համար մարդիկ ընդամենը պետք է Uber-ի հավելվածից պատվիրեն տաքսի ավստրալական Քվինսլենդ քաղաքից: Իհարկե սկզբում պետք է ուղղաթիռով հասնեք Հերոն կղզին և […]

̰
Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան

19:58 25.05.2019

Իսպանիայի Վալենսիա քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ինժեներ Սալվադոր Սոլերը և նրա գործընկերները կարողացել են ստեղծել աշխարհում առաջին «օրինական կանեփ»-ը: Բույսն ունի օգտակար հատկանիշներ և չի պարունակում արգելված նյութեր: Այդ մասին գրում է El Mundo-ն: Գիտնականները կարողացել են սաղմնային փուլում դադարեցնել արգելված բաղադրիչի զարգացումը և բաղադրության մեջ ավելացնել այլ նյութեր: Այս նոր տեսակը նախատեսվում է օգտագործել Այլցհեմեր […]

̰
Տինա Կանդելակին պոռնոդերասանների մասին սերիալ է նկարահանում

19:39 25.05.2019

Матч-ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին որպես նախագծի հեղինակ և պրոդյուսեր է հանդես եկել ռուսական Амедиатека վիդեոսերվիսում պոռնոդերասանների մասին պատմող սերիալի առաջին էպիզոդի համար: Այս մասին հայտնում է Ведомости-ն: Սերիալի արտադրությամբ զբաղվում է Goose Goose Films ընկերությունը: «Այս պատմության մեջ ինձ հետաքրքրեց հերոսների մասնագիտության և հոգու խորության ահռելի տարբերությունը և նրանց անկեղծ զգացմունքները»,- ասել է Կանդելակին: […]

̰
Թաիլանդում դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

19:30 25.05.2019

Թաիլանդի Սակոն Նակհոն նահանգում հայտնաբերել են դինոզավրերի հետքեր, որոնք այդտեղ ապրել են մոտ 140 միլիոն տարի առաջ, գրում է The Thaiger-ը: Նշվում է, որ հնագետները ժայռերի վրա հայտնաբերել են դինոզավրերի տասնյակ հետքեր: Մասնագետների կարծիքով` հետքերը պատկանում են մողեսանման դինոզավրերին: Հայտնի է, որ այդ դինոզավրերը տեղաշարժվել են 2 վերջույթներով, իսկ դրանց մեծ մասը եղել է գիշատիչ: […]

̰
«Բոհեմյան ռապսոդիայի» աստղն այլևս նախաձելի փեսացու չէ

19:28 25.05.2019

«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում լեգենդար Ֆրեդի Մերկուրիի կերպարը մարմնավորած օսկարակիր Ռամի Մալեկը 2 տարվա հարաբերություններից հետո ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ դերասանուհի Լյուսի Բոյնտոնին, հայտնում է  Radaronline-ը: Լյուսին «Բոհեմյան ռապսոդիայում» մարմնավորել է Մերի Օսթինին, որը եղել է Մերկուրիի կյանքի սերը: Նրան է Ֆրեդին նվիրել    Love of my life երգը: «Վերջապես նշանադրվեցին: Հարսանիքը կանեն հավանաբար […]

̰
Ուիլ Սմիթը բարկացել է որդու վրա ֆիլմի պրեմիերայից ուշանալու համար

19:20 25.05.2019

Դերասան Ուիլ Սմիթը վիրավորել է իր որդուն այն բանի համար, որ նա ուշացել է «Ալադդին» ֆիլմի պրեմիերայից: Այս մասին հայտնում է The Huffpost-ը: Հայտնի է, որ Ջեյդենն այնքան է ուշացել, որ հայրը ստիպված ընտանեկան լուսանկարն արել է ոչ թե կարմիր գորգին, այլ կինոթատրոնի կուլիսներում: Նշվում է, որ դերասանի ընտանիքի մյուս անդամնեը պրեմիերային ճիշտ ժամանակին են […]

̰
Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա

19:10 25.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին օրեր անց մտադիր է վերադառնալ Ուկրաինա՝ այստեղ անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից ու պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին այսօր հայտնել է ուկրաինական լրատվամիջոցներից մեկը՝ իր աղբյուրներին հղումով։ Սաակաշվիլին ներկայում արտաքսված է Ուկրաինայից։ Մինչ այդ՝ դեռ 2015 թվականին, նա հաստտավել էր Ուկրաինայում և հետմայդանյան Ուկրաինայում ստանձնել […]

̰
Տոկիոյում տեղի ունեցած երկրաշարժը ընդհատել է Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը

19:00 25.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժն ընդհատել է գեղասահքի օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը, որը մասնակցում էր Fantasy սառցե շոուին: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Տիբա վարչական միավորը, որտեղ տեղի է ունեցել շոուն: Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևայի ելույթը ևս ընդհատվել է, իսկ նա […]

̰
Մոսկվայի հայկական եկեղեցու բակում քոչարի են պարել

18:34 25.05.2019

Մոսկվան միացել է համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին, գրում է Rusarminfo-ն: Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարական համալիրի բակում մի քանի տասնյակ երիտասարդներ «Վարդավառ» և «Հայասա» անսամբլների պարողների և«Հայորդաց տան» ներկայացուցիչների հետ պարել են քոչարի: «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը նվիրված է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Առաջին անգամ համահայկական պարի ակցիան տեղի է ունեցել […]

̰
ԱՄՆ գործողությունները վտանգում են աշխարհի կայունությունը. Իրանի ԱԳ նախարար

18:30 25.05.2019

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը սպառնալիք է աշխարհի համար: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս շուրջ 3 հազար զինվորական է ուղարկել Մերձավոր Արևելք: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ զորքի թվաքանակի ավելացումը նպատակ ունի պաշտպանել ամերիկացի  […]

̰
Հայաստան այցն ուխտագնացություն է, այն սուրբ հող է. ուկրաինացի գիտնական

18:13 25.05.2019

Ուկրաինացի կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը խոսել է հայ-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի պատմության մեջ հայերի ունեցած դերի մասին՝ նշելով, որ իր համար Հայաստան կատարած այցն ուխտագնացություն էր: «Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական ​​կրոն ավելի վաղ, քան նույնիսկ Հռոմեական կայսրությունը: Եվ Հռոմի պապն էլ է կարծում, որ այցելել Հայաստան նշանակում է […]

̰
Միջազգային տրիբունալը պահանջել է Ռուսաստանից ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

18:06 25.05.2019

Միջերկրածովյան իրավունքի միջազգային տրիբունալը որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը` հղում կատարելով տրիբունալի ղեկավար Պաք Չժին Հյոնին: Տրիբունալը հանդես է եկել ի պաշտպանություն ուկրաինական կողմի և պահանջել, որ Ռուսաստանը ազատ արձակի Կերչում ձերբակալված նավաստիներին: Պաք Չժին Հյոնին նաև նշել է, որ Միջերկրածովյան իրավունքի միջազգային տրիբունալը […]

̰
Խաղաղ օվկիանոսում շնաձուկը փոքրիկի վրա է հարձակվել

17:42 25.05.2019

Շնաձուկը ֆրանսիայում հարձակվել է երեխայի վրա: Դեպքը տեղի է ունեցել  Նոր Կալեդոնիայի ափերից մեկում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: Ոստիկանության տվյալներով՝ շնաձկան հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան նավակով գտնվել է օվկիանոսում: Շնաձուկը կծել է երեխային, սակայն հայրը կարողացել է նրան դուրս բերել ջրից: Նշվում է, որ շնաձուկը դրանից հետո էլ չի ցանկացել հեռանալ […]

̰
BACK_TO_TOP