TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+32.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սատկել է ֆեյսբուքյան մեմի կատուն՝ Grumpy Cat-ը

16:48 17.05.2019

Սատկել է լեգենդար Գրամփի կատուն (Grumpy Cat ), որը դարձել էր համացանցային մեմ, այս մասին տեղեկացնում է կատվի ինստագրամյան էջը: «Չնայած լավագույն մասնագետների ջանքերին` նա լքեց մեզ»,- ասված է հաղորդագրության մեջ: Grumpy Cat-ը` Ջղային կատուն, 7 տարեկան էր: Գրամփին հայտնի է դարձել 2012թ.` դառնալով համացանցային մեմ, կենդանին իր տիրուհուն բերել է մոտ 100 միլիոն դոլարի […]

̰
Խաչատուրյան քույրերի հայրն անձնային խանգարում է ունեցել

16:40 17.05.2019

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը անձնային խանգարում է ունեցել: Նշենք, որ քույրերին մեղադրում են հոր սպանության մեջ: Այս մասիսն հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով աղջիկներից մեկի փաստաբանին: Փաստաբանը նաև հայտնել է, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Միխայիլ Խաչատուրյանը մեղսունակ է ճանաչվել: «Պարզվել է, որ նա ունեցել է անձնային խանգարում»,- […]

̰
Մոսկվան վերջին հրաժեշտն է տալիս Սերգեյ Դորենկոյին

16:32 17.05.2019

Այսօր Մոսկվայում հրաժեշտ են տալիս հայտնի հեռուստալրագրող Սերգեյ Դորենկոյին: Ինչպես հաղորդում է mk.ru-ն, նրա մարմինը դիակիզելու են: Լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին. նա 59 տարեկան էր:

̰
ՌԴ անձնագրեր ունեցող Ուկրաինայի քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք կարող է արգելվել

15:58 17.05.2019

ԵՄ դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու հետ կապված խնդիրները:  Խոսքն այն ուկրաինացիների մասին է, ովքեր բնակվում են անջատողականների կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում: Այս քաղաքացիներին ԵՄ-ը կարող է արգելել մուտքն իր տարածք:  Այս պատժամիջոցը հնարավոր է վերաբերի նաև այն քաղաքացիներին, որոնց Վլադիմիր Պուտինը խոստացել էր ՌԴ քաղաքացիություն տրամադրել դյուրացված կարգով` 3 ամսվա ընթացքում: […]

̰
Թրամփը խոստացել է հետ ուղարկել անօրինական ճանապարհով ԱՄՆ ժամանածներին

15:38 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետ կուղարկի բոլոր նրանց, ովքեր ապօրինի մեկնել են ԱՄՆ: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Թրամփի խոսքերով՝ այդ նպատակով նախ պետք է ստեղծել «կանչով ուժեր»: «Բոլոր այն մարդիկ, ովքեր ապօրինի կերպով այսօր ԱՄՆ-ում են, դուրս կհանվեն: Դա կլինի այն ժամանակ, երբ կստեղծենք մեր կանչով ուժերը, և […]

̰
Հարսնացուի զգեստը համացանցում ծաղրի առարկա է դարձել

15:30 17.05.2019

Համացանցի օգտատերերը ծաղրել են հարսնացուի զգեստը, գրում է The Sun-ը: Նրանց խոսքերով՝ կնոջ զգեստը նման է Մոխրոտիկի զգեստին այն բանից հետո, երբ նրա խորթ քույրերը պատռում են այն: Կնոջ զգեստը վարդագույն է և սպիտակ: Զգեստի վարդագույն վերնամասը ընդգրկում է կնոջ մարմինը, իսկ դրա տակից հայտնվում է զգեստի սպիտակ հատվածը: Զգեստը քննադատության է արժանացել. մի օգտատեր […]

̰
Թայվանում թույլատրել են նույնասեռ ամուսնությունները

15:22 17.05.2019

Թայվանի խորհրդարանը հավանություն է տվել նույնասեռականների միջև ամուսնությունը թույլատրող օրինագծին, հայտնում է AFP-ն: Այսպիսով, Թայվանը դարձավ Ասիայում առաջին երկիրը, որտեղ ընդունվել է նման օրենք: Օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են ամուսնության հայտ ներկայացնել և պաշտոնապես ընտանիք ստեղծել: Օրինագծում նշված են նույնասեռականների իրավունքները` ներառելով ժառանգության հետ կապված իրավունքը: Թայվանում վերջին տարիներին այս թեմայով թեժ քննարկումներ էին ընթանում, […]

̰
Պորոշենկոն ստորագրել է Զելենսկու երդմնակալության հրամանագիրը

15:16 17.05.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով համապատասխան հրամանագրին: Հրամանագրում նշվում է նաև երդմնակալության միջոցառումների կազմակերպման համար հատուկ կոմիտե ձևավորելու մասին: Կոմիտեում կլինի 16 անդամ, այդ թվում` Ուկրաինայի ՆԳ նախարար Պավել Կլիմկինը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Կոմիտեն երկու օրում պետք է մշակի […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան

14:51 17.05.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ընդգծեց՝ հայկական կողմը ունեցել է սկզբունքների հետ կապված մի քանի դիրքորոշում, և գլխավորն այն է եղել, որ ըստ էության՝ կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր […]

̰
NASA-ն Լուսնի վրա տիեզերական սարքի վթարի հետքերի լուսանկար է հրապարակել

14:49 17.05.2019

Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են տիեզերական սարքի վթարի հետքեր: Խոսքն իսրայելական «Բերեշիտ» սարքի մասին է: Այն իսրայելական SpaceIL մասնավոր ընկերության նախագծի մաս էր կազմում: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ: Սակայն ապրիլի 11-ին կոշտ վայրէջքի հետևանքով սարքը վթարվել է: Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ […]

̰
Շահագործումից հանված Boeing737 МАХ ինքնաթիռների խնդիրները վերացված են

14:06 17.05.2019

Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է 737 МАХ սերիայի ինքնաթիռների ծրագրային թարմացումներն ամբողջությամբ ավարտելու մասին: Դրանից հետո ավիաընկերության փորձագետները 737 МАХ ինքնաթիռներով 207 փորձնական թռիչք են իրականացրել: Ավիաընկերության ղեկավարը հայտարարել է, որ Boeing 737 МАХ-ը թարմացումներից հետո աշխարհի ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկն է: Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ի շահագործումն ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում արգելվեց մի […]

̰
Պորոշենկոն և ՀՀ դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը

13:31 17.05.2019

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Ուկրաինայի նախագահն ու դեսպան Սեյրանյանն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Ուկրաինայի նախագահն ու այդ երկրում ՀՀ դեսպանն ընդգծել են Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը` որպես միջխորհրդարանական երկխոսության կարևոր գործիք: Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ […]

̰
«Թումոյի» տնօրենն արժանացել է Ֆրանսիայի Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին

12:50 17.05.2019

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նախօրեին Փարիզում արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին, որը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար: Մրցանակի համար տիկին Փափազյանին առաջադրել է Փարիզի ակադեմիայի և Իլ դե Ֆրանսի ռեկտոր և Palmes Académiques-ի շքանշանակիր Ժիլ Պեկուն: Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած արարողության ժամանակ շքանշանը Մարի […]

̰
5 տարի, 4  երեխա. Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ

12:28 17.05.2019

Քիմ Քարդաշյանը երեկ instagram-ի իր միկրոբլոգում ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ  արխիվային լուսանկար էր հրապարակել: Լուսանկարը Քարդաշյանի հարսանեկան ֆոտոշարքից էր: Ռեալիթի շոուի աստղն այս լուսանկարով շնորհավորել է իր և ռեպերի ամուսնության 5-ամյակը: «5 տարի, 4  երեխա: Կյանքն այսքան լավ չէր կարող լինել»,- գրել է Քիմ Քարդաշյանը:   View this post on Instagram   5 years and […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխտնօրենի հետ

12:17 17.05.2019

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի […]

̰
Բելգիայի թագավորը հրաժարվում է հայրության թեստ անցնել

11:19 17.05.2019

Բրյուսելի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել դատական որոշումը, որի համաձայն` Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը պետք  է հայրության թեստ անցնի իր ենթադրյալ ապօրինի դստեր՝ Դելֆին Բոելի պահանջով, հայտնում է РИА Новости-ն: Աղջկա փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե թագավորը հրաժարվի հայրության թեստ անցնել, ապա  նշանակված օրվանից հետո ամեն հետաձգված օրվա համար նա կտուգանվի […]

̰
Այցելությունները համարում եմ կարևոր և ստացված. Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային այցը

10:50 17.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել, Պեկին աշխատանքային այցերն ամփոփող տեսանյութ: «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ: Այցելությունները համարում եմ կարևոր և ստացված»,- գրել է նա:

̰
21-րդ դարը հայերի դարն է. Արմեն Սարգսյան

10:02 17.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը: Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ […]

̰
Թրամփը հիփոթեքային վարկ է վերցրել

08:01 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ավելի քան 5 մլն դոլարի հիփոթեք է վերցրել։ Այս մասին է վկայում նախագահի ֆինանսական գործերով կառավարական էթիկայի գրասենյակի հաշվետվությունը։ Ամենամյա հաշվետվության մեջ նշվում է 5-25 մլն դոլարի հիփոթեքային վարկավորման մասին։ Palm Beach Daily News-ի տվյալներով՝ Թրամփի որդիները հորաքույրներից մեկից գնել են Ֆլորիդայում գտնվող 9 սենյականոց տուն՝ 18․5 մլն դոլարով։ […]

̰
Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

07:45 17.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Թուրքիային զարգացող երկրների ցուցակից և չեղարկել Անկարայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը, հայտնում է Սպիտակ տունը։ Արտոնությունները կդադարեն գործել այսօրվանից։ «Հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա՝ ես որոշել եմ, որ մայիսի 17-ից պետք է դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող երկիր»,- ասել է Թրամփը։ Դեռևս մարտին ԱՄՆ նախագահը նշել էր, որ […]

̰
102 տարեկանում մահացել է Լուվրի ապակե բուրգը ստեղծողը

07:31 17.05.2019

Ճարտարապետ Յույմին Բեյը, ով հայտնի է Փարիզում Լուվրի թանգարանի ապակե բուրգի ստեղծմամբ, մահացել է 102 տարեկանում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նա 102-ամյակը նշել էր ապրիլի 26-ին։ Անվանի ճարտարապետը մահկանացուն կնքել է մայիսի 16-ին, Նյու Յորքում։ Նա ծնվել է Գուանչժոուում, 1917 թվականին։ 1935 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ համալսարան է ավարտել։ 1983 […]

̰
Կաննի մրցանակաբաշխության ներկաները չեն կարողացել աչք կտրել Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ»-ից

01:00 17.05.2019

Սուպերմոդել և Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսոն Կաննի մրցանակաբաշխությանը ներկայացել է շլացուցիչ կարմիր զգեստով: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ գեղեցկուհին միջոցառմանը ներկայացել է համարձակ վառ կարմիր զգեստով ու ոսկեգույն բարձրակրունկ կոշիկներով: Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում նրանից աչք չէին կարողանում կտրել ներկաներն ու ԶԼՄ ներկայացուցիչները: Նրանց ուշադրությունը հատկապես գրավել են […]

̰
Դեն Բիլզերյանը խելահեղ երեկույթից տեսանյութ է հրապարակել

00:55 17.05.2019

Հայտնի պոկեր խաղացող Դեն Բիլզերյանն իր Instagram-ի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որը շատ արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Տեսանյութում Դենը ինչպես միշտ ներկայացնում է , թե ինչպես է ժամանակ անցկացնում տասնյակ գեղեցկուհիների հետ, որոնք բիկինիներով են ու, առհասարակ, ինչ խելահեղ երեկույթ է նա կարողանում կազմակերպել: Պոկեր խաղացողի երեկույթի տեսանյութն արդեն 7 մլն դիտում ունի […]

̰
«Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ». «Афиша Daily»-ն պատմում է հայկական համերի մասին

00:52 17.05.2019

«Афиша Daily»  ռուսական հրատարակությունը հրապարակել է Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության մասին հոդված, որտեղ խոսվում է հայկական ավանդական ճաշատեսակների համային հատկանիշների մասին: «Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ: Տատիկը, որը շատ բան գիտի տոլմայի, խաշի, քյաբաբի և հարիսայի մասին, իսկ իրիկնադեմին  սունդուկից կհանես ամենանորաձևը և հնոտիներով կցնծաս տեխնոյի հնչյունների տակ, և կամ կվերլուծես անցած օրերը ջազի […]

̰
ԱՄՆ-ում 5-ամյա երեխան թմրանյութ է տարել մանկապարտեզ

00:41 17.05.2019

ԱՄՆ-ում 5-ամյա երեխան իր հետ թմրանյութ է տարել մանկապարտեզ: Ինչպես հայտնում է Fox 29-ը, փոքրիկը հաճախել է հռոմեակաթոլիկական եկեղեցու մանկապարտեզ: Քրեք տեսակի թմրանյութը նրա մոտ հայտնաբերել է մանկապարտեզի դաստիարակներից մեկը: Նա խնդրել է երեխային ցույց տալ գրպանում դրած տոպրակը: Երեխան այն դուրս է բերել գրպանից ու ասել, որ այն իրեն անծանոթ մարդ է տվել ու […]

̰
«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները պահանջում են սերիալը վերանկարահանել

00:35 17.05.2019

«Գահերի խաղը» ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալի երկրպագուները դժգոհել են վերջին եթերաշրջանի սցենարային զարգացումից ու ֆիլմում տեղ գտած կիքսերից: Նրանք պահանջել են վերջին եթերաշրջանը նորից նկարել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին նրանք միջնորդություն են հրապարակել Change.org-ում: «Այս սերիալն արժանի է վերջնական սեզոնի, որը իմաստ կունենա»,- գրված է միջնորդության մեջ: Ընդ որում, նշվում է, որ դիմումն ավելի քան 230 […]

̰
Վաշինգտոնում ներքին տարաձայնություններ կան Իրանի հարցում

00:24 17.05.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն անվանել է «հոգեբանական ճնշում»:

̰
ՄԻԱՎ վարակակիրը նշել է 100-ամյակը

00:22 17.05.2019

ՌԴ-ում ՄԻԱՎ վարակակիրը նշել է 100-ամյակը: Տղամարդն իր հիվանդության մասին իմացել էր 84 տարեկանում, որից հետո հետևել էր բժիշկների բոլոր ցուցումներին ու թերապիային: Այս փաստն էլ օգտագործելով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ, ՌԴ առողջապահության ոլորտի պատասխանատուներից մեկը նշել է, թե թերապիային հետևելու պարագայում ՄԻԱՎ վարակակիրները կարող են մինչև 100 տարի ապրել: Անդրադառնալով մասնավորապես այս դեպքին՝  […]

̰
Պուտինը պատմել է, թե ինչպես է ձեռքերի վրա իր հարևանուհուն 5-րդ հարկ բարձրացրել

23:55 16.05.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  մեդիաֆորումներից մեկի ժամանակ պատմել են, թե ինչպես Պենզա քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բնակվող վետերանների ընտանիքը չի կարողացել տանից դուրս գալ վերելակի վերանորոգման պատճառով: Պուտինը դա խայտառակություն է համարել և պատմել է, թե ինչպես է իր ձեռքերի վրա հարևանուհուն բարձրացրել 5-րդ հարկ, քանի որ վերելակ չի եղել: «Ես ավելի քան 30 տարի […]

̰
ԱՄՆ-ում «Եվրատեսիլ»-ի ձևաչափով նոր շոու ծրագիր կհեռարձակվի

23:41 16.05.2019

ԱՄՆ-ում «Եվրատեսիլ»-ի ձևաչափով երաժշտական շոու կստեղծվի: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը` այն կկրի American Siong Contest անվանում ու կմեկնարկի 2021 թվականին: Հաղորդվում է, որ այստեղ հանդես են գալու մասնակիցներ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Աղբյուրը փոխանցում է Brain Academy-ի գլխավոր տնօրեն Փիթեր Սեթմանի խոսքերն այն մասին, որ շոու ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ամեն […]

̰
BACK_TO_TOP