TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հարբած կինը սկանդալ է սարքել Բարսելոնա-Կիև թռիչքի ժամանակ

21:30 19.05.2019

Բարսելոնա-Կիև թռիչքի ժամանակ հարբած կինը սկանդալ է սարքել և հարձակվել ուղևորների վրա, գրում է korrespondent-ը: Ականատեսների խոսքով՝ կնոջը դուր չեն եկել իր կողքին նստած օտարերկրացիները: Նշվում է, որ նա ոտքերով հարվածել է նրանց և պահանջել անհապաղ լքել ինքնաթիռը: Վիճաբանությունը ծագել է է վայրէջքից րոպեներ առաջ: Նշվում է, որ կինը, անտեսելով ինքնաթիռի աշխատակիցների հորդորները, խմել է […]

̰
Հող, որտեղ ծառերն աճում են մարդկային արյունից. Պորոշենկոն նկարագրել է Ուկրաինան

21:02 19.05.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը չպետք է մտերմանա Մոսկվայի հետ, քանի որ Մոսկվան ագրեսոր է, հայտնում է  УНИАН-ը: «Այն հողի վրա, որտեղ ծառերն աճում եմ մարդկային արյունից, չի կարող խոսք գնալ ագրեսորի հետ քաղաքական շփման մասին»,- ասել է Պորոշենկոն: Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան համարվում է Ուկրաինայի վար արյուն լցրած ռեժիմի […]

̰
ՌԴ-ում 12-ամյա երեխան հոր հետ քվադրոցիկլ վարելիս մահացել է

20:17 19.05.2019

ՌԴ Սվերդլովի շրջանում 12-ամյա տղան մահացել է, երբ հոր հետ վարել է քվադրոցիկլ, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ դեռահասը չի կարողացել վարել քվադրոցիկլը և այն կողաշրջվել է, որի հետևանքով երեխան մահացել է: Ի սկզբանե քվադրոցիկլը վարել է երեխայի հայրը, սակայն հետո նա ղեկը փոխանցել է տղային: Թեև երեխայի հագին սաղավարտ է եղել, բայց […]

̰
Ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը Մոսկվայում բերման է ենթարկվել. նա կտեղափոխվի Բաքու

19:37 19.05.2019

ՌԴ իրավապահ մարմինները դատարանի որոշմամբ Մոսկվայում բերման են ենթարկել ադրբեջանցի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբասովին, հայտնում է rusarminfo-ն: Նշվում է, որ այս պահին ընթանում է Աբասովին Բաքու տեղափոխելու գործընթացը: Ֆուադ Աբասովին Բաքու տեղափոխելու խնդրանքով դիմել են մոսկվայաբնակ ադրբեջանցիները:  

̰
Մոսկվայում մահացել է կիսամարաթոնյան վազքի մասնակիցներից մեկը

19:21 19.05.2019

 Մոսկվայում մահացել է կիսամարաթոնյան վազքի մասնակիցներից մեկը, հայտնում է Москва գործակալությունը։ Պարբերականի տվյալներով՝  նա վազել է տասը կիլոմետր։ Մեդալը ստանալիս նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա լքել է մարզադաշտի տարածքը: Նշվում է, որ բժիշկներ են ժամանել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել:

̰
Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է 5 մարդ

17:42 19.05.2019

Նեպալի կենտրոնական հատվածում 5 մարդ զոհվել և 29-ը տուժել են այն բանից հետո, երբ ավտոբուսն ընկել է գետը, հայտնում է Himalayan Times-ը: Ավտոբուսը ընկել է Տրիսուլի գետը, որը գտնվում է Դխադինգ շրջանում: Զոհվածներից չորսը մահացել են տեղում, իսկ մեկը՝ հիվանդանոցում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունն արդեն պարզել է մահացածների ինքնությունը:

̰
Սիրիական բանակն Իդլիբում վայր է դրել զենքերը

17:07 19.05.2019

Իդլիբ նահանգում սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները, հայտնում է РИА Новости»-ն: Նշվում է, որ գրոհայինները դեռևս շարունակում են կրակել Համայի, Լաթաքիայի և Հալեպի շրջաններում: Զինվորականների խոսքերով՝ հակառակ կողմը շարունակում է գրոհել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա:

̰
Զելենսկին ներկա չի գտնվի իր երդմնակալության արարողության փորձին

16:18 19.05.2019

Այսօր Ուկրաինայի ռադայի շենքում տեղի կունենա նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարաողության փորձը, հայտնում է УНН-ն: Նշվում է, որ երեկոյան մեծ փորձ կլինի, սակայն Զելենսկին չի մասնակցի: Երդմանակալության արարողությանը կմասնակցեն բոլոր գերատսչությունները, որոնք ներգրավված են դրա մեջ: Արդեն տեղադրվել է համապատասխան տեխնիկա: Հիշեցնենք, որ երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին։ Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից […]

̰
Ֆիլիպիններում գնացքներ են բախվել. կա 34 տուժած

15:20 19.05.2019

Ֆիլիպիններում երկու գնացք է բախվել, կա 34 տուժած, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Philstar-ը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել այսօր Քեսոն-Սիթի քաղաքում, գնացքները բախվել են երկու կայարանների արանքում:    

̰
Թերեզա Մեյը Brexit-ի հետ կապված նոր առաջարկ ունի

14:30 19.05.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին կառաջարկվի Brexit-ի նոր ծրագիր, հայտնում է The Sunday Times-ը: «Դա կլինի նոր քաջ առաջարկ պատգամավորների համար, որը, իմ կարծիքով, կստանա աջակցություն»,- ասել է Մեյը: Թերեզա Մեյը հույս է հայտնել, որ խորհրդարանականները թարմ աչքով կտեսնեն իր ծրագիրը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախատեսում […]

̰
Զանգվածային հրդեհներ Օդեսայում․ այրվել են պահեստներ

14:01 19.05.2019

Օդեսայում նախկին ռազմական պահեստ է այրվել, հայտնում է korrespondent-ը: Դեպքի վայրում հրշեջներ են աշխատել: Հրդեհը ընդգրկել է մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նշվում է, որ տուժածներ չկան: Բացի դրանից՝ մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքի մեկ այլ հատվածում ևս երեք պահեստ է այրվում, իսկ հրդեհի մակերեսը 600 քառակուսի կիլոմետր է: Դեպքի վայրում հրշեջ -փրկարարարներ […]

̰
ՌԴ խորհրդարանականների հետ ոչ ֆորմալ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում․ Ալեն Սիմոնյան

12:31 19.05.2019

Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, փոխնախագահ Սերգեյ Նևերովի և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ալեն Սիմոնյանը։ «Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության […]

̰
Մահացել է կնոջ հետ 81 տարի 201 օր ապրած Գինեսի ռեկորդակիրը

11:42 19.05.2019

Ճապոնիայում մահացել է ամենատարեց ամուսնական զույգի տղամարդը։ Այդ մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ 108-ամյա Մասաո Մացումոմտոն մահացել է սրտի անբավարարությունից։ Նա կնոջ հետ ապրել է 81 տարի 201 օր։ Ամուսնական կյանքի ընթացքում ամուսինները 5 դուստր են ունեցել, 13 թոռ և 25 ծոռ։ Գինեսի ռեկորդների գրքի պատվավոր կոչումը Մացումոմտոն ստացել է 2018 -ին։ Նրանք 57 օրով […]

̰
Սաուդյան Արաբիայի թագավորը  շտապ գագաթնաժողով է հրավիրել

11:21 19.05.2019

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը արաբական երկրների առաջնորդների շտապ գագաթնաժողով է հրավիրել, որը պետք է անցկացվի ոչ ուշ, քան մայիսի 30-ին, փոխանցում է РИА «Новости»-ն։ Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրումն է։ Երկրի ՆԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջել է կոշտ դիրքորոշում պահպանել Իրանի նկատմամբ և արգելել «քաոսի սերմանումը»։ ԱՄԷ-ում Սալմանի պահանջը […]

̰
Թարմ քամած հյութերը կարող են վաղաժամ մահվան հանգեցնել. գիտնականներ

09:30 19.05.2019

Ամերիկացի հետազոտողները խոսել են հյութերի վնասակարության մասին և հայտարարել, որ անգամ թարմ քամած հյութերը վնասակար են և կարող են վաղաժամ մահվան հանգեցնել, գրում է JAMA–ն: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Medical Association պարբերականում: Գիտնականները հետևել են տարբեր քաղցր ըմպելիքներ օգտագործող 13․4 հազար մարդու: Նրանք համեմատել են քաղցր ըմպելիքներից օրական 5 %-ի չափ կալորիականություն […]

̰
Ուկրաինայի երկու քաղաքացիները Վրաստանում կեղծ թղթադրամներ են իրացրել

00:01 19.05.2019

Մեծ քանակությամբ կեղծ արտարժույթ իրացնելու փաստով Վրաստանում ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ՝ 1989 թ. ծնված Է.Մ-ն և  1989 թ. ծնված Ա.Ա-ն: Հետաքննության տվյալներով՝ նրանք փոխանակման կետերում վաճառել են 500 եվրոյի կեղծ թղթադրամներ: Ոստիկանությունը թղթադրամներն առգրավել է որպես նյութական ապացույց։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարադրամի փոխանակման կետից , ինչպես նաև […]

̰
Բրիտանիայում Բորիս Ջոնսոնը վարչապետի ցանկալի թեկնածու է

23:56 18.05.2019

Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ներկայիս վարչապետ  Թերեզա Մեյի հրաժարականից հետո, ըստ հարցումների, ամենացանկալի վարչապետի թեկնածուն է: Այս մասին հայտնում է The Times թերթը: YouGov սոցիալական հարցումների ծառայության տվյալներով՝ Բորիս Ջոնսոնին աջակցում է հարցվածների 39 տոկոսը: Իսկ երկրորդ հորիզոնականում Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբն է՝ 13 տոկոսով: Նշենք, որ ավելի վաղ հայտնի […]

̰
Աֆրիկայում հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա

23:44 18.05.2019

Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սաունդթոն քաղաք ուղևորության ժամանակ։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է Independent-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դերասանը շփվում երկրպագուների հետ, երբ թիկունքից նրան է մոտենում մի մարդ, որը ոտքով հարվածում է նրան։ Թերթի տվյալներով՝ Շվարցենեգերը Սաունդթոն է մեկնել սպորտային մրցումների՝ որպես դատավոր։ Հարձակման […]

̰
Եվրոպան կոչ է արել Ուկրաինային ազատվել «խորհրդային ժառանգությունից»

23:25 18.05.2019

Ուկրաինայում Եվրախորհրդարանի ղեկավարի ներկայացուցիչ  Հյու Մինգարելին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ազատվեն քաղպաշտպանության ոլորտում «խորհրդային ժառանգությունից», գրում է Korrespondent-ը: Մինգարելին նշել է, որ քաղպաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները համապատասխանում են Ուկրաինայի քաղաքացիների սպասելիքներին: «Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք հնացած «խորհրդային ժառանգությունից» մեր պետական հզոր ապարատի հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Մինգարելին: Նրա խոսքերով՝ […]

̰
Վենեսուելայի իշխանությունները վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները

22:24 18.05.2019

Վենեսուելայի իշխանությունները պատժամիջոցները շրջանցելու համար վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, մայիսի 13-ին Վենեսուելան վաճառել է 9,7 տոննա ոսկի, իսկ մայիսի 10-ին`4 տոննա: Նշվում է, որ գործարքների ծավալը կազմել է 570 մլն դոլար: Թե որ երկրներն են գնել ոսկին, գաղտնի է պահվում: Ի դեպ, Վենեսուելան 29 տարվա ընթացքում […]

̰
Ավստրիայի փոխքարտուղարը հրաժարական է տվել  «ռուս միլիոնատիրուհու» հետ ունեցած հանդիպման տեսանյութի տարածումից հետո

22:08 18.05.2019

Ավստրիայի փոխքարտուղար Հեյնց-Քրիստիան Շտրահը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ տարածվեց տեսանյութ, որտեղ նա  ռուս կնոջ հետ քննարկում է ընտրություններում աջակցություն ցույց տալու հարցը: Խոսքը «ռուս միլիոնատեր» Ալենա Մակարովայի մասին է: Այս մասին հաղորդում է Ավստրիայի լրատվական գործակալությունը` վկայակոչելով ավստրիական իշխանությունների աղբյուրներին: Նշվում է, որ այս տեսանյութը հիմք է տալիս նոր կասկածների, առ այն, […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին ներկա կգտնվի Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը

20:26 18.05.2019

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը ներկա են գտնվելու Վրաստանի, Բալթյան երկրների և Հունգարիայի նախագահները: Այս մասին հաղորդում է ուկրաինական մամուլը՝ վկայակոչելով արտաքին գերատեսչության մամլո քարտուղար Եկատերինա Զելենկոյին: Նրա խոսքերով՝ ինչպես սպասվում է, երդմնակալությանը ներկա է գտնվելու նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարեկ Շևչիվիչը, իսկ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորելու է գլխավոր քարտուղարի օգնական Ալեխանդրո Ալվար-Գոնսալեսը: Տեղեկությունը, […]

̰
Որքա՞ն աշխատավարձ են ստանում տիեզերագնացները

18:50 18.05.2019

Վստահաբար շատերն են մանուկ ժամանակ երազել տիեզերագնաց դառնալ: Եվ  զուր չեն դարձել, քանի որ տիեզերագնացների  ու աստղագնացների աշխատավարձը կարելի է  համարել իսկապես տիեզերական, թեև ամեն ինչ համեմատության մեջ է ակնհայտ: Եթե համեմատենք տիեզերագնացների աշխատավարձը խոշոր  կորպորացիաների ղեկավարների կամ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերի հետ, ապա դրանք միանգամայն համեստ կարող են թվալ: Մյուս կողմից՝ եթե  համեմատենք  բյուջետային հիմնարկների […]

̰
Թագուհին SMM-ի մասնագետ է որոնում

18:40 18.05.2019

Թագավորական ընտանիքում թափուր աշխատատեղի հայտարարություն են տարածել: Բուքինգհեմյան պակատը սոցիալական մեդիայի մենեջեր է փնտրում: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Գլխավոր պահանջներից մեկը պատասխանատվությունն է և գիտակցումը, որ յուրաքանչյուր հրապարակում տեսնում են միլիոնավոր մարդիկ: Սոցիալական մեդիայի մենեջերը պետք է վարի թագավորական ընտանիքի անդամների սոցիալական ցանցերի էջերը, լուսաբանի ընտանիքի հետ կապված իրադարձությունները: Նոր աշխատակցի աշխատասենյակը լինելու […]

̰
Բրիտանացին Պիկասոյի կտավը ձեռք է բերել 293 դոլարով

18:30 18.05.2019

Մեծ Բրիտանիայի բնակիչը քաղաքային սրահներից մեկից 293 դոլարով գնել է Պաբլո Պիկասոյի կեղծ կտավը, բայց հետո պարզվել է, որ այն բնօրինակն է: Այս մասին հայտնում է SkyNews.-ը: Մասնագտեները հաստատել են, որ կտավը կեղծ չէ և իսկպես պատկանում է Պիկասոյի վրձնին: Հայտնի է, որ նկարի իրական արժեքը նախնական գնահատվում է 955 հազար դոլլար:  

̰
Նույն պատուհանից երկուսը նայում էին, մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք. այսօր ծնվել է Օմար Խայամը

17:46 18.05.2019

Ծննդավայրը՝  Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաք։ Ծննդյան ամսաթիվ՝ 1048թ, մայիսի 18 Օմար Խայամ՝ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա: Միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում  հանրահաշվական աշխատությունները  Եվրոպայում հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։ Հետաքրքիր փաստեր Օմար Խայամի մասին տեղեկությունները քիչ բան են պատմում նրա անցած ուղու, կյանքի ու կենցաղի մասին: Խայամ (خیام) մասնիկը թարգմանաբար նշանակում է […]

̰
Ավստրիայի փոխկանցլերը «ռուսական սկանդալից» հետո հրաժարական է տվել

17:42 18.05.2019

Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, հայտնում է РИА Новости-ն: «Ես այսօր խոսել եմ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ և խնդրել, որ ինձ թույլ տա հրաժարական ներկայացնել, և նա կանի դա»,- ասել է Շտրախեն լրագրողներին: Նա ասել է, որ նաև կդադարեցնի «Ազատություն» կուսակցության նախագահությունը և այն կփոխանցվի երկրի տրանսպորտի ներկայիս նախարար […]

̰
Ղրիմի թաթարների ցեղասպանության մեղավորը Մոսկվան է. Պորոշենկո

17:30 18.05.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվան մեղավոր է Ղրիմի թաթար ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մասին հաղորդում է УНН–ն: Նախագահն այս հայտարարությունն արել է Ղրիմի թաթարների արտաքսման հիշատակի օրը, որը նշվում է մայիսի 18-ին: «Կյանքից հեռանում են վկաները, բայց Մոսկվայի կողմից կազմակերպված ցեղասպանության հիշողությունները մնում են Ղրիմի թաթարների պատմական հիշողության […]

̰
Ավստրալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

17:20 18.05.2019

Ավստրալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 151 անդամները և Սենատի 76 անդամներից 40-ը: Այս տարի ընտրություններում գլխավոր մրցակիցներ են Ավստրալիայի ներկայիս վարչապետ, լիբերալների կուսակցության ղեկավար Սքոթ Մորիսոնը և Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորտենը: Քաղաքական գործիչների նախընտրական արշավի հիմնական թեմաներ են դարձել կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաև միգրացիայի […]

̰
Օմար Խայամի պատվին Google-ը փոխել է իր դուդլը

17:10 18.05.2019

Google ընկերությունը Օմար Խայամի պատվին ստեղծել է նոր դուդլ: Այս տարի լրանում է պարսիկ փիլիսոփայի ծննդյան 971 տարին: Google-ի նշանը վերածվել է պարսկական գորգի, իսկ նշանի կենտրոնում Խայամի նկարն է: Օմար Խայամի ծննդյան օր համարվում է 1048 թվականի մայիսի 18-ը: Նա ծնվել  է Նիշապուր քաղաքում: Ուներ խորը գիտելիքներ մաթեմատիկայից, աստղագիտությունից և այլն գիտություններից

̰
BACK_TO_TOP