17:00 18.05.2019
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող համալսարաններից մեկի հանրակացարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է CBS4–ը: Նշվում է, որ 7 մարդ վիրավորվել է: Իրավապահների խոսքով՝ հանրակացարանում կազմակերպված երեկույթի ժամանակ ընդհարում է եղել, ինչից հետո եղել է հրաձգություն: Վիրավորներից 3-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բացի դրանից տուժել է նաև մի քանի ուսանող, որ մասնակցում էին երեկույթին: Դեպքի […]
16:23 18.05.2019
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը Daily Telegraph-ին հայտնել է, իրենք երաշխավորում են Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ: «Մեր պետական մարմինները, Մխիթարյանի Բաքու գալու համար, անվտանգության երաշխիքներ են ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Մինչ «Արսենալ»-ի եզրափակիչ դուրս գալը, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր պետական […]
16:21 18.05.2019
Ռուսաստանը խնդրել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպում Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենը որպես պետական լեզու ճանաչելու օրենքի ընդունման կապակցությամբ: Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: «Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին` Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենը որպես պետական լեզու ընդունելու […]
16:11 18.05.2019
Լրագրող Սերգեյ Դորենկոյի աճյունափոշին թաղվել է Троекуровском գերեզմանատանը: Այդ մասին հաղորդում է «Խոսում է Մոսկվան»: Լրագրողների պուրակում թաղված է նրա աճյունափոշու մի մասը, մնացածը շաղ կտան Կերչում՝ Միհրդատ լեռան (ուկր.՝ Мітридат) լանջերին, որտեղ Դորենկոն անցկացնում էր ամառային արձակուրդներն իր տատի հետ: Հուղարկավորության արարողությանը մասնակցել են Դորենկոյի հարազատները և ընկերները: Հիշեցնենք, որ Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի […]
15:57 18.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատերազմ սկսելու մտադրություն ու ցանկություն չունի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: «Մենք համոզված ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ մենք չենք ցանկանում պատերազմ և որևէ մեկի մոտ չկա միտք կամ պատրանք, որ իրենք կարող են դիմակայել Իրանին տարածաշրջանում»,- ասել է այդ […]
15:44 18.05.2019
Կիպրոս-Թուրքիա նոր լարվածությունը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ապօրինի գործողություններ է ձեռնարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով այդ ուղղությամբ առկա բոլոր միջազգային համաձայնագրերը: Կիպրոսի համայնքային գործիչ Սիմոն Այնեճյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսի գերիշխանական իրավունքների ոտնահարումը միջազգային մի շարք օրենքների խախտում է, այն իրարանցում է առաջացրել երկրում: Մանրամասները՝ […]
15:25 18.05.2019
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված է Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին ուղղված օդային հարվածի և սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հակադարձման պահը: ՀՕՊ համակարգերը հայտնաբերել և խոցել են Իսրայելի կողմից շրջափակման մեջ գտնվող Գոլանի բարձունքների տարածքից արձակված մի քանի հրթիռ:
14:03 18.05.2019
Ռուսաստանն այն երկրների ցանկում չէ, որոնց ղեկավարներին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն: «Ռուսաստանի Դաշնությունն այդ միջոցառմանը չի հրավիրվել: Մենք հրավեր ենք ուղարկել միայն այն երկրներին, որոնք հանդիսանում են մեր բարեկամն ու գործընկերը»,- ասել […]
13:47 18.05.2019
Չնայած սաստիկ տապին՝ Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է euronews-ը: Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Երկրի որոշ շրջաններում բողոքի ակցիաներն ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով: Ոստրկանները կիրառել են արցունքաբեր գազ: Ալժիրում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են դեռ փետրվարից, […]
13:36 18.05.2019
Աշխարհի ամենափոքր աղոթքագիրքը պահվում է Նոր Ջուղայի Սբ. Քրիստոս Ամենափրկիչ հայկական տաճարում: 1606 թվականին հիմնադրված տաճարի թանգարան-գրադարանում գոյություն ունեն ավելի քան 700 բացառիկ ձեռագիր և տպագիր գրքեր, բայց գլխավոր ցուցանմուշը համարվում է փոքրիկ աղոթքագիրքը: «Հայաստանի մանրանկարիչների ստեղծած աղոթքի գրքույկը կշռում է 1 գրամից էլ քիչ: Այն պարունակում է 14 էջ, տեքստը գրված է 7 լեզվով, […]
13:30 18.05.2019
Հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերը կցուցադրվեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այցելուներին կներկայացվեն «Շունն ու կատու» (1938), «Մի կաթիլ մեղր», «Փարվանա լճի լեգենդ», «Ձախորդ Փանոս» մուլտիֆիլմերը, որոնք նկարահանել են հայտնի հայ անիմատորներ Լև Ատամանովը (Լևոն Ատամյան), Արմեն Միրաքյանը, Ստեփան Գալստյանը, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովը: Մայիսի 25-ին նախատեսված սեանսը կներկայացնի «Սոյուզմուլտ» մշակութային ծրագրերի […]
13:21 18.05.2019
Ֆրանսիական Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ցանցը Շվեյցարիայում բացել է նոր կինոթատրոն, որտեղ սովորական աթոռները փոխարինված են երկտեղանոց մահճակալներով: Այս մասին հայտնում է 20 Minuten պարբերականը: Նշվում է, որ VIP-Bedroom կինոդահլիճը գտնվում է Pathe կինոթատրոնում: Դահլիճում տեղադրված են երկտեղանոց 11 մահճակալներ, որոնց դիրքը կարելի է կարգավորել ըստ ցանկության, իսկ դահլիճ մուտք են գործում հողաթափերով: Կինոթատրոնի […]
13:10 18.05.2019
Էկվադորի հետ սահմանին պերուական ուղղաթիռ է վթարվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պերուի ԶՈՒ-ին: Աղբյուրը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավոր են: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: Comunicado Oficial N° 15/EP pic.twitter.com/v2KgqSPKLV — Ejército del Perú (@EjercitoPeru) May 18, 2019
12:56 18.05.2019
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն մի քանի օր է՝ ծածկված է թանձր ծխամշուշով: Երկրի շրջակա միջավայրի հարցերով կոմիտեն մայրաքաղաքում էկոլոգիական արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Այս մասին հայտնել է APF լրատվական գործակալությունը: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ծխամշուշի պատճառն անտառային հրդեհներն են և չորային եղանակը: Նրանք նաև հորդորել են մարդկանց մնալ տներում և դուրս գալ միայն ծայրահեղ […]
12:23 18.05.2019
«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչը դիտելու համար 27 միլիոն ամերիկացի կբացակայի աշխատանքից, հայտնում է NTV-ն: Հարցումները փաստում են, որ մայիսի 20-ին մոտ 10,7 միլիոն ամերիկացի աշխատանքի չի գնա: Նրանց մեծ մասն արձակուրդ կվերցնի, կփոխի իր հերթափոխը կամ աշխատավայրում կներկայանա որպես հիվանդ: Մի քանի միլիոն մարդ պատրասվում է այդ օրը մի քան ժամ ուշ գնալ աշխատանքի: Ընդհանուր […]
10:43 18.05.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան TeleSUR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախարարը նշել է, որ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության մեխանիզմներ հաստատել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: «Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք ցանկանում […]
10:27 18.05.2019
Երեկ հրթիռներ են ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս մասին տեղեկությունը հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է վնասազերծել հրթիռներից մի քանիսը։ Հրթիռներ են ընկել նաև Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա։ Մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
09:59 18.05.2019
Արքայական ընտանիքի կենսագիր Էնդրյու Մորտոնի խոսքով՝ արքայազն Հարրին ավելի շատ ունի Մեգան Մարքլի կարիքը, քան Մարքլը իր կարիքը, հայտնում է Express.co-ն: Նրա խոսքով՝ Մարքլը արքայազն Հարիի համար կայունության և կազմակերպվածության «աղբյուր» է, քանի որ Հարրին միշտ ընտանիքի կարիք է ունեցել: Կենսագիրը նշել է, որ Հարրին միշտ սիրել է երեխաներ և հիմա արքայազնը երեխա ունի։ «Դուք […]
09:31 18.05.2019
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ արքայազն Արչիի ծննդյան վայրը Լոնդոնի կենտրոնում գտնվող Portland Hospital մասնավոր ծննդատունն է։ Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն՝ հրապարակելով երեխայի ծննդյան վկայականի պատճենը։ Այդ ծննդատանը ծննդաբերության արժեքը սկսվում է 15 000 ֆունտ սթերլինգից, սակայն որոշ այցելուների համար այն հասնում է 500 000-ի՝ կախված այնտեղ մնալու ժամկետից, սենյակի վիճակից և […]
09:00 18.05.2019
Ամերիկացի մոդել և կինոաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հայտնել են իրենց 4-րդ երեխայի անունը, փոխանցում է TMZ-ը։ Փոխնակ մորից ծնված երեխային աստղային ծնողները բիբլիական անուն են ընտրել՝ Փսալմ։ Նրանք նաև երեխայի հետ լուսանկար են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Հիշեցնենք, որ […]
22:52 17.05.2019
Ավստրալուհին պատմել է մի հիվանդության մասին, որի պատճառն արդեն մի քանի ամիս է՝ բժիշկները չեն կարողանում պարզել։ Ինչպես հայտնում է 9News-ը, աղջկա աչքերից և բերանից արյուն է գալիս, ուշագնացություններ են լինում։ Կես տարի առաջ 17-ամյա ավստրալուհի Ալեքսիս Հարիսոնը, որն աշխատում էր մանկապարտեզում, լոգարանում սայթաքել է և ընկել, որի հետևանքով գլխին հարված է ստացել։ Հիվանդանոցում նրան […]
21:51 17.05.2019
ԵՄ խորհուրդը հաստատել է պատժամիջոցների նոր ռեժիմը`ի պատասխան հանցավոր կիբերգործունեության: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ: Տվյալների արտահոսքը, մտավոր սեփականության գողությունը, ՏՏ ենթակառուցվածքի վրա հարձակումները և գաղտնի տեղեկությունների գողությունը կարող են հետագայում հանգեցնել նրան, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի այդպիսի գործողությունների համար պատասխանատու օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ: Նոր պատժամիջոցներ կարող են ուղղվել […]
21:45 17.05.2019
ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, […]
21:39 17.05.2019
Գրող Սթիվեն Քինգը գրառում է կատարել ի պաշտպանություն «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի, որը երկրպագուների շրջանում առաջացրել է դժգոհություն և արժանացել կոշտ քննադատության: Քինգի կարծիքով`զանգվածային դժգոհության պատճառը մեկն է՝ մարդիկ պարզապես չեն ուզում, որ սերիալն ավարտվի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն գոհացրել է սերիալում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը, այդ թվում` Դեյներիս Թարգարիենի կողմից […]
21:20 17.05.2019
«Մթնշաղից» հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը շատ մոտ է Բեթմենի դերի թափուր տեղը զբաղեցնելուն: Այս մասին հայտնում է Variety հանդեսը: Չնայած նրան, որ դեռևս պաշտոնապես լուրեր չկան դերասանի հետ կնքված պայմանագրի մասին և դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել, այնուամենայնիվ, ներկայում դերասանը Warner Bros-ի համար հավանական թեկնածուն է: Նշենք, որ եթե դերը հաստատվի, ապա դերասանը կմարմնավորի Բեթմենին […]
21:17 17.05.2019
Երգչուհի Մադոննան հրապարակել է նոր երգ, որով պատրաստվում է հանդես գալ «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչին: Երգը հրապարակել են երգչուհու YouTube-ի ալիքում: Նոր երգը ձայնագրվել է ամերիկացի ռեփեր Quavo-ի հետ համատեղ և կոչվում է Future: Երգը Մադոննայի նոր` Madame X ալբոմից է: Նշենք, որ Մադոննան այս տարի Թել Ավիվում անցկացվող երգի մրցույթին հրավիրված է որպես հատուկ […]
20:21 17.05.2019
Վրաստանի դատախազության օժանդակությամբ բացահայտվել է տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործություն: Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա 2019 թվականի մայիսի 8-ին Վրաստանում ձերբակալվել են տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի ղեկավարին և նրա օգնականին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել: Միջազգային հանցախումբը GozNym ծրագրի միջոցով վարակում էր համակարգիչները, ապա ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից կորզում էր […]
20:00 17.05.2019
Համացանցում հայտնվել է «Բեթվումենի» մասին պատմող սերիալի թրեյլերը: Գլխավոր դերում մոդել, դերասան Ռուբի Ռոուզն է: Տեսանյութը հրապարակել է The CW Network-ը: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսուհին՝ Քեյթ Քեյնը, լեսբի է, որը մարտահրավեր է նետում քրեականացված Գոթեմ քաղաքին և ոգեշնչվում է իր զարմիկ Բեթմեն Բրյուս Ուեյնից: https://www.youtube.com/watch?v=vrIiPcv4_iY Պրեմիերան սպասվում է աշնանը:
19:50 17.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, քննարկվել է Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։ Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ […]
19:45 17.05.2019
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը` Մելանյա Թրամփը, Սպիտակ տանը կազմակերպել էին ամենամյա ընթրիք` նվիրված Սպիտակ տան պատմական ասոցիացիային: Այդ ընթրիքը 1961-ին նախաձեռնել է Ջոն Քենեդու կինը՝ Ժակլին Քենեդին, և այժմ ամեն տարի այն հանդիսավորությամբ անցկացվում է: Ընթրիքին Մելանյա Թրամփը ներկայացել է Akris բրենդի սև էլեգանտ զգեստով, որն արժե շուրջ 6 հազար դոլար: Իր […]