TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բանակցային գործընթացը փակուղու մեջ է. քաղաքագետ

19:44 16.05.2019

Վաղուց փակուղու մեջ ենք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանն այսպես արտահայտվեց՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: «Բանակցային գործընթացը փակուղու մեջ է: Ընդ որում՝ Հայաստանի քայլն անքննադատելի է, որովհետև որևէ մեկը չի կարող բացահայտ մեղադրել Հայաստանին, թե ինչու է պնդում, որ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին: Դա բանակցային գործընթացի […]

̰
Ալեն Դելոնին մեղադրել են ռասիզմի ու հոմոֆոբիայի մեջ

19:21 16.05.2019

Հայտնի դերասան Ալեն Դելոնը սկանդալի կիզակետում է հայտնվել: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալը կապվում է Կաննի կինոփառատոնի ընթացքում դերասանի կողմից արված արտահայտությունների հետ, որից հետո նրան մեղադրել են գենդերային խտրականության, հոմոֆոբիայի ու ռասիզմի մեջ: Հաղորդվում է, որ փառատոնի շրջանակում իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ նույնասեռականներին չպետք է թույլ տալ […]

̰
Մեր քաղաքական գրագիտության մակարդակն այնքան ցածր է եղել, որ բազում չօգտագործված հնարավորություններ ենք ունեցել. Սաֆարյան

19:20 16.05.2019

Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության շրջանակում աջակցության ծրագրերի մասին: «Հատկացումներ եղել են կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքական գրագիտության, հասունության մակարդակն այնքան ցածր է եղել, որ մենք բազում չօգտագործված հնարավորություններ ենք ունեցել»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև

19:06 16.05.2019

Դատարանը տեղեկացրել է, որ  երաշխավորագրերի հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ որոշ ժամանակ շարունակվել է դռնբաց դատավարությունը, որից հետո նիստն ընթացել է դռնփակ: Բաց ընթացակարգի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է իր ելույթը՝ խոսելով իր անձեռնմխելիության հարցի մասին, միջամտել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն: «Լրիվ համոզված եմ, որ ուղղակի […]

̰
ԱՄՆ-ում 12-ամյա հարբած աղջիկը գողացել է պապի մեքենան և փախել

19:03 16.05.2019

Նյու Մեքսիկոյում 12 տարեկան դպրոցահասակ աղջիկը ընկերուհիների հետ մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո գողացել է պապի մեքենան ու գնացել քաղաքով շրջելու: Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը: Նշվում է, որ մեքենան հետապնդել են ոստիկանները: Չարաճճի աղջիկը փորձել է փախչել, բայց չի հասցրել շատ հեռանալ: Նա մեքենան հարվածել է ճանապարհային նշաններից մեկին: Ճանապարհային ոստիկանները […]

̰
Կոմիտասի նուիրուած համերգ Սոֆիայի մէջ

18:40 16.05.2019

«Եւրոպական երաժշտութիւն» փառատօնին ծիրէն ներս՝ Մայիս 13-ին, Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահին մէջ, Պուլկարիոյ մէջ ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ, տեղի ունեցած է հայ դասական երաժշտահաններու դաշնամուրային ստեղծագործութիւններու համերգ: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ արտաքին գործոց նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութենէն։ Համերգին ընթացքին Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի, Էդուարդ Միրզոյեանի եւ Հայկ Պոյաճեանի գործերը կատարած է հայ երիտասարդ […]

̰
Ռուսական «Առաջին ալիքը» չեղարկել է մանկական «Ձայնը» նախագծի արդյունքները

17:59 16.05.2019

Ռուսական «Առաջին ալիքն» չեղարկել է «Ձայնը» նախագծի 6-րդ եթերաշրջանի արդյունքները, հայտնում է հեռուստաընկերության կայքը: Նշվում է, որ ռուսական «Առաջին ալիքը» դիմել է Group-IB կիբերհանցագործությունները կանխելու գործում մասնագիտացված ընկերությանը, որպեսզի այն ուսումնասիրի` արդյոք նախագծի՝ հեռուստադիտողների քվեարկության ժամանակ խախտումնե՞ր եղել են, թե՞ ոչ: Ստուգման միջանկյալ արդյունքները փաստում են, որ քվեարկության ժամանակ տեղի է ունեցել արտաքին միջամտություն, որը […]

̰
Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը

17:49 16.05.2019

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշը դարձել է «Ռեալ Մադրիդը»: Այդ մասին հայտնում է Brand Finance-ը: Ակումբի արժեքը ավելացել է 27 տոկոսով և կազմում է 1,646 միլիարդ եվրո: Այս ցուցանիշով «Ռեալ Մադրիդը» շրջանցում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին», որի արժեքը նվազել է 5.8% -ով՝ դառնալով 1.472 մլրդ եվրո: Վարկանշային աղյուսակում լավագույն 50-յակի մեջ տեղ է գտել նաև ռուսական […]

̰
Հայաստանը չզիջեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

17:19 16.05.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից որոշում կընդունվի 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներին ծանուցելու համար»,- ասել է նա: 2017թ. ապրիլից ՀԱՊԿ գլխավոր […]

̰
Splash News-ը փոխհատուցում կտրամադրի արքայազն Հարրիին նրա տան լուսանկարները տարածելու համար

17:10 16.05.2019

Splash News գործակալությունը փոխհատուցում կտրամադրի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին նրա տանը նկարահանում անելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը: Հեռուստաալիքի հաղորդմամբ` Splash News-ը նաև ներողություն է խնդրել արքայազն Հարրիից: Նշվում է, որ գործակալության կողմից արքայազն Հարրի տան լուսանկարների տարածումն ազդել է արքայազնի  տան անվտանգության վրա: Ավելին, տան շուրջ առաջացած աղմուկի պատճառով Հարրի և Մեգան […]

̰
Միք Ջագերի պարը սրտի վիրահատությունից հետո

16:25 16.05.2019

Բրիտանական լեգենդար The Rolling Stones խմբի հիմնադիր ու մեներգիչ Միք Ջագերը սրտի վիրահատությունից ընդամենը մեկ ամիս անց հանդես է եկել կրակոտ պարով: Երաժիշտը տեսանյութը տեղադրել է իր Instagram-ի էջում: Տեսանյութում 75-ամյա երգիչը հայելու դիմաց ակտիվ պարային շարժումներ է կատարում: Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ երգիչը սրտի ծանր վիրահատություն էր տարել: Եվ այդ վիրահատության […]

̰
Զելենսկու երդմնակալության հրավեր պաշտոնական Կրեմլը չի ստացել

16:02 16.05.2019

Պաշտոնական Մոսկվան Կիևի կողմից ոչ մի հրավեր չի ստացել ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության  արարողությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնել  է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Որքան ես տեղյակ եմ, ոչ մի մակարդակում հրավեր չի եղել: Ես հստակ չգիտեմ` ինչ պրակտիկա է կիրառվում այս հարցերով Ուկրաինայում, քանի որ շատ երկրներում, ըստ ընթացակարգի, նախատեսված չէ […]

̰
Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ ևս մեկ գործով

15:56 16.05.2019

ՄԻԵԴ այսօրվա՝ «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ […]

̰
Շանհայում շենք է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ

15:41 16.05.2019

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

̰
«Արսենալ»-ը քննադատել է Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը

15:36 16.05.2019

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին  հայտարարությամբ: Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ «Արսենալ»-ը տարակուսանք է հայտնել երկրպագուների համար հատկացված տոմսերի սակավաթիվ վաճառքի վերաբերյալ: «Մենք չափազանց հիասթափված ենք այն բանից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին տրամադրել է առավելագույնը 6000 տոմս ավելի քան 60.000 հանդիսականի համար նախատեսված […]

̰
Փարիզը տոնում է Էյֆելյան աշտարակի 130-ամյակը

14:32 16.05.2019

Եռօրյա տոնակատարությունների առաջին օրը մեկնարկել է համերգով և եզրափակվել երեկոյան լազերային շոուով:

̰
Թրամփն արտասահմանյան IT ընկերություններին արգելել է բիզնես վարել ԱՄՆ-ում

14:00 16.05.2019

Չնայած հրամանագրվում կոնկրետ երկրներ կամ ընկերություններ չեն նշվում, սակայն այս հրամանագիրն ուղղված է չինական Huawei ընկերության դեմ:

̰
«Ավրորա»-ն ընդունում է մրցանակի հավակնորդների առաջադրումներ

13:56 16.05.2019

Մինչ աշխարհն սպասում է, երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի՝ 2020 թվականի առաջադրումների մեկնարկը. հայտնում է «Արմենպրես»-ը : Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում. այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն աջակցում […]

̰
Զելենսկու երդմնակալության օրը հայտնի է

13:43 16.05.2019

Զելենսկու կարծիքով, գործող իշխանությունները փորձում են հետաձգել երդմնակալության օրը:

̰
Ավստրիայի տարրական դպրոցներում արգելել են հիջաբ կրել

13:16 16.05.2019

Ավստրիայում մինչև 10 տարեկան աղջիկներին արգելել են հիջաբ կրել, հայտնում է Deutsche Welle-ն: Ավստրիայի երկպալատանի խորհրդարանը պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցության աջակցությամբ, հավանություն է տվել տարրական դպրոցում կանացի գլխաշոր կրել արգելող օրինագծին: «Արգելվում է «գաղափարական կամ կրոնական նկատառումներով թելադրված և գլուխը ծածկող հագուստ կրել»,- նշված է օրենսդիրի որոշման մեջ: Օրենքը […]

̰
Իրանը շուտով կցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

13:10 16.05.2019

Թրամփը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե ԱՄՆ վարչակազմի ներսում տարաձայնություններ կան Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության շուրջ:

̰
Եկատերինբուրգում ցույցերի ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել

13:04 16.05.2019

Ցուցարարներն արդեն 3 օր է՝ բողոքի ակցիա են անցկացնում:

̰
Ռուս տղամարդիկ` ամենատգեղ ազգերի ներկայացուցիչների ցանկում

12:06 16.05.2019

Beautiful People ծանոթությունների կայքի վարկածով` ռուսները հայտնվել են ամենատգեղ ազգերի ցուցակում: Այս մասին գրել է բրիտանական Mirror-ը: Ռուսներից բացի, տգեղների ցանկում են հայտնվել բրիտանացիները, լեհերը, հնդիկները և ֆիլիպինցիները: Խոսքն առավելապես այս ազգերի ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին է:  Իսկ ահա ռուս կանանց մասին ճիշտ հակառակ կարծիքն է տարածված: Կայքում յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարող է ծանոթության համար […]

̰
Չինական լուսնագնացը Լուսնի հակառակ կողմից տեղեկություններ է հաղորդել

11:34 16.05.2019

Ըստ գիտնականների՝ նոր տվյալների ուսումնասիրությունը լույս կսփռի Երկրի և Լուսնի կազմավորման պատմության վրա:

̰
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

10:59 16.05.2019

Օրենսդիրները հայտարարել են, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համագործակցություն Ռուսաստանի հետ, կա՛մ ՆԱՏՕ-ի իր գործընկերների:

̰
Նյու Յորքի քաղաքապետը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին

08:26 16.05.2019

Նյու Յորքի դեմոկրատ քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է 2020 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով քաղաքապետի ներկայացուցչին։ Նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարելուց հետո Դե Բլազիոն կնոջ հետ ուղևորվել է Հարավային Կարոլինա և Այովա՝ ընտրազանգվածի հետ հանդիպման։ Շրջագայությունը կտևի 4 օր։ Ավելի վաղ նախագահական ընտրապայքարին […]

̰
Ամերիկացի քանդակագործի «Ճագարը» վաճառվել է ռեկորդային՝ 91․1 մլն դոլարով

08:13 16.05.2019

Ամերիկացի հայտնի քանդակագործ Ջեֆ Կունսի «Ճագարը» արձանը Նյու Յորքում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է 91․1 մլն դոլարով։ Այն աճուրդում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել դեռևս ողջ արվեստագետի համար։ Չժանգոտվող պողպատից պատրաստված քանդակը ստեղծվել է 1986 թվականին։ Նախկին ռեկորդը պատկանել է անգլիացի նկարիչ Դևիդ Հոքնիին։ Նրա հեղինակած «Նկարչի դիմանկարը» 2018 թվականի նոյեմբերի 16-ին Christie’s-ի կողմից […]

̰
Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցությունների նպատակով ուղևորվել են Նորվեգիա․ AP

07:55 16.05.2019

Վենեսուելայի ընդդիմության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի ներկայացուցիչներն ուղևորվել են Նորվեգիա՝ քննարկելու երկրում քաղաքական ճգնաժամի դադարեցման ուղիները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Վենեսուելայի կառավարության ներկայացուցչին։ Վենեսուելական ընդդիմության աղբյուրը հավելել է, որ բանակցություններին կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մադուրոն ուղղակիորեն չի հաստատել բանակցությունների անցկացման փաստը, սակայն հայտարարել է, որ երկրի կապի և տեղեկատվության հարցերով նախարար […]

̰
ԱՄՆ-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ

07:44 16.05.2019

ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ՝ կապված այդ երկրում առկա անվտանգության սպառնալիքի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ նախարարությունում եկել են եզրակացության, որ Վենեսուելա ժամանող և այն լքող ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և ուղևորների համար կա անվտանգության սպառնալիք, ինչը պահանջում է կողմերի միջև քաղավիացիայի բոլոր չվերթների […]

̰
Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է գետը

07:33 16.05.2019

Նյու Յորքում մասնավոր ինքնաթիռն ընկել է Հուդզոն գետը։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։ Ուղղաթիռն արդեն դուրս է բերվել ջրից։ Օդաչուն վնասել է ձեռքը։ Ուղղաթիռում անձնակազմի այլ անդամեր և ուղևորներ չեն եղել։ Թե ինչն է հանդիսացել վթարի պատճառ, դեռևս չի հաղորդվում։ BREAKING: #helicoptercrash in #Hudson river pic.twitter.com/4zkm1i0yez — CeFaan Kim (@CeFaanKim) May […]

̰
BACK_TO_TOP