13:56 16.05.2019
Մինչ աշխարհն սպասում է, երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի՝ 2020 թվականի առաջադրումների մեկնարկը. հայտնում է «Արմենպրես»-ը :
Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում. այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախություն ու նվիրվածություն և մեծ ազդեցություն ունենում մարդկանց կյանքը փրկելու ու բարելավելու գործում: 2015 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է այս բացառիկ հերոսներին, խրախուսում նրանց և բարձրացնում իրազեկությունը նրանց անձնուրաց աշխատանքի մասին:
Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգև է շնորհում դափնեկրին՝ բացառիկ հնարավորություն տալով շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակի մեկնարկից սկսած՝ ստացվել է 1,399 առանձին թեկնածուների ավելի քան 2,200 առաջադրում՝ մոտ 125 երկրներից, ավելի քան 20 լեզուներով։ 2019թ. «Ավրորա» մրցանակի համար եղել է 719 առաջադրում 72 երկրից, որոնցից 523-ը՝ չկրկնվող թեկնածուներ: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա 2019թ. հոկտեմբերի 20-ին` առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում:
Տարիների ընթացքում ընտրվել է «Ավրորայի» 14 հերոս, որոնցից երեքը դարձել են դափնեկիր: Դափնեկիրներից յուրաքանչյուրն առաջադրել է երեքական կազմակերպություն, որոնց միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է պայքարել մանկական աղքատության դեմ, բարելավել փախստականների և ծնողազուրկ երեխաների դրությունը, կրթական, հոգեբանական և բժշկական օժանդակություն ցուցաբերել պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին և սեռական բռնության զոհերին։ «Ավրորա» մրցանակը լուրջ ազդեցություն է գործում աշխարհով մեկ տարբեր նախաձեռնությունների միջոցով՝ ներառյալ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական, միջին և մասնագիտական կրթական ծրագրերը, բժշկական պարագաների տրամադրումը և այլն: «Ավրորա» մրցանակը 3,3 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել մարդասիրության 11 ոլորտներում իրականացվող 23 նախագծի՝ ամբողջ աշխարհում:
2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան և ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը, չնայած հալածանքներին և 12 տարի անազատության մեջ անցկացրած տարիներին, շարունակում է պայքարել Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար: «Ավրորա» մրցանակն աջակցում է Չո Լա Աունի առաջադրած միջազգային կազմակերպություններին, որոնք բժշկական և այլ անհրաժեշտ օգնություն են տրամադրում Մյանմայի փախստականներին:
«Հայ ժողովուրդն իր մեծագույն ողբերգությունն ապրեց մեկ դար առաջ, հիմա, կարծես, ռոհինջա ժողովուրդն է նմանատիպ արհավիրքի միջով անցնում: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց պատահական չէ, որ հենց դուք եք հույս ներշնչում և օգնության ձեռք մեկնում ծայրահեղ կարիքի մեջ հայտնված մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որ սա է մարդասիրական ճգնաժամերն ու մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը՝ աշխարհը դարձնելով փոքր-ինչ ավելի ապահով վայր մարդկության համար՝ անկախ էթնիկ, ռասայական և կրոնական պատկանելությունից»,- ասել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:
2020 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսվում է 2019 թվականի մայիսի 16-ին՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը, ընդգծելով միասին ապրելու և արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ և կայուն աշխարհի ստեղծման: Առաջադրումների փուլը կավարտվի 2019թ. հոկտեմբերի 31-ին։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...