14:55 14.05.2019
Հայտնի ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի «Կուժ և մրգեր» նկարը Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է 59 մլն 295 հազար դոլարով: Այս մասին տեղեկություն է տարածել աճուրդի տան կայքը: Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի ստեղծագործություններին նվիրված նյույորքյան աճուրդում հենց այս ստեղծագործությունն է գնահատվել ամենաբարձրը: Պոլ Սեզանն այն նկարել է 1888-1890 թթ.-ին: Սեզանի կտավի հետ 40 մլն դոլարով […]
14:40 14.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին՝ Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Իմ կառավարման օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք Լուսին, հետո Մարս: Ես ճշգրտումներ եմ կատարում բյուջեում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ […]
13:33 14.05.2019
Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
12:46 14.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Tvzvezda.ru-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական ներդրումներին, Ռուսաստանի հետ իրեն կապող հանգամանքներին և այլ հարցերի: – Նախկինում ասվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումներ անել: Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ոլորտներում:՛ – Ես չեմ կարծում, թե պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի տեսակետը: Միակ […]
12:40 14.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Պեկին, որտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Վեմին, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղևորվեց Չինաստանի […]
12:31 14.05.2019
Դորտմունդի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին: Այս մասին հայտնել է Spiegel Online-ը: Բանն այն է, որ օդանավակայանի ծառայողական մեքենայի վարորդը չի ձգել ձեռքի արգելակը և հեռացել է մեքենայից, իսկ ավտոմեքենան քիչ անց ինքնուրույն տեղաշարժվել է: Flughafen Dortmund: Transporter rammt Flieger der Kanzlerin https://t.co/LBUB2ui0tq pic.twitter.com/q22bvnWbog — DER SPIEGEL (@derspiegel) May 13, 2019 […]
12:26 14.05.2019
Պերուում հազարավոր ֆերմերներ 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք պահանջում են իշխանություններից փոփոխություններ կատարել սննդի ներկրման, ջրային ռեսուրսների օգտագործումը կարգավորող հարկային քաղաքականությունում: Ի նշան բողոքի՝ Չիկլայո քաղաքում որոշ ցուցարարներ ցանկացել են քարերով փակել ճանապարհները, ինչի պատճառով բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով […]
12:25 14.05.2019
Սիդնեյում Greenpeace բնապահպանական կազմակերպության 13 ակտիվիստներ պարանների միջոցով կապել են իրենց Հարբոր կամրջին և որոշ ժամանակ մնացել են կախված վիճակում: Ակցիայի մասնակիցներն օգտագործել են ալպինիստական պարաններ, իսկ ձեռքերին պահել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված են եղել կլիմայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրող կոչեր: Ակցիայի մասնակիցների գործողությունները դադարեցնելու համար առափնյա ոստիկանությունն ավիացիա է կիրառել: Բոլոր էքստրեմալները բարեհաջող […]
12:12 14.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Звезда» հեռուստաալիքին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ հարցերի: – Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները ներկայում, և ի՞նչ հեռանկար ունեն դրանք: – Ես այդ հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք […]
12:06 14.05.2019
Մայիսի 12-ին Սիրիայի Համա նահանգի Սկալբիա քաղաքում ահաբեկիչների կողմից ականանետային կրակի զոհ է դարձել չորս երեխա: «Ականանետային կրակի հետևանքով 5-10 տարեկան չորս երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերջյանն է (Ճեսիքա Յարութ ՍեմԷրճեան)»,- հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը: Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումները խախտում են կրակի դադարեցման […]
08:38 14.05.2019
ԱՄՆ-ը սպառնացել է Եվրամիությանը տնտեսական և քաղաքական հետևանքներով՝ սեփական պաշտպանական նախագծերի մշակման դեպքում, որոնք սպառնալիք են կրում ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին գրում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով նամակը, որը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին է ուղղել ԱՄՆ փոխպետքարտուղար Էլեն Լորդը։ Ուղերձում ասված է, որ ԵՄ պաշտպանական պլանները կհանգեցնեն ԵՄ-ի և դաշինքի միջև մրցակցության։ Լորդի կարծիքով՝ […]
08:27 14.05.2019
ԱՄՆ նախկին նախագահ (1977-1981), 94-ամյա Ջիմմի Քարթերը վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ վնասել է ազդրը։ Այդ մասին հայտնել են նախկին նախագահի ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ 94-ամյա Քարթերը կոտրել է ազդրի վզիկը Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքի տանն ընկնելու հետևանքով, երբ պատրաստվում էր գնալ վայրի հնդակահավերի որսի։ Նրան խնամում է կինը՝ Ռոզալինը։ 2002 թվականին Քարթերին […]
08:12 14.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցը կայացել է Անկարայի նախաձեռնությամբ։ Բանակցությունների ընթացքում առաջնորդները քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտում գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, ինչպես նաև Մոսկվայի ու Անկարայի փոխգործակցությունը սիրիական խնդրի կարգավորման հարցով։ «Քննարկվել են երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների […]
07:56 14.05.2019
Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են SeaWolf խոշորագույն զորավարժությունները, հայտնում է Daily Sabah-ը։ Միջերկրական, Սև և Էգեյան ծովերում գործի կդրվի 131 ռազմանավ, 57 ռազմական ինքնաթիռ և 33 ուղղաթիռ։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 25-ը։ Զորավարժություններին մասնակցում է 25․9 հազար զինծառայող։ Ռազմավարական և օպերատիվ վարժանքները կանցկացվեն ճգնաժամային և ռազմական իրադրությունների սցենարներով։
07:44 14.05.2019
Պենտագոնը պատրաստել է ռազմական պլան, համաձայն որի՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք կուղարկի մինչև 120 հազար զինվորական՝ Իրանի կողմից միջուկային զենքի մշակումն արագացնելու կամ ամերիկյան ուժերի վրա հարձակումների դեպքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի պլանին ծանոթ աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ Շանահանը փաստաթուղթը ներկայացրել է մայիսի 9-ին՝ ԱՄՆ […]
07:33 14.05.2019
ԱՄՆ Ալյասկա նահանգում երկու հիդրոինքնաթիռների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Երկու ինքնաթիռները միմյանց են բախվել օդում՝ Քեթչիկան քաղաքի մոտ, որից հետո ընկել են ծովը։ Երկու ինքնաթիռներում գտնվել է ավելի քան 14 մարդ։ 6 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
00:24 14.05.2019
Հայաստանն ԱՊՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում երրորդն է: Ռուսաստանում կայացած սոցիոլոգիական հարցումների արդյունքները հետևյալ պատկերն են գրանցել: Հարցված մասնագետների 39%-ը համաձայն է իր աշխատանքային կարիերան շարունակել Հայաստանում: Այս ցուցանիշով առաջինը Բելառուսն է, որտեղ համաձայն է տեղափոխվել հարցվածների 74%-ը, իսկ երկրորդ տեղում Ղազախստանն է (55%): Հարցումն անցկացվել է 2662 մասնագետների շրջանում: Քաղաքացիների 3/4-ը, որպես տեղափոխման […]
00:13 14.05.2019
ԱՄՆ հարավային և կենտրոնական նահանգներում տեղատարափ անձրևները հեղեղների են վերածվել: Տեսանյութերը հրապարակել են տեղական հեռուստաընկերությունները: Նշվում է, որ տեղատարափ անձրևները սկսել են մայիսի 9-ից և դադարել՝ մայիսի 13-ին: Ավտոճանապարհներն իրական գետերի են վերածվել: Միսսիսիպի նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, մասնակի տեղահանություն է եղել: Տուժել են նաև հարևան Լուիզիանա, Տեխաս և Արկանզաս նահանգները:
00:00 14.05.2019
ABC News ամերիկյան հեռուստաընկերությունը բացառիկ կադրեր է հրապարակել աղետալի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի ներսից: Լրագրող Դավիթ Մյուիրին ուղեկցել է տաճարի վերականգնողական աշխատանքների ղեկավար գեներալ Ժան Լուի Ժորժելենը: Տեսանյութում երևում է, որ տաճարի վնասված հատվածների մասերը դեռ մնացել են: Երևում է, որ առաստաղի վրա 2 անց կա, որոնցից երբեմն ջուր է լցվում տաճար: Այժմ անցքերը […]
23:22 13.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ […]
22:43 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «ինչպե՞ս կարողացավ «անարյուն» հեղափոխություն անել», պատասխանեց. «Մեր գաղափարախոսությունը հենց սկզբից այդպիսին էր»: Հարցին՝ ուժային լուծման տարբերակ կա՞ր, Փաշինյանն ասաց. «Մեր հեղափոխության գաղտնիքն այն է, որ սկզբում իշխանությունները լուրջ չէին վերաբերվում այդ գործընթացին»: Վարչապետը պատմեց՝ իր պատգամավորական գործունեությունից առաջ բանտում էր, և այն ժամանակ չկային սոցկայքեր, իսկ […]
19:09 13.05.2019
«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկային ծանոթանալու և մրցույթի անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Ալմաթի է մեկնել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և […]
19:07 13.05.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հաղորդվում է, որ հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել […]
19:00 13.05.2019
Չինաստանը հայտարարել է, որ հունիսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող 60 մլրդ դոլարի ապրանքների նկատմամբ: Այս քայլերը Պեկինը ձեռնարկել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի: Մայիսի 10-ին Վաշինգտոնը 200 մլրդ դոլարի չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է 25%-ի: Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ մաքսատուրքերի բարձրացումը ոչ մի խնդիր չի լուծի, […]
18:00 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել: «Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի […]
17:54 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի նկարահանող խմբի հետ զրուցելով մտավ խանութ: Նա խանութի աշխատակցին հարց ուղղեց. «Վերջին անգամ ե՞րբ էի եկել այստեղ»: Պատասխանը եղավ՝ երկու ամիս առաջ: Լրագրողը հետաքրքրվեց՝ երկու ամիս առաջ այդ խանութից ի՞նչ էր գնում ՀՀ վարչապետը: «Մաստակ էի գնում: Ես սովորաբար մաստակ եմ գնում այստեղից»,- ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ ծրագրում են […]
17:41 13.05.2019
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ: Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու […]