TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ինդոնեզիայում ընտրություններից հետո ընտրահանձնաժողովների 496 աշխատակից է մահացել

20:27 12.05.2019

Ինդոնեզիայի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում ընտրահանձնաժողովների մոտ 500 աշխատակիցներ են մահացել ձայների հաշվարկման գործընթացում գերհոգնածության հետևանքով վրա հասած կաթվածից: Այս մասին հայտնում է Strait Times-ը: Եվս ավելի քան 2000-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։ Մահացածները 50-70 տարիքային խմբից են: Այդ աշխատակիցների մեծ մասը նախկինում տարբեր հիվանդություններ են ունեցել, և երկար աշխատանքն ազդել է նրանց […]

̰
Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ-ի «գլխին»

20:14 12.05.2019

Իրանը կհարվածի «ԱՄՆ-ի գլխին», եթե Վաշինգտոնը հանրապետության դեմ ձեռնարկի որևէ ուժային գործողություն։ Այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի բրիգանդի գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն՝ մեկնաբանելով Պարսից ծոցում ամերիկացիների ռազմական ներկայությունը։ «Եթե նրանք քայլ անեն, մենք կհարվածենք նրանց գլխին»,-ասել է զինվորականը, ում խոսքերը մեջբերում է Al Arabia-ն։ Հաջիզադեն ընդգծել է, որ նախկինում Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական […]

̰
Իսրայելը Գոլանի բարձունքներում վայր է ընտրել Թրամփի պատվին բնակավայրի կառուցման համար

19:39 12.05.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները Գոլանի բարձունքում վայր են ընտրել՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր կառուցելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ այդ կերպ երկրի իշխանությունները ցանկանում են երախտագիտություն հայտնել ամերիկացի առաջնորդին այն բանի համար, որ նա վերջերս Գոլանի բարձունքները ճանաչել է իսրայելական պետության մաս՝ չնայած […]

̰
Մյանմարում ուղևորատար ինքնաթիռը գլխիվայր վայրէջք է կատարել

18:07 12.05.2019

Մյանմարի Մանդալայ քաղաքի միջազգային օդանավակայանում Embader ERJ-190LR ուղևորատար ինքնաթիռը գլխիվայր վթարային վայրէջք է կատարել։ Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ Կոշտ վայրէջքի պատճառ է հանդիսացել այն, որ ինքնաթիռի առջևի շասսին չի բացվել։ Ինքնաթիռն իրականացնում էր ներքին չվերթ՝ Յանգոն քաղաքից։ Ինքնաթիռում եղել է 82 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

̰
Պլաստիկ աղբի դեմ պայքարը միավորել է ավելի քան 180 երկրի

16:00 12.05.2019

Ժնևում 187 երկրների 1400 ներկայացուցիչներ ընդունել են համատեղ համաձայնագիր, որով պլաստիկ աղբի դեմ գլոբալ պայքար է հայտարարվել։ Փաստաթուղթը հաստատել են 12-օրյա քննարկումների արդյունքում։ Այն հանդիսանում է 1989 թվականին ընդունված Բազելյան կոնվենցիայի լրացումը։ Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարը ողջունել է պլաստիկի դեմ պայքարին նվիրված համաձայնագրի ստորագրումը։ Ընդունված համաձայնագիրը նաև վերահսկում է և արգելում պլաստիկ նյութերի […]

̰
Ճարտարապետներն Աստվածամոր տաճարի վերականգնման նախագիծ են ներկայացրել

14:38 12.05.2019

Ֆրանսիացի ճարտարապետները ներկայացրել են Փարիզի Աստվածամար տաճարի վերականգնման նախագիծ: Տաճարը հրդեհի ժամանակ լուրջ վնաս էր կրել: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ճարտարապետական բյուրոյի պաշտոնական Vincent Callebaut Architectures կայքը: Նախագիծն անվանել են Palingenesis-ը, որը թարգմանաբար նշանակում է վերածնունդ: Ճարտարապետներն առաջարկել են կտուրն ու զանգակատունն ապակյա դարձնել, որը նաև էլեկտրաէներգիա կգեներացնի։ Առաջարկվել է նաև տաճարի կտուրին փոքրիկ […]

̰
Հնդկաստանում հարսանքավորների տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կա 15 զոհ

13:23 12.05.2019

Հնդկաստանում հարսանքավորների ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Հաղորդվում է 15 զոհի մասին։ Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում։ Զոհերը հարևան Թելինգանա նահանգի բնակիչներն էին, ովքեր հարսանիքից տուն էին վերադառնում։ Եվս 6 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ավտոբուսը բախվել է այլ մեքենայի։ 13 ուղևորներ մահացել են տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում։

̰
Լիտվայում նախագահ են ընտրում

13:03 12.05.2019

Լիտվայում այսօր անցկացվում են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունն սկսվել է ժամը 7:00-ից։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին։ Ընտրելու իրավունք ունի երկրի 2․472 մլն քաղաքացի։ Նախագահական ընտրություններից բացի, այսօր երկրում անցկացվում է 2 հանրաքվե՝ երկքաղաքացիության ընդլայնման և խորհրդարանականների թվի կրճատման մասին։ Նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու։ Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ ընտրություններում ֆավորիտ են հանդիսանում տնտեսագետ Գիտանաս Նեուսեդան, ֆինանսների […]

̰
ԱՄԷ-ի նավահանգստի 7 լցանավերում պայթյուններ են որոտացել

12:50 12.05.2019

ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջեյրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պայթյունները եղել են հզոր և հաջորդական, դրանք որոտացել են ժամը 4:00-ից մինչև 7:00-ն։ Ականատեսները հայտնել են նավահանգստի երկնքում երևացած ամերիկյան և ֆրասիական մի քանի ռազմական ինքնաթիռների մասին։ Պայթյունների պատճառը հայտնի չէ։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում […]

̰
Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է վրացական օղու՝ ճաճայի արտադրության գործարան

10:44 12.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է «Լազիկայի ճաճա» անվամբ ավանդական վրացական օղի արտադրող David’s Distillery գործարանը: Այդ մասին հաղորդել է Georgia Online- ը: Ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է գործարանի աշխատանքի մեկնարկի մասին պատմող տեսանյութ: «Դժվարությամբ թույլատրեցին բացել գործարան: Ես անհաղթահարելի ցանկություն ունեի»,-գրել է նա տեսանյութին կից: […]

̰
Թերեզա Մեյը ֆուտբոլային խաղի մասնակից է դարձել

09:58 12.05.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել մայիսի 11-ին Մեյդենհեդ քաղաք այցի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։ Մեյը պատմել է, որ ընտրաշրջանում հիանալի օր է անցկացրել, որի շրջանակում այցելել է կանանց տեղի ֆուտբոլային թիմին։ Հանդիպման ժամանակ վարչապետն անցած շաբաթն անվանել է անգլիական ֆուտբոլի համար պատմական՝ մատնանշելով «Լիվերպուլի», «Տոտենհեմի», […]

̰
Մերկելի իրավահաջորդը հրաժարվել է կանցլերի պաշտոնից

09:42 12.05.2019

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Անգելա Մերկելին փոխարինած Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը մինչև 2021 թվականը չի  ծրագրում զբաղեցնել կանցլերի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag-ը։ Քաղաքական գործիչը նշել է, որ մտադիր չէ դառնալ Գերմանիայի կանցլեր մինչև Մերկելի լիազորությունների ժամկետի ավարտը։ Նա ընդգծել է, որ Գերմանիայի ժողովուրդը կանցլեր և կառավարություն է ընտրել լիազորությունների ողջ ժամկետով։ Հիշեցնենք, […]

̰
Ծննդաբերությունից 4 օր անց Մեգան Մարքլը վերադարձել է աշխատանքի

09:31 12.05.2019

Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծննդաբերությունից 4 օր անց վերադարձել է աշխատանքի։ Մարքլն այցելել է միջոցառման, որը կապված է իր բարեգործական գործունեության հետ։ Կազմակերպության աշխատանքի մեկնարկի պատվին հանդիպումն անցել է Քենսինգթոնյան պալատում։ Նախագծի վրա աշխատել են նաև արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։ Հարրիի և Մեգան Մարքլի որդին լույս աշխարհ է […]

̰
Ձուկն «օգնել» է ձկնորսին ամուսնության առաջարկություն անել

23:58 11.05.2019

Ինչեր ասես, որ չեն անի տղամարդիկ՝  ձեռքի ու սրտի՝ հիշարժան առաջարկություն անելու համար: Ամուսնության մատանի շամպայնի գավաթում, աղանդերի, նկարների զամբյուղի մեջ… բայց 50-ամյա անգլիացի Քրիստոֆեր Էգինգտոնի փոխարեն բնությունն է ամեն բան մտածել, գրում է Mirror-ը: Հանգստանալու նպատակով Քրիստոֆերը և նրա 48-ամյա ընկերուհին՝ Սանդրա Բիդգուդը, լիճ են գնացել: Ճիշտ է՝  Քրիստը ձկնորսական նոր հանդերձանք ու պարագաներ […]

̰
50 տարվա ընթացքում մարդկությունը ոչնչացրել է կենդանատեսակների 20 %-ը

23:21 11.05.2019

Վերջին 50 տարվա ընթացքում մարդու արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության հետևանքով կենդանատեսակների 20 %-ն ի սպառ վերացել է, իսկ ավելի քան 1 միլիոնն այդ վտանգի տակ է, գրում է IPBES-ը: Տվյալների համաձայն՝ Երկրի վրա վերաթողարկվող և ոչ վերաթողարկվող ռեսուրսների ընդհանուր ծավալը հավասար է 60 միլիարդ տոննայի, ինչը 1980 թ․-ի տվյալից 2 անգամ բարձր է: Գյուղատնտեսական արտադրություն […]

̰
Աֆղանստանում 8 երեխա է զոհվել պայթյունից

22:20 11.05.2019

Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Ղազնի քաղաքում ռումբի պայթյունից առնվազն 8 երեխա է զոհվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մուկուր թաղամասում: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունի պատճառով զոհվել է 8 երեխա, ևս 2-ը տուժել են: Աղբյուրը նշում է, որ դրսում խաղալիս երեխաները պատահաբար ակտիվացրել են «Թալիբան» շարժման զինյալների կողմից ստեղծված […]

̰
Թե ինչպես բրազիլական զույգը ամայի տարածքը վերածեց խիտ անտառի

21:28 11.05.2019

Բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Ռիբեյրո Սալգադուն և նրա կինը` Լելիյա Դելուիս Վանիկ Սալգադան որոշեցին ցույց տալ, թե ինչի է ընդունակ համախոհ մարդկանց նույնիսկ փոքր խումբը: Սեբաստիան Սալգադուն աշխարհի ամենամեծ լուսանկարիչ վավերագրողներից մեկն է: Նրա աշխատանքներն արժանացել են բազմաթիվ մրցանակների և մեծ ազդեցություն  թողել ֆոտոլրագրության վրա: 1998-ին Սեբաստիան Աֆրիկայից վերադարձավ Բրազիլիա, որտեղ նա արձանագրում էր Ռուանդայում տեղի […]

̰
Սեյշելյան կղզիներում վաղուց անհետացած թռչնատեսակ է հայտնաբերվել

20:00 11.05.2019

Պորտսմուտի համալսարանի և Մեծ Բրիտանիայի բնական պատմության թանգարանում գիտնականները հայտնաբերել են թռչնատեսակ, որը հազարավոր տարիներ է առաջ անհետացել: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Zoological Journal of the Linnean Society-ին: Գիտնականները հայտնաբերել են սպիտակագլուխ կյուվյերների (Dryolimnas cuvieri) կենդանի ներկայացուցիչների, որոնց նախնիները ապրել են Սեյշելյան կղզիներից մեկում, որը ջրածածկ է եղել 136 հազար տարի առաջ: Տվյալ […]

̰
Մակրոնն ու Ցուկերբերգը քննարկել են համացանցի անվտանգության խնդիրները

19:51 11.05.2019

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են և քննարկել համացանցի նոր կանոնները: Այս մասին հաղորդում է Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով` իրենք հանդիպման ընթացքում խոսել են տեղեկատվության հավասարակշռված տրամադրման, անվտանգության, անհատական տվյալների, ինչպես նաև սոցացնցերի միջոցով ընտրություններին խոչընդոտելու գործընթացի մասին: «Մեր համակարգերն այժմ ակտիվորեն, 65 տոկոսով  հայտնաբերում են […]

̰
«Գահերի խաղը» սերիալը ոգեշնչել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին

19:45 11.05.2019

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պատմել է, որ իր վերջին ալբոմի աշխատանքների ժամանակ իրեն ոգեշնչել են «Գահերի խաղը» սերիալի հերոսները: Այդ մասին հաղորդում է Entertainment Weekly-ն: Խոսքը «Reputation» ալբոմի մասին է, որը թողարկվել է 2017 թվականին: «Այդ երգերը կիսով չափ ստեղծվել են այն ամենի հիման վրա, ինչ ես ապրել ու զգացել եմ, բայց այդ ամենը անցկացրել […]

̰
Հայ Դատի ներկայացուցիչներ հանդիպում ունեցած է հայամէտ Քոնկրեսականներու հետ

19:07 11.05.2019

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան կը յայտնէ, թէ […]

̰
Քո երջանկությունը, կյանքը և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից. Բոբ Մարլի

19:00 11.05.2019

Եվ ծնվեց «սպիտակ տղա»-ն 50-ականների վերջին Ճամայկայի ամենագեղեցիկ կանանցից մեկն իր 5-ամյա որդու հետ Սուրբ Աննայի թաղամասից տեղափոխվեց Թրեյչթաուն և երդվեց այլևս չվերադառնալ այնտեղ, որտեղ  հանդիպել էր բրիտանական կայսրության շիկահեր կապիտանին` Նորվալ Մարլիին: 50-ամյա կապիտանի և 18-ամյա սևամորթ գեղեցկուհու կապից 1945 թվականի փետրվարի 6-ին ծնվեց Բոբ Մարլին: Եվ չնայած անգլիացի կապիտանը ֆինանսապես ապահովում էր ընտանիքին, […]

̰
«Իմ պապը բռնապետ է». Սադամ Հուսեյնի թոռնուհին կպատմի պապի մասին ճշմարտությունը

18:50 11.05.2019

Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի թոռնուհին հուշագրություն է գրել, որում պատմում է երկրից իր փախուստի, մտերիմների դավաճանության և պապի մահապատժից հետո իր կյանքի մասին: Գիրքը դեռ չի թարգմանվել անգլերեն, բայց Եվրոպայում և ԱՄՆ-ում շատերը սպասում են գրքի լույս ընծայմանը: «Ես որոշել եմ պատմել ճշմարտությունը» «Սադամ Հուսեյնը միաժամանակ մեր նախագահն էր, իմ պապը և մեր սիրելի […]

̰
Ցանցահենները հրապարակել են «Գահերի խաղի» ավարտի մասին տվյալներ

18:45 11.05.2019

Համացանցում ցանցահենները հրապարակել են «Գահերի խաղի» վերջին երկու էպիզոդներից տվյալներ: Այս մասին հայտնում է  The Sun ամսագիրը: Նշվում է, որ հազարավոր երկրպագուներ հասցրել են իմանալ սցենարային դետալները, ինչպես նաև տեսնել վիդեոներից դրվագներ: Երկրպագուներից մի քանիսը Twitter-ում գրել են, որ սա վատագույն ավարտն էր սերիալի համար: Օգտատերերից շատերը հիասթափվել են: «Ես քիչ առաջ կարդացի «Գահերի խաղերի» […]

̰
Լրտեսական թանգարան ԱՄՆ-ում

18:30 11.05.2019

Լրտեսական ծրագրերի ամենամեծ հավաքածուն զբաղեցրել է Վաշինգտոնում գտնվող ութհարկանի շենքը: Ցուցանմուշները բերվել են տարբեր վայրերից: Այդ շենքում բոլոր ցանկացողներին սովորեցնում են նաև լրտեսման ու  տեղեկության ռեինկարնացիայի արվեստը: Այդ մասին հաղորդում է ТСН-ն: Թանգարանի յուրաքանչյուր այցելու այդ ընթացքում դառնում է լրտես, իսկ ելքի ժամանակ նրան տեղեկացնում են իր 2՝ ամենաարագ զարգացած լրտեսական հմտության մասին: Այս թանգարանում […]

̰
Ծեծկռտուք Հոնկոնգի օրենսդիր մարմնում

18:15 11.05.2019

Հոնկոնգի օրենսդրական մարմնում ծեծկռտուք է սկսվել: Պատճառն արտահանձման օրենքի հետ կապված փոփոխություններն են: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը նշում է, որ ծեծկռտուքի ընթացքում մի քանի օրենսդիր է տուժել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Փորձագետները կարծում են, որ արտահանձման հետ կապված առաջարկված փոփոխությունները կարող են խաթարել Հոնկոնգի ազատությունները: Իսկ իշխանությունները կարծում են, որ այս փոփոխությունները […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի հայտնի դերասանուհին ներկա է գտնվել NBA-ի խաղին

18:15 11.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Տարգարիենին մարմնավորած բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը ներկա է գտնվել NBA-ի փլեյ-օֆֆ փոլի «Հյուսթոն Ռոքեթս»-«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակով՝ 113:118 հաշվով:

̰
Louis Vuitton-ն արտասովոր պայուսակներ է ներկայացրել

17:30 11.05.2019

Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է ոչ սովորական պայուսակ, որը հագեցած է ճկուն էկրանով: Զուգահեռ նաև ներկայացվել է այլ պայուսակ, որի վրա տեղադրված է երկու փոքր էկրան: Այս մասին գրում է Engadget-ը: Նորությունների ցուցադրությունն իրականացրել են LV Cruise 2020 ցուցադրության ժամանակ Նյու Յորքում: Երկու պայուսակների վրա պատկերված են տարբեր ու պատահական քաղաքների տեսարժան վայրեր: Նորաձևության […]

̰
Լուկաշենկոն արգելել է դադարեցնել Ռուսաստանից նավթի տարանցումը

16:55 11.05.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արգելել է դադարեցնել «Дружба» խողովակաշարի վերանորոգման ժամանակ Ռուսաստանից նավթի տարանցումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը նման որոշում է կայացրել վատորակ նավթամթերք ստանալուց հետո: Նա նշել է, որ որոշումը կայացվել է, «երբ կեղտը գնացել է, և թունավոր նավթն է եկել»: Լուկաշենկոն պատմել […]

̰
«Ես բոլորին կսպանեմ». տղամարդն ինքնաթիռում հարձակվել է ուղևորների վրա

16:37 11.05.2019

Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում տղամարդը հարձակվել է ուղևորների և անձնակազմի վրա: Այս մասին հայտնում է The Sun հանդեսը: Նշվում է, որ տղամարդը սպառնացել է բոլորին սպանել: Տղամարդը սպառնացել է օդաչուներին, ինչպես նաև բորտուղեկցորդուհու վրա կարկմարիչ է նետել, բաժակները գցել է գետնին և կոտրել: Ուղևորներից Ջոդի Ֆիշերը մեկը պատմել է, որ ինքը փորձել է իր քրոջ […]

̰
BACK_TO_TOP